6 տարի ադրբեջանական բանտում․ հայ գերիների առողջական վիճակը վատթարանում է, հարցը քննարկվել է Եվրախորհրդարանում

Written by

in

6 տարի ադրբեջանական բանտում. «Շնչահեղձ է լինում, սրտի և թոքերի խնդիրներ են առաջացել»

մարդու իրավունքների պաշտպաններ, ինչպես նաև Ադրբեջանում պահվող հայ գերիների ընտանիքների անդամները։

Հանդիպմանը, ի դեպ, ներկա է եղել շուրջ երեք տարի ադրբեջանական բանտում գտնվող Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի որդին:

Արմեն Իշխանյանն, ըստ Հայ դատի գրասենյակի տարածած հաղորդագրության, խոսել է այն ծանր հոգեբանական ազդեցության մասին, որ հոր՝ արդեն հազար օր շարունակվող բանտարկությունը թողել է իր ընտանիքի վրա:

Եվրախորհրդարանում կազմակերպված քննարկմանը մասնակցած իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն «Ազատությանը» փոխանցեց, որ եվրոպացի գործընկերներին տեղեկություններ են փոխանցել հայ գերիների վիճակի, պահման պայմանների և դատավարությունների ընթացքի վերաբերյալ: Անդրադարձել են նաև այն հարցին, թե ինչպես պետք է ներդաշնակեցնել Եվրամիության գործադիր մարմնի գործելակերպը Եվրոպական խորհրդարանի դիրքորոշման հետ:

Եվրոպական խորհրդարանն, ի տարբերություն Եվրահանձնաժողովի, իր բանաձևերում ոչ միայն խոսել է 2023-ին արցախահայերի էթնիկ զտման ու արցախահայերի՝ իրենց հայրենիք վերադարձի իրավունքի մասին, այլև այս տարվա մայիսին դատապարտել է «Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների, կալանավորվածների և պատանդների անարդարացի կալանավորումը», պահանջել նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակումը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *