Այսօր Աբովյան համայքապետի՝ Էդուրդ Բաբայանի ծննդյան տարեդարձն է,շնորհավորում եմ մաղթում առողջություն, երջանկություն և բազում ձեռքբերումներ։ Շնորհավորում եմ նաև Պրն Բաբայան ջան ձեր կեսի ծնունդը
Category: Ambion.news
-
Այսօր Աբովյան համայքապետի՝ Էդուրդ Բաբայանի ծննդյան տարեդարձն է – ԱՄԲԻՈՆ NEWS
-
Քաղաքացիական ահազանգ․ Մուշ թաղամասում ջուրը օրեր շարունակ հոսում է – ԱՄԲԻՈՆ NEWS
Գյումրիի Մուշ թաղամասի Հալաբյան փողոցի բնակիչ Մարիամ Մարտիրոսյանը ահազանգում է․ փողոցում արդեն քանի օր շարունակ ջուր է հոսում, սակայն խնդիրը, ըստ բնակչի, դեռ չի լուծվել։Մարիամ Մարտիրոսյանի փոխանցմամբ՝ ջրի արտահոսքը շարունակվում է օրեր շարունակ՝ առաջացնելով ջրի անիմաստ վատնում և անհարմարություններ բնակիչների համար։
«Քանի՞ օր պետք է ջուրը հոսի, որպեսզի համապատասխան ծառայությունները արձագանքեն»,- հարց է բարձրացնում քաղաքացին՝ ակնկալելով պատասխանատու կառույցների արագ միջամտությունը։
«Ամբիոն Նյուզ»-ը սպասում է համապատասխան ծառայությունների արձագանքին և խնդրի լուծմանը։
-
Մշակութային բարբարոսություն Եղվարդում – ԱՄԲԻՈՆ NEWS
Լուսանկարում 1301 թվականին կառուցված Եղվարդի Սուրբ Աստվածածին երկհարկանի եկեղեցի-դամբարանի արևմտյան ճակատն է։Ուղղակի անհնար է առանց ցավի ու զայրույթի նայել այս պատկերին։
Մեր 14-րդ դարի պատմամշակութային գլուխգործոցներից մեկը դարձել է հերթական վանդալիզմի զոհը։
Եկեղեցու նրբահյուս խաչ-պատուհանը պարզապես բարբարոսաբար փորել ու միջից վառարանի ծխատար խողովակ են անցկացրել։ Իսկ դրանից մի փոքր ներքև՝ հինավուրց արձանագրության վրա, անփութորեն փաթաթված ու կախված են էլեկտրական լարերը։
Սա ոչ միայն տգիտություն է, այլ նաև հանցագործություն է մեր պատմության, մշակույթի ու ինքնության դեմ։
Ինչպե՞ս է թույլ տրվել նման բարբարոսություն պետական պահպանության տակ գտնվող հուշարձանի հանդեպ։
Մինչև ե՞րբ ենք հանդուրժելու այսօրինակ տգիտությունն ու անպատժելիությունը։
Սրբավայրն ու մշակութային հուշարձանները պահպանել ու խնամել չկարողացող, ավելին` դրանք վանդալիզմի ենթարկող, սեփական պատմությունը չհարգող անձինք պետք է պատժվեն օրենքի առաջ, իսկ անօրինական խողովակն ու լարերը պետք է հեռացվեն, քանդակն էլ պետք է վերականգնվի։
-
Բացահայտիր Շիրակը – Ճգնավորի մատուռ – ԱՄԲԻՈՆ NEWS
Հառիճավանքի վանական համալիրի հարավարևմտյան մասում՝ ձորի եզրին, բնական մեծ ժայռաբեկորի վրա միայնակ կանգնած է ինքնատիպ «Ճգնավորի մատուռը»: Ճարտարապետությունն ու պատմությունը
Ժամանակի ընթացքում երկրաշարժերի և բնական գործընթացների հետևանքով ժայռաբեկորն անջատվել է մայր տարածքից և թեքվել դեպի ձորը՝ հուշարձանին տալով անհավասարակշիռ ու խորհրդավոր տեսք:
Մատուռն ունի ուղղանկյուն հատակագիծ, թաղածածկ երկլանջ տանիք, իսկ միակ մուտքը բացված է հյուսիսային կողմից:
Ըստ պատմական ավանդությունների և ուսումնասիրողներ Հ. Շահխաթունյանցի ու Ղ. Ալիշանի ենթադրությունների՝ այստեղ է գտնվում Հառիճավանքի ճարտարապետի գերեզմանը:
Տեղակայումը. Հայաստան, Շիրակի մարզ, Հառիճ գյուղ, Հառիճավանքի հարավարևմտյան մասում:
-
Նիկոլը հոնարարը տվել է եղբորս․․․Արփի Սիրադեղյան – ԱՄԲԻՈՆ NEWS
Ժամանակին,երբ հորս աշխատությունները տպագրվել են Հայկական ժամանակում,երբ հայրս երկրում չէր,Նիկոլը հոնարարը տվել է Դավիթին`եղբորս։
Հորս ընկերներից ոմանցից շատ ավելի լավ մարդկային դրսեւորում է ցուցաբերել։
Նամանավանդ նրանցից,ովքեր վաճառում էին հորս գրքերը ՀՀՇ֊ից ու գումարը վերցնում իրենց։
Երբ հարցրեցի, թե ինչու են էդպես անում,Դավիթին չեն տալիս,երբ տղան դրա կարիքը շատ ունի,մեկը ասեց,֊Վանոն ազգինն է։
Հետո չգիտեմ ինչ պատահեց Նիկոլին,բայց փաստորեն էդպիսի մարդկային վարմունք եղել է։
Մտածում եմ կարողա մի անգամ էլ մարդկային առկայծում լինի եւ այս անգամ գրում է․ ու ապագան վերադարձվի Նիկոլի ձեռքով»։
-
Տեղումնառատ շաբաթ է սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով – ԱՄԲԻՈՆ NEWS
Հանրապետության տարածքում օգոստոսի 9-ի, 13-ի երեկոյան ժամերին, 10-12-ը և 14-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 9-11-ն առանձին վայրերում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ։Օգոստոսի 9-14-ն Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում։
-
Սեպտեմբերի 1-ը՝ առանց սթրեսի․ ինչպե՞ս պատրաստել երեխային դպրոց վերադառնալուն
Ծնողները պետք է խուսափեն ավելորդ ճնշումից. «պետք է լավ սովորես», «պետք է ամեն ինչ ճիշտ անես» ձևակերպումները մեծացնում են անհանգստությունը։ Ավելի արդյունավետ է նախապատրաստել իրականությանը և շեշտել. «Դու պարտավոր չես ամեն ինչ իմանալ առաջին իսկ օրվանից», նշեց մասնագետը։Օգնում է դպրոցական միջավայրի կանխատեսելի դարձնելը՝ այցելել դպրոց, ցույց տալ դասարանը, տանը խաղարկել իրավիճակներ։ Ամաչկոտ երեխային չպետք է ստիպել սոցիալական ակտիվության, ավելի լավ է աջակցել փոքր քայլերով, ասաց հոգեբանը։
Առաջին օրերին լացը կարող է լինել բնական արձագանք, սակայն լարվածության շարունակման դեպքում պետք է պարզել պատճառը և անհրաժեշտության դեպքում դիմել մասնագետի։ Երեխայի արժեքը չի որոշվում գնահատականներով, ընդգծեց հոգեբան Լուսինե Ալավերդյանը։
-
Արարատի մարզի Դաշտավան գյուղում տեղի է ունեցել ծածկռտուք, կան ձերբակալվածներ.ՆԳՆ
Օգոստոսի 9-ին ԶԼՄ-ներում հրապարակում է տարածվել, որ Արարատի մարզի Դաշտավան գյուղում տեղի ունեցած ծեծկռտուքի ընթացքում հնչել են նաև կրակոցներ և կան վիրավորներ։ Հայտնում ենք, որ կրակոցների վերբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, հրազենային վնասվածքով որևէ անձ չկա։Օգոստոսի 9-ին՝ ժամը 00.40-ի սահմաններում, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Դաշտավան գյուղի եկեղեցու մոտ վիճաբանություն է։
Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ միջադեպին մասնակից մի խումբ անձանց վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, ինչի արդյունքում միմյանց հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով։
Ոստիկանության ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով միջադեպին մասնակից մի քանի անձ ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Մասիսի բաժին։
Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին, նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հանգամանքները պարզվում են։
-
Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատում. Դաշտավանում կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են կրակոցներ
Այսօր՝ օգոստոսի 9-ին, ծեծկռտուք և արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Մասիս խոշորացված համայնքի Դաշտավան բնակավայրի գլխավոր խաչմերուկում ծեծկռտուք է տեղի ունենում։Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Մասիսի ոստիկաններն ու Արարատի մարզային քրեական վարչության ծառայողները։ Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։
Դեպքի վայրում համայնքային և քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ թվով քարերի կտորներ, փայտեր, արնանման նամ հետքեր, հողաթափեր, գլխարկներ և այլ իրեր։
Ըստ նախնական տեղեկությունների՝ նշված վայրից բուժօգնություն ստանալու նպատակով Մասիսի հիվանդանոց են դիմել 10-ից ավելի քաղաքացիներ։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել են տեսախցիկի առջև խոսել, ասում էին, որ լսել են նաև կրակոցի ձայներ։ Այդ տեղեկությունը ճշտվում է։
Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին։Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները։
-
Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցի բացման պայմանները – ԱՄԲԻՈՆ NEWS
Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը, մինչև ԱՄՆ-ն չկատարի մի շարք պայմաններ, այդ թվում՝ Թեհրանի դեմ սպառնալիքների դադարեցումը, հաղորդում է Press TV-ն՝ հղում անելով Իսլամական Հանրապետության Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Մոհամմադ Բաղեր Զոլղադրին։«Հորմուզի նեղուցը չի բացվի, մինչև ԱՄՆ-ն չշտկի իր ուղղությունը և չդադարի սպառնալ Իսլամական Հանրապետությանը»,- նշում է հեռուստաալիքը։
Իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի կողմից նշված պայմանների թվում են նաև Իրանի և նրա դաշնակիցների դեմ ռազմական գործողությունների դադարեցումը, պատժամիջոցների և ծովային շրջափակման վերացումը, ԱՄՆ ուժերի դուրսբերումը Իրանի շրջակա տարածքներից և փոխհատուցման վճարումը։