Category: Ambion.news

  • Երևանյան լճի էկոլոգիական վիճակը գնալով վատթարանում է – ԱՄԲԻՈՆ NEWS

    Երևանյան լճի էկոլոգիական վիճակը շարունակում է մտահոգիչ մնալ։ Վերջին շրջանում նկատվում է ջրի աղտոտվածության աճ, տհաճ հոտ, ինչպես նաև ջրիմուռների ակտիվ տարածում, ինչը վկայում է լճի էկոհամակարգի խախտման մասին։

    Մասնագետների գնահատմամբ՝ խնդրի հիմնական պատճառներից են կենցաղային և արտադրական կեղտաջրերի ներհոսքը, աղբի կուտակումները և անբավարար մաքրման աշխատանքները։ Այս իրավիճակը վտանգ է ներկայացնում ոչ միայն շրջակա միջավայրի, այլև հանրային առողջության համար։

    Բնապահպանները կոչ են անում պատասխանատու կառույցներին ձեռնարկել անհետաձգելի միջոցներ՝ լճի մաքրման, աղտոտման աղբյուրների վերացման և էկոլոգիական վիճակի շարունակական վերահսկողության ուղղությամբ։ Երևանյան լիճը մայրաքաղաքի կարևոր բնապահպանական գոտիներից է, և դրա պահպանությունը հանրային առաջնահերթություն է։

  • Սյունիքի մարզում 3.0 մագնիտուդով երկրաշարժ․ ցնցումները զգացվել են Սիսիանում և հարակից բնակավայրերում

    Օգոստոսի 4-ին, ժամը 11։54-ին Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 3.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։

    Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Սիսիան և Դաստակերտ քաղաքներում, ինչպես նաև Արևիս, Թանահատ, Թասիկ, Սալվարդ և Տորունիք գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

  • «Լեննագանի հումորով. ռուս հարսերն ու կիսուրների «պատերազմը»» – ԱՄԲԻՈՆ NEWS

    …Լեննագանի բառբարով ասվող ռուսերենը խելքահան կեներ ռուս աղջիկներին, ըդոր հըմար էլ հեչ մէ առաջարկություն ձեռներից բաց չէին թողնի: Շրջապատից ամչըցող ու բանից բէխաբար տղեքը լուսամուտից ներս կընգնեին ու վռազ-վռազ կհարձակվեին ռուս աղջիկների վրա, ըսոնք էլ, երբ հանգըստացնելով կըսեին. «յա սամա, յա սամա», մերոնք կհասկընային, թե յասաման կուզեն, բայց գիշերվա էդ ժամին յասաման ճարողը չեին, ստիպված կբռնեին աղջիկների ձեռներից ու կբերեին իրանց տուն: Ըշտը ըդպես Լյուբան, Նատաշան ու Տանյան կդառնային տան հարսներ: Կիսուրների հըմար էդ փաստը մէ տրագիկ սգի առիթ էր: Նախ կմտածեին հարևանության մասին, թե ինչ բդի խոսան, ինչղ խայտառակ բդի էղնին, ու էլ չբդի կարողանան քաղաք դուրս գալ: Էդ մե խնդիրը լուծում կստանար տալերի կողմից, իրանք կառաջարկեին սաղին ըսել, օր Նատաշը Էրեվան ինստիտուտ կսորվի: Սուգը կխախանդվեր, բայց օր տղեն իրա պապենական հացը՝ խլեբի հետ էր փոխել, ըդիկ աններելի էր: Մյուս խնդիրն էն էր, օր հարս ու կիսուր իրար լեզու հեչ չէին հասկնա: Կիսուրի գրող չափելուց հարսը կհասկնար, օր ուրախ չեն իրան էդ տուն հարս բերելու հըմար, ու ի միջիալյոց կսեր. «պադումայեշ»: Ըսիգ լսելով հարի տղու գործից տուն գալը, մերը հոնգուր-հոնգուր գուլար: Տղեն հենց ոտը շեմից ներս կդներ, մոր ձենն էլ ավելի կբարձրանար ու կպատմեր թե ինչղ է էդ սոխի գլուխը իրան պադվալի էշ ըսել: Ըստեղ Նատաշը իրա խլեբի հետ կուտեր առաջի քյոթակը ու կհասկնար, օր պետք է արագացրած կերպով սորվել մեր բարբառը: Առաջին արտահայտությունն օր կսորվեին ըդիկ . «աղչի էս ինչ կակը ընգա»-ն էր, բայց ինձի կթվա «կակն ընգնելն» ավելի լավ էր, կլողնաիր կանցներ, իսկ ըսիկ ապրել էր պետք:

    Ճիշտ է ամեն ռուս չէր, օր կռնար հարս մնալ, ու շատերը ետ կերթային, իրանց հետ տանելով պուճուրիկ Արմենչիկներին ու Գուրգենչիկներին: Սովորաբար հետ գնացած ու անհետ կորած ռուս հարսները բիրդան կանուշնային կիսուրների աչքին, ու մեգել հարսին տրաքցնելու հըմար միշտ կըսեին. «ճիշտ է սոխի գլուխ էր, բայց ալավաքի մաքուր աղջիկ էր»:

    Ֆեզեից հարս էգած աղջիկները մէ առավելությունըմ ունեին մեր տեղականների համեմատ. իրանց կիսուրները չբեր անդեր չէին ըսե: Ընպես կստացվեր, օր գալուց հինգ ամիս հետո ըդոնք էրեխա կունենային: Ռուս հարսների համար ամեն ինչ թազա էր մեր տների մեջ, ինչխոր այլ մոլորակ ընգած էղնեին: Ճիշտ է մեր տղեքը իրանց ջիգյարով կսիրեին, բայց խալխի աչքից հեռու: Համ էլ, մենակ էն, օր գլխըներին լեննագանցի կիսուր կար, հերիք էր օր բորշն էլ մոռանային, թթու վրունգն էլ, «միլիոն ալիխ ռոզ»-ն էլ: Կիսուրները կանիծեին ֆեզե մոգոնողին, ըդոնց մեր քաղաք ներմուծողներին ու կսկըծու կըսորվեին սոխերեն խոսալ, չնայած օր իրար չհասկընալը ավելի լավ էր, մեջերը ստրեսային կուտակումներ չէին էղնի, սաղ կըսեին իրար դեմ երեսի ու կդինջնային:

    #ուրիշքաղաքս

    #մայլիցմայլա

  • Լոռու մարզում համայնքներին վերադարձվել է 12 հողատարածք, դատարան է ուղարկվել 35 քրեական վարույթ

    Լոռու մարզում Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 35 քրեական վարույթ:

    Մասնավորապես՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում Լոռու մարզի դատախազության կողմից ներկայացրած միջնորդագրերի հիման վրա՝ Լոռու մարզի Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել 37 միլիոն 117 հազար դրամ կադաստրային արժեքով, 3530.45 քմ մակերեսով 9 հողամաս, իսկ քրեական վարույթի շրջանակում՝ Լոռու մարզի դատախազության միջնորդագրի հիման վրա, Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2 միլիոն 315 հազար դրամ կադաստրային արժեքով, 2.11588 հա մակերեսով 3 հողամասի նկատմամբ:

  • Իտալիայում 4.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել – ԱՄԲԻՈՆ NEWS

    Երեքշաբթի առավոտյան Իտալիայի Տոսկանա քաղաքում տեղի է ունեցել 4.3 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտը (INGV)։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում է Պիզա նահանգում։

    Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Պիզա, Լուկա և Մասսա-Կարարա քաղաքների բնակիչները հստակ զգացել են ցնցումները։ Տարածաշրջանային քաղաքացիական պաշտպանության ծառայությունը ստուգում է շենքերին ու ենթակառուցվածքներին հասցված վնասը, վիրավորների մասին հաղորդագրություններ չկան։

  • Երևանի ոստիկանները ազատությունից ապօրինի զրկելու և շորթման դեպք են բացահայտել

    Մայիսի 19-ին Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ էր ստացվել. Բագրատաշենի 36-ամյա բնակիչը հայտնել էր, որ ծանոթի առաջարկով պարտքի դիմաց վարկ ձևակերպելու նպատակով մայիսի 18-ին նրա և նրա ընկերոջ հետ ժամանել էր Երևան։

    Երևանում մի խումբ անձինք նրան, իր կամքին հակառակ, պահել էին ավտոտնակում՝ պահանջելով 10 միլիոն դրամ։ Կինը, տեղեկանալով դրան, դիմել էր ոստիկանություն, ինչից հետո նրան բաց էին թողել։

    Նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ ազատությունից ապօրինի զրկելու և շորթման հատկանիշներով։ Պարզվել է կասկածյալների ինքնությունը, Երևանի 30, 39, 33-ամյա և Տավուշի Դեղձավանի 34-ամյա տղամարդիկ հայտնաբերվել, ձերբակալվել ու ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին։ Կատարվում է նախաքննություն։

  • Հայաստանի պետական բյուջեի պակասորդները վտանգի տակ են – ԱՄԲԻՈՆ NEWS

    Հայաստանի պետական բյուջեի պակասորդները վտանգի տակ են։ Կառավարությունները դադարել են ուղղել բյուջեի պակասորդները, բայց պատաժառները դեռ չեն արձագանքել։ Ինչ է կատարվում և ինչ ռիսկ կա։ Բյուջեի պակասորդը կարող է բերել տնտեսական անկայունության։ Քաղաքականության ձախողում՝ ոչ թե արտաքին պատճառներ։ Ի՞նչ ես կարծում, ե՞րբ կկազմակերպենք։ #տնտեսություն #բյուջե

  • Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ

    Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով։ Ուղերձում ասված է.

     

    «Հարգելի՛ Նիկոլ Վովայի,

     

    Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով։

     

    Ձեզ ցուցաբերված բարձր վստահությունը հանդիսանում է պետական պատասխանատու պաշտոնում Ձեր անձնվեր աշխատանքի օրինաչափ արդյունքը։ Դա լայն հանրային աջակցության ակնառու վկայությունն է Ձեր ռազմավարական ուղեգծի, որն ուղղված է երկրի քաղաքացիների բարեկեցության բարձրացմանը և միջազգային հեղինակության ամրապնդմանը։

     

    Ղազախստանում Ձեզ ճանաչում են որպես ականավոր պետական գործչի, ով անկեղծորեն շահագրգռված է ղազախա-հայկական ռազմավարական գործընկերության հետագա ակտիվացմամբ և ընդլայնմամբ։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կբազմապատկենք մեր ձեռքբերումները և Ղազախստանի ու Հայաստանի բազմակողմ միջպետական հարաբերությունները կհասցնենք որակապես նոր մակարդակի։

     

    Օգտվելով առիթից՝ հարգելի՛ Նիկոլ Վովայի, մաղթում եմ Ձեզ հետագա հաջողություններ՝ ի բարօրություն բարեկամ Հայաստանի ժողովրդի իրականացվող Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ»։

  • Սովորե՛ք ապագայի մասնագիտությունները «Balaton AI»-ում – ԱՄԲԻՈՆ NEWS

    «Balaton AI» կրթական կենտրոնը հայտարարում է ընդունելություն և հրավիրում բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ձեռք բերել ժամանակակից գիտելիքներ ու զարգացնել ապագայի մասնագիտությունների համար անհրաժեշտ հմտությունները:

    Կենտրոնում գործում են Մաթեմատիկայի, Անգլերենի, Ծրագրավորման և Մեքենայական ուսուցման (Machine Learning) դասընթացներ՝ նախատեսված տարբեր տարիքային խմբերի համար: Ուսուցման ընթացքում ցուցաբերվում է անհատական մոտեցում՝ շեշտը դնելով տրամաբանության և գործնական հմտությունների վրա:

    📍 Հասցե՝ ք. Գյումրի, Աբովյան փող․ 218, 3-րդ հարկ

    Հեռ․՝ 093 889 525

  • Վիզաների ազատականացումը ոչ միայն ազատ տեղաշարժի հնարավորություն է, այլև պետական ինստիտուտների որակական վերափոխման կարևոր գործիք․ ՀՀ գլխավոր բանակցող Արփինե Սարգսյան

    Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը CivilNet-ին տված հարցազրույցում ներկայացրել է, թե ինչ սկզբունքով և ժամանակացույցով է իրականացվելու անցումը ԻԿԱՕ-ի չափանիշներին լիովին համապատասխանող նոր կենսաչափական համակարգին։

     

    «Մեր քաղաքացիները շատ շուտով հնարավորություն կունենան օգտվելու անձը հաստատող նոր՝ կենսաչափական փաստաթղթերի համակարգից։ Վերջին տարիներին մենք բազմիցս խոսել ենք այս ծրագրի մասին, և այսօր արդեն կարող եմ ասել, որ դրա գործարկման պահն իսկապես մոտ է»,- նշել է նախարարը։

     

    ✅ Կենսաչափական համակարգը կգործարկվի այս տարվա աշնանը։ Առաջին փուլում կբացվի 14 սպասարկման գրասենյակ, իսկ մինչև հաջորդ տարվա մարտ դրանց թիվը կհասնի 23-ի։ Այս գրասենյակներում քաղաքացիները ոչ միայն կստանան նոր նմուշի կենսաչափական փաստաթղթեր, այլև կօգտվեն ժամանակակից և որակապես նոր սպասարկման մշակույթից։

     

    ✅ Հայաստանի Հանրապետության կողմից տրամադրվող անձը հաստատող բոլոր փաստաթղթերը կլինեն կենսաչափական։ Նոր համակարգի գործարկումից հետո հին նմուշի փաստաթղթեր այլևս չեն արտադրվի, հետևաբար, հին նմուշի անձնագրի վավերականության ժամկետի ավարտից հետո քաղաքացիները կստանան արդեն նոր՝ կենսաչափական փաստաթուղթ։

     

    ✅ Վավեր անձնագիր ունեցող քաղաքացին պարտավորված չի լինի այն փոխարինել նորով, բայց ցանկության դեպքում իհարկե իրավունք կունենա։ Եթե գործող փաստաթուղթը մինչև վավերականության ժամկետի ավարտը վնասվել է, կորել է, դրա վիզայի էջերը լրացել են կամ այն որևէ այլ պատճառով ենթակա է փոխանակման, ապա նոր փաստաթուղթը կտրամադրվի արդեն կենսաչափական ձևաչափով։

     

    ✅ ԻԿԱՕ-ի չափանիշներին չհամապատասխանող անձնագրերը շրջանառությունից դուրս կգան փուլային եղանակով։

     

    «Մենք չենք ընտրել կոշտ կամ քաղաքացիների համար անհարմար լուծում։ Այս պահին վերջնաժամկետ սահմանված չէ, սակայն բնական է, որ ապագայում Հայաստանի Հանրապետությունում շրջանառության մեջ պետք է մնան միայն ԻԿԱՕ-ի չափանիշներին համապատասխանող անձնագրերը։ Սա միջազգայնորեն ընդունված ստանդարտ է, և մենք հետևողականորեն շարժվում ենք այդ ուղղությամբ»,- ընդգծել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը

     

    Հարցազրույցն ամբողջությամբ՝ https://civilnet.am/hy/news/1013159