Category: Ambion.news

  • Ծովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին․ԲԸՏՄ

    Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ստացվել էր տեղեկատվություն Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում ապօրինի պահվող գայլի վերաբերյալ։

    Հարուցված վարչական վարույթի շրջանակում իրականացված ուսումնասիրությամբ պարզվել էր, որ Ծովագյուղ համայնքի բնակիչ Մ․Ա․-ն իր տան բակի փակ շինությունում, առանց օրենքով սահմանված համապատասխան թույլտվության, պահում է երկու գայլ։

    Ս․թ օգոստոսի 4-ին ԲԸՏՄ տեսուչների և «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի մասնագետների համատեղ ջանքերով մեկ արու և մեկ էգ գայլերը անվտանգ տեղափոխվել են այգի, որտեղ կենդանիներն անցել են առաջնային անասնաբուժական զննում, պատվաստվել և չիպավորվել են։

    ✅ Ներկայումս կենդանիները գտնվում են մասնագիտական մշտադիտարկման ու պատշաճ խնամքի ներքո։

    Քաղաքացու նկատմամբ նշանակվել է 150,000դր չափով վարչական տուգանք։

  • ℹ️ Կոնցեռնի նախկին գլխավոր տնօրենը և ընկերության տնօրենը ձերբակալվել են

    ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվում է Գ.Ծ.-ի և այլ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով՝ 8 մլրդ 126 մլն 946 հզր 460 ՀՀ դրամին համարժեք 21 մլն 72 հզր 827 ԱՄՆ դոլար արժողության գույքերը և դրամական միջոցները խաբեությամբ հափշտակելու և փողերի լվացում կատարելու առերևույթ դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը:

    Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա կոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն, տնօրենների խորհրդի նախագահ Ս.Ա.-ի և ընկերության տնօրեն Ա.Դ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախությանն օժանդակելը) և 46-296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանն օժանդակելը):

    2026 թվականի օգոստոսի 5-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացված որոշումների հիման վրա Ս.Ա.-ն և Ա.Դ.-ն ձերբակալվել են՝ դատարան ներկայացնելու նպատակով:

    Նախաքննությունը շարունակվում է։

    Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

  • Կոնվերս Բանկը և Visa-ն ընդլայնում են ռազմավարական համագործակցությունը՝ նոր հաճախորդակենտրոն լուծումների զարգացման նպատակով

    Կոնվերս Բանկը հայտարարում է Visa-ի հետ գործընկերության նոր փուլի մեկնարկի մասին՝ ուղղված հաճախորդների փորձառության բարելավմանը և լոյալության լուծումների զարգացմանը։ Այն հատկապես կարևոր է Բանկի ռազմավարական զարգացման փուլում, երբ զարգացվում են C360 էկոհամակարգը և Converse Mobile-ը։

    Նոր փուլը Բանկին հասանելի կդարձնի Visa-ի առաջատար տեխնոլոգիական լուծումները և միջազգային փորձառությունը՝ C360-ի հնարավորությունների ընդլայնման, լոյալության գործիքների զարգացման և նորարարական ծառայությունների առաջարկման համար։ Կողմերի համագործակցությունը մեկնարկել է 2002-ին և ընդգրկում է լայն նախաձեռնություններ։

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդական Արյե Լայթսթոունին

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդական Արյե Լայթսթոունին:

     

    Վարչապետը կարևորել է Միացյալ Նահանգների և, մասնավորապես, նախագահ Դոնալդ Թրամփի դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում՝ շեշտելով, որ 2025 թվականի օգոստոսի 8–ից հետո տարածաշրջանում ձևավորվել է կայուն և դրական մթնոլորտ։ Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը կարևորել է ձեռք բերված պայմանավորվածությունների առաջմղումը և գոհունակություն հայտնել դրանց ընթացքից։

     

    Արյե Լայթսթոունը Նիկոլ Փաշինյանին է փոխանցել նախագահ Թրամփի, փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի շնորհավորանքները՝ ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։ Նա համոզմունք է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ Հայաստանը կշարունակի իր առաջնահերթությունների հետևողական իրականացմանը և ժողովրդավարության ամրապնդմանը միտված քայլերը։

     

    Զրուցակիցները քննարկել են TRIPP նախագծի կյանքի կոչմանը վերաբերող հարցեր՝ վստահություն հայտնելով, որ տեխնիկական հարցերի լուծման արդյունքում առաջիկայում էլ ավելի տեսանելի կլինեն այդ ուղղությամբ իրականացվող գործնական քայլերը։

     

    Մտքեր են փոխանակվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

  • G7-ի գրեթե բոլոր երկրները պարտքի սպասարկման վրա ավելի շատ են ծախսում, քան պաշտպանության. Scope Ratings

    Bloomberg-ի փոխանցմամբ՝ Scope Ratings-ի տվյալներով պարտքի սպասարկման ծախսերը գերազանցում են պաշտպանական բյուջեները G7-ում՝ բացառությամբ Գերմանիայի և Կանադայի։ Գործակալության գնահատմամբ՝ G7-ի բոլոր երկրներում, բացի Գերմանիայից, պետական պարտքը բարձր է ՀՆԱ-ի 100%-ից։

    Փորձագետները նշում են, որ փոխառությունների սպասարկման արժեքի աճը մեծացնում է խոցելիությունը եկամտաբերությունների բարձրացման նկատմամբ։ Էյկո Զիվերտը ընդգծում է, որ բարձր պարտքն ու մեծ առաջնային պակասուրդները զգայուն են դարձնում ֆինանսները շուկայի պայմանների փոփոխություններին։

    Scope Ratings-ը կանխատեսում է, որ 2026-ին տոկոսների վճարումները կհասնեն պաշտպանական բյուջեի 193%-ին Իտալիայում և 105%-ին Մեծ Բրիտանիայում։ Այլ կանխատեսմամբ՝ առաջիկա հինգ տարում դրանց բեռնվածությունը կառավարական եկամուտների նկատմամբ կմոտենա պատմական առավելագույններին ԱՄՆ-ում, Չինաստանում, Ճապոնիայում և Ֆրանսիայում։

  • Առեղծվածային մահ Երևանում․ մահացած է հայտնաբերվել «Բոնուս»-ի հիմնադիրներից մեկը

    Այսօր՝ օգոստոսի 5-ին, ժամը 02:30-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություններ են ստացվել, որ Ներքին Շ
  • «ՖՈԼԿԱՆԻՎ լաբորատորիաներ»․ հայկական ձեռարվեստը վերադառնում է համայնքներ

    ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանն իրականացնում է «ՖՈԼԿԱՆԻՎ լաբորատորիաներ» ծրագիրը, որը մշակութային կրթության միջոցով նպաստում է ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանը, փոխանցմանը և կենսունակության ապահովմանը Հայաստանի համայնքներում։

     

    Ծրագրի խմբերը գործում են Երևանում և Տավուշի մարզի Գանձաքար, Աչաջուր, Վերին Ծաղկավան, Կոտայքի մարզի Գառնի, Արգել, Արագածոտնի մարզի Երնջատափ և Աշտարակ, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Սյունիքի մարզի Գորիս և Լոռու մարզի Ալավերդի համայնքներում։

     

    Ծրագրի շրջանակում նշված համայնքներում անցկացվում են հայկական ձեռարվեստի՝ գորգագործության, կարպետագործության, թաղիքագործության, ասեղնագործության, ժանեկագործության և տիկնիկագործության դասընթացներ՝ տարբեր տարիքի երեխաներին փոխանցելով ավանդական գիտելիքներ և հմտություններ։

     

     

  • Իրազեկում – ԱՄԲԻՈՆ NEWS

    Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ կառավարության հուլիսի 30-ի N 1098-Ն որոշման համաձայն, օգոստոսի 3-ից՝ 6 ամիս ժամկետով ժամանակավոր արգելք է սահմանվել Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման (այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության երկրներից տեղափոխման) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2002 90 ծածկագրին դասվող (տոմատի մածուկ) ապրանքատեսակների վրա։

    Որոշման ընդունումը պայմանավորված է տոմատի մածուկ ներմուծող և տեղական հումքով տոմատի մածուկ արտադրող տնտեսավարողների համար հավասար մրցակցային պայմաններ ապահովելու, ինչպես նաև լոլիկի մթերման գործընթացը կանոնակարգելու անհրաժեշտությամբ:

  • Հուլիսին Գյումրու բժշկական կենտրոնում ծնվել է 96 փոքրիկ – ԱՄԲԻՈՆ NEWS

    96 նորածին՝ Գյումրու բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում

     

    Գյումրու բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում հուլիս ամսին լույս աշխարհ է եկել 96 փոքրիկ։

     

    Յուրաքանչյուր ծնունդ մեծ ուրախություն է՝ նոր հույս, նոր ժպիտ և նոր պատմություն։ Մաղթում ենք բոլոր փոքրիկներին առողջ ու անհոգ մանկություն, իսկ նրանց ընտանիքներին՝ անսահման երջանկություն։

  • Քրեական ենթամշակույթի դեմ պայքարը պետք է լինի հետևողական և անզիջում․ Սյունիքում ամփոփվել են ոստիկանության կիսամյակային արդյունքները

    Քրեական ենթամշակույթի դեմ պայքարը պետք է լինի հետևողական և անզիջում․ ՆԳ նախարարը Սյունիքում ամփոփել է ոստիկանության 2026 թ․ առաջին կիսամյակի աշխատանքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

     

    Հուլիսի 24-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ամփոփել է Ոստիկանության Սյունիքի մարզի ստորաբաժանումների 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։

    Ներկա էին նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմի ներկայացուցիչներ։

     

    Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետը ներկայացրել է հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքը։

     

    ՆԳ նախարարն ընդգծել է, որ առաջնահերթ ուշադրություն պետք է դարձնել ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների կանխարգելմանն ու բացահայտմանը՝ յուրաքանչյուր դեպքով ապահովելով հետևողական և թիրախային աշխատանք։

     

    Արփինե Սարգսյանը հանձնարարել է անզիջում պայքար մղել քրեական ենթամշակույթի դեմ, գործուն միջոցներ ձեռնարկել հետախուզվողների հայտնաբերման ուղղությամբ։

     

    Ընտանեկան բռնության դեպքերի մասով ՆԳ նախարարը համայնքային ոստիկաններին հորդորել է յուրաքանչյուր ահազանգի նկատմամբ լինել հետևողական, ապահովել պատշաճ վերահսկողություն և բռնության նոր դրսևորումները կանխելու նպատակով սերտորեն համագործակցել գործընկեր կառույցների հետ։

     

    Արփինե Սարգսյանը հանձնարարել է նաև վերլուծել հատկապես ցածր արդյունավետություն արձանագրած ստորաբաժանումների աշխատանքը, վեր հանել առկա խնդիրներն ու ձեռնարկել կոնկրետ միջոցներ։

    Նախարարը կարևորել է նաև ծառայողների մասնագիտական կարողությունների զարգացումը։

     

    Մանրամասները՝ https://mia.gov.am/2026/08/05/syunik-3/

     

    Տեսանյութը՝ https://www.youtube.com/watch?v=2C2OUA8QHEY