Category: Armenia24.live

  • Թուրքիան կիսում է Ուկրաինայի հարցում Թրամփի դիրքորոշումը. Էրդողան



    Միջազգային





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Թուրքիան պաշտպանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումը Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի լիագումար նիստի բացմանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

    «Ես կիսում եմ Թրամփի խաղաղության տեսլականը և իմ աջակցությունն եմ հայտնում Ուկրաինայի առաջնահերթ կարիքների ցանկերը կազմելու նախաձեռնությանը։ Ի լրումն ռազմական աջակցության, որը մենք ցուցաբերում ենք Ուկրաինային մեր ազգային պաշարներից, մենք նաև ակտիվ ենք պահում Ռուսաստանի հետ կապի ուղիները՝ նրան դեպի խաղաղություն ուղղորդելու համար»,- հայտարարել է Էրդողանը։

    Հետևեք մեզ՝ այստեղ





  • Գագիկ Ծառուկյանի դեմ գործընթացը՝ որպես ազգային և հոգևոր արժեքների դեմ պայքար․ Հրայր Կամենդատյան



    Քաղաքականություն





    Ծառուկյանի դեմ հալածանքի ամենացավալի ու խայտառակ էջն այն է, թե ինչ մեթոդներով է իրականացվում այդ տապալումը։ Հիսուն հազար հայ ընտրողի վստահության քվեն ու թիկունքն ունեցող մարդուն, ազգային խոշոր գործչին այսօր փորձում են ծնկի բերել ու գետնին տապալել ինչ-որ օտարի՝ ազերիի կամ ոչ հայի շինծու ցուցմունքի հիման վրա։

     

    Սա պետական ու ազգային արժանապատվորւթյան կատարյալ անկում է, երբ սեփական հայրենակցի, արարողի ու եկեղեցաշեն առաջնորդի դեմ որպես զենք է օգտագործվում թշնամու կամ օտարի ձեռքը։ Եվ այս ամենն արվում է բիրտ ուժով՝ բերանները փակ, դիմակավորված ոստիկանների ձեռքերով, ովքեր սեփական ժողովրդի ու նրա ընտրյալների դեմ են դուրս գալիս կույր հրաման կատարողի պես։

     

    Երբ հիսուն հազար քաղաքացու կամքը ստորադասվում է օտարի նենգ մատնությանը, իսկ ոստիկանական պատնեշը դառնում է այդ անարդարության գործիքը, պարզ է դառնում, որ սա սովորական իրավական գործընթաց չէ։ Սա սեփական արժեքներն ու հզոր անհատներին օտարի հաճոյախոսության համար զոհաբերելու և հանրության հոգևոր կամքը վերջնականապես կոտրելու փորձ է։

     

    Երբ պետության ու ազգային ինքնության հիմքերը խարխլվում են, առաջին հարվածը միշտ հասցվում է հոգևոր հենարաններին։ Այսօր Գագիկ Ծառուկյանի և նրա նախաձեռնած՝ Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի նախագծի դեմ արշավը սովորական քննադատություն չէ. սա բացահայտ, համակարգված հակաեկեղեցական և հակաազգային գրոհ է։

     

    Այս հարձակումների իրական դրդապատճառները և դրանց հակադարձումը պետք է ձևակերպել հստակ ու անզիջում․

     

    Թիրախում հավատքն է, ոչ թե ճարտարապետությունը։ Տարիներ շարունակ եկեղեցու հեղինակությունը հետևողականորեն հարվածների տակ պահող շրջանակների համար Քրիստոսի արձանը սոսկ քանդակ չէ։ Դա հայոց հողի վրա քրիստոնեական ինքնության հաստատակամ դրոշմ է։ Հարձակվելով նախագծի հեղինակի վրա՝ փորձում են կոտրել այն կամքը, որը հանձն է առել հանրային տարածքում վերականգնել հոգևորի գերակայությունը։

     

    Գործն ընդդեմ դատարկախոսության։Մինչ քննադատները զբաղված են արժեքներ քանդելով ու հասարակությունը պառակտելով, Ծառուկյանը հանդես է գալիս միավորող, մնայուն և պատմական մասշտաբի արժեք ստեղծողի դերում։ Այս նախագիծը ոչ միայն հոգևոր ուխտատեղի է, այլև Հայաստանը համաշխարհային քարտեզի վրա որպես քրիստոնեական առաջնեկ պետություն վերահաստատելու հզոր հայտ։

     

    Սրբապղծության դիմակազերծումը։ «Սատանան» միշտ հարվածում է այնտեղ, որտեղից ճառագում է լույսն ու հավատքը։ Այն մոլեգնությունը, որով որոշ շրջանակներ փորձում են սևացնել այս նախաձեռնությունը, լավագույն ապացույցն է այն բանի, որ գործը սուրբ է, իսկ դրա ազդեցությունը՝ տապալիչ հակաեկեղեցական քարոզչության համար։

     

    Երբ երկրում փորձում են լռեցնել կամ վարկաբեկել նրանց, ովքեր իրենց ռեսուրսներն ու էներգիան դնում են հանուն հավատքի և եկեղեցու պաշտպանության, դա դառնում է համազգային մարտահրավեր։ Ծառուկյանին պաշտպանելն այսօր նշանակում է պաշտպանել հանրային տարածքում սեփական հավատքն ու ազգային դիմագիծը բարձրաձայնելու իրավունքը։



  • Հայկական ռուսալեզու «Նոեվ Կովչեգ» թերթի ծավալուն անդրադարձը Ավետիք Չալաբյանի կալանավորմանը. Մենուա Սողոմոնյան

  • Ֆասթ բրենդը ֆինանսական ծառայություններ կմատուցի Եվրամիության երկրներում



    Հասարակություն






    «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի ֆինանսաբանկային ուղղությունը նշանակալի քայլ է կատարում դեպի միջազգային շուկա. խմբի կազմում գործող Ֆասթ բրենդը պաշտոնապես ստացել է Մալթայի ֆինանսական ծառայությունների մարմնի EMI լիցենզիան։ Սա Հայաստանի ֆինանսաբանկային ոլորտում առաջին նախադեպն է, որն ընկերությանը հնարավորություն է տալիս ֆինանսական և վճարային ծառայություններ մատուցել Եվրամիության բոլոր երկրներում։

    «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի նախագահ և Ֆասթ Բանկի խորհրդի նախագահ Վահե Բադալյանն ասել է․ «Սա մեր առաջին քայլն է` դեպի Եվրամիության շուկայում բանկային լիցենզիա ստանալու գործընթացը։ Ստանալով Մալթայի ֆինանսական ծառայությունների մարմնի կողմից տրամադրված EMI լիցենզիան՝ մենք հնարավորություն ենք ունենում Ֆասթ բրենդի ներքո ընդլայնելու մեր գործունեությունը Եվրամիության 27 երկրներում, որն ունի շուրջ 450 մլն բնակչություն։ Այն տնտեսապես զարգացած միջավայր է, որտեղ բնակչության գերակշիռ մասն օգտվում է ինտերնետից և օնլայն բանկային ծառայություններից։ Սա մեզ հնարավորություն է տալիս զարգացնելու թվային բանկինգը գրեթե անսահմանափակ մասշտաբով։ Այս ձեռքբերումը «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի ներքո գործող Ֆասթ ֆինանսաբանկային ուղղության համար առանձնահատուկ կարևորություն ունի»։ 

    Եվրամիության տարածքում ֆինանսական կազմակերպություն ունենալու նպատակը խմբի օրակարգում է եղել տարիներ շարունակ։ Դեռ մի քանի տարի առաջ սկսված բարդ գործընթացը հաջողությամբ պսակվեց այս տարվա ամռանը: «Fast Shift Limited» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Վարդան Խաչատրյանը նշել է․ «Ստացված EMI լիցենզիան լայն հնարավորություններ է բացում Fintech ոլորտում՝ ներառելով բանկային հաշիվների տրամադրում (ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց), քարտերի թողարկում, ինչպես նաև սթեյբլքոինների և այլ նորարարական վճարային ծառայությունների մատուցում։ Այս պահին ընկերությունն անցել է գործնական փուլի. կատարվում են մեծ ներդրումներ, ձևավորվում է անհրաժեշտ տեխնիկական ենթակառուցվածքը և ներգրավվում են բարձրակարգ մարդկային ռեսուրսներ։ Զուգահեռաբար ակտիվ բանակցություններ են ընթանում համաշխարհային SWIFT համակարգին, եվրոպական SEPA Instant-ին, ինչպես նաև միջազգային քարտային սխեմաներին, այդ թվում՝ Visa-ին, անմիջականորեն միանալու համար»։ 

    Այս նախագիծը ոչ միայն ամրապնդում է Ֆասթ բրենդի դիրքերը համաշխարհային ֆինանսական քարտեզի վրա, այլև դառնում է ռազմավարական կամուրջ Հայաստանի և Եվրոպական տնտեսական տարածաշրջանի միջև՝ հայկական բիզնեսի համար բացելով ուղիղ հասանելիություն աշխարհի խոշորագույն տնտեսություններից մեկին։

    Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։




  • Այսօր – 11:03 Իրանը պատասխան կտա ԱՄՆ-ի ագրեuիային. Իրանի ԶՈւ

    Այսօր – 11:03 Իրանը պատասխան կտա ԱՄՆ-ի ագրեuիային. Իրանի ԶՈւ

  • ՀՀ-ում իրականացվում է արտաքին կառավարում․ Աբրահամյան



    Քաղաքականություն





    Վստահ եմ` Հայաստանում քիչ մարդ կա, ով կարծում է, որ գործող ռեժիմի գործունեությունը պայմանավորված է ներքին իրողություններով կամ զարգացումներով, գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

    «ՀՀ-ում իրականացվում է արտաքին կառավարում, և երկրի ներսում տեղի ունեցող քաղաքական գործընթացներն ընթանում են դրա տրամաբանության շրջանակում:

    Ինչ խնդիր էլ դրսից իջեցվի, ներսում գործում են ըստ դրա՝ օրենսդրական փոփոխություններից մինչև կալանավորումներ», – նշել է նա։




  • Էդուարդ Սպերցյանը փոխեց ակումբային գրանցումը. պաշտոնական



    Սպորտ





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան և ռուսական «Կրասնոդարի» արդեն նախկին ավագ Էդուարդ Սպերցյանը պաշտոնապես համալրեց սաուդյան «Ալ-Ահլիի» շարքերը։

    «Կրասնոդարի» մամուլի ծառայությունը հաստատել է տրանսֆերը՝ հրապարակելով հրաժեշտի հուզիչ ուղերձ, իսկ արաբական աղբյուրները բացահայտել են գործարքի մանրամասները։

    ​Արաբական «Ալ Ռիադիա» պարբերականի լրագրող Ահմեդ Ալ-Լուկանի տեղեկություններով՝ հայ ֆուտբոլիստը երկուշաբթի` հուլիսի 6-ին Պորտուգալիայում հաջողությամբ բուժզննում է անցել, ինչից հետո կողմերը ստորագրել են աշխատանքային պայմանագիրը։ Համաձայնագիրը նախատեսված է 4 տարով՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու օպցիայով (4+1): Սպասվում է, որ Սպերցյանն իր նոր թիմին կմիանա Ավստրիայում կայանալիք նախամրցաշրջանային հավաքի ընթացքում։

    ​«Կրասնոդարն» իր հերթին շնորհակալություն է հայտնել ակումբի ակադեմիայի պատմության լավագույն սաներից մեկին։ Ռուսական թիմի մարզաշապիկով Էդուարդն անցկացրել է 185 հանդիպում՝ դառնալով 102 արդյունավետ գործողության հեղինակ (58 գոլ և 44 գոլային փոխանցում), ինչի շնորհիվ դարձել է ակումբի պատմության երկրորդ լավագույն ռմբարկուն։

    ​«2024/25 մրցաշրջանում Էդուարդը՝ որպես ավագ, «ցուլերին» առաջնորդեց դեպի ակումբի պատմության առաջին չեմպիոնությունը։ Իսկ 2025/26 մրցաշրջանում նա դարձավ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի լավագույն ասիստենտը (16 գոլային փոխանցում) և լավագույնը «գոլ+փոխանցում» համակարգով՝ վաստակելով 29 միավոր (13 գոլ, 16 ասիստ)։ Շնորհակալություն ամեն ինչի համար, ավա՛գ։ Հաջողություն կարիերայի նոր փուլում»,- նշված է «Կրասնոդարի» պաշտոնական հայտարարության մեջ։

    ​Հավելենք, որ ավարտված 2025/26 մրցաշրջանում, հաշվի առնելով բոլոր մրցաշարերը միասին, Սպերցյանը մասնակցել է 42 հանդիպման՝ իր անվան դիմաց գրանցելով 14 գոլ և 18 արդյունավետ փոխանցում։

    Ըստ Transfermarkt պորտալի՝ 26-ամյա կիսապաշտպանի տրանսֆերային շուկայական արժեքը կազմում է 25 միլիոն եվրո։ Նրա նախկին պայմանագիրը ռուսական ակումբի հետ նախատեսված էր մինչև 2029 թվականի հունիսի 30-ը։

    Հետևեք մեզ՝ այստեղ




  • Մի´ սպասեք, որ գան ձեզ` տներից տանեն. Արսեն Վարդանյան



    Քաղաքականություն





    «Համահայկական ճակատ» Շարժման տելեգրամյան ալիքը գրում է.

    Բայլուս ձեզ, ընդդիմություն:
    Կամ դուրս եկեք միավորված պայքարի, կամ ընդդիմության անունից անկապ մի խոսեք: Մի´ սպասեք, որ գան ձեզ` տներից տանեն: Ուշքի եկեք, ֆեյսբուքով աջակցելու վախտերն անցել են:

    ԶՈւ պահեստազորի փոխգնդապետ, ՀՃԿ ղեկավար Արսեն Վարդանյան




  • Ծառուկյանը գլխավոր ներդրողներից մեկն էր. իրենք կանգնեցնում են արտաքին և ներքին ներդրողներին. Սամվել Կարապետյան



    Քաղաքականություն





    Ծառուկյանը գլխավոր ներդրողներից մեկն էր, իրենք կանգնեցնում են արտաքին և ներքին ներդրողներին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը:

    «Ապօրինությունները շարունակվում են, վերջին տարիներին մեր երկրում բացարձակ ներդրումներ չեն եղել, դրա համար իրենք այդ վտանգը չեն տեսնում, ես շատ մեծ վտանգ եմ տեսնում:

    Իրենց բոլոր քայլերը կանգնեցնում են թե ներքին, թե արտաքին ներդնողներին: Էդ մարդու չուչելներն էլ գողացան, առյուծներին դեռ ոչինչ, հետները կտանեն ԱԺ»,- նշել է Կարապետյանը:  




  • Առյուծներին տանելու են Ազգային ժողով, չհասկացանք՝ չուչելներին ինչ են անելու. Սամվել Կարապետյան



    Քաղաքականություն






    Փողոցային պայքար անպայման կլինի, այն մեկ անգամ տեղի կունենա և կլինի վերջնական։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հուլիսի 7-ին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։

    Նրա խոսքով՝ անօրինականությունը շարունակվում է, վերջին տարիներին Հայաստանում ներդրումներ չեն իրականացվել։

    Նա պարզաբանեց, որ, ի տարբերություն իշխանությունների, ինքը դրանում ռիսկեր է տեսնում։ Կարապետյանը հավելեց, որ իշխանությունների բոլոր քայլերը խոչընդոտում են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ներդրողներին։ «Գագիկ Ծառուկյանը երկրի գլխավոր ներդրողներից մեկն է, իսկ այժմ նրանից խլել են անգամ կենդանիների խրտվիլակները», – նշել է նա։

    Սամվել Կարապետյանը հիշեցրել է, որ ընդդիմությունը հայտարարել է միասնական համակարգող մարմին ձևավորելու մտադրության մասին։

    «Այս կապակցությամբ արձագանքներ են ստացվում նաև այլ ուժերից։ Մարմինը կձևավորվի պատշաճ ժամանակին։ Հիմնական հինգ ընդդիմադիր ուժերը հանդես են եկել հայտարարությամբ, դրանից հետո կհետևեն հաջորդ քայլերը», – վստահեցրել է «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդը։