Category: ArmPulse
-
Ֆուտբոլի ԱԱ–ում Ֆրանսիայի հավաքականի պարտությունից հետո անկարգություններ են սկսվել
Անկարգություններ են գրանցվել 140 քաղաքներում -
Բրյուսելում մեկնարկել է Բաքվում պահվող հայ գերիների հարցով համաժողով, որին մասնակցում է նաև Դավիթ Իշխանյանի որդին | Քաղաքականություն
Բրյուսելում մեկնարկել է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով, որի նպատակն՝ ներկայացնել Ադրբեջանում պահվող հայ պատանդների և քաղաքական բանտարկյալների իրավիճակի արդիական գնահատականը։
Համակազմակերպիչներն են Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Կոստաս Մավրիդեսը (S&D, Կիպրոս) և Միրիամ Լեքսմանը (EPP, Սլովակիա), իսկ կազմակերպչական աջակցությունն իրականացնում է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը (EAFJD)։
ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակից հայտնում են, որ համաժողովին ներկա է նաև Արցախի ԱԺ նախկին նախագահ, Բաքվում պատանդառված Դավիթ Իշխանյանի որդին։
-
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: -
Արմեն Գրիգորյանը և Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությունը քննարկել են հետագա համագործակցության հարցեր | Քաղաքականություն
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր՝ հուլիսի 14-ին, ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը՝ ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար և կառավարող տնօրեն Ստեֆանո Տոմատի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում է ԱԽ գրասենյակը։
ԱԽ քարտուղարը ողջունել է նոր առաքելության ստեղծումն ու տեղակայումը Հայաստանում։ Նա բարձր է գնահատել վերջին տարիներին Եվրոպական միության կողմից Հայաստանին ցուցաբերվող բազմակողմ աջակցությունը, ինչպես նաև երկրի դիմակայունության ամրապնդմանն ու կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացումը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հետագա համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։
Արմեն Գրիգորյանը վստահություն է հայտնել, որ ԵՄ առաքելության և ՀՀ պետական գերատեսչությունների միջև ձևավորված սերտ փոխգործակցությունը կնպաստի առաքելության մանդատով սահմանված բոլոր խնդիրների լիարժեք ու արդյունավետ կատարմանը։
-
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը իրականացրել է խստացված վերահսկողական միջոցառումներ | Հայաստան
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից ս.թ. հունիսի 22-ից հուլիսի 10-ը ներառյալ մայրաքաղաքում և մարզերում մթնոլորտային օդի պահպանության ուղղությամբ իրականացված խստացված վերահսկողական միջոցառումների արդյունքում արձանագրվել են մի շարք խախտումներ։Միջոցառումների թիրախում եղել են հողի բերրի շերտի ապօրինի տեղափոխման, առանց փոշեպաշտպան անթափանց ծածկոցների սորուն նյութերի (ավազ, ցեմենտ, գաջ, խիճ), շինարարական աղբի փոխադրումը, նաև շինհրապարակներում մթնոլորտային օդի պահպանության նորմերի պահանջների ապահովումը։
Ստուգայցերի ընթացքում արձանագրված իրավախախտման 45 դեպքով, նշանակվել են վարչական տուգանքներ՝ ընդհանուր 3.150.000 ՀՀ դրամի չափով։
Իրավախախտումներն ըստ մարզերի՝
ք. Երևան
շինարարական աշխատանքների ընթացքում՝ 5 դեպք,
առանց փոշու համար անթափանց ծածկոցների սորուն նյութերի տեղափոխում՝ 12 դեպք։
Արմավիրի մարզ
առանց փոշու համար անթափանց ծածկոցների սորուն նյութերի տեղափոխում՝ 13 դեպք։
Կոտայքի մարզ
շինարարական աշխատանքների ընթացքում՝ 4 դեպք,
առանց փոշու համար անթափանց ծածկոցների սորուն նյութերի տեղափոխում՝ 3 դեպք։
հողի բերրի շերտի ապօրինի տեղափոխում՝ 2 դեպք։
Գեղարքունիքի մարզ
առանց փոշու համար անթափանց ծածկոցների սորուն նյութերի տեղափոխում՝ 4 դեպք։
Արագածոտնի մարզ
շինարարական աշխատանքների ընթացքում՝ 1 դեպք,
առանց փոշու համար անթափանց ծածկոցների սորուն նյութերի տեղափոխում՝ 1 դեպք։
-
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել է և վերաբացվել | Տարածաշրջան
Ստամբուլի Սկյուտար թաղամասի հայկական Սուրբ Կարապետ եկեղեցին երկարատև վերանորոգումից հետո վերաբացվել է։ Սկյուտարը Ստամբուլի ասիական հատվածում՝ Բոսֆորի ափին գտնվող պատմական թաղամաս է, որտեղ 20-րդ դարասկզբին ապրել է շուրջ 50 հազար հայ։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Եկեղեցու օծման արարողությանը մասնակցել են Կ. Պոլսի Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը, Սուրբ Կարապետ եկեղեցու հիմնադրամի նախագահ Րաֆի Քըրքորյանը, տնօրենների խորհուրդը և հոգևոր դասի ներկայացուցիչներ։
Պատարագի ընթացքում Մաշալյանը շնորհավորել է եկեղեցու քահանա Եղիշե Ուչքունյանին և մաղթել հաջողություն։ Պատարագից հետո եկեղեցու բակում ճաշ է մատուցվել։
Հիշեցնենք, որ օրեր առաջ անհայտ անձը ներխուժել էր Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատան տարածք ու վնասել 6 դամբարան։ 48 ժամ անց հանցագործը հայտանաբերվել է ու կալանավորվել։
-
Մովսիսյանը գնահատել է Սպերցյանի տեղափոխությունը Սաուդյան Արաբիա | Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի, Մոսկվայի «Սպարտակի» և «Կրասնոդարի» նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը խոսել է հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին, գրում է« Արմսպորտ»-ը։ Հիշեցնենք, որ այս տրանսֆերային պատուհանի ընթացքում հավաքականի առաջատարներից մեկը հեռացավ «Կրասնոդարից» և պայմանագիր կնքեց սաուդյան «Ալ-Ահլիի» հետ։
Fonbet-ի YouTube-յան ալիքին տված հարցազրույցում Մովսիսյանը պատասխանել է մի քանի ուշագրավ հարցերի՝ կապված Սպերցյանի ապագայի և նրա կայացրած որոշման հետ.
— Ներկայումս ո՞ւմ եք համարում Հայաստանի հավաքականի գլխավոր աստղը։
— Սպերցյանին, իհարկե։— Ինչպե՞ս եք վերաբերվում Սաուդյան Արաբիա տեղափոխվելու նրա որոշմանը։
— Դե, ճիշտ արեց։— Ճի՞շտ։
— Այո՛։— Ինչո՞ւ։
— Եթե նա Եվրոպայում տարբերակ ունենար, կգնար այնտեղ։— Ձեզ չի՞ զարմացնում, որ նա պահանջված չէ Եվրոպայում։
— Այստեղ հարցն այն չէ, թե մենք ինչ ենք ուզում Սպերցյանի համար։ Կարևորն այն է, թե ինչ կա իրականության մեջ։— Ըստ խաղաոճի՝ ո՞ր առաջնությունը և ո՞ր թիմը կհամապատասխանեին Սպերցյանին։
— Իտալիան և, կարծում եմ, Միլանի «Ինտերը»։ -
ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Սեդա Ղուկասյանը դադարեցնում է իր գործունեությունը ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնում | Հասարակություն
ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Սեդա Ղուկասյանը դադարեցնում է իր գործունեությունը ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնում։ Այս մասին նա տեղեկացրել է սոցցանցի իր էջում։Նա գրել է․«ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ և ոչ միայն
Տեղեկացնում եմ, որ հուլիսի 15-ից չեմ կատարելու ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղարի, իսկ իրականում ԿԸՀ-ի, ԸԸՀ-ների մամուլի քարտուղարի, ԿԸՀ սոցիալական հարթակների պատասխանատուի, քաղաքացիների նամակներին պատասխանողի, լուսանկարչի և մի շարք այլ գործառույթներ։
Կանխազգալով հնարավոր շահարկումները հայտնում եմ, որ որոշումս կայացրել եմ ԱԺ ընտրություններից ամիսներ առաջ, սակայն ինքս ինձ համար որոշել եմ աշխատանքից ազատման դիմում գրել ընտրությունների ավարտից հետո, որովհետև ինչպես կասեր Փոքրիկ Իշխանը, մենք պատասխանատու ենք նրանց համար, ում ընտելացրել ենք։
ԿԸՀ-ում աշխատել եմ 2022 թվականի հոկտեմբերից․այս ժամանակահատվածում շուրջ 10 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են իրականացվել՝ Սիսիան, Անի, Վերին Դվին, Արզնի, Երևան, Ֆերիկ, Գյումրի, Փարաքար, Վաղարշապատ և վերջապես՝ #ԱԺ2026։Ընտրությունների վերաբերյալ հրապարակման ենթակա ցանկացած տեղեկատվություն հասանելի է եղել ԶԼՄ-ների համար`ոչ միայն ԿԸՀ կայքում և սոցիալական հարթակում հրապարակվելու, այլև մամուլի հաղորդագրությունների տեսքով։
Անիմաստ եմ համարում մամուլի հաղորդագրությունների, հարցազրույցների, ասուլիսների վերաբերյալ վիճակագրական տվյալներ հրապարակել, բայց մեկ տվյալ կներկայացնեմ․ ԿԸՀ ֆեյսբուքյան էջը վարելու պարտականությունը ստանձնել եմ 6700 հետևորդների քանակով, այժմ այն 19 հազարից ավելի է, վերջին 3 ամիսներին էլ միջինում 4 միլիոն այցելու ունի (երբևէ առանց գովազդի ծառայություն ակտիվացնելու)։ Թերևս շնորհակալություն հայտնեմ ԿԸՀ-ին՝ մարքեթինգի ոլորտում գիտելիքներս լավարկելու համար։
ԱԺ ընտրություններին ընդառաջ, թերևս կառույց ու կազմակերպություն չի եղել, որ որոշակի հաղորդակցություն չունենամ։ Ովքեր ինչ-որ չափով օգնել են, անչափ շնորհակալ եմ, խանգարողներին՝ ևս․ ձեր շնորհիվ ես իմ աշխատանքն ավելի լավ եմ իրականացրել։
Առանձնահատուկ ուզում եմ շնորհակալություն հայտնել Երևանի, մարզկենտրոն համայնքների, մարզպետարանների և մի շարք խոշոր քաղաքների՝ արդեն նախկին գործընկերներիս, ովքեր իմ խնդրանքի հիման վրա միացել են ԿԸՀ տեղեկատվական արշավին և ընտրողներին իրազեկող հաղորդագրությունները տեղադրել են իրենց պաշտոնական սոցիալական հարթակներում։
Շնորհակալ եմ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին աշխատանքի առաջարկի և համատեղ արդյունավետ գործակցության համար։
Իմ աշխատելու ժամանակահատվածում պաշտոնական տեղեկատվությունը հասանելի է եղել բոլոր ԶԼՄ-ների համար, չի եղել ոչ արտոնյալ, ոչ էլ մերժված ԶԼՄ։ Սա իմ՝ աշխատանքի անցնելու նախապայմաններից է եղել, որն, ի դեպ, մինչև վերջ պահպանվել է։
Որպես տարիների փորձ ունեցող լրագրող, ես իհարկե ունեմ իմ կարծիքը ԶԼՄ-ներից յուրաքանչյուրի վերաբերյալ, բայց որպես հանրային միջոցներից վարձատրություն ստացող պաշտոնյա ինձ համար միանշանակ էր, որ աշխատավարձ եմ ստանում բոլորի հետ հաղորդակցվելու և տեղեկատվությունը բոլորին հասանելի դարձնելու համար․ այս կարգավիճակում չկան հեղինակավորներ, հայտնիներ, կամ վատ համբավ ունեցողներ։
Այս մանրամասն հաշվետվությունն էլ հենց վերոնշյալի տրամաբանության մեջ է՝ հաշվետվություն հարկեր վճարողների առջև։
Հաջողություն եմ մաղթում ԿԸՀ-ին՝ աշնանը սպասվող ՏԻՄ ընտրություններում և լիահույս եմ, որ հանձնաժողովն այլևս երբեք չի հրաժարվի հանրային հաշվետվողականության այն բարձր նշաձողից, որն այժմ առկա է։
ՀԳ․ Սա այս թեմայով առաջին և վերջին անդրադարձն է, խնդրում եմ այս թեմայով ինձ հարցեր չհղել, ընդունել սա որպես պաշտոնական պարզաբանում, չզանգահարել ԿԸՀ-ին վերաբերելի հարցերով, այդ թվում այն հարցով՝ թե ում զանգահարել։ Դիմումը գրել եմ մեկ ամիս առաջ՝ հնարավորություն ընձեռելով ինձ փոխարինող գտնելու:
ՀԳ1․Բաց եմ նոր առաջարկների համար»։
-
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը Նյու Յորքում մասնակցել և ելույթով հանդես է եկել «Trade over Aid» ֆորումին | Քաղաքականություն
ՀՀ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր ելույթում ընդգծել է՝ Հայաստանը միացել է «Trade over Aid» նախաձեռնությանը և պատրաստակամ է ակտիվորեն մասնակցել դրա գործունեությանը՝ այն դիտարկելով որպես զարգացման միջազգային համագործակցության նորարարական մոտեցում, որը լրացնում է ավանդական զարգացման գործիքները՝ շեշտադրում կատարելով ազգային կարողությունների ամրապնդման, ներդրումների ներգրավման, տնտեսական աճի, ինչպես նաև ազգային պատասխանատվության և դիմակայունության բարձրացման վրա, ինչը համահունչ է Հայաստանի զարգացման առաջնահերթություններին, հայտնում են ԱԳՆ-ից։
ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է նաև ՄԱԶԾ-ի ակտիվ ներգրավվածությունը նախաձեռնության շրջանակներում՝ նշելով, որ կազմակերպության բազմամյա փորձն ու ոլորտային մասնագիտական կարողությունները կարող են էական ներդրում ունենալ կառավարման և ինստիտուցիոնալ բարեփոխումների, մարդկային կապիտալի զարգացման, փոխկապակցվածության ամրապնդման և երկարաժամկետ ներառական տնտեսական աճի ապահովման գործում։
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման քաղաքականությունը՝ նշելով, որ այն ենթադրում է նոր շուկաների և տրանսպորտային ուղիների հասանելիության ընդլայնում, ինչպես նաև սահմանափակ թվով ոլորտներից կառուցվածքային կախվածության նվազեցում։
Անդրադառնալով Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական տնտեսական համագործակցությանը՝ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է «ԹՐԻՓՓ» տարածաշրջանային փոխկապակցվածության նախագիծը՝ որպես առևտրի, ներդրումների և տնտեսական համագործակցության նոր հնարավորություններ ստեղծելու, ինչպես նաև Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության հետագա ամրապնդմանն ուղղված նախագիծ։ Ներկայացվել են ծրագրի հիմնական սկզբունքները, որոնք ամրագրված են Հայաստանի և ԱՄՆ միջև ստորագրված «ԹՐԻՓՓ»-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրով։
Ռոբերտ Աբիսողոմոնյանն անդրադարձել է նաև Հայաստանում կառուցվող «Firebird AI» տվյալների կենտրոնին՝ ընդգծելով, որ այն հանդիսանում է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև առաջատար տեխնոլոգիաների ոլորտում ռազմավարական համագործակցության կարևոր օրինակ։ Նշվել է, որ «NVIDIA»-ի, «Dell Technologies»-ի և ամերիկյան այլ առաջատար ընկերությունների մասնակցությամբ իրականացվող այս ներդրումային ծրագիրը կնպաստի արհեստական բանականության և թվային ենթակառուցվածքների զարգացմանը՝ Հայաստանը դիրքավորելով որպես տարածաշրջանային տեխնոլոգիական հանգույց։
ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է նաև քաղաքացիական միջուկային էներգետիկայի ոլորտում Հայաստանի և ԱՄՆ-ի միջև համագործակցության նոր հեռանկարները՝ անդրադառնալով խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի օգտագործման ոլորտում համագործակցության մասին «123 համաձայնագրի» շուրջ բանակցությունների ավարտին, ինչպես կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման և մշակման ոլորտում մատակարարման ապահովման շրջանակային հուշագրի ստորագրմանը։
Իր ելույթում ԱԳ նախարարի տեղակալ Աբիսողոմոնյանն անդրադարձ է կատարել նաև Եվրոպական միության հետ Հայաստանի առևտրային ինտեգրման խորացման ուղղությամբ վերջին զարգացումներին։
-
Բաքվում այսօր շարունակվել է դատական նիստը | Քաղաքականություն
Հուլիսի 14-ին Բաքվի վերաքննիչ դատարանը շարունակել է քննել Հայաստանի քաղաքացիներ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո սալահյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի և այլոց վերաքննիչ բողոքները,գրում են ադրբեջանակն ԶԼՄ-ները։
Դատական նիստին մասնակցել են տուժողների ներկայացուցիչները, ինչպես նաև պետական մեղադրողներ։
Նախորդ դատական նիստում Բակո Սահակյանը սկսել էր իր պաշտպանությունը։ Սակայն, քանի որ դատական նիստը ընդմիջվել էր, նա այսօր շարունակել է իր ցուցմունքները։
Բակո Սահակյանը իր փաստարկները ներկայացնելուց հետո, հայտարարել է մեղադրանքի հետ իր անհամաձայնության մասին և խնդրե լէ չեղյալ համարել առաջին ատյանի դատարանի որոշումը։
Հաջորդը խոսել են Դավիթ Մանուկյանի պաշտպանները։ Նրանք դատարանից խնդրել են արդարացնել նրան։
Այնուհետև ելույթ են ունեցել պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանի պաշտպանները: Նրանք դատարանին խնդրել են Մանուկյանի նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ։
Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 17-ին: |
Հիշեցնենք, որ Բաքվի ռազմական դատարանի 2026 թվականի փետրվարի 5-ի դատավճռի համաձայն՝ Արայիկ Հարությունյանը, Լևոն Մնացականյանը, Դավիթ Մանուկյանը, Դավիթ Իշխանյանը և Դավիթ Բաբայանը դատապարտվել են ցմահ ազատազրկման։
Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա, Մադաթ Բաբայանը և Մելիքսեթ Փաշայանը՝ 19 տարվա, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18 տարվա, Դավիթ Ալլահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16 տարվա, Վասիլի Բեգլարյանը, Գուրգեն Ստեփանյանը և Էրիկ Ղազարյանը՝ 15 տարվա ազատազրկման։