Category: Ambion.news

  • Վեհափառի և 6 եպիսկոպոսների գործով դատավոր Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ է հայտնել․ գործը կքննի այլ դատավոր

    Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և ևս 6 եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով ինքնաբացարկ է հայտնել դատավոր Հակոբ Մանուկյանը։

    Դատավոր Հակոբ Մանուկյանը նախկինում եղել է փաստաբան, և նրա փաստաբանական արտոնագիրը ժամանակին հանձնել է Արա Զոհրաբյանը (ով այն ժամանակ Փաստաբանների պալատի նախագահն էր, իսկ այժմ հանդես է գալիս որպես Վեհափառի պաշտպան)։ Հնարավոր կողմնակալության կամ անկողմնակալության վերաբերյալ կասկածներից խուսափելու համար դատավորը որոշել է ինքնաբացարկ հայտնել։ Գործն առաջիկայում կմակագրվի մեկ այլ դատավորի, որն էլ կնշանակի նոր դատական նիստ։

  • Չինաստանին նոր թայֆուն է սպառնում․ վտանգի տակ է մինչև 30 մլն մարդ – ԱՄԲԻՈՆ NEWS

    Դոլֆին» թայֆունը շարժվում է դեպի Չինաստան․ վտանգի տակ է մինչև 30 միլիոն մարդ

     

    Օգոստոսի 9-10-ին թայֆունը կհասնի Չինաստանի ափերին՝ բերելով փոթորկային քամիներ և հորդառատ անձրևներ, որոնք կարող են ազդել մինչև 30 միլիոն բնակչի վրա․ Facebook-ի իր էջում գրում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

     

    «Ներկայումս թայֆունի կենտրոնում քամու արագությունը հասնում է 47 մ/վրկ-ի։ Կանխատեսումներով՝ ցամաք դուրս գալու պահին այն կնվազի մինչև 35-40 մ/վրկ։

     

    Ափամերձ շրջաններում տեղումների քանակը կարող է հասնել 650 մմ-ի, ինչը հավասար է յուրաքանչյուր քառակուսի մետրի վրա մոտ 650 լիտր ջրի։ Այնուհետև, նախնական կանխատեսումների համաձայն, «Դոլֆին» թայֆունը կշարունակի շարժվել դեպի Չինաստանի ներքին շրջաններ։

     

    Առանձին վայրերում տեղումների ընդհանուր քանակը կարող է հասնել 800 մմ-ի, ինչը զգալիորեն մեծացնում է լայնածավալ ջրհեղեղների և սողանքների վտանգը»,- նշում է Ազիզյանը։

     

  • «Արարատցեմենտ»-ի մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում խախտումներ են հայտնաբերվել․ դատախազությունը հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե

     Դատախազությունն «Արարատցեմենտ» ՓԲ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ:

    📌 Դատախազը, պետական շահերի պաշտպանության լիազորություններն իրականացնելու շրջանակներում հայտնաբերելով առերևույթ հանցանքի հատկանիշներ, 2026 թվականի օգոստոսի 6-ին հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե:

    ‼️‼️‼️ Հիշեցնենք, որ Արարատի մարզի դատախազությունը «Արարատցեմենտ» ընկերության մասնավորեցման, «Արարատցեմենտ» ընկերությանն օտարված 74,1 հա մակերեսով հողամասերի և վարձակալության տրված 457,79 հա մակերեսով հողամասերի, «Արարատցեմենտ» ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող՝ «Ոսկե բանալի» առողջարանի ձեռքբերման, ինչպես նաև «Արարատցեմենտ» ընկերության կողմից իրականացվող հանքարդյունաբերության գործընթացներում ևս հայտնաբերել է մի շարք խախտումներ:

  • Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից՝ որպես պետությանը պատճառված վնասի հատուցում, կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ. Դատախազության հերթական հայցը բավարարվել է

    Սյունիքի մարզի դատախազությունըպետական (համայնքայինշահերի պաշտպանության լիազորության շրջանակներումուսումնասիրելով քրեական վարույթով ձեռք բերված ապացույցները, համաձայն որոնց՝ Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանըհամայնքային սեփականություն հանդիսացող էքսկավատորը 2018-2020 թվականներին տրամադրել է ՍՊ ընկերությանն ու շահագործումից ստացված 13 միլիոն 600 հազար դրամից 4 միլիոն 454 հազար դրամը հափշտակել է, 2026 թվականի մարտի 31-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ Տաթև համայնքին պատճառված վնասի գումարը Մուրադ Սիմոնյանից բռնագանձելու պահանջով:

  • «Սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 3 անձ․ – ԱՄԲԻՈՆ NEWS

    Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը օգոստոսի 6-ին ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն (ՀՎԿԱԿ) ՊՈԱԿ-ից հաղորդագրություն է ստացել այն մասին, որ, «սուր աղիքային վարակ» նախնական ախտորոշմամբ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ են տեղափոխվել երեք անձ:

     

    Պարզվել է, որ բուժառուներն այդ օրը «Բամբու» բար-ռեստորանում (ք. Երևան, Ազատության պողոտա 2/2) կերել են հավի և բադի միս, կարտոֆիլ ֆրի, տապակած պանիր, ծովամթերք, կեսար աղցան, բրուսկետա, ավոկադո, պանիր։

     

    Արագ արձագանքելով հաղորդագրությանը՝ Տեսչական մարմնի կողմից վերահսկողություն է սկսվել «Բամբու» բար-ռեստորանում: Առկա սննդամթերքի նմուշները կներկայացվեն լաբորատոր հետազոտության:

     

    Արդյունքները կհրապարակվեն:

  • Ինձ փորձեցին վախեցնել` որ եթե չջնջեմ գրառումս, իրավապահները գալու են իմ հետեւից. Գոհար Վարդանյան

    Գոհար Վարդանյանը պատմում է, որ Կիրանցի համայնքապետարանից հեռացել է ճնշումների հետևանքով։ Իրեն պահանջել են ջնջել ընտրությունների վերաբերյալ ֆեյսբուքյան գրառումը։
    Հրաժարվելուց հետո, ըստ նրա, ստիպել են աշխատանքից ազատման դիմում գրել։

    Գոհար Վարդանյանի պնդմամբ՝ Կիրանցում 2026 թվականի ընտրություններին մասնակցել է 307 ընտրող, մինչդեռ գյուղում, ըստ նրա, բնակվում է շուրջ 260 չափահաս մարդ։ Քվեարկությանը մասնակցել են նաև սահմանապահներ, ժամկետային զինծառայողներ և մարդիկ, որոնց ինքը չի ճանաչել որպես Կիրանցի բնակիչներ. >

  • Կանադայի Հայոց թեմը դատապարտել է Վեհափառի նկատմամբ քրեական հետապնդումը

    Կանադայի Հայոց Թեմի Առաջնորդի և Թեմական Խորհրդի հայտարարությունը․
    Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնավարության, կանոնական իրավասության և եկեղեցու ներքին գործերին պետական միջամտության անթույլատրելիության վերաբերյալ:
    Կանադայի Հայոց Թեմի Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Աբգար Եպիսկոպոս Հովակիմյանը և Թեմական խորհուրդը հանդես են գալիս սույն պաշտոնական հայտարարությամբ՝ խստորեն դատապարտելով Հայաստանի Հանրապետության իրավապահ և դատական մարմինների կողմից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ծայրագույն Պատրիարքի նկատմամբ քրեական հետապնդում նախաձեռնելու որոշումը, որն առնչվում է բացառապես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներքին կարգապահական, վարչական և եկեղեցական իրավասության շրջանակին։

    Սույն հայտարարությամբ վերահաստատում ենք մեր հարգանքը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, սահմանադրական կարգի և պետական օրինական իշխանությունների նկատմամբ։ Միևնույն ժամանակ, ընդգծում ենք, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը համայն հայության օրինական ընտրված և օծյալ Սրբազան Հայրապետն է, որի հոգևոր ծառայությունն ու վարչական լիազորությունները կարգավորվում են Եկեղեցու սրբազան Ավանդությամբ, կանոններով և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին կանոնադրական կարգով։

    Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18-րդ հոդվածով ճանաչվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում, ինչպես նաև երաշխավորվում է Եկեղեցու ինքնակառավարման իրավունքը։ Այս սկզբունքը համահունչ է նաև միջազգային իրավունքի հիմնարար նորմերին, մասնավորապես՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համապատասխան դրույթներին, որոնք պաշտպանում են կրոնական կազմակերպությունների ինքնավարությունը և պարտավորեցնում պետությանը ձեռնպահ մնալ դրանց ներքին կյանքին միջամտելուց։

    Հետևաբար, եկեղեցական կարգապահության, նվիրապետական կառուցվածքի կամ հոգևոր կառավարման հարցերը քրեական կամ քաղաքացիական իրավասության դաշտ տեղափոխելու ցանկացած փորձ իրավական սահմանների անհիմն կիրառում է, որը հակասում է պետություն–եկեղեցի հարաբերությունների ձևավորված սկզբունքներին և խախտում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնավարության սահմանադրական ու միջազգային իրավական երաշխիքները։

    Որպես Կանադայի քաղաքացիներ՝ մի երկրի, որի իրավակարգը հիմնված է իրավունքի գերակայության, սահմանադրական սկզբունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության վրա, վերահաստատում ենք այն համոզմունքը, որ պետական իշխանությունները պարտավոր են հարգել կրոնական կառույցների ինքնավարությունն ու ներքին անկախությունը։ Եկեղեցու ներքին կառավարմանն առնչվող հարցերով Հայ Եկեղեցու հոգևոր առաջնորդի նկատմամբ քրեական հետապնդում նախաձեռնելը վտանգավոր նախադեպ է, որը կարող է խաթարել կրոնական ազատության իրավական պաշտպանությունը։
    Մեր ժողովրդի առջև ծառացած աշխարհաքաղաքական և անվտանգային լուրջ մարտահրավերների պայմաններում պետության կայունությունն ու ազգային համախմբվածությունը հնարավոր են միայն Սահմանադրության ոգուն ու տառին հավատարիմ մնալու, ինչպես նաև պետության և Եկեղեցու փոխադարձ հարգանքի ու ինքնավարության պահպանման պայմաններում։

    Ուստի կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության իրավասու պետական և իրավապահ մարմիններին՝
    * դրսևորել իրավական ողջախոհություն և անհապաղ դադարեցնել եկեղեցու ներքին իրավասությանն առնչվող քրեական վարույթները,
    * անվերապահորեն պահպանել Սահմանադրությամբ և միջազգային իրավունքով ամրագրված սկզբունքները՝ հարգելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնավարությունն ու կանոնական կարգը,
    * վերահաստատել հանձնառությունը կառուցողական երկխոսությանը՝ ի նպաստ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, իրավունքի գերակայության, ինչպես նաև հայրենիքում և Սփյուռքում ազգային միասնության ամրապնդման։

    Տ. Աբգար Եպիսկոպոս Հովակիմյան
    Կանադայի Հայոց Թեմի Առաջնորդ
    Թեմական խորհուրդ Կանադայի Հայոց Թեմ

  • Եթե հոգևոր աչքերդ բաց լինեին… Սպերջենի խորիմաստ խոսքը – ԱՄԲԻՈՆ NEWS

    «Եթե քո հոգևոր աչքեր բաց լինեին, կտեսնեիր, որ հրեշտակների պահապան մի գունդ մշտապես հսկում է Քրիստոսի արյամբ փրկագնված ընտանիքի յուրաքանչյուր անդամին»:

     

    Չարլզ Սպերջեն

  • Երեք նախարարությունների անվանումները փոխվում են – ԱՄԲԻՈՆ NEWS

    Կառավարությունն այսօր՝ օգոստոսի 6-ին, չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունեց որոշման նախագիծ, ըստ որի երեք նախարարություններ այսուհետ կունենան այլ անուններ։

    Ըստ առաջարկվող փոփոխությունների՝ Արտաքին գործերի նախարարությունը կվերանվանվի Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարություն, իսկ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ Աշխատանքի և բարեկեցության նախարարություն։

    Նախագիծը մինչ կառավարության կողմից հավանության արժանանալը դրվել էր հանրային քննարկման, որտեղ ներկայացվել էին դիտողություններ և առաջարկություններ, հատկապես Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության անվանափոխության վերաբերյալ։

  • «Պետություն–եկեղեցի տարաձայնությունները պետք է լուծվեն երկխոսությամբ»․ եպիսկոպոսների հայտարարությունը

    Հայտարարություն

    Մենք` Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքոստորագրյալ եպիսկոպոսներս, խոր մտահոգությամբ տեղեկացանք, որ 2026 թվականի օգոստոսի 7-ին նախատեսված է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Գերագույն Հոգեւոր Խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների նկատմամբ հարուցված քրեական վարույթի դատական քննությունը։

    Այս դատավարությունը, մեր համոզմամբ, ոչ միայն ցավ եւ մտահոգություն է առաջացնում Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու հետեւորդների  շրջանում, այլեւ լուրջ հարցադրումներ կարող է առաջացնել բոլոր նրանց շրջանում, ովքեր կարեւորում են կրոնական ազատությունը, իրավունքի գերակայությունը եւ ժողովրդավարական պետության հիմնարար սկզբունքները։

    Հայաստանյայց Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին դարեր շարունակ եղել է եւ շարունակում է մնալ հայ ժողովրդի հոգեւոր ու ազգային ինքնության կարեւորագույն հենասյուներից մեկը։ Մեր Եկեղեցին, ի գլուխ ունենալով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, իր առաքելությունն իրականացրել եւ իրականացնում է ժողովրդի ու պետության բարօրությանը ծառայելու բարձր գիտակցությամբ։ Այդ իսկ պատճառով Եկեղեցու բարձրագույն հոգեւոր իշխանության նկատմամբ իրականացվող ցանկացած իրավական գործընթաց պետք է լինի առավելագույնս զգուշավոր, բացառիկ հիմնավորված եւ լիովին համապատասխանի ինչպես Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, այնպես էլ միջազգային իրավունքի չափանիշներին։
    Մինչդեռ ներկա իրավիճակը լուրջ հարցադրումներ է առաջացնում ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված խղճի եւ կրոնի ազատության, պետության եւ եկեղեցու տարանջատման սկզբունքի, Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու ներքին ինքնավարության եւ նրա առաջնորդի իրավասություններին առնչվող հիմնարար սկզբունքների պահպանման առնչությամբ։ Այս իրավիճակը խաթարում է մեր Եկեղեցու բնականոն գործունեությունը։

    Միաժամանակ մենք գիտակցում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում վերջին տարիներին պետություն-եկեղեցի հարաբերություններում ձեւավորվել են լարվածություն, փոխադարձ անվստահություն եւ առաջացել բազմաթիվ այլ խնդիրներ։ Մենք համոզված ենք, որ նման բարդ ու զգայուն հարցերը չեն կարող ստանալ իրենց արդար ու կայուն լուծումը իրավական ճնշումների, քրեական հետապնդումների, սուր առճակատման կամ Եկեղեցու ներքին կյանքին միջամտության միջոցով։ Նման գործընթացները վտանգում են հասարակության ներքին համերաշխությունը, խորացնում պառակտումը եւ կարող են վնասել պետության ժողովրդավարական հեղինակությանը, ինչպես նաեւ Հայաստանի միջազգային վարկանիշին՝ որպես մարդու իրավունքներն ու կրոնական ազատությունները հարգող պետության։

    Մենք վստահ ենք, որ իշխանության եւ եկեղեցու միջեւ առկա բոլոր տարաձայնությունները պետք է կարգավորվեն սահմանադրական սկզբունքների պահպանման եւ օրենքի գերակայության, փոխադարձ հարգանքի, ինչպես նաեւ առողջ ու կառուցողական երկխոսության ճանապարհով։

    Հետեւաբար կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության իշխանություններին` առաջնորդվել բացառապես օրինականության սկզբունքներով՝ ձեռնպահ մնալով այնպիսի քայլերից, որոնք կարող են խորացնել հասարակական բաժանումները կամ վտանգել երկրի հոգեւոր ու հասարակական կայունությունը։

    Միաժամանակ դիմում ենք մեր քույր եկեղեցիներին, միջեկեղեցական կազմակերպություններին, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործող կառույցներին՝ ուշադրությամբ հետեւելու ընթացող զարգացումներին եւ իրենց աղոթքով ու բարոյական աջակցությամբ նպաստելու առողջ երկխոսության ու փոխըմբռնման ձեւավորմանը։

    Աղոթում ենք, որ Ամենակալ Աստված իմաստություն ու խոհեմություն պարգեւի բոլոր պատասխանատուներին, որպեսզի ստեղծված ծանր իրավիճակը հաղթահարվի բարվոք ճանապարհով՝ ի շահ Հայաստանի Հանրապետության, Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու եւ մեր ժողովրդի ապահով ու անվտանգ ներկայի ու ապագայի։

    6 օգոստոսի 2026

    Արմաշ եպիսկոպոս Նալբանդյան (Դամասկոս, Սիրիա)
    Սերովբե եպիսկոպոս Իսախանյան (Քյոլն, Գերմանիա)
    Օշական եպիսկոպոս Գյուլգյուլյան (Բաղդադ, Իրաք)