«Միակ անվճար լողափ ու կատարյալ հակասանիտարիա». ռուսախոս բլոգերը ցուցադրել է Կասպից ծովի ադրբեջանական ափին տիրող քաոսը | Տարածաշրջան

Written by

in

Համացանցում մեծ արձագանք է գտել Կասպից ծովի ադրբեջանական ափամերձ հատվածում նկարահանված տեսանյութը, որտեղ բարձրաձայնվում է տարածքի աղետալի և հակասանիտարական վիճակի մասին։ Ռուսախոս բլոգերը հուլիսի 14-ին արված կադրերում ցուցադրում է լողափում կուտակված հսկայական աղբակույտերն ու պատասխանատուների անտարբերությունը։

Ըստ տեսանյութի հեղինակի՝ տարիներ շարունակ իրավիճակն այս լողափում չի փոխվում։ Առկա են մի շարք խնդիրներ, որոնք զբոսաշրջիկների հանգիստը վերածում են մղձավանջի։Ափամերձ ողջ տարածքում չկա ոչ մի աղբաման, ինչի պատճառով հանգստացողները թափոնները կուտակում են անմիջապես ավազի վրա։ Տաք եղանակին աղբակույտերի պատճառով տարածքում տհաճ հոտ է փչում, իսկ թափոնների շուրջը հավաքվում են կենդանիներ ու թռչուններ։

Չնայած աղբամանների բացակայությանը, հանգստացողները նույնպես աչքի չեն ընկնում բարձր գիտակցությամբ և հեռանալիս աղբն իրենց հետ չեն տանում։

«Այստեղ այնպիսի գարշահոտություն է տարածված, որ պարզապես մղձավանջ է, կատարյալ հակասանիտարական վիճակ»,- նշում է տեսանյութի հեղինակը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *