Category: ArmPulse
-
ՀԷԿ-երից մեկի տարածքում շինության բետոնե ծածկ է փլուզվել․ 2 տուժած դուրս է բերվել փլատակներից
ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունից հայտնում են, որ ահազանգը ստացվել է ժամը 13:27-ին: -
Բաքուն Երևան է արտահանել 17 մլն դոլարի ապրանք
Հայաստանից Ադրբեջան անուղղակի ներմուծումը նախկինի պես կազմում է 960 դոլար -
Գրոսմայստեր Լևոն Արոնյանը մասնակցում է «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարին | Սպորտ
Հուլիսի 12-ից 23-ը Շվեյցարիայի Բիլ քաղաքում անցկացվում է «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարը, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Մրցաշարի «Masters» խմբում մասնակցում են 6 գրոսմայստերներ, որոնց թվում է նաև հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը։
Մրցաշարի մասնակիցներն են՝
Լևոն Արոնյան
Լե Քուանգ Լիեմ
Այդին Սուլեյմանլի
Մաթիաս Բլյուբաում
Յաղըզ Քաան Էրդողմուշ
Խոսե Էդուարդո Մարտինես ԱլկանտարաՄասնակիցները կմրցեն արագ, դասական և կայծակնային շախմատի ձևաչափերով, և հաղթողը կորոշվի երեք մրցաշարերի արդյունքների հանրագումարով:
Հուլիսի 12-ին անցկացվել է արագ շախմատի մրցաշարը, որտեղ առաջին հորիզոնականը զբաղեցրել է Լևոն Արոնյանը։
-
Գյումրիում 7 մլրդ դրամով 48 փողոց ու հրապարակ կհիմնանորոգվի. ավագանու նիստը կայացել է առանց ՔՊ-ի | Հայաստան
Գյումրու ավագանին արտահերթ նիստում հաստատել է 2027 թվականի սուբվենցիոն հայտը, որով նախատեսվում է հիմնանորոգել 48 փողոց և 1 հրապարակ։ Ծրագրի ընդհանուր բյուջեն 7 միլիարդ դրամ է, որից 4.2 միլիարդը (60%-ը) կներդնի համայնքը։
Ըստ «Արմենպրես»-ի՝ սա հաջորդում է նախորդ տարիներին (2021-2026 թթ.) արդեն իսկ իրականացված և ընթացիկ տասնյակ փողոցների վերանորոգման աշխատանքներին։
Չնայած «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այս անգամ ևս ամբողջ կազմով բոյկոտել էր նիստը (ինչպես հունիսի 25-ի չկայացած նիստին), այսօր այլ ուժերի շնորհիվ հաջողվել է քվորում ապահովել և ընդունել որոշումը։
-
ՄԻՊ Անահիտ Մանասյանն ու եվրոպատգամավոր Մարինա Մեզուրին քննարկել են ոլորտի մարտահրավերները | Հայաստան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Անահիտ Մանասյանն այսօր՝ հուլիսի 15-ին, ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Մարինա Մեզուրին։ Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ–ից։
Ըստ ՄԻՊ գրասենյակի հաղորդագրության՝ կողմերը քննարկել են իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք առանցքային թեմաներ․
-
Ուշադրության կենտրոնում են եղել բռնի տեղահանվածների, կանանց, երեխաների, հաշմանդամություն ունեցողների, ազգային փոքրամասնությունների և ԼԳԲՏՔ+ անձանց իրավունքները:
-
Պաշտպանն անդրադարձել է Հայաստանում ատելության խոսքի լուրջ ծավալներին և դրան հակազդելու կարևորությանը:
-
Շեշտվել է մարդու իրավունքների կրթության բարեփոխման, ինչպես նաև աշխատանքային իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը։
Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ թեև որոշ ուղղություններով առաջընթաց կա, սակայն ոլորտում դեռևս առկա են բազմաթիվ մարտահրավերներ, որոնք հետևողական աշխատանք են պահանջում։
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել խորացնելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով։
-
-
Վրաստանում ավարտվել է դեպի Լարս տանող նոր թունելի 5 կամուրջներից մեկի շինարարությունը | Տարածաշրջան
Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտից հայտնում են, որ նախագիծը կավարտվի մինչև 2028 թվականը։
Քվեշեթի–Կոբի 23 կիլոմետրանոց հատվածի շինարարության շրջանակներում կառուցվում են նոր երկգոտի ասֆալտբետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել, ինչպես նաև ընթանում է գործող կամրջի վերակառուցումը: Դեպի Գուդաուրի նոր ճանապարհը և թունելը թույլ կտան կրճատել ճանապարհի ժամանակը և փոխարինել Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ճանապարհի առավել հնչյունավտանգ (ձնահյուսերի վտանգ ունեցող) հատվածը:
Բեռնաշրջանառությունը, այդ թվում՝ դեպի Հայաստան, հնարավոր կլինի կատարել առանց ուշացումների:
-
Ադրբեջանի արտգործնախարարը հուլիսի 16-17-ը կլինի Մոսկվայում
Այցի շրջանակներում նախատեսվում է հանդիպում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ -
Ռուսաստան ժամանող միգրանտներին կպարտադրեն բջջային հեռախոս ունենալ. նրանց տեղաշարժը կվերահսկվի | Հասարակություն
Ռուսաստան ժամանող յուրաքանչյուր միգրանտ (հատկապես աշխատանքային կամ երկարաժամկետ բնակության նպատակով) պարտավոր կլինի ձեռք բերել բջջային հեռախոս, որտեղ հասանելի կլինի իր էլեկտրոնային պրոֆիլը։ Այս մասին հայտնում է РБК–ն։
Սարքավորման միջոցով իրավապահները կկարողանան հետևել միգրանտների տեղաշարժին՝ բացառելով նրանց անվերահսկելի տեղափոխությունը մի բնակավայրից մյուսը։
Բջջային հավելվածի միջոցով օտարերկրացիներին նախապես կզգուշացնեն փաստաթղթերի ժամկետների ավարտի կամ պետական կառույցներ ներկայանալու անհրաժեշտության մասին։
2025 թվականի սեպտեմբերի 1-ից Մոսկվայի տարածաշրջանում արդեն իսկ թեստավորվում է «Ամինա» հավելվածը, որի միջոցով ՆԳՆ-ն ստանում է անվիզա ռեժիմով ժամանած միգրանտների գեոլոկացիան։
Արդեն իսկ հազարավոր միգրանտներ հանվել են հաշվառումից այն պատճառով, որ ավելի քան երեք աշխատանքային օր համակարգին չեն փոխանցել իրենց գտնվելու վայրի տվյալները։
-
Էրդողան. «Այնտեղ, որտեղ Թուրքիայի աջակցությունն անհրաժեշտ է եղել՝ Լիբիայից մինչև Ղարաբաղ, ներկա ենք եղել մեր ողջ ներուժով» | Տարածաշրջան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել «Հուլիսի 15-ի ժողովրդավարության և ազգային միասնության օրվան» նվիրված հիշատակի արարողությանը։
Իր ելույթում Էրդողանն անդրադարձել է 2016 թվականի ռազմական հեղաշրջման փորձին, երկրի ժողովրդավարական ինստիտուտների պաշտպանությանն ու Թուրքիայի անցած ուղուն: Թուրքիայի ղեկավարը խոսել է նաև վերջին տարիների արտաքին ու անվտանգային քաղաքականության առաջնահերթություններից՝ առանձնացնելով երկրի դիվանագիտական նախաձեռնությունները, պաշտպանական արդյունաբերության զարգացումը, ահաբեկչության դեմ պայքարն ու Անկարայի դերակատարությունը տարածաշրջանային ճգնաժամերում։
Այս համատեքստում Թուրքիայի նախագահը մասնավորապես հայտարարել է․
«Ոչ միայն Սիրիայում, այլև Լիբիայից մինչև Ղարաբաղ՝ այնտեղ, որտեղ Թուրքիայի աջակցությունն անհրաժեշտ է եղել, մենք ներկա ենք եղել մեր բոլոր հնարավորություններով»։
-
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները | Մշակույթ
Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքում ավարտին են մոտենում Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու 13-րդ դարի բարավորի որմնանկարի ամրակայման և մաքրման աշխատանքները:
ԿԳՄՍ նախարարության մասնագետներն այցելել են հուշարձանի տարածք և բարձր գնահատել պետություն-մասնավոր համագործակցությամբ իրականացվող աշխատանքները:
Մրի շերտի տակից ի հայտ են եկել Բարեխոսության տեսարանի (Քրիստոսը, Աստվածամայրը, Հովհաննես Մկրտիչը, առաքյալներն ու հրեշտակները) նախկինում անտեսանելի դետալներ։ Կամարի տակ պատկերված 12 հրեշտակների թևերը միավորվում են Քրիստոսի լուսապսակի վերևում և դառնում ձեռք։Որմնանկարի վրա և շուրջը բացահայտվել են նաև բազմաթիվ միջնադարյան արձանագրություններ։
Էսքիզի հեղինակը վերականգնող մասնագետ Աշխեն Պապոյանն է, իսկ աշխատանքներն իրականացնում է «Հուշարձանների վավերագրում» ՍՊԸ-ն։ Կեչառիսի վերականգնման և հնագիտական ուսումնասիրության ծախսերը հոգում են բարերարներ Վարդանյան և Մկրտչյան ընտանիքները։
Աշխատանքները նախատեսվում է ամբողջությամբ ավարտել հուլիսի վերջին: