Իրանի վրա ԱՄՆ-ի վերջին հարվածները խախտում են Թեհրանի հետ ստորագրված հուշագիրը․ Լավրով | Քաղաքականություն

Written by

in

ՌԴ-ն Իրանին ԱՄՆ-ի հարվածները դիտարկում է որպես Վաշինգտոնի և Թեհրանի միջև կնքված հուշագրի խախտում, դա փակում է ճգնաժամի կարգավորման ուղին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։

«Ռիա նովոստի»-ի հաղորդմամբ՝ Լավրովն ասել է«Մենք Իրանին ԱՄՆ-ի հարվածները դիտարկում ենք որպես հուշագրի խախտում։ Այստեղ նույնիսկ մեկնաբանելու շատ բան չկա, դա տխուր է։ Քանի որ տուժում են և՛ Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքները, և՛ Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի արաբական երկրների քաղաքացիական ենթակառուցվածքները։ Եվ ամենակարևորը, դա չի տանում կարգավորման, այլ փակում է այն դուռը, որը, թվում էր, մի փոքր բացել էր հիշատակված հուշագիրը»։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *