Այսօր՝ հուլիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ-ում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նորք-Մարաշ վարչական շրջանի «Ռեժինե» հյուրանոցային համալիրի երկրորդ հարկի սենյակներից մեկում դի կա։
Դեպքի վայր ժամանած իրավապահները հյուրանոցի սենյակներից մեկում հայտնաբերել են տղամարդու դի։ Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի՝ մահացածի ձեռքերը, ոտքերը և բերանը եղել են կպչուն ժապավենով (սկոչով) կապված։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ «սպանություն» հատկանիշներով։
Տեղում աշխատում են քննիչներն ու դատական բժիշկները՝ պարզելու դեպքի բոլոր հանգամանքներն ու սպանվածի ինքնությունը։
Leave a Reply