Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքում ավարտին են մոտենում Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու 13-րդ դարի բարավորի որմնանկարի ամրակայման և մաքրման աշխատանքները:
ԿԳՄՍ նախարարության մասնագետներն այցելել են հուշարձանի տարածք և բարձր գնահատել պետություն-մասնավոր համագործակցությամբ իրականացվող աշխատանքները:
Մրի շերտի տակից ի հայտ են եկել Բարեխոսության տեսարանի (Քրիստոսը, Աստվածամայրը, Հովհաննես Մկրտիչը, առաքյալներն ու հրեշտակները) նախկինում անտեսանելի դետալներ։ Կամարի տակ պատկերված 12 հրեշտակների թևերը միավորվում են Քրիստոսի լուսապսակի վերևում և դառնում ձեռք։Որմնանկարի վրա և շուրջը բացահայտվել են նաև բազմաթիվ միջնադարյան արձանագրություններ։
Էսքիզի հեղինակը վերականգնող մասնագետ Աշխեն Պապոյանն է, իսկ աշխատանքներն իրականացնում է «Հուշարձանների վավերագրում» ՍՊԸ-ն։ Կեչառիսի վերականգնման և հնագիտական ուսումնասիրության ծախսերը հոգում են բարերարներ Վարդանյան և Մկրտչյան ընտանիքները։
Աշխատանքները նախատեսվում է ամբողջությամբ ավարտել հուլիսի վերջին:
Leave a Reply