Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը (ԱԽ) Ուկրաինայի հարցով նիստ կանցկացնի երկուշաբթի՝ հուլիսի 27-ին: Այդ մասին հայտնի է դարձել կազմակերպության թարմացված ժամանակացույցից։
«Ուկրաինայում խաղաղության և անվտանգության պահպանում» օրակարգային հարցով նիստը կսկսվի տեղական ժամանակով ժամը 10:00-ին»,-ասվում է փաստաթղթում։
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 31-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Նար-Դոսի, Քրիստափորի, Սարալանջի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 31-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Ցամաքաբերդ թաղամասի, ինչպես նաև Նորաշեն բնակավայրի, գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 30-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Գառնի, Գեղարդ, Գեղադիր, Հացավան, Ողջաբերդ բնակավայրերի, Ձորաղբյուրի ամառանոցների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 30-ին ժամը 10:00-ից մինչև հուլիսի 31-ը ժամը 17:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Այգեշատ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 28-ին ժամը 09:30-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Փ․ Բյուզանդի, Մ․ Մկրտչյան, Մ․ Ադամյան, Հանրապետության փողոցներով, Տիգրան Մեծի պողոտայով պարփակված թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 28-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Չարենցի, Խորենացու, Թումանյան, Վազգեն Առաջինի, Պատկանյան, Կնունյանց, Բաղրամյան, Ալավերդյան, Վ․ Սարգսյան փողոցների, Անդրանիկի թաղամասի, Արագածի զանգվածի, ինչպես նաև Արտիմետ, Ծաղկունք, Ծիածան, Հովտամեջ, Մրգաստան, Աղավնատուն, Դողս, Արագած, Ծաղկալանջ, Շահումյան, Դաշտ, Մոնթեավան, Այգեշատ, Ամբերդ բնակավայրերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 28-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գ․ Արզումանյան նրբանցքների, Ձորք, Բաղաբերդ, Հալիձոր թաղամասերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 28-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Մեծավան բնակավայրի (ամբողջությամբ), Օձուն բնակավայրի (մասնակի) գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 28-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Դեբեդ բնակավայրի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 28-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Վեդի քաղաքի, ինչպես նաև Ուրցաձոր, Դաշտաքար և Գոռավան բնակավայրերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Խնձորուտ թաղամասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 8-րդ փողոցների, Երևանյան խճուղու թիվ 124-ից 176 (զույգ) հասցեների առանձնատների, թիվ 211-ից 243 (կենտ) հասցեների առանձնատների, Շահումյան բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Թեղուտ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պլանային աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն կդադարեցվի Սևան քաղաքի, Գագարին, Ծաղկունք, Վարսեր և Ջրառատ համայնքների, ինչպես նաև Բուսաբանական այգու տարածքի, Կառավարական առանձնատների տնտեսություն ՊՈԱԿ, Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Սևան և հարակից այլ իրավաբանական սպառողների ջրամատակարարումը:
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գերմանիայի Համբուրգ քաղաքում ընթացող WTA-250 կարգի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը նվաճել է կիսաեզրափակիչի ուղեգիր։
Քառորդ եզրափակիչում աշխարհի 208-րդ ռակետը պետք է մրցեր Ուկրաինան ներկայացնող Ալեքսանդրա Օլեյնիկովայի (45-րդ ռակետ) հետ, սակայն վերջինս վնասվածքի պատճառով հրաժարվել է կորտ դուրս գալ, ինչի արդյունքում 23-ամյա հայ թենիսիստուհին առանց պայքարի անցել է հաջորդ փուլ:
Հիշեցնենք, որ Ավանեսյանը մրցաշարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ երկու հաղթանակ տանելուց հետո հիմնական ցանցի առաջին և երկրորդ շրջաններում պայքարից դուրս էր թողել նիդերլանդցի Արանչա Ռուսին ու Ղազախստանի ներկայացուցիչ Յուլիա Պուտինցևային:
Եզրափակիչի ուղեգրի համար Էլինա Ավանեսյանը կմրցի աշխարհի 97-րդ ռակետ, հունգարացի Աննա Բոնդարի հետ: Հատկանշական է, որ հունգարացի թենիսիստուհին քառորդ եզրափակիչում 6:1, 7:6 (7:3) հաշվով առավելության էր հասել Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ալինա Չարաևայի նկատմամբ:
Կրկին ԱՌԱՋԻՆԸ․ ԶՊՄԿ-ն պահպանում է Հայաստանի թիվ 1 հարկատուի դիրքը։
2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը գլխավորում է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը։
2026 թ. առաջին 6 ամիսների ընթացքում ընկերությունը պետական բյուջե է վճարել 41.6 մլրդ դրամ հարկ։ Սա ավելի քան ԿՐԿՆԱԿԻ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ Է 2025 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը։
Այս տպավորիչ աճը տարվա ընթացքում արդյունավետ աշխատանքի, բարենպաստ շուկայական պայմանների և ճիշտ կառավարման արդյունք է։
Ընկերությունը շարունակելու է աշխատել նույն բարձր տեմպով՝ պետության համար ապահովելով նույնքան ծանրակշիռ ու կայուն արդյունքներ։
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արբանյակային պատկերները բացահայտել են նախկինում անհայտ չինական միջուկային հարձակողական սուզանավ՝ անսովոր ցածր պրոֆիլով կառավարող աշտարակով։
Վերլուծաբանների կարծիքով՝ այն նախատեսված է ստորջրյա գործողությունների ժամանակ գաղտնիությունը բարելավելու համար։
«South China Morning Post» թերթի տվյալներով՝ սուզանավի չափսերն ու դիզայնը ենթադրում են, որ դրա հնարավորությունները համեմատելի են ամերիկյան «Վիրջինիա» դասի միջուկային սուզանավերի հնարավորությունների հետ։
Մի տեսանյութի պատմություն. Աշնանը Ruben-ի Գյումրիում կալանավորումից հետո , նրա տղան փոքրիկ Աշոտը երկար հարցուփորձ է արել թե ուր է հայրիկը: Ասել են գնացել է ուրիշ երկիր: Alik Aleksanyan-ը հիշում եմ իմացել էր, որ երեխան անհանգիստ է ու ճշտել էր սիրած խաղալիքը: Այցելել էր ընկերոջ փոքրիկին անակնկալով…
Այսօր Ալիկի տղան Բենը չգիտի թե ուր է հայրիկը, նրան ասել են որ հայրիկը Գյումիրում է, հարցնում է երբ է գալու:
Ամեն կալանքի հետևում կան սպասող երեխաներ, կանայք, անձնական շատ պատմություններ: Մեր այն հայրենակիցներին ովքեր անսալով իշխանական քարոզչությանը երբեմն չեն գիտակցում ինչ է կատարվում Հայաստանում, բացեք ձեր աչքերը.. բացեք ձեր աչքերը..
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Հունաստանի խորհրդարանը հավանություն է տվել երկրի պատմության մեջ, սպառազինության գնման ամենամեծ գործարքին։
Հայաստանը բնական գազի մոտ 20 տոկոսը ներկրում է Իրանից, ինչը կարևոր դեր ունի երկրի էներգետիկ համակարգի կայունության ապահովման գործում։ Երկկողմ առևտրաշրջանառությունը տարեկան կազմում է շուրջ 800 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը Հայաստանի տնտեսության համար զգալի ցուցանիշ է։ Միաժամանակ, Իրանի տարածքը Հայաստանի համար կենսական տարանցիկ ուղղություն է. հենց այդ ճանապարհով են Հայաստան հասնում Հնդկաստանից, Չինաստանից, Պարսից ծոցի երկրներից (մասնավորապես՝ ԱՄԷ-ից և Քաթարից), ինչպես նաև Հարավարևելյան Ասիայի մի շարք պետություններից ներմուծվող ապրանքները։ Այլ կերպ ասած՝ Իրանը Հայաստանի համար ոչ միայն առևտրային գործընկեր է, այլև արտաքին աշխարհի հետ կապող կարևոր լոգիստիկ միջանցք։
Իշխանությունը բանակում տեղի ունեցող միջադեպերի իրական ծավալն ու խորությունը թաքցնելու և վարդագույն իրականություն ներկայացնելու նպատակով դեպքերի մի մասը` «ծառայության հետ առնչություն չունենալու» հիմքով, կա´մ քողարկում է, կա´մ հետին պլան մղում: