1․5 տարում պարեկների մասնակցությամբ 570 պատահար է արձանագրվել, որի հետեւանքով ավտոմեքենաների վերանորոգման համար ծախսվել է շուրջ 260 մլն դրամ

Written by

in



Հասարակություն





Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության տրանսպորտային միջոցների մասնակցությամբ վերջին 1․5 տարում 570 պատահար է գրանցվել, որի մասնակից ոստիկանության միայն 93 ծառայողի նկատմամբ է կարգապահական տույժ կիրառվել։

Այսպես՝ «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան ՆԳՆ-ից հայտնել են, որ 2025-2026թթ ընթացքում տեղի ունեցած 570 պատահարից 374-ը եղել է 2025 թ․-ին, իսկ 196-ը՝ 2026թ․-ին։ Պատահարների հետևանքով վնասվել է 570 միավոր մեքենա, թվով 4 միավոր տրանսպորտային միջոց ճանաչվել են հետագա շահագործման համար ոչ պիտանի։
« Պատահարների հետևանքով առաջացած վնասվածքները նորոգելու նպատակով ապահովագրական ընկերությունների կողմից նորոգող կազմակերպություններին վճարվել է 259.750.546 ՀՀ դրամ, որից. 2025 թ-ին՝ 209.363.339 ՀՀ դրամ, իսկ 2026 թ-ին՝ 50.387.207 ՀՀ դրամ։ ՆԳՆ պարեկային ծառայության 2025-2026թթ. կարիքների համար նոր մեքենաներ ձեռք չեն բերվել»,- նշել են ՆԳՆ-ից։

Ինչ վերաբերում է պատասխանատվությանը, ապա ՆԳՆ-ից նշել են, որ Պարեկային ծառայության ավտոմեքենաների մասնակցությամբ արձանագրված վթարներով 2026 թվականի հունիսի 25-ի դրությամբ իրականացված 59 ծառայողական քննությունների արդյունքներով 19 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ, 2025 թվականի ընթացքում իրականացվել է 133 ծառայողական քննություն՝ 74 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ:

« Միաժամանակ հայտնում ենք, որ ծառայողական քննությունների արդյունքներով պարեկային ծառայության որևէ ծառայող ծառայությունից չի ազատվել»,- հայտնել են ՆԳՆ-ից։

Հետևեք մեզ՝ այստեղ




Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *