Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ օգոստոսի 6-ին, խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում։ Ժամը 21:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիլիկյան թաղամասում՝ ժողովրդին հայտնի 3-րդ գյուղի տարածքում գտնվող աղբավայրում, հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Դեպքի վայր են ժամանել Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 2 մարտական հաշվարկ։
Կրակն ու ծուխը տեսանելի են անգամ մի քանի կիլոմետրից։
Այս պահին հրշեջները պայքարում են կրակի տարածման դեմ։
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հնդկաստանի հյուսիսարևելյան Ասամ նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-ի։ Այդ մասին հայտնել է նահանգի Արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման վարչությունը։
«Տարերային աղետի զոհերի ընդհանուր թիվը հասել է 97-ի։ Տուժածների թիվը 15 շրջաններում գերազանցել է 168 հազարը», – նշել են վարչությունում։
Տուժածների թիվն աճել է օգոստոսի 5-ի համեմատ, երբ աղետից տուժած էր շուրջ 160 հազար մարդ՝ 14 շրջաններում։ Նահանգի վեց շրջաններում այժմ գործում է 133 ժամանակավոր կացարան և օգնության բաշխման կետ, որտեղ ապաստան և աջակցություն է ստանում շուրջ 45 հազար տարհանված բնակիչ։
Վարչության տվյալներով՝ ջրածածկ է մնում 481 բնակավայր, իսկ հեղեղումների հետևանքով վնասվել է 14 382,26 հեկտար գյուղատնտեսական ցանքատարածք։ Մի շարք շրջաններում վնասվել են ամբարտակներ, ճանապարհներ, կամուրջներ և այլ ենթակառուցվածքներ։ Տարերային աղետը վնաս է հասցրել նաև նահանգի 41 475 գլուխ ընտանի կենդանիների և թռչունների
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օգոստոսի 6-ին՝ ժամը 15։48-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գարգառ բնակավայրի կենտրոնական փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բետոնախառնիչը, դեռևս չբացահայտված հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և բախվել մոտակա տան պատին․ վարորդն արգելափակվել է խցիկում։
Փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է:
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանը պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը, տրամադրված է հանգիստ երկխոսության։ «РИА Новости»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
Ռուսաստանը պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը, տրամադրված է հանգիստ երկխոսության։ «РИА Новости»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չէր բացառել, որ երկրի երկաթուղիների կառավարմանը վերաբերող հարցը, որն իրականացնում է «Ռուսական երկաթուղիներ»-ի հայկական «դուստր» ընկերությունը, կարող է հասնել արբիտրաժ:
«Մենք կողմ ենք այս բոլոր հարցերը լուծելուն խորհրդակցությունների ռեժիմով, երկխոսության ռեժիմով, բացարձակապես հանգիստ: Մենք պատրաստ ենք շարունակել աշխատել և շարունակել կոնցեսիան Հայաստանում։ Մանավանդ որ այսօր «ՌԵՈՒ»-ն, թերևս, միակ մասնագիտացված ընկերությունն է, որն ունակ է արդյունավետորեն կառավարել այդ երկաթուղին և զարգացնել այն»,- ասել է Օվերչուկը:
Ռուսաստանի փոխվարչապետը հայտնեց, որ երկաթուղու կոնցեսիոն պայմանագրի դադարեցման վերաբերյալ ՌԴ-ն Հայաստանից որևէ պաշտոնական դիմում չի ստացել։
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվել է Լիբանանում «Հըզբոլլահ» խմբավորման հրամանատարական կետերի և պահեստների վրա։
«Հեզբոլլահի» թիրախների վրա մի շարք հարվածներ են հասցվել՝ ի պատասխան նախորդ օրը Մաջդալ Զուն տարածքում տեղի ունեցած պայթուցիկ սարքի պայթյունի, որի հետևանքով զոհվել էր երկու իսրայելցի զինվոր, իսկ չորսը՝ վիրավորվել, հայտնել է Իսրայելի ՊԲ-ն։
Հրեական բանակի տվյալներով՝ հարվածները թիրախավորել են զենքի պահեստները, հրամանատարական կետերը և «Հըզբոլլահի» այլ ենթակառուցվածքներ։
«Վաղը՝ ժամը 16:00-ին, Վաղարշապատի՝ Էջմիածնի դատարանում տեղի է ունենալու մի անօրինակ բան։ Հայաստանի իշխանությունները խայտառակ ճնշման քայլ են անում, և պատմության մեջ նմանը չունեցող դեպք է արձանագրվելու․ Ամենայն Հայոց Կաթողիկոս Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը որպես մեղադրյալ հրավիրվել է դատարան։
Վաղը մենք Ազգային ժողովում չենք լինի, մեր հայրենակիցների հետ մենք կլինենք Վաղարշապատում՝ ժամը 16:00-ին, որպեսզի բոլորը տեսնեն, որ մեր կրոնական զգացմունքների հետ խաղը ունենալու է հետևանքներ։ Վաղը ժամը 16:00-ին ես լինելու եմ Էջմիածնի դատարանի դիմաց։ Մենք բոլորս լինելու ենք Էջմիածնի դատարանի դիմաց»,- այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
Moody’s Ratings միջազգային վարկանշային գործակալությունը բարելավել է IDBank-ի երկարաժամկետ ավանդային վարկանիշների հեռանկարը՝ այն «կայուն»-ից փոխելով «դրականի»։
Հիշեցնենք, որ վերջերս Moody’s-ը վերահաստատել էր IDBank-ի երկարաժամկետ ավանդային վարկանիշը՝ Ba3, ինչպես նաև Բանկի վարկունակության բազային գնահատականը (BCA) և ճշգրտված BCA-ն՝ ba3 մակարդակում՝ ընդգծելով Բանկի կապիտալի և իրացվելիության ամուր բուֆերները, բարձր շահութաբերությունն ու ակտիվների որակի շարունակական բարելավումը։
Դրական հեռանկարն արտացոլում է Հայաստանում գործառնական միջավայրի բարելավումը, որը կարող է նպաստել Բանկի վարկանիշների հետագա բարձրացմանը։ Moody’s-ի գնահատմամբ՝ առաջիկա 12-18 ամիսների ընթացքում IDBank-ը կպահպանի վճարունակության և իրացվելիության բարձր մակարդակը։
Նշենք, որ IDBank-ի երկարաժամկետ բանկային ավանդների վարկանիշը և վարկունակության բազային գնահատականը (BCA) գտնվում են նույն մակարդակում, ինչ ՀՀ սուվերեն թողարկողի վարկանիշն է։
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
11:00-13:00 Ավան՝ Աճառյան փողոց 15 շենք, «Ավանգարդ Մեդ», «Դալիթ», «Մելնիցա-1», «Օգանյան Կրթահամալիր» ՍՊԸ-ներ, Ներսես Մեծի անվան թիվ 124 դպրոց, Երևանի տեսողության խանգարումներ ունեցող երեխաների դպրոց, Աճառյան փողոց, 1-ին փակուղի, 40 շենք («Երևանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 6 հատուկ (օժանդակ) դպրոց» ՊՈԱԿ) և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
15:00-17:00 Ավան՝ Աճառյան փողոց 20, 22/1, 22/2 շենքեր և հարակից տարածքների առանձնատներ, թիվ 11 քոլեջի հանրակացարանի շենք, «Սամեգա» ՍՊԸ, Օլիմպիական մարզադպրոցի շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Երևանի Նոր Նորք վարչական շրջան՝
11:00-17:00 Նոր Նորք 4-րդ զանգված՝ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ, «Սմարթ Մոթորս», «Վիներոն» ՍՊԸ-ներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ
Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝
10:00-11:00 Խաչատրյան, Բաշինջաղյան և Վշտունի փողոցներ մասնակի,
10:00-12:00 Արցախի փողոց 12, 10, 14, 10Ա, 20, 20/1, 20/2, 22 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:00-15:00 Աթոյան փողոց, Նոր Արեշի 3-րդ և 12-րդ փողոցների առանձնատներ և ոչ բնակիչ-բաժանորդներ,
Արմավիրի մարզ՝
14:00-16:00 Զարթոնք գյուղ,
Արագածոտնի մարզ՝
11:00-17:00 Բյուրական, Փարպի, Բազմաղբյուր, Ղազարավան, Օրգով, Անտառուտ և Տեղեր գյուղեր,
11:30-17:00 Ագարակ և Աղձք գյուղեր ամբողջությամբ,
Արարատի մարզ՝
11:00-11:30 Արաքսավան, Հովտաշեն գյուղեր, Մխչյան և Մրգավետ գյուղեր մասնակի,
11:00-12:30 Մրգանուշ գյուղ մասնակի,
11:00-13:00 Այնթափ և Նոր Խարբերդ գյուղեր մասնակի,
11:00-14:00 Արմաշ, Վարդաշատ, Տափերական և Վանաշեն գյուղեր մասնակի,
13:00-14:30 Արևշատ գյուղ մասնակի,
14:00-16:30 Արարատ գյուղ մասնակի,
Վայոց Ձորի մարզ՝ 11:00-13:30 Արենի գյուղ մասնակի,
11:00-14:00 Ազատեկ գյուղ մասնակի,
11:00-16:00 Աղավնաձոր գյուղ,
Կոտայքի մարզ՝
11:00-16:30 Հրազդան քաղաք՝ Մաքրավան թաղամաս, Վերին Աղբյուրակ թաղամաս, Աղբյուրակի ամառանոցներ, ջրամբարի ամբարտակի սեփական կարիքներ, ԱՁ «Բաղդասարյան Արմեն» և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Գեղարքունիքի մարզ՝
10:00-15:00 Սևան քաղաք՝ Շիրազի փողոց 10-57, Չարենցի փողոց 33-102, 142-162, Լճափնյա փողոց 21-66, Նաիրյան 1-ին նրբանցք 1-17, Ազնավուրի փողոց 2-15, Շիրազի փողոց 10-15, Շահումյան և Կարմիր Բանակի փողոցների առանձնատներ, Սպանդարյան, Իսահակյան փողոցներ, Չերյոմուշկա թաղամաս ամբողջությամբ, «Գեղամա Տրանս», քաղաքացի Հ. Սանեյան, Ս. Սեդրակյան, Ս. Բեգլարյան, «Էս Քոմպանի» ՍՊԸ, ԳՈՒՄՍ, «Ավագ», թիվ 4 և Երաժշտական դպրոցներ, մանկապարտեզ, Միկրոյի կոյուղու պոմպակայան և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
14:00-17:00 Սևան քաղաք՝ Սայաթ-Նովա 22-26, 5-րդ միկրոթաղամաս (Ուրենգոյ) ամբողջությամբ, քաղաքացի Ա. Պողոսյան, քաղաքացի Ա. Տեր Գրիգորյան, Սասուն Միքայելյան, Հայկ Թադևոսյան, Ժ. Ջահանգիրյան, Դ. Մկրտչյան ԱՁ-ներ, «Ծովաօրօր», «Մեր Շին», «Սպիտակ Ափ», «Սևան-2000», «Լիխնիտիս», «Տիգրան և Վահե», «Երեք Առյուծներ», «Արմադա ԿՈ» ՍՊԸ-ներ, թիվ 1 հանրային լողափ, Կոմունալ տնտեսություն և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:00-14:00 Վարդենիկ գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:30-16:00 Ծովակ գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:30-13:00 Արփունք գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
13:30-15:00 Ավազան գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Օգոստոսի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝
10:00-12:00 Արշակունյաց պողոտա 52, 52/3, 54, 54/1, 54/2, 54/3, 56 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ե․ Թադևոսյան փողոց 8 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Օգոստոսի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝
10:00-12:00 Մանթաշյան փողոց 5/2, Վերին Շենգավիթ 10-րդ փողոցի 1, 2 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բագրատունյաց պողոտա 33, 35 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (03.08-08.08.2026թ.)
Ուշադրություն
Օգոստոսի 5-9-ին Արարատյան դաշտում և Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Երևան քաղաքում՝
Օգոստոսի 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 4-9-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15մ/վ։
Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 5-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 9-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին`հարավարևելյան և արևելյան` 2-5 մ/վ։ Օգոստոսի 5-9-ին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։ Օդի