Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հուլիսի 16-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ ծեծկռտուքի հետևանքով ստացած՝ ձեռքի և գլխի վնասվածքներով «Մասիս» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Արարատի մարզի բնակիչ, 46-ամյա Սերոբ Ծ․-ն է։
Գ․ Շամշյանի տեղեկություններով, Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 23։00-ի սահմաններում, Մասիս քաղաքի «Մորենա» ռեստորանային համալիրի բակում Արարատի մարզի բնակիչներ, 37-ամյա Դավիթ Գ․-ն, 46-ամյա Սերոբ Ծ․-ն, 43-ամյա Սահակ Ծ․-ն, Կոտայքի մարզի բնակիչ, 43-ամյա Մասիս Պ․-ն և հարսանեկան արարողության մասնակից դեռևս ինքնությունները չպարզված անձինք, կոպտորեն խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, վիճաբանել են միմյանց հետ։
Վիճաբանության ընթացքում նրանք սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել և փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց, ինչի հետևանքով Սերոբ Ծ․-ն ստացել է վնասվածքներ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Սերոբ և Սահակ Ծ․-երը, Դավիթ Գ․-ն և Մասիս Պ․-ն խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել են Ոստիկանության Մասիսի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ միասին ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի և 171-րդ հոդվածի 5-րդ կետի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել է, որ Արարատի մարզի բնակիչներ, 22-ամյա Արեն Հ․-ն և 49-ամյա Արմեն Հ․-ն, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, «Մորենա» ռեստորանային համալիրի բակում սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել և հարվածներ հասցրել Սահակ Ծ․-ին՝ պատճառելով մարմնական վնասվածք։
Տարածաշրջանային և գլոբալ իրադարձությունները կորպորատիվ բիզնեսի կառավարման նոր լուծումներ են պահանջում։ Ո՞ր ոլորտներն առաջնային ունեն ֆինանսաբանկային համակարգի օժանդակությունն այսօր և ի՞նչ եղանակով է Ֆասթ Բանկը փակում այդ պահանջարկը. այդ մասին կխոսենք Ֆասթ Բանկի կորպորատիվ բիզնես կառավարման տնօրեն Տիգրան Մխիթարյանի հետ
-Պարո՛ն Մխիթարյան, որո՞նք են ներկայումս տնտեսության այն առաջնային ուղղություններն ու թիրախային ոլորտները, որոնք պահանջարկ են ձևավորում և ակտիվ են վարկավորման տեսանկյունից։
–Մենք և՛ վարկավորում ենք, և՛ սպասարկում ենք Հայաստանի հանրապետության գրեթե բոլոր ոլորտները՝ սկսած արտադրությունից, արդյունաբերությունից, գյուղատնտեսությունից, ներառյալ առևտուրը՝ միջազգային և տեղական առևտուրը, ինչպես նաև ներկա ժամանակներում շատ վերելք ապրող առողջապահության ոլորտը։ Մեր հիմնական թիրախներից մեկն էլ լիզինգի գործիքի կիրառումն է Հայաստանի հանրապետությունում։ Բիզնեսների վարկավորման տեսակետից մենք շատ արագ ենք , մենք շատ ճկուն ենք և հարաբերությունները մեր գործընկեր-հաճախորդների հետ ստեղծում ենք թափանցիկության և երկարաժամկետության հիման վրա։
– Ի՞նչ առանցքային ձեռբերումներ ունի Ֆասթ Բանկի կորպորատիվ բիզնես կառավարման բլոկն այս տարում և ի՞նչ նոր նախագծերի վրա եք աշխատում հիմա։
-Այս տարին բավականին խոստումնալից է սկսել, մենք հասցրել ենք մեր պորտֆելն արդեն 120 միլիարդ դրամի, որը դեռ ամենը չէ, և շարունակում ենք աճել։
Այս տարվա նախագծերից կուզենայի շեշտել Ֆասթ Բանկի մասնակցությունը Հայաստանում առաջին և ամենախոշոր սինդիկացված վարկին, բոլորդ տեղյակ եք Firebird AI-ի ֆինանսավորման մասին, որին Բանկն իր մասնակցությունն է ունեցել։ Այս տարի մեծացրել և լայնացրել ենք մեր գործընկեր-հաճախորդների համայնքը, որը հիմնված է ավելի թափանցիկ հարաբերությունների վրա, և որպես հարաբերությունների հիմք վերցված են ավելի երկարաժամկետ և փոխըմբռման սկզբունքները։
Ներկա պահին, բացի նշված նախագծից, մենք նույնպես ֆինանսավորում ենք միջազգային նախագծերի ներդրումը՝ այսպես կոչված միջազգային կապիտալի ներհոսքը դեպի Հայաստան և մեր բոլոր տեսակի ծառայությունների մատուցումն ենք առաջարկում միջազգային կազմակերպություններին, որոնք պատրաստակամություն են ցուցաբերում Հայաստանում ներդրումներ իրականացնել։
Ներկա տարում պլանավորում ենք ստեղծել կորպորատիվ առանձնացրած մասնաճյուղ, որտեղ մեր հաճախորդները, մեր գործընկերները կստանան ավելի անհատականացված մոտեցում, և տվյալ մասնաճյուղի աշխատակիցները վերապատրաստված կլինեն կորպորատիվ հաճախորդների սպասարկման ոլորտում և կունենան նեղ մասնագիտացված գիտելիքներ։
-Պարո՛ն Մխիթարյան, Դուք անդրադարձաք միջազգային շուկային, ճի՞շտ ենք հասկանում, որ Բանկի օրակարգում այսօր դրված է նաև արտաքին շուկաներ դուրս գալու և ինտեգրվելու խնդիր։
-Շատ ճիշտ եք նկատել, Ֆասթ բրենդը ծանոթ է ոչ միայն Հայաստանում, այլև Միացյալ Թագավորությունում։ Մենք այնտեղ ունենք մեր առանձնացված Ֆասթ Կրեդիտ կապիտալը և մեր առաքելությունն է, որպեսզի մենք ոչ միայն ծառայություններ մատուցենք Հայաստանի հանրապետության տարածքում, այլ նաև միջազգային շուկայում։ Այս տարի շատ յուրահատուկ տարի էր նման նախագծերի շրջանակում, քանի որ մենք այս տարի բանակցություններ ենք վարում մեր միջազգային ֆինանսական կառույցների հետ, որպեսզի հարաբերություններն ավելի խորացնենք և կարողանանք տրամադրել մեր գործընկեր հաճախորդներին ավելի արդյունավետ և ավելի հարմարավետ պայմաններով միջազգային ռեսուրսներ, որոնց հիման վրա կզարգանա Հայաստանի հանրապետությունում ներդրումների քանակը։ Ինչպես նաև միջազգային առևտրով զբաղվող մեր գործընկերներին կարողանալու ենք տրամադրել ավելի ճկուն, ավելի արդյունավետ, ավելի հարմար պայմաններով միջազգային առևտուրը սպասարկող գործիքակազմ, ինչպիսիք են միջազգային ակրեդիտիվները և միջազգային երաշխիքները։
-Պարո՛ն Մխիթարյան, տարածաշրջանային և գլոբալ իրադարձությունները փոփոխում են տնտեսության խաղի կանոնները, Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ ազդեցություն կարող են թողնել այդ իրողությունները կորպորատիվ բիզնես ոլորտում, և արդյո՞ք բանկային համակարգը պատրաստ է բավարարել նոր ձևավորվող պահանջները։
-Հայաստանի բանկային համակարգն արդեն երկար տարիներ ցույց է տվել, որ շատ կայուն է, անկախ այն հանգամանքից, որ մեզ շրջապատող աշխարհը ներկա պահին շատ անկայուն է։ Մենք անցել ենք Քովիդ, անցել ենք 44-օրյա պատերազմ, սակայն և՛ բանկային համակարգը, և՛ մեր հաճախորդները, բիզնես գործընկերները ցուցաբերել են կայունություն։ Եվ եթե նույնիսկ վերցնենք վարկային պորտֆելը կամ ավանդային պորտֆելը, կտեսնենք, որ տատանումներ տեղի չեն ունեցել, և միշտ գրանցվել է կայուն աճ և կայուն պորտֆելի որակ։ Այս իրողությունից ելնելով՝ ներկա տնտեսական իրավիճակում և ներկա միջազգային իրավիճակում, որտեղ մեր հարևան երկրներում կան որոշակի ընդվզումներ, մեր բիզնեսներն ավելի կայուն աճ են ցուցաբերելու։ Իմ կարծիքով սա ավելի նոր մոտեցումների, նոր շուկաների ձևավորման և նոր միջազգային գործիքակազմի ներթափանցման՝ դեպի Հայաստան, առավելություն է, քան որոշակի ռիսկեր։
-Ինչպե՞ս են Ֆասթ Բանկում կառուցում երկարաժամկետ հարաբերություններ կորպորատիվ հաճախորդների հետ։
-Ֆասթ Բանկում կորպորատիվ հաճախորդների հետ հարաբերությունները կառուցվում են, ինչպես նշել էի, երկարաժամկետ համագործակցության սկզբունքներով։ Մենք մեր հարաբերությունները կազմակերպում և կառուցում ենք մեր հաճախորդների հետ թափանցիկության սկզբունքների հիման վրա, չունենք ընդհանրապես թաքնված միջնորդավճարներ, թաքնված այլ ծախսեր, որը հաճախորդը կրում է։ Բոլոր հարաբերությունները կառուցվում են հիմնականում թափանցիկության, երկարաժամկետ սկզբունքներով, և ցանկացած հարաբերության սկզբում փորձում ենք ծածկել հաճախորդի պահանջարկի ողջ սպեկտրը:
Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում:
Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
Անզորության զգացումը, երբ ինչ էլ անես՝ ոչինչ չի ստացվում, թերևս ամենադաժան վիճակներից է։ Ու այսօր մենք ականատեսն ենք դառնում, թե ինչպես է այդ անզորությունը շռնդալի թակում է ընտրության գիշերը ինքնահաղթողի փակ դուռը։
Ինչպես և ասում էինք… Միայն այսօր միջազգային հեղինակություն ունեցող երեք անձանց կատարված զանգերը լռին, բայց անհերքելի վկայությունն են այն բանի, որ խորացող ճգնաժամն ու ձևավորվող անզորությունն արդեն փաստ են։ Սա մի հանգրվան է, որտեղից հետո փոխվում է ամեն ինչ։
Հաջորդ փուլում հենց այդ անզորությունն է ստիպելու թուլացնել քաղաքական ռեպրեսիաներն ու ճնշումները։ Սպասելի է նաև, որ սկսվելու է ամենականխատեսելին՝ սեփական թիմի ներսում մեղավորների փնտրտուքը։
Բայց եկեք բացատրենք պարզ․ դա չի՛ օգնելու։
Որովհետև, ի վերջո, մեղավորի որոնումները տանելու են ընդամենը մեկ ուղղությամբ… դեպի հայելին։ Հայելին անզորության քաղցկեղն է, հեռացման ուղեգիրը։
Հ.Գ. Մեկ ամսից բանտից, տնային կալանքից կազատվեն տասնյակ քաղհալածյալներ։
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը պատրաստում է իր առաջին պաշտոնական առաջարկը «Մանչեսթեր Սիթիին»՝ իսպանացի կիսապաշտպան Ռոդրի Էռնանդեսի տրանսֆերի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է հայտնի ինսայդեր Նիկոլո Սկիրան։
Աղբյուրի տեղեկություններով՝ «արքայական» ակումբն աստղային կիսապաշտպանի համար կառաջարկի 50-60 միլիոն եվրո։ Հաղորդվում է, որ Ռոդրին հրաժարվել է երկարաձգել գործող պայմանագրի ժամկետը «քաղաքայինների» հետ և վճռական է տրամադրված «Ռեալ» տեղափոխվելու հարցում։ Ֆուտբոլիստն արդեն անձնական համաձայնության է հասել Իսպանիայի փոխչեմպիոնի հետ. հավանական երկարաժամկետ պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2030 թվականը։
Հիշեցնենք, որ Ռոդրին ճանաչվել էր Իսպանիայի ազգային հավաքականի համար հաղթական՝ աշխարհի 2026 թվականի առաջնության լավագույն ֆուտբոլիստ։
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվելիք «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավի մասնակցության հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել է մինչև օգոստոսի 6-ը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Հեծանվային արշավին մասնակցելու պայմաններ՝
· մասնակիցը պետք է ունենա առնվազն 25 կմ ճանապարհ առանց դադարի հեծանիվ վարելու կարողություն, · մասնակիցը պետք է ունենա բժշկի թույլտվություն կամ տեղեկանք՝ առողջության վերաբերյալ, որը չի պարունակում հեծանվային արշավին մասնակցության հակացուցումներ, ·մասնակիցը պետք է պատրաստակամ լինի օգոստոս ամսին մասնակցելու նախապատրաստական մարզումներին։
Հեծանվային արշավին մասնակցելու համար [email protected] էլեկտրոնային հասցեին անհրաժեշտ է ուղարկել հետևյալ տեղեկատվությունը՝
· մասնակցի անունը, հայրանունը, ազգանունը, հասցեն (մարզ, համայնք, բնակավայր), հեռախոսի համարը, · անձնագրի կամ նույնականացման քարտի լուսապատճենը, · բժշկի թույլտվության կամ առողջության վերաբերյալ տեղեկանքի լուսապատճենը:
Հեծանվորդները հեծանվային արշավին մասնակցում են իրենց հեծանիվներով, ընդ որում՝ թույլատրելի են միայն մեխանիկական հեծանիվները:
Հեծանվային արշավը կամփոփվի եզրափակիչ միջոցառմամբ, որի ընթացքում բոլոր մասնակիցները կստանան հավաստագրեր: Մրցանակային հիմնադրամ նախատեսված չէ։
«Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը կանցկացվի օգոստոսի 29-30-ը՝ սեպտեմբերին կայանալիք «Tour of Armenia» միջազգային բազմօրյա հեծանվավազքի մրցաշարին ընդառաջ:
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության տրանսպորտային միջոցների մասնակցությամբ վերջին 1․5 տարում 570 պատահար է գրանցվել, որի մասնակից ոստիկանության միայն 93 ծառայողի նկատմամբ է կարգապահական տույժ կիրառվել։
Այսպես՝ «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան ՆԳՆ-ից հայտնել են, որ 2025-2026թթ ընթացքում տեղի ունեցած 570 պատահարից 374-ը եղել է 2025 թ․-ին, իսկ 196-ը՝ 2026թ․-ին։ Պատահարների հետևանքով վնասվել է 570 միավոր մեքենա, թվով 4 միավոր տրանսպորտային միջոց ճանաչվել են հետագա շահագործման համար ոչ պիտանի։ « Պատահարների հետևանքով առաջացած վնասվածքները նորոգելու նպատակով ապահովագրական ընկերությունների կողմից նորոգող կազմակերպություններին վճարվել է 259.750.546 ՀՀ դրամ, որից. 2025 թ-ին՝ 209.363.339 ՀՀ դրամ, իսկ 2026 թ-ին՝ 50.387.207 ՀՀ դրամ։ ՆԳՆ պարեկային ծառայության 2025-2026թթ. կարիքների համար նոր մեքենաներ ձեռք չեն բերվել»,- նշել են ՆԳՆ-ից։
Ինչ վերաբերում է պատասխանատվությանը, ապա ՆԳՆ-ից նշել են, որ Պարեկային ծառայության ավտոմեքենաների մասնակցությամբ արձանագրված վթարներով 2026 թվականի հունիսի 25-ի դրությամբ իրականացված 59 ծառայողական քննությունների արդյունքներով 19 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ, 2025 թվականի ընթացքում իրականացվել է 133 ծառայողական քննություն՝ 74 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ:
« Միաժամանակ հայտնում ենք, որ ծառայողական քննությունների արդյունքներով պարեկային ծառայության որևէ ծառայող ծառայությունից չի ազատվել»,- հայտնել են ՆԳՆ-ից։
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին: BBC-ն գրում է, որ համաշխարհային առևտրին սպառնում է ևս մեկ լուրջ խոչընդոտ, և այն ուժով վերացնելու փորձերը կարող են հանգեցնել Մերձավոր Արևելքում լարվածության նոր աճի:
Եմենի հութիներն այս շաբաթ հրթիռակոծել են երկու սաուդյան նավ: Հութիների պնդմամբ՝ ևս 10 նավ հրապարակված վերջնագրից հետո շրջվել է ու հեռացել Սաուդյան նավահանգիստներից:
Այսպիսով, վտանգվել է նավագնացությունը Բաբ էլ Մանդեբի նեղուցում, որը Կարմիր ծովի հարավային ծայրամասը կապում է Հնդկական օվկիանոսի հետ։ Այն ավելի է կարևորվել Իրանի կողմից Հորմուզի նեղուցի շարունակական շրջափակման պատճառով, որն անհրաժեշտ է Պարսից ծոցի երկրներից նավթի և քիմիական արտադրանքի արտահանման համար։
Թեհրանը հերքել է հութիներին հրթիռներ մատակարարելու փաստը։ Հութիներն էլ հերքում են Իրանի հետ ռազմական կապերը՝ պնդելով, իրենք են զբաղվում իրենց սպառազինությամբ։
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կոլումբիայի նորընտիր նախագահ Աբելարդո դե լա Էսպրիելիան հայտարարել է, որ պատրաստվում է առնվազն 14 կոլումբիական դեսպանատուն փակել աշխարհում։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Որոշումը վերաբերելու է Ալժիրում, Ադրբեջանում, Բարբադոսում, Կուբայում, Չեխիայում, Եթովպիայում, Գանայում, Հայիթիում, Հունգարիայում, Մալայզիայում, Նիկարագուայում, Ռումինիայում, Սենեգալում և Հարավային Աֆրիկայում գործող դեսպանություններին։
Նա նաև հաստատել է, որ կասեցնելու է Պաղեստինում Կոլումբիայի դեսպանատան բացման գործընթացը, ինչը պլանավորել էր հեռացող նախագահ Գուստավո Պետրոյի կառավարությունը։
Ծախսերը կրճատելու նպատակով նորընտիր նախագահը հայտնել է նաև Ֆրանսիայում ու ՅՈՒՆԵՍԿՈ-ում, ինչպես նաև Իտալիայում ու ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունում (FAO) Կոլումբիայի դիվանագիտական ներկայացուցչությունները միավորելու մտադրության մասին։
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հուլիսի 26-ին՝ ժամը 20։18-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին-Բերդ փողոցի 3-րդ նրբանցքում գտնվող գործարանում արագիլն ընկել է չշահագործվող կաթսայատան ծխատարի մեջ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել անասնաբուժական կլինիկա։