Category: Ambion.news

  • Վարսենիկ Մելքոնյան․ պրոֆեսիոնալիզմ, անաչառություն և մարդկային վերաբերմունք՝ դատական համակարգում

    Դատական համակարգի նկատմամբ հանրային վստահությունը ձևավորվում է ոչ միայն օրենքների, այլև այն մարդկանց աշխատանքի շնորհիվ, ովքեր ամեն օր իրենց որոշումներով իրականացնում են արդարադատություն։

    Այս համատեքստում առանձնանում է Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Վարսենիկ Մելքոնյանի գործունեությունը, որի աշխատանքում նկատելի են մասնագիտական բարձր պատրաստվածությունը, գործերի մանրակրկիտ ուսումնասիրությունն ու յուրաքանչյուր որոշում կայացնելիս հանգամանքների համակողմանի գնահատումը։

    Բարդ և խճճված դատական գործերի դեպքում դատավորից պահանջվում է ոչ միայն օրենքի գերազանց իմացություն, այլև փաստերը միմյանցից տարանջատելու, էական հանգամանքները բացահայտելու և կողմերի ներկայացրած դիրքորոշումները հավասարակշռված գնահատելու կարողություն։

    Վարսենիկ Մելքոնյանի դատական գործունեությունը հաճախ հենց այդ մոտեցման օրինակ է։ Նրա կողմից կայացվող որոշումներում կարևորվում է օբյեկտիվության և անաչառության սկզբունքը, իսկ դատավարության մասնակիցների նկատմամբ դրսևորվում է հարգալից և մարդկային վերաբերմունք։

    Իրավական գործընթացը երբեմն մարդկանց համար կարող է լինել ծանր ու սթրեսային։ Այդ պայմաններում դատավորի մարդկային վերաբերմունքը չի նշանակում օրենքից շեղում ընդհակառակը՝ իրավական խստությունը և մարդկային արժանապատվության նկատմամբ հարգանքը կարող են ու պետք է համատեղվեն։

    Հատկապես կարևոր է այն մոտեցումը, երբ դատավորը չի սահմանափակվում գործի մակերեսային ուսումնասիրությամբ, այլ փորձում է խորությամբ հասկանալ դրա ամբողջական պատկերը՝ վերլուծելով փաստերը, ապացույցներն ու կողմերի փաստարկները։

    Անկողմնակալ դատավորի հիմնական չափանիշը ոչ թե այն է, թե ում է դուր գալիս նրա որոշումը, այլ այն, թե որքանով է այդ որոշումը հիմնավորված, օրենքին համապատասխան և կայացված առանց կողմնակալության։

    Հենց այս տեսանկյունից էլ Վարսենիկ Մելքոնյանի գործունեությունը կարելի է դիտարկել որպես դատական համակարգում մասնագիտական պատասխանատվության, ազնվության և մարդկային վերաբերմունքի համադրման օրինակ։

    Դատական համակարգի նկատմամբ վստահությունը բարձրանում է այն ժամանակ, երբ քաղաքացին դատարանում տեսնում է ոչ թե կողմերի հակամարտության մասնակից, այլ օրենքի առաջ հավասարության և արդարադատության իրականացման երաշխավոր։

    Վարսենիկ Մելքոնյանի նման դատավորների մասնագիտական աշխատանքն էլ հենց այդ վստահության ձևավորման կարևոր բաղադրիչներից է։

  • Արգամ Աբրահամյանը կալանավորվեց – ԱՄԲԻՈՆ NEWS

    Ambion.news-իտեղեկություններով` քիչ առաջ ավարտվել է Արգամ Աբրահամյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստը:

    Դատավորը բավարարել է քննիչի միջնորդությունն, ու Արգամ Աբրահամյանը երկու ամսով կալանավորվել է:

    Մենք տեղեկացանք նաև, որ նրան այս պահին տեղափոխում են «Արմավիր» ՔԿՀ:

  • «Խաղաղությունը հաստատված է, բայց այն փլուզելը չափազանց հեշտ է»․ Փաշինյանի ուղերձը

    Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

    Մեկ տարի առաջ այս օրը` 2025 թվականի օգոստոսի 8-ին, նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ եւ մասնակցությամբ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում` Սպիտակ տանը, հրավիրված եռակողմ հանդիպման արդյունքում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն հաստատվեց։

    Հիմա արդեն օգոստոսի 8-ի հանդիպումն անվանում ենք Խաղաղության գագաթնաժողով, իսկ այնտեղ իմ եւ Ադրբեջանի նախագահի ընդունած համատեղ հռչակագիրը, որ որպես վկա ստորագրեց նաեւ ԱՄՆ նախագահը, Խաղաղության հռչակագիր։

    Այս անվանումները լիարժեք արտահայտում են այն արդյունքը, որ բերեց 2025 թվականի օգոստոսի 8-ը։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղությունը տեսանելի եւ զգալի է բոլորին։

    2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում Հայաստանի քաղաքացիները ոչ միայն վստահության քվե տվեցին խաղաղությանը, այլեւ տեր կանգնեցին խաղաղությանը։ Սա, իհարկե, չի նշանակում, թե խաղաղության օրակարգի իրացման ճանապարհին վերջնական հանգրվանի ենք հասել։

    2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում երեք ղեկավարների ներկայությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների կողմից նախաստորագրված «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն եւ միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիրը» սպասում է իր ստորագրմանն ու վավերացմանը, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատումը դեռ պետք է տեղի ունենա, մեզ բոլորիս շատ հուզում եւ անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը։

    Բայց ակնհայտ է, որ 2025 թվականի օգոստոսի 8-ը սահմանագիծ է, եւ Հայաստանի Հանրապետության պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի եւ դրանից հետոյի։ 2025 թվականի օգոստոսի 8-ից առաջ մեր պետությունը փակուղու մեջ էր, իսկ 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո մեր առաջ բացվել են անծայրածիր հեռանկարներ, որոնցից օգտվել-չօգտվելը կախված է մեր հավաքական կամքից, մեր իմացությունից ու աշխարհն ու մեր պատմությունը սովորելու մեր ընդունակությունից։

    Հենց սրանում է Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի մեծագույն քաղաքական եւ սոցիալ-հոգեբանական արդյունքը․ մեր պատմության ղեկը կրկին հայտնվել է մեր ձեռքում։ Սա չի նշանակում, թե ճանապարհը կատարյալ է եւ առանց վտանգների, սա նշանակում է, որ մեր որոշումներն են մեր հետագա ճակատագիրը կանխորոշող առաջնային գործոնը, ու սա պատմական շրջադարձ է։

    Նախորդող շրջանը եւ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները գալիս են համոզելու՝ մենք կարող ենք, մենք ի վիճակի ենք՝ որպես պետություն եւ ժողովուրդ, տե՛ր կանգնել մեր ճակատագրին, եւ սրա համար ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ ու յուրաքանչյուրիդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ։

    Վաշինգտոնի Խաղաղության գագաթնաժողովի կարեւորագույն արդյունքներից է «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարեկեցության» (TRIPP) նախագիծը, որը ոչ միայն Հայաստանի ապաշրջափակմանը վերջ է դնելու շատ մոտ ապագայում, ոչ միայն դառնալու է Հայաստանի ու տարածաշրջանի տնտեսության առանցքը, այլեւ օգնելու է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրար սկսեն ընկալել ոչ թե որպես խոչընդոտ, այլ որպես ճանապարհ, որպես դրացի։ Առաջիկայում մենք կսկսենք TRIPP նախագծի գործնական իրականացումն ու սա դառնալու է տարածաշրջանային ու միջազգային մեծ իրադարձություն։

    Սիրելի՛  ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛  քաղաքացիներ,

    Հայաստանի եւ Ադրբեջանի հակամարտության էջը փակված է, խաղաղությունը հաստատված է, եւ այն ահա ձեր աչքի առջեւ է, ձեր կյանքն է ու առօրյան։ Որեւէ խաղաղություն հաստատելը հեշտ չէ, հեշտ չի եղել նաեւ մեր խաղաղության հաստատումը։ Բայց ցանկացած խաղաղությունը փլուզելն ու ի չիք դարձնելը չափազանց հեշտ է ,եւ դա կարելի է անել շատ արագ, ու հարց է` այդ պարագայում կհաջողվի արդյոք 35 տարի անց նորից հաստատել խաղաղություն։

    Այսօր շատերը՝ ոմանք նպատակադրված, ոմանք էլ ակամա, գործում են խաղաղությունը փլուզելու տրամաբանությամբ, եւ այս գործունեությունը երբեմն քողարկվում է բարեհունչ կամ «հայրենասիրական» ծխածածկույթի ներքո։ Ուզում եմ ասել առանց սեթեւեթանքի՝ խաղաղությունն անշրջելի դարձնելու համար անհրաժեշտություն է «Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի» եւ «Ադրբեջանից  հայ փախստականների վերադարձի» իրավունքի մասին, իսկ Ադրբեջանում «Արեւմտյան Ադրբեջանի եւ արեւմտաադրբեջանցիների վերադարձի» իրավունքի մասին խոսույթները չշարունակելը։Սա հարց է, որը թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում հասցեագրելու անհրաժեշտություն կա՝ հանուն մեր սերունդների խաղաղ համակեցության իրավունքի։ Սա է այն իրավունքը, որ մենք այսօր պետք է առարկայացնենք եւ հետապնդենք, եւ պետք է կարողանանք հաղթահարել սրան հակասող որեւէ խոսույթ։

    Ես նախագահ Թրամփին շնորհակալություն եմ հայտնում այս խաղաղության հաստատման գործում իր ներդրած անուրանալի ջանքի համար։

    Հայաստանի ժողովրդին շնորհավորում եմ օգոստոսի 8-ի առիթով։

    Ադրբեջանի ժողովրդին շնորհավորում եմ օգոստոսի 8-ի առիթով։

    Վերջապես ունենք մի օր, որ խաղաղեցնում եւ ոչ թե բորբոքում է մեզ։

    Եւ թող խաղաղությամբ ննջեն հակամարտության բոլոր զոհերը։ Այլեւս երբեք։

    Կեցցե՛ խաղաղությունը։

  • 2026-ի հունվար-հուլիս ամիսներին մեր երկիր է այցելել 1․240․307 զբոսաշրջիկ

    Ըստ Զբոսաշրջության կոմիտեի՝ հիմնականում եկել են Ռուսաստան, Վրաստանից և Իրանի քաղաքացիները
  • Տեղի է ունեցել Գառնիի ճակատամարտը. պատմության այս օրը (8 օգոստոս) – ԱՄԲԻՈՆ NEWS

    1225– տեղի է ունեցել Գառնիի ճակատամարտը Զաքարյան Հայաստանի ու Վրաց թագավորության զորքերի և Խորեզմշահերի պետության վերջին տիրակալ Ջալալադնի միջև։ Դաշնակիցները պարտվել են՝ կորցնելով 20000 զինվոր, իսկ շահը գրավել է Դվինն ու Թիֆլիսը և կազմակերպել խաղաղ բնակչության ջարդ։

    1992– Ադրբեջանի զինված ուժերը օկուպացրել են հայկական Արծվաշեն գյուղը։ 2004-ին Լեռնային Ղարաբաղում կայացել են ՏԻՄ ընտրություններ, 2006-ին Վլադիմիր Պուտինի հրամանագրով Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը պարգևատրվել է «Բարեկամության» շքանշան, 2023-ին Հայկ Մարությանը հայտարարել է ավագանու ընտրություններին մասնակցելու մասին՝ գլխավորելով «Ազգային առաջընթաց»–ի ցուցակը։

  • Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 8-ին – ԱՄԲԻՈՆ NEWS

    Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:

    ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 364 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 366.5 դրամ:

    Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 419 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 425 դրամ:

    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.3 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.46 դրամ։

  • Դատարանը դեռ չի դատապարտել, բայց Քննչական կոմիտեն արդեն «դատավճիռ» է ներկայացրել․ որտե՞ղ մնաց անմեղության կանխավարկածը

    ՄԻՊ-Ի ԳՆԱՀԱՏԱԿԱՆՈՒՄ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՐ ՈՉ ԹԵ ԱՆՁՆԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ, ԱՅԼ՝ ԱՆՄԵՂՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՎԱՐԿԱԾԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԽԱԽՏՈՒՄԸ

     

    Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, անդրադառնալով 2026 թվականի օգոստոսի 8-ին Քննչական կոմիտեի կողմից Արգամ Աբրահամյանի վերաբերյալ տարածված հաղորդագրությանը, այն անընդունելի է համարել հիմնականում անձնական և ընտանեկան կյանքին վերաբերող տվյալների հրապարակման, ինչպես նաև կրոնական համոզմունքներին առնչվող զգայուն տեղեկության շեշտադրման տեսանկյունից։

     

    Սակայն այստեղ կա ավելի հիմնարար և առաջնային խնդիր, որը չպետք է երկրորդ պլան մղվի՝ անմեղության կանխավարկածի պահպանումը։

     

    ԱՆՁԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՏԱՐԱԾՎՈՂ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՈՉ ՄԻԱՅՆ ԱՅՆ, ԹԵ ԻՆՉՊԻՍԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ ԿԱՐԵԼԻ Է ՀՐԱՊԱՐԱԿԵԼ, ԱՅԼ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ՝ ԻՆՉՊԻՍԻ ՁևՈՎ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ԱՆՁԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ՄԵՂԱԴՐԱՆՔԸ։

     

    ԵԹԵ ԱՆՁԻ ՄԵՂԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՌևՍ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՉԷ ՕՐԻՆԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏԱԾ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏՈՎ, ԱՊԱ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է ԲԱՑԱՌԵԼ ԱՅՆՊԻՍԻ ՁևԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՄՈՏ ԿԱՐՈՂ ԵՆ ՍՏԵՂԾԵԼ ԱՅՆՊԻՍԻ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, ԹԵ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՐԴԵՆ ԻՍԿ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՓԱՍՏ Է։

     

    Այսինքն՝ խնդիրը միայն այն չէ, որ հրապարակվել են անձնական կամ ընտանեկան կյանքի վերաբերյալ տվյալներ։

    Առաջնային խնդիրն այն է, թե այդ տվյալների և մեղադրանքի ներկայացման ամբողջ համատեքստը ինչ պատկեր է ձևավորում հասարակության գիտակցության մեջ։

     

    Անձնական կյանքի տվյալների հրապարակումը կարող է լինել իրավաչափության առանձին խնդիր։ Սակայն եթե նույն հաղորդագրության կառուցվածքը, վերնագիրը կամ բովանդակությունը անձին ներկայացնում է որպես սպանության պատվիրատու՝ այն պայմաններում, երբ նրա մեղավորությունը դեռևս դատարանի կողմից հաստատված չէ, ապա այստեղ արդեն առկա է շատ ավելի հիմնարար խնդիր՝ մարդու անմեղության կանխավարկածի պաշտպանության խնդիրը։

     

    ՄԻՊ-ի հայտարարության մեջ, իհարկե, նշվում է, որ պետական մարմինների հանրային հաղորդակցությունը պետք է խստորեն համապատասխանի անմեղության կանխավարկածին և չպետք է ձևավորի անձի մեղավորության վերաբերյալ կանխակալ վերաբերմունք։

     

    Ի վերջո, անձնական կյանքի կամ կրոնական համոզմունքների վերաբերյալ տվյալների հրապարակման անթույլատրելիությունը կարևոր է, սակայն դրանք երկրորդական են այն դեպքում, երբ պետական մարմնի հաղորդագրությունը կարող է հասարակության մոտ ստեղծել ավելի ծանր հետևանք՝ դատարանից առաջ անձի նկատմամբ հանրային «դատավճռի» ձևավորում։

     

    ԴԱՏԱՐԱՆՆ Է ՈՐՈՇՈՒՄ ԱՆՁԻ ՄԵՂԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ։

     

    ՔՆՆՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆԸ ԿԱՐՈՂ Է ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԸ, ԱՌԱՋ ՔԱՇՎԱԾ ՎԱՐԿԱԾՆԵՐԸ և ՄԵՂԱԴՐԱՆՔԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ՍԱԿԱՅՆ ՉԻ ԿԱՐՈՂ ԻՐ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԱՆՑՆԵԼ ԱՅՆ ՍԱՀՄԱՆԸ, ՈՐՏԵՂ ՄԵՂԱԴՐԱՆՔԸ ՍԿՍՈՒՄ Է ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ՈՐՊԵՍ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ։

     

    Հետևաբար, տվյալ դեպքում ՄԻՊ-ի գնահատման առաջին և առանցքային հարցը պետք է լիներ ոչ թե միայն՝ «արդյո՞ք անձնական կյանքի վերաբերյալ տվյալների հրապարակումն անհրաժեշտ և համաչափ էր», այլ առաջին հերթին՝

    արդյո՞ք Քննչական կոմիտեի հաղորդագրության ձևակերպումները և դրա հրապարակման եղանակը համապատասխանում էին անմեղության կանխավարկածին և բացառո՞ւմ էին հանրության շրջանում Արգամ Աբրահամյանի մեղավորության վերաբերյալ կանխակալ համոզմունքի ձևավորումը։

     

    Սա առավել կարևոր է այն պատճառով, որ խոսքը սովորական անձի մասին տեղեկատվության տարածման մասին չէ։ Խոսքը ծանրագույն հանցագործության՝ սպանության պատվիրատու լինելու վերաբերյալ մեղադրանքի մասին է։

     

    Այդպիսի մեղադրանքը հանրային դաշտում ինքնին ունի հսկայական ռեպուացիոն և հոգեբանական ազդեցություն։ Երբ այն տարածվում է պետական իրավապահ մարմնի անունից, դրա ազդեցությունը բազմապատկվում է, քանի որ հանրության համար պետական մարմնի հաղորդագրությունը բնականաբար ընկալվում է որպես պաշտոնական և հավաստի տեղեկատվություն։

     

    Հետևաբար պետական մարմնի պարտականությունը միայն տեղեկություն հրապարակելը չէ։ Նրա պարտականությունն է նաև ապահովել, որպեսզի այդ տեղեկության ներկայացման եղանակը չվերածվի անձի նկատմամբ հասարակական մեղադրանքի կամ հանրային դատավճռի ձևավորման գործիքի։

     

    Եվ հենց այստեղ է, որ անմեղության կանխավարկածը պետք է դիտարկվի ոչ թե որպես ՄԻՊ հայտարարության վերջում հիշատակվող ընդհանուր սկզբունք, այլ որպես պետական մարմնի հանրային հաղորդակցության առաջնային սահմանափակում։

     

    Որովհետև երբ դատարանը դեռևս չի ասել իր խոսքը, պետությունը պետք է առավելագույն զգուշությամբ վերաբերվի նրան, թե ինչ է ասում անձի մեղավորության մասին։

     

    Քննչական Կոմիտեն Դատարանից առաջ ընկելով կայացրել է դատավճիռ

  • Ուշադրություն․ հերթական զեղծարարությունը – ԱՄԲԻՈՆ NEWS

    Սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածվում է կեղծ գովազդ, որն իբրև թե ներկայացնում է AMIO Bank-ի և Yandex Eats-ի համատեղ «շահավետ» առաջարկը։

    Գովազդին հավատալով՝ օգտատերերը հայտնվում են AMIO Bank-ի օնլայն բանկինգի էջը նմանակող կեղծ կայքում։ 15,000 ՀՀ դրամ նվեր ստանալու խոստումով ձեզնից պահանջում են մուտքագրել Ձեր բանկային հաշվի մուտքանունն ու գաղտնաբառը։ Սա խաբեություն է, որի նպատակը Ձեր բանկային հաշիվներից գումար հափշտակելն է։

    Եթե արդեն մուտքագրել եք տվյալները.
    🎥​Անհապաղ զանգահարեք բանկ և պահանջեք ժամանակավորապես սառեցնել Ձեր հաշիվը։
    🎥​Անմիջապես փոխեք օնլայն բանկինգի Ձեր գաղտնաբառը։

    ՀՀ ՆԳՆ ԿԻԲԵՌՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

  • 2026 թվականի օգոստոսի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

    Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում անցկացված

    Խաղաղության գագաթնաժողովի առաջին տարեդարձի առիթով, որի ընթացքում Ադրբեջանի և Հայաստանի միջև հաստատվեց խաղաղություն, ինչպես նաև նախաստորագրվեց Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստը։

     

    Կողմերը հատկապես նշել են նախագահ Դոնալդ Թրամփի և Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության կարևոր դերը խաղաղության գործընթացի առաջխաղացման գործում։

     

    Կողմերը նշել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում վերջին մեկ տարվա ընթացքում արձանագրված առաջընթացը։

     

    Զրույցի ընթացքում ընդգծվել է երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացումը՝ որպես խաղաղության օգուտների շոշափելի դրսևորում։ Այս համատեքստում, կողմերը նշել են ադրբեջանական նավթամթերքի արտահանումը Հայաստան, ինչպես նաև տարանցիկ բեռների փոխադրումը Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան և Հայաստանից դեպի այլ ուղղություններ։

     

    Բացի այդ, կողմերը մտքեր են փոխանակել TRIPP երթուղու իրականացման վերաբերյալ՝ համաձայն Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների։

     

    Կողմերն ընդգծել են խաղաղության գործընթացի առաջմղման և տարածաշրջանում երկարատև խաղաղության, կայունության, կապակցվածության և տնտեսական համագործակցության ապահովման ջանքերը շարունակելու կարևորությունը։

  • Եղանակային զգուշացում․ առաջիկա օրերին սպասվում են անձրև, ամպրոպ և ուժեղ քամի

    Օգոստոսի 9-ի և 13-ի երեկոյան ժամերին, 10-12-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 9-11-ին առանձին վայրերում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ։

    Օգոստոսի 8-13-ին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 10-11-ին ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով։