Category: Armenia24.live

  • Սևանա լճի տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումներ են դադարեցվել

    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը 2026 թվականի հունիսի 19-ին միջնորդագիր էր ներկայացրել Շրջակա միջավայրի նախարարությանը և «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին՝ 2008 թվականի հուլիսի 9-ին «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և ֆիզիկական անձի միջև կնքված՝ պետական սեփականություն հանդիսացող 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիրը դադարեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:

    Գլխավոր դատախազության միջնորդագրի հիման վրա՝ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը դիմում է ներկայացրել Կադաստրի կոմիտե՝ կառուցապատման իրավունքի դադարեցման պետական գրանցումն իրականացնելու նպատակով։

    Կադաստրի կոմիտեի կողմից 2026 թվականի հուլիսի 22-ին տրամադրված տեղեկանքի համաձայն՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման պայմանագրից ծագող իրավունքը պետական գրանցմամբ դադարեցվել է։

    Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը 2026 թվականի հունիսի 19-ին միջնորդագիր էր ներկայացրել Շրջակա միջավայրի նախարարությանը և «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին՝ 2008 թվականի մարտի 19-ին «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և ՍՊ ընկերության միջև կնքված՝ պետական սեփականություն հանդիսացող 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիրը դադարեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:

    «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից Գլխավոր դատախազությանը տրամադրված տեղեկատվության համաձայն՝ նշված տարածքը 2011 թվականից ամբողջությամբ ջրածածկ է, իսկ պայմանագիրը ՊՈԱԿ-ում հաշվառված է որպես դադարած։ Միաժամանակ, Կադաստրի կոմիտեից ստացված տեղեկատվությամբ պարզվել է, որ պայմանագրի դադարման պետական գրանցում չի իրականացվել։

    Գլխավոր դատախազության միջնորդագրի հիման վրա՝ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը դիմում է ներկայացրել Կադաստրի կոմիտե՝ կառուցապատման իրավունքից ծագող իրավունքի դադարեցման պետական գրանցումն իրականացնելու նպատակով։

    Կադաստրի կոմիտեի կողմից 2026 թվականի հուլիսի 22-ին տրամադրված տեղեկանքի համաձայն՝ 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման պայմանագրից ծագող իրավունքը պետական գրանցմամբ դադարեցվել է։

     

    Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը 2026 թվականի հունիսի 19-ին միջնորդագիր էր ներկայացրել Շրջակա միջավայրի նախարարությանը և «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին՝ 2008 թվականի հուլիսի 3-ին «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և  ՍՊ ընկերության միջև կնքված՝ պետական սեփականություն հանդիսացող 1215 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիրը դադարեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:

    «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ նշված տարածքն ամբողջությամբ ջրածածկ է, իսկ կառուցապատման իրավունքի պայմանագիրը ՊՈԱԿ-ում հաշվառված է որպես դադարած։ Միաժամանակ, Կադաստրի կոմիտեից ստացված տեղեկատվությամբ պարզվել է, որ պայմանագրի դադարման պետական գրանցում չէր իրականացվել։

    Գլխավոր դատախազության միջնորդագրի հիման վրա՝ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը դիմում է ներկայացրել Կադաստրի կոմիտե՝ կառուցապատման իրավունքից ծագող իրավունքի դադարեցման պետական գրանցումն իրականացնելու նպատակով։

    Կադաստրի կոմիտեի կողմից 2026 թվականի հուլիսի 21-ին տրամադրված տեղեկանքի համաձայն՝ 1215 քմ մակերեսով հողամասի կառուցապատման պայմանագրից ծագող իրավունքը պետական գրանցմամբ դադարեցվել է։

  • Բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Ի՞նչ եղանակ է սպասվում հուլիսի 24-ից 28-ին



    Հասարակություն





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Հուլիսի 24-28-ին Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

    Երևան քաղաքում՝
    Հուլիսի  25-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 24-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 24-28-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ։

    Հանրապետության տարածքում`
    Հուլիսի 24-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Հուլիսի 25-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
    Քամին`հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Հուլիսի 24- 28-ին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։
    Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։


    Հետևեք մեզ՝ այստեղ




  • Armenia24.live | Գազանջատումներ են սպասվում



    Հասարակություն





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 30-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Գառնի, Գեղարդ, Գեղադիր, Հացավան, Ողջաբերդ բնակավայրերի, Ձորաղբյուրի ամառանոցների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 30-ին ժամը 10:00-ից մինչև հուլիսի 31-ը ժամը 17:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Այգեշատ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը


    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 28-ին ժամը 09:30-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Փ․ Բյուզանդի, Մ․ Մկրտչյան, Մ․ Ադամյան, Հանրապետության փողոցներով, Տիգրան Մեծի պողոտայով պարփակված թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 28-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Չարենցի, Խորենացու, Թումանյան, Վազգեն Առաջինի, Պատկանյան, Կնունյանց, Բաղրամյան, Ալավերդյան, Վ․ Սարգսյան փողոցների, Անդրանիկի թաղամասի, Արագածի զանգվածի, ինչպես նաև Արտիմետ, Ծաղկունք, Ծիածան, Հովտամեջ, Մրգաստան, Աղավնատուն, Դողս, Արագած, Ծաղկալանջ, Շահումյան, Դաշտ, Մոնթեավան, Այգեշատ, Ամբերդ բնակավայրերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 28-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գ․ Արզումանյան նրբանցքների, Ձորք, Բաղաբերդ, Հալիձոր թաղամասերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 28-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Մեծավան բնակավայրի (ամբողջությամբ), Օձուն բնակավայրի (մասնակի) գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 28-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Դեբեդ բնակավայրի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 28-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Վեդի քաղաքի, ինչպես նաև Ուրցաձոր, Դաշտաքար և Գոռավան բնակավայրերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Խնձորուտ թաղամասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 8-րդ փողոցների, Երևանյան խճուղու թիվ 124-ից 176 (զույգ) հասցեների առանձնատների, թիվ 211-ից 243 (կենտ) հասցեների առանձնատների, Շահումյան բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Թեղուտ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։


    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Էլինա Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգում ընթացող WTA-250 մրցաշարի քառորդ եզրափակիչ



    Սպորտ





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Աշխարհի 208-րդ ռակետ, հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգում ընթացող WTA-250 մրցաշարի քառորդ եզրափակիչ։

    Նա երկրորդ փուլում հաղթեց ղազախստանցի Յուլիա Պուտինցևային, որը զբաղեցնում է աշխարհում 79-րդ տեղը։

    Հանդիպումը տևեց երկու ժամ 10 րոպե և ավարտվեց 6:3, 2:6, 6:2 հաշվով։


    Հաջորդ փուլում Ավանեսյանը կմրցի ուկրաինացի Ալեքսանդրա Օլեյնիկովայի հետ։


    Հետևեք մեզ՝ այստեղ




  • Վրաստանում եղանակը կվատթարանա․ ի՞նչ սպասեն Սև ծովում հանգստանալ ցանկացողները



    Միջազգային





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Ազգային շրջակա միջավայրի գործակալությունը տեղեկություն է տարածել Վրաստանի մի քանի շրջաններում հուլիսի 23-ի երեկոյից սկսած եղանակային պայմանների վատթարացման մասին։

    «Հնարավոր է կայծակ, կարկուտ և ուժեղ քամի», -Aliq.ge-ի փոխանցմամբ՝ հաղորդել է գործակալությունը։


    Հուլիսի 23-ի երեկոյից մինչև հուլիսի 24-ի առավոտը Վրաստանի մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, այդ թվում` Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթիի, Սամեգրելո-Զեմո Սվանեթիի, Իմերեթի, Սամցխե-Ջավախեթիի, Շիդա Քարթլիի, Քվեմո Քարթլիի, Մցխեթա-Մթիանեթիի և Կախեթիի շրջաններում։

    «Սպասվող առատ անձրևները կարող են հանգեցնել գետերի ջրի մակարդակի բարձրացման, ջրհեղեղների, նաև սողանքների և սելավների առաջացման և ակտիվացման», — ասված է գործակալության հաղորդագրության մեջ։


    Հետևեք մեզ՝ այստեղ




  • Շախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստները զբաղեցրել են մի շարք մրցանակային տեղեր



    Սպորտ





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Վրաստանի Փոթի քաղաքում անցկացված «19th Poti International Chess Festival Nana Aleksandria Cup» շախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստները զբաղեցրել են մի շարք մրցանակային տեղեր։

    Ա խմբում ՖԻԴԵ-ի վարպետ Գևորգ Ալավերդյանը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և զբաղեցրել 2-րդ հորիզոնականը: Գևորգ Ալավերդյանը նաև լրացրել է միջազգային վարպետի երկրորդ նորման։


    Գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը 6.5 միավորով զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը, իսկ վարպետության թեկնածու Վոլոդյա Թորոսյանը գրանցել է լավագույն արդյունքը՝ մինչև 2300 վարկանիշ ունեցողների պայքարում:

    Բ խմբում Արտուշ Ավագյանը զբաղեցրել է 2-րդ, Ռուբեն Իշխանյանը՝ 3-րդ, իսկ Գևորգ Սարգսյանը՝ 4-րդ հորիզոնականը։

    Գ խմբում Էդուարդ Բաբայանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը, Միքայել Խաչիկյանը գրանցել է լավագույն արդյունքը՝ մինչև 1700 վարկանիշ ունեցողների պայքարում, Դավիթ Պողոսյանը զբաղեցրել է 4-րդ, իսկ Կարեն Եսայանը՝ 5-րդ հորիզոնականը:


    Դ խմբում Անդրանիկ Հակոբյանը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը, իսկ Սևադա Գալստյանը գրանցել է լավագույն արդյունքը մինչև 12 տարեկան պատանիների պայքարում։


    Ե խմբում հաղթող է դարձել Աննա Գևորգյանը, 2-րդ հորիզոնականը զբաղեցրել է Արմեն Ալավերդյանը, Գրիգոր Հայրումյանը գրանցել է լավագույն արդյունքը մինչև 12 տարեկան պատանիների պայքարում, իսկ Նարե Հովհաննիսյանը գրանցել է լավագույն արդյունքը կանանց պայքարում:

    Մինչև 10 տարեկան պատանիների մրցաշարում հաղթող է դարձել Արսեն Մանգասարյանը։


    Մինչև 9 տարեկան պատանիների մրցաշարում Հովիկ Դավթյանը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը:


    Մինչև 8 տարեկան պատանիների մրցաշարում հաղթող է դարձել Վլադիմիր Հովհաննիսյանը, իսկ 2-րդ հորիզոնականը զբաղեցրել է Մոնթե Ավետիսյանը։

    Մինչև 7 տարեկան պատանիների մրցաշարում հաղթող է դարձել Միքայել Դարբինյանը:


    Առաջին կայծակնային շախմատի մրցաշարում հաղթող է դարձել միջազգային վարպետ Ալեքս Սահակյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Մենուա Հակոբյանը զբաղեցրել է 2-րդ, իսկ Հակոբ Հակոբյանը՝ 3-րդ հորիզոնականը։


    Երկրորդ կայծակնային շախմատի մրցաշարում Դավիթ Սարգսյանը գրանցել է լավագույն արդյունքը մինչև 1700 վարկանիշ ունեցողների պայքարում:

    Մինչև 11 տարեկան պատանիների կայծակնային շախմատի մրցաշարում հաղթող է դարձել Արսեն Մանգասարյանը:


    Մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի մրցաշարում հաղթող է դարձել Արսեն Բայրամյանը, Արսեն Մանգասարյանը զբաղեցրել է 2-րդ, իսկ Արթուր Մարգարյանը՝ 3-րդ հորիզոնականը։



    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Չկա այնպիսի բռնապետ, որ կարող է պատասխանատվությունից խուսափել. Ավետիք Չալաբյան








    ԾԱՆՈՒՑՈՒՄ. Ավետիք Չալաբյանի էջը վարում է Հանրային պաշտպանական խումբը 




  • Հանրային կոչ՝ կոտրել այս լռության շղթան. «100 հայ կանայք» նախաձեռնություն

    Մեկ շաբաթ առաջ «100 հայ կանայք» նախաձեռնությունը, որի կազմում ընդգրկված են գիտնականներ, մշակույթի գործիչներ, ձեռներեցներ, տարբեր ոլորտների և քաղաքացիական առաջնորդներ, հրատապ դիմում-բողոք հղեց Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կառույցներին, այդ թվում՝ ԱՄՆ դեսպանատանը, ԵՄ պատվիրակությանը, ՄԱԿ-ին, Եվրոպայի խորհրդին, ՄԹ դեսպանատանը, ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչներին, ԵՄ բոլոր երկրների դեսպանատներին և այլ կազմակերպությունների։

  • ԱՄՆ-ը կարող է ընդլայնել գործողությունն ընդդեմ Իրանի մի քանի օրվա ընթացքում. Axios



    Միջազգային





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    ԱՄՆ-ը կարող է էականորեն ընդլայնել ռազմական գործողությունն ընդդեմ Իրանի մի քանի օրվա ընթացքում։ Այդ մասին հայտնել է Axios պորալը՝ հղում անելով ամերիկյան վարչակազմի աղբյուրներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

    Նրա տվյալներով՝ տարածաշրջանում ուժերի շարունակվող կուտակման ֆոնին Թրամփը դեռևս դիտարկում է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողության վերսկսման հնարավորությունը։

    «Ամերիկյան և իսրայելական պաշտոնյաների խոսքով՝ դա կարող է տեղի ունենալ մի քանի օրվա ընթացքում»,- գրում է Axios-ը։

    Ավելի վաղ The Wall Street Journal թերթը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ն ուժեղացնում է ռազմական խմբավորումը Մերձավոր Արևելքում՝ այնտեղ տեղափոխելով զինծառայողներ և սպառազինություն ու պատրաստվելով Իրանի դեմ գործողության հնարավոր ընդլայնմանը։

    Հուլիսի կեսերին WSJ-ն հայտնել էր, որ Թրամփը՝ առանցքային խորհրդականների հետ մի քանի խորհրդակցություններից հետո, հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնմանը։ Ընդ որում, հրատարակության աղբյուրների տեղեկություններով, ամերիկյան վարչակազմի կողմից դիտարկվող տարբերակների թվում են Իրանի տարածքի ռմբակոծությունների ուժեղացումը, Հորմուզի նեղուցի շրջանում կղզիները գրավելու նպատակով ցամաքային զորքերի ուղարկումը և Իրանի էներգետիկ օբյեկտների վրա հարվածները։

    Հետևեք մեզ՝ այստեղ




  • «Դիմադրության օջախների կրակները մարելու համար շարունակում է իրականացնել իր ռեպրեսիվ գործունեությունը». «Փաստ»



    Մամուլ





    «Փաստ» օրաթերթը գրում է.

    Վերջին տարիներին մեր երկրում արդարությունն իր ճանապարհը կարծես սկսել է ավելի դժվար հարթել, միջազգային օղակներից գրեթե չկան արձագանքներ Հայաստանում տեղի ունեցող ապօրինությունների վերաբերյալ։ Արդարության հույսի շող կարող է դառնալ, ասենք, այն, որ ՄԱԿ-ը հետազոտման առարկա է դարձրել Սրբազան պայքարի «18 արդարների» գործը, այնտեղ մի շարք հակասություններ է հայտնաբերել և հարցեր ուղղել Հայաստանի կառավարությանը։ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանն ընդգծում է՝ աշխատանք տանելը շատ կարևոր հանգամանք է։ «Երբ տարբեր միջազգային կառույցներում, երկրներում մեր աղմուկը, ձայնը հասնում է, այնտեղից արձագանք է լինում։ Այդ երկրներում քաղաքական գործընթացները ներքևից վերև են, այսինքն՝ ներքևները վերևների վրա ազդեցության գործիքներ, խողովակներ ունեն։ Այդ պատճառով երբեք չպետք է անտեսենք այդ հանգամանքը։ Եթե այն, ինչ տեղի է ունենում այս իշխանությունների օրոք, տեղի ունենար նախկին ժամանակներում, շատ մեծ աղմուկ կլիներ։ Հիշում եմ, որ նախկին նախագահների ժամանակ, երբ եվրոպական տարբեր պաշտոնյաներ այցելում էին Հայաստան, գնում էին կալանավայրեր, հանդիպում մարդկանց, ովքեր համարվում էին քաղաքական դրդապատճառներով ազատազրկված կամ կալանավորված, նրանց պայմաններին էին ծանոթանում և այլն։ Իսկ այժմ այսքան քաղբանտարկյալներ կան, նրանք կալանավորված կամ ազատազրկված են անհեթեթ ու շինծու մեղադրանքներով, բայց նախկին արձագանքի տասը տոկոսը չենք տեսնում։ Բայց սա մեզ չպետք է վհատեցնի։ Օրինակ՝ Ավետիք Չալաբյանի դեպքով տեսանք Եվրոպական խորհրդարանի Patriots for Europe խմբակցության պատգամավոր Գերոլֆ Անեմանսի արձագանքը, Ուրսուլա ֆոն դեր Լայենին են նամակ գրել, այսինքն՝ այս պրոցեսն անպայման պետք է շարունակենք։ Բոլոր հասարակական, քաղաքական միավորները, որոնք տարբեր երկրներում ունեն գործընկեր կառույցներ, մեր հայրենակիցներն իրենց օրենսդիրներին, սենատորներին, պատգամավորներին պետք է դիմեն նամակներով, որպեսզի Հայաստանում տիրող այս խայտառակ վիճակը՝ կապված քաղբանտարկյալների հետ, համապատասխան ուշադրության արժանանա։ Աղմուկը միշտ ինչ-որ հետևանք ստեղծում է։ Ժողովրդական խոսքն ասում է՝ առանց կրակ ծուխ չի լինում։ Թեկուզ մեր կրակը թույլ է, մեր ուժերը չեն հերիքում բոց տալ, բայց թույլ կրակից էլ չպետք է հրաժարվենք, այլ պետք է ամեն անգամ մեր գործիքակազմը կատարելագործելով՝ աղմուկ բարձրացնենք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սողոմոնյանը։

    Միևնույն ժամանակ, եթե բազմաթիվ անհատների պարագայում հստակ է նրանց ճանաչելիությունն իրենց հասարակական-քաղաքական, տնտեսական գործունեության շնորհիվ, ապա մյուսների պարագայում գործ ունենք քաղաքացիների հետ, որոնք այս կամ այն գործողության կամ ձևակերպման պատճառով քաղաքական հետապնդման են ենթարկվում, սակայն նրանց անունները հայտնի չեն լայն հանրությանը և իրենց հանդեպ տեղի ունեցողն էլ կարծես ստվերում է մնում։ «Ինչպե՞ս է որոշվում, որ անձը քաղբանտարկյալ է։ Քաղբանտարկյալների կարգավիճակի վերաբերյալ գոյություն ունեն Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի թիվ 1900 բանաձևի չափանիշները, որոնք արտապատկերելի են։ Դրանց միջոցով են նաև հստակ հիմնավորվում, որ քաղբանտարկյալներ կան, նրանց իրավունքները պետք է պաշտպանել։ Այս տեսանկյունից վերջին տարիներին քաղաքական հետապնդման ենթարկված անձանց ռեեստր ստեղծելը շատ կարևոր է։ Տեսեք՝ Ավետիք Չալաբյանին, Արեգնազ Մանուկյանին, Արմեն Աշոտյանին և էլի շատերին հանրությունը ճանաչում է, բայց կան մարդիկ, ում քիչ է ճանաչում։ Օրինակ՝ Վրույր Այվազյանին, որը երկար ժամանակ տնային կալանքի տակ էր, իմ համոզմամբ, շինծու քրեական գործով։ Նա Գյուլագարակ համայնքի ավագանու անդամ է, համայնքում մեծ հեղինակություն ունի, և նրան պարզապես հեռացրել էին ընտրությունների պրոցեսից։ Այս ապօրինությունները պետք է բարձրաձայնվեն, որպեսզի մեր հանրությունն այս մարդկանց նաև դեմքով ճանաչի։ Այս առումով ծավալուն աշխատանքի կարիք կա»,-նկատում է մեր զրուցակիցը։

    Վերջերս մի կարծիք հնչեց, թե բոլորիս Նիկոլ Փաշինյանը կալանավորել չի կարող, բայց վերջին ամիսներին հարուցված քրեական գործերը պատճառ են դառնում երբեմն կասկածելու այս մտքին։ «Իսկապես չի կարող բոլորին կալանավորել։ Բայց նա կալանավորում է տարբեր քաղաքական ու հանրային միավորների ղեկավարներին՝ ձգտելով այդ կերպ կազմակերպությունը քանդել։ Անհատները, ղեկավարները հեղինակություն են ունենում իրենց կազմակերպության ներսում, և երբ այդ հեղինակություններին մեկուսացնում են, հույս են ունենում, որ ներքին խնդիրներ, տարաձայնություններ կառաջանան, և այդ կառույցները կփլուզվեն։ Կազմակերպված կառույցների պարագայում այդ գործելակերպն արդյունք չի ունենալու։ Կրկին առաջնորդներ են ձևավորվում։ Ինչո՞ւ է այսպես վարվում, որովհետև Թուրքիայի և Ադրբեջանի իշխանություններից թելադրված անելիքներ ունի իրականացնելու։ Նրան ստիպել են, որպեսզի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը փոխի, որտեղ չի լինի հղում Անկախության հռչակագրին, կամ Սահմանադրությամբ Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու կարգավիճակը կփոխվի, Կաթողիկոսին գահընկեց անելու պատվեր ունի դեռևս կատարելու, Հայաստանը տնտեսապես Ադրբեջանին և Թուրքիային ենթարկելու պատվեր ունի։ Արդեն տեսնում ենք, որ տնտեսական հարաբերություններում, օրինակ՝ ռուսական ապրանքները սկսում են փոխարինել ադրբեջանականով։ Էներգետիկ կախվածություն Ռուսաստանից կար, հիմա կարծես այդ նույն կախվածությունը փոխարինվելու է Ադրբեջանից կախվածությամբ։ Նա ունի կոնկրետ անելիքներ, պատվերներ, որոնք պետք է կատարի, և դրանք կատարելու ճանապարհին հանդիպում է դիմադրության օջախների։ Այդ դիմադրության օջախների կրակները մարելու համար շարունակում է իրականացնել իր ռեպրեսիվ գործունեությունը։ Նա նաև լավ գիտի, որ ընտրություններում հաղթանակ չի գրանցել, եվրոպական պետությունները, միջազգային կազմակերպությունները, բոլորն էլ Հայաստանում տիրող իրավիճակի մասին օբյեկտիվ ինֆորմացիա ունեն, և գիտեն, որ Նիկոլ Փաշինյանը չի հաղթել այս ընտրություններում։ Նա մեծ կեղծարարության միջոցով, այնպիսի, ինչպիսին արեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, իշխանությունը զավթել է և գնում է այդ վա-բանկի տրամաբանությամբ։ Իրեն ներում են դրա համար, որովհետև անհրաժեշտ է, որ նա տանի օրակարգ, որը նաև սպասարկում է աշխարհաքաղաքական շահերը։ Նա էլ ցանկանում է իր իշխանությունը պահպանել, վախեցնել, լռեցնել, վախի մթնոլորտ ստեղծել, որ մարդիկ քաղաքականությամբ չզբաղվեն, այսինքն՝ ով ցանկանա քաղաքականությամբ զբաղվել, պետք է դառնա միայն ՔՊ-ի անդամ», –ասում է մեր զրուցակիցը։

    Կարո՞ղ է այս իրավիճակն անվերջ շարունակվել։ «Կայուն աշխարհաքաղաքական միջավայրում գտնվող երկրներում բռնապետությունները կարող են երկար շարունակվել։ Կարծում եմ, որ Հայաստանը չի գտնվում կայուն աշխարհաքաղաքական միջավայրում։ Նիկոլ Փաշինյանի իշխանության պահպանումը կարող է շարունակվել, որքան այդ անկայունությունը դեռևս կա, բայց երբ որոշակիորեն կայունանա, ընդ որում՝ չգիտենք, թե որ ուղղությամբ կկայունանա, որ գերտերությունը, ուժային կենտրոնն այստեղ կունենա գերիշխանություն, երկու տարբերակ է հնարավոր՝ կա՛մ նրանից շատ ավելին են պահանջելու, որքանի հնարավորություն նա այլևս չի ունենա, արդյունքում կկորցնի իր ընտրազանգվածը, այն իրենից կհիասթափվի, կա՛մ կկորցնի իր աջակցությունը տարբեր ուժային կենտրոններում, օրինակ՝ ԵՄ երկրներում տեղի ունենան իշխանությունների փոփոխություններ, և նոր ուժերն այլևս չաջակցեն իրեն»,-եզրափակում է Մենուա Սողոմոնյանը։

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում