Category: Ambion.news

  • Օգոստոսի 10–16-ի հորոսկոպը․ ի՞նչ են պատրաստել աստղերը կենդանակերպի 12 նշանների համար

    Խոյ

    Շաբաթը ակտիվ է․ մի գործ, որը երկար ժամանակ ձգձգվում էր, կարող է առաջ շարժվել։ Զգույշ եղիր կտրուկ խոսքերից։

    Սեր՝ հնարավոր է կարևոր խոսակցություն։

    Ֆինանսներ՝ խուսափիր չպլանավորված ծախսերից։

    Հաջող օր՝ երեքշաբթի։

    Ցուլ

    Հանգիստ, բայց կարևոր փոփոխությունների շաբաթ է։ Կարող ես վերջապես որոշում կայացնել մի հարցում, որը երկար մտածել ես։

    Սեր՝ կայունություն և անկեղծություն։

    Ֆինանսներ՝ փոքր, բայց հաճելի առաջընթաց։

    Հաջող օր՝ ուրբաթ։

    Երկվորյակներ

    Նոր տեղեկություն կամ առաջարկ կարող է փոխել քո ծրագրերը։ Շփումները հատկապես կարևոր կլինեն։

    Սեր՝ անսպասելի հանդիպման կամ հաղորդագրության հավանականություն։

    Ֆինանսներ՝ նոր հնարավորություն։

    Հաջող օր՝ չորեքշաբթի։

    Խեցգետին

    Այս շաբաթ առաջնայինը ներքին հանգստությունն է։ Մի փորձիր բոլոր խնդիրները միանգամից լուծել։

    Սեր՝ ընտանիքն ու մտերիմները մեծ աջակցություն կտան։

    Ֆինանսներ՝ զգուշություն և հաշվարկ։

    Հաջող օր՝ կիրակի։

    Առյուծ

    Քո շրջանն է։ 🌟 Կարող ես ավելի վստահ զգալ քեզ և ստանալ այն ուշադրությունը, որին արժանի ես։

    Սեր՝ կրքոտ ու հետաքրքիր զարգացումներ։

    Ֆինանսներ՝ լավ հնարավորություն՝ հատկապես աշխատանքային ոլորտում։

    Հաջող օր՝ կիրակի։

    Կույս

    Շաբաթը պահանջում է համբերություն։ Մի շտապիր որոշումներ կայացնել միայն ուրիշների կարծիքով։

    Սեր՝ պարզություն մտցրու հարաբերություններում։

    Ֆինանսներ՝ լավ շաբաթ է պարտավորությունները կարգավորելու համար։

    Հաջող օր՝ հինգշաբթի։

    Կշեռք

    Կարող ես հայտնվել ընտրության առաջ։ Ճիշտ պատասխանը կգա այն ժամանակ, երբ լսես ոչ միայն ուրիշներին, այլև ինքդ քեզ։

    Սեր՝ հաշտության կամ նոր ծանոթության հնարավորություն։

    Ֆինանսներ՝ մի շտապիր ռիսկային քայլերի։

    Հաջող օր՝ երկուշաբթի։

    Կարիճ

    Ինտուիցիադ այս շաբաթ շատ ուժեղ կլինի։ Եթե ինչ-որ բան «սխալ» է թվում, մի անտեսիր այդ զգացողությունը։

    Սեր՝ գաղտնի կամ չասված զգացմունքները կարող են բացահայտվել։

    Ֆինանսներ՝ հնարավոր է անսպասելի եկամուտ կամ վերադարձ։ Հաջող օր՝ երեքշաբթի։

    Աղեղնավոր

    Նոր ճանապարհ բացելու շաբաթ է։ Հնարավոր է առաջարկ, ճանապարհորդություն կամ նոր ծանոթություն։

    Սեր՝ ազատության և անկեղծության կարիք կունենաս։

    Ֆինանսներ՝ նոր գաղափարը կարող է եկամտաբեր դառնալ։

    Հաջող օր՝ շաբաթ։

    Այծեղջյուր

    Աշխատանքային և իրավական/պաշտոնական հարցերում մանրուքները կարևոր են։ Ամեն ինչ ստուգիր մինչև ստորագրելը։

    Սեր՝ հարաբերություններում պահանջվում է բաց խոսակցություն։

    Ֆինանսներ՝ կայուն, բայց առանց շտապելու։

    Հաջող օր՝ չորեքշաբթի։

    Ջրհոս

    Անսպասելի փոփոխություն կարող է սկզբում անհանգստացնել, բայց հետո պարզվի, որ հենց դա էր անհրաժեշտ։

    Սեր՝ նոր ծանոթության կամ հին կապի վերականգնման հնարավորություն։

    Ֆինանսներ՝ հետաքրքիր առաջարկ։

    Հաջող օր՝ ուրբաթ։

    Ձկներ

    Զգացմունքային շաբաթ է, բայց նաև՝ կարևոր փակման ու նոր էջ բացելու շրջան։ Մի կառչիր նրանից, ինչն արդեն ավարտվել է։

    Սեր՝ անկեղծ զգացմունքը հաղթում է կասկածին։

    Ֆինանսներ՝ շաբաթվա երկրորդ կեսն ավելի բարենպաստ է։

    Հաջող օր՝ կիրակի։

    Շաբաթվա ընդհանուր ուղերձը․ մի շտապիր։ Այն, ինչ հիմա թվում է փակուղի, կարող է պարզապես նոր ճանապարհի սկիզբ լինել։ Իսկ հատկապես երկուշաբթիից հետո շատերի համար իրավիճակները սկսելու են ավելի հստակ դառնալ։

  • Ո՞վ կհաղթի UFC 331-ում․ Արման Ծառուկյանի և Մաուրիսիո Ռուֆիի մենամարտի գործակիցները հայտնի են

    Սեպտեմբերի 19-ին Լոս Անջելեսի «Crypto.com Arena»-ում կայանալիք UFC 331 մրցաշարի համամարքաշային մենամարտերից մեկում ուժերը կչափեն Հայաստանի ներկայացուցիչ Արման Ծառուկյանը և բրազիլացի Մաուրիսիո Ռուֆին։

    Բուքմեյքերները մենամարտի ակնհայտ ֆավորիտ են համարում Ծառուկյանին։ Նախնական գործակիցներով Արմանի հաղթանակը գնահատվել է մոտ -400, իսկ Ռուֆիինը՝ +300-ի շրջակայքում։ Այսինքն՝ շուկան Ծառուկյանին է տալիս հաղթելու ավելի բարձր հավանականություն։

    Ծառուկյանը UFC-ում ունի 23 հաղթանակ և 3 պարտություն, իսկ նրա առաջիկա մրցակից Ռուֆին վերջին շրջանում նույնպես տպավորիչ հաղթանակների շարք է գրանցել։ Ռուֆին, մասնավորապես, հայտարարել է, որ Ծառուկյանի դեմ պայքարում նպատակ ունի հաղթել նոկաուտով։

    Մասնագետների և բուքմեյքերական շուկայի նախնական գնահատականը՝ Ծառուկյանն է ֆավորիտը։ Սակայն -400 գործակիցը չի նշանակում երաշխավորված հաղթանակ․ MMA-ում մեկ հարվածը կարող է փոխել մենամարտի ամբողջ ընթացքը։

  • Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնին նախորդող պահքի Բարեկենդանը

    Պահքի սկիզբն է, որը նախորդում է Հայ Առաքելական եկեղեցու տաղավար տոներից և Սուրբ Աստվածածնին նվիրված տոներից մեկին, այսինքն՝ Սուրբ Աստվածածնի վերափոխմանը:Այս պահքը տևում է երկուշաբթիից շաբաթ:

  • Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 9-ին – ԱՄԲԻՈՆ NEWS

    Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի։

    ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 364.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 368 դրամ։

    Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 419 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 426 դրամ։

    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.38 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.59 դրամ։

  • ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ԴԱՎԻԹ ԱՌՈՒՇԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՇԻՆԱՐԱՐԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

    Սիրելի՛ շինարարներ,

    Սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Շինարարի օրվա առթիվ։

    Կառուցելը միայն մասնագիտություն չէ, այն պատասխանատվություն է, հեռատեսություն և հավատ վաղվա օրվա նկատմամբ։ Յուրաքանչյուր կառույց, ճանապարհ, կրթական կամ առողջապահական հաստատություն ձեր գիտելիքի, վարպետության և նվիրված աշխատանքի կենդանի վկայությունն է։ Շինարարի աշխատանքին լավագույն գնահատականը տալիս է ժամանակը։ Ամուր, կանգուն կառույցները տարիների ընթացքում դառնում են ոչ միայն ճարտարագիտական մտքի և վարպետության արդյունք, այլև մասնագիտական ազնվության, պատասխանատվության և ստեղծարար աշխատանքի մնայուն վկայություն։

    Շիրակը դարեր շարունակ հայտնի է եղել իր արարող վարպետներով։ Այսօր էլ մարզի զարգացմանը, համայնքների վերափոխմանն ու ժամանակակից ենթակառուցվածքների ստեղծմանը ձեր մասնագիտական ներդրումն առանցքային նշանակություն ունի։

    Այս տոնական օրը խորին երախտագիտություն եմ հայտնում ոլորտի բոլոր ներկայացուցիչներին՝ վաստակի, բարեխիղճ աշխատանքի և մասնագիտական նվիրումի համար։ Ձեր ստեղծած արժեքները տարիների ընթացքում դառնում են սերունդներին փոխանցվող ժառանգություն, ամուր հիմք մեր երկրի և Շիրակի հետագա զարգացման համար։

    Մաղթում եմ ձեզ քաջառողջություն, անվտանգ աշխատանք, մասնագիտական նոր հաջողություններ, ընտանեկան բարօրություն և խաղաղ երկինք։

    Թո՛ղ ձեր ձեռքով կերտված յուրաքանչյուր կառույց երկար տարիներ ծառայի մարդկանց, իսկ ձեր աշխատանքը միշտ արժանանա բարձր գնահատանքի։

    Շնորհավոր Շինարարի օր։

     

    ՀԱՐԳԱՆՔՈՎ՝ Դ․ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ

  • Ո՞վ է դատելու Վեհափառին․ – ԱՄԲԻՈՆ NEWS

    Այս պահին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում միայն երկու դատավոր կա, ում կարող է մակագրվել գործը։ Նրանցից մեկը դատավոր Սերժ Ռուշանյանն է, մյուսը՝ Արման Բաբախանյանը։ Խնդիրն այն է, որ այժմ քրեակահ գործեր քննող դատավորների հիմնական մասն արձակուրդում է գտնվում, ընտրությունն այս երկու դատավորի միջև է․ չի բացառվում, որ կփորձեն յուրային դատավորներին արձակուրդից ետ կանչել՝ մակագրելու գործը.

  • Լռեցնելու փորձերին՝ ավելի բարձր ձայն․ «Ամբիոն Նյուզ»-ը դիմում է իր ընթերցողներին

    Սիրելի՛ բարեկամներ, ընկերներ և մեր ընթերցողներ,

    Այսօր «Ամբիոն Նյուզ» լրատվական կայքը և նրա խմբագիր Հասմիկ Վիրաբյանը ունեն ձեր աջակցության կարիքը։

    Մեկ ամիս առաջ Հասմիկը որոշեց չլռել, կանգնեց մարդկանց կողքին, բարձրաձայնեց խնդիրներ և ներկայացրեց այն, ինչ շատերը փորձում էին թաքցնել։ Այդ ճանապարհին նա բախվեց մեծ դժվարությունների և ճնշումների։

    Այսօր նրա կողքին կանգնելու ժամանակն է։ Խմբագիրն ունի նաև երեք անչափահաս երեխաներ, և ձեր յուրաքանչյուր բարի քայլը, յուրաքանչյուր աջակցությունը մեծ նշանակություն ունի նրանց համար։

    Եթե հնարավորություն ունեք աջակցելու «Ամբիոն Նյուզ»-ի աշխատանքին և օգնելու, որ անկախ լրատվությունը շարունակի իր առաքելությունը, կարող եք փոխանցում կատարել՝

    Կոնվերս Բանկ

    Հ/Հ՝ 19300215889000

    Ստացող՝ «Հասմիկ Վիրաբյան Վելիխանի» ԱՁ

    Անկախ նրանից՝ աջակցությունը մեծ է, թե փոքր, յուրաքանչյուր լումա մեզ համար կարևոր է։ Ձեր աջակցությունը մեզ ուժ է տալիս շարունակելու աշխատել, պաշտպանելու ճշմարտությունը և մնալու մարդկանց կողքին։

    Շնորհակալ ենք յուրաքանչյուրիդ՝ վստահության, սիրո և աջակցության համար։ Ձեր կողքին լինելը մեզ համար ամենամեծ ուժն է։

  • Գյումրիում 12/7 երթուղու ավտոբուսում ուղևորին «աննորմալ» են անվանել․ քաղաքացիների նկատմամբ հարգանքը պարտադիր է

    Այսօր Գյումրիի 12/7 երթուղու ավտոբուսում տեղի ունեցած միջադեպը բավականին տհաճ արձագանք է առաջացնում։

    Ուղևորի խոսքով՝ վարորդը նրան անվանել է «աննորմալ»՝ այն բանից հետո, երբ քաղաքացին պարզապես հարցրել է, թե ինչու չեն կանգնում։

    Առավել մտահոգիչ է, որ իրավիճակը հանգիստ պարզաբանելու փոխարեն մյուս վարորդները նույնպես, ըստ ուղևորի, ցուցաբերել են անտակտ վերաբերմունք և սկսել են վատ խոսել նրա հետ։

    Իհարկե, հասարակական տրանսպորտում վարորդների աշխատանքը հեշտ չէ․ ամեն օր նրանք շփվում են բազմաթիվ քաղաքացիների հետ և կարող են բախվել տարբեր իրավիճակների։ Սակայն դա չի կարող արդարացնել ուղևորին վիրավորելը, նվաստացնելը կամ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը։

    Ուղևորը հասարակական տրանսպորտից օգտվելիս իրավունք ունի հարց տալու և ստանալու քաղաքավարի ու հստակ պատասխան։ Նույն կերպ վարորդն էլ իրավունք ունի ակնկալելու հարգալից վերաբերմունք ուղևորներից։

    Այս պատմությունը միայն մեկ կանգառի կամ մեկ երթուղու մասին չէ։ Խոսքը հասարակական տրանսպորտում սպասարկման մշակույթի և մարդկանց նկատմամբ տարրական հարգանքի մասին է։

    Վիրավորանքը չպետք է դառնա «սովորական աշխատանքային շփման» մաս։

    Գյումրիի քաղաքացին արժանի է ոչ թե «աննորմալ» որակմանը, այլ նորմալ վերաբերմունքի։

  • «Բայդենի քաղցկեղը տարածվել է, շատ ցավ է պատճառում», հայտնել է որդին – ԱՄԲԻՈՆ NEWS

    Reuters-ի փոխանցմամբ՝ ուրբաթ BBC-ին տված հարցազրույցում Հանթեր Բայդենը ասել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի շագանակագեղձի քաղցկեղը մետաստազավորվել է ոսկորներում և դրանցից անդին։ «Այն շատ ցավ է պատճառում և հյուծում նրան տարբեր առումներով», նշել է նա։

    83-ամյա պաշտոնաթող նախագահի խոսնակը հրաժարվել է մեկնաբանել այս հարցազրույցը։ Սպիտակ տունը լքելուց ընդամենը չորս ամիս անց՝ 2025-ի մայիսին, Բայդենը հայտնել էր ագրեսիվ ձևի ախտորոշման մասին՝ մատնանշելով, որ այն հասել է ոսկորներին։

    Հոկտեմբերին նրա ներկայացուցիչը տեղեկացրել էր ճառագայթային ու հորմոնային թերապիայի մասին։ ԱՄՆ 46-րդ նախագահ Բայդենը մեկ ամսից ավելի է, ինչ հրապարակայնորեն չի երևացել։

  • «Սերգուլիկը», «Փումփուլիկը», «Սնայպերչիկը» ու մյուսները՝ ոստիկանության թիրախում․ 7 անձ բերման է ենթարկվել

    Վերջին օրերին ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի խիստ հանձնարարականով շարունակվում է ուժեղացված ծառայույթունը Երևանում ու մարզերում, ինչ արդյունքում հայտնաբերվել են մեծ քանակի զենք, զինամթերք, թմրամիջոցներ, հետախուզման մեջ գտնվող անձինք։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ Երևանի քրեական ոստիկաններն ու Կենտրոնական բաժնի համայնքային ոստիկանները ապօրինի զենք, զինամթերք պահելու, կրելու կասկածանքով Կենտրոնի ոստիկանություն են տեղափոխել մոտ 15-ից ավելի քաղաքացիների, որոնք իրենց ընկերական շրջապատում հայտնի մականունավորներ են։

    Նրանց մեջ են «Նարդոսցի Սերգուլիկը», «Փումփուլիկը», «Սնայպերչիկը», «Բեթմենը», «Խուճուճիկը», «Խուտուտիկը», «Այֆոնչիկը» և այլ մականունավորներ։Նշված անձանցից մի քանիսի մոտ հայտնաբերվել են ատրճանակ, սառը զենքեր, կռփազենք, որոշների վերաբերյալ ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել և այն փոխանցվել է Քննչական կոմիտեին։