Category: Ambion.news

  • Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով – ԱՄԲԻՈՆ NEWS

    Երևանում օգոստոսի 10-ի երեկոյան, 11-ին, 14-15-ին գիշերը և երեկոյան, 12-13-ին երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վրկ։ Օգոստոսի 10-15-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ, հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

    Հանրապետության տարածքում օգոստոսի 10-ին կեսօրից հետո, 11-15-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 10-11-ին առանձին վայրերում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ։ Քամին հյուսիսարևելյան և արևելյան 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ։

    Օգոստոսի 10-15-ին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 10-11-ին ցերեկային ժամերին կնվազի 4-6 աստիճանով։

  • Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը շուտով կգործի նորակառույց վարչական համալիրում․ Արփինե Սարգսյանը ծանոթացել է շինաշխատանքներին

    ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում. նախարարը ծանոթացել է շինաշխատանքների ընթացքին

     

    ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հուլիսի 24-ին ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանի ուղեկցությամբ այցելել է Եղեգնաձոր՝ ծանոթանալու հրշեջ-փրկարարական ջոկատի վարչական նոր շենքի շինաշխատանքների ընթացքին։

     

    Նախարարը վարչական նոր շենքում ծանոթացել է հրշեջ-փրկարարների աշխատանքային պայմաններին և ծառայության արդյունավետ կազմակերպման համար ստեղծված հնարավորություններին՝ կարևորելով անձնակազմի համար պատշաճ աշխատանքային միջավայրի ապահովումը։

     

    Արփինե Սարգսյանին ներկայացվել է, որ շուտով կավարտվեն շինաշխատանքները, ինչի արդյունքում հրշեջ-փրկարարական ջոկատը կունենա ժամանակակից, անհրաժեշտ բոլոր պայմաններով հագեցած վարչական նոր շենք։

     

    ՆԳ նախարարը շնորհակալություն է հայտնել կատարված աշխատանքի համար՝ կարևորելով հետևողական և արդյունավետ աշխատանքների շարունակականությունը։ Մի շարք ուղղություններով տալով հանձնարարականներ՝ նախարարն ընդգծել է, որ անհրաժեշտ է ավարտին հասցնել մնացած աշխատանքները և հնարավորինս սեղմ ժամկետներում ապահովել անհրաժեշտ պայմանները, որպեսզի հրշեջ-փրկարարները կարողանան ծառայությունը շարունակել պատշաճ պայմաններում։

  • Սևանում սապբորդինգի ժամանակ քաղաքացին չի կարողացել վերադառնալ ափ․ փրկարարները օգնության են հասել

    Օգոստոսի 10-ին՝ ժամը 18։35-ին, Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սևան Ստարտափ Սամմիթ»-ին հարակից լողափում քաղաքացին սապբորդինգի ժամանակ ուժեղ քամու հետևանքով չի կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

    Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

    Ջրափրկարարներն ափից մոտ 1,5 կմ հեռավորության վրա հայտնաբերել են քաղաքացուն և անվնաս դուրս բերել ափ

  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են․ Լարսը բաց է – ԱՄԲԻՈՆ NEWS

    Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։

     

    Լարսի մասին

     

    Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

  • Կցանկանայի հաղթել Չեմպիոնների լիգան․ Հենրիխ Մխիթարյան – ԱՄԲԻՈՆ NEWS

    Միլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 2026/27 մրցաշրջանի մեկնարկից առաջ լայնածավալ հարցազրույց է տվել La Gazzetta dello Sport-ին։ Նա նշել է, որ թիմը լավ է մարզվում, իսկ ճամփորդություններն ու ժամային գոտիների փոփոխությունները հեշտ չեն, բայց անում են առավելագույնը՝ մեծ մրցաշրջանի համար։

    Մխիթարյանը ընդգծել է, որ «Ինտերը» պատրաստվում է պայքարել բոլոր հնարավոր տիտղոսների համար՝ չորս ճակատով, ներառյալ Սուպերգավաթը և Չեմպիոնների լիգան։ Նրա խոսքով՝ կարևոր է բոլոր մարտահրավերներին պատրաստ լինելը։

    «Կցանկանայի հաղթել Չեմպիոնների լիգան… երկու անգամ մոտ եմ եղել դրան, գուցե վաղ թե ուշ ինձ հաջողվի», — ասել է նա։ Նախորդ մրցաշրջանում Մխիթարյանը «Ինտերի» հետ նվաճեց Իտալիայի առաջնության չեմպիոնի տիտղոսը և Իտալիայի գավաթը։

  • Մահացել է 26-ամյա հայտնի տիկտոկերը – ԱՄԲԻՈՆ NEWS

    Սիդնի Թաուլը, սոցիալական ցանցերում պատմող քաղցկեղի հազվագյուտ տեսակի մասին իր փորձով, մահացել է 26 տարեկանում։ Ընտանիքը հայտնել է, որ մահը վրա հասել է լեղուղիների քաղցկեղի հետ կապված բարդություններից, որոնք տարածվել էին նրա մարմնի այլ մասերում։

    «Սիդը խաղաղությամբ մահացավ երեկ երեկոյան՝ գրեթե երեք տարի տևած պայքարից հետո», – ՏիկՏոկում մոր հետ տեսաուղերձում ասել է նրա եղբայր Օսթինը։ Թաուլը այս շաբաթվա սկզբին տեղափոխվել էր խնամքի կենտրոն, ՏիկՏոկում ուներ մեկ միլիոնից ավելի հետևորդ, Ինստագրամում՝ ավելի քան 200.000։

    Վերջին երեք տարիներին նա ներկայացնում էր քիմիաթերապիա անցնող ու քաղցկեղով ապրող երիտասարդի առօրյան, մահվան պահին ապրում էր Նյու Յորքում։ Մայիսին նա հիվանդանոցից հայտնել էր, որ քաղցկեղը տարածվել է որովայնում, իսկ վերջերս քայլել էր The Chemo Club x Post Swim շոուում Մայամի Սուիմ Ուիքում։

  • «Ամբիոն Նյուզ»-ի դեմ կազմակերպված արշավը բացահայտվում է․ ովքե՞ր են կանգնած թիրախավորման, սպառնալիքների ու հետապնդումների հետևում

    ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

    Հարգելի՛ ընկերներ, իրավասու և իրավապահ մարմիններ,

    Ամիսներ շարունակ «Ամբիոն Նյուզ» լրատվական կայքի հիմնադիր-տնօրեն, հետաքննող լրագրող Հասմիկ Վիրաբյանի, նրա երեք անչափահաս երեխաների և ընտանիքի անդամների նկատմամբ, ըստ առկա տվյալների, իրականացվում է համակարգված թիրախավորում, առցանց հալածանք, բուլինգ, զրպարտչական բնույթի հրապարակումներ և այլ ճնշումներ։

    Այս ընթացքում հավաքագրվել են բազմաթիվ նյութեր և ապացույցներ, որոնք, մեր գնահատմամբ, կարող են վկայել տարբեր անձանց ներգրավվածության մասին։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է սոցիալական ցանցերի էջերի և խմբերի ադմինիստրատորներին, տեղեկատվություն տարածող կամ փոխանցող անձանց, երեխաների լուսանկարներն առանց համապատասխան իրավական հիմքի տարածելու հնարավոր դեպքերին, անձնական բնույթի տեղեկություններ փոխանցողներին, ինչպես նաև հնարավոր պատվիրատուներին և օժանդակողներին։

    Առկա նյութերը պատշաճ կարգով կներկայացվեն իրավապահ մարմիններին՝ դրանց իրավական գնահատական տալու և յուրաքանչյուր անձի հնարավոր դերակատարությունը պարզելու նպատակով։

    Առանձին մտահոգության առարկա է Հասմիկ Վիրաբյանի նախկին ամուսին Գրիշա Վիրաբյանի կողմից սոցիալական ցանցերում, մեր գնահատմամբ, պարբերաբար տարածվող կեղծ և զրպարտչական բնույթի տեղեկությունները, ինչպես նաև սպառնալիքների վերաբերյալ առկա փաստերը։

    Բացի այդ, տեղեկություններ են ստացվել, որ խմբի հետ կապ ունեցող առանձին անձինք Գյումրիում այցելում են քաղաքացիների բնակության վայրեր և տարածում նրանց վերաբերյալ զրպարտչական ու չճշտված տեղեկություններ։ Այս հանգամանքները ևս ենթակա են իրավական գնահատման։

    Մեր կողմից նախկինում արդեն տեղեկություններ են փոխանցվել ՀՀ գլխավոր դատախազությանը և Ազգային անվտանգության ծառայությանը՝ հնարավոր իրավախախտումների և առանձին իրավապահների հնարավոր ներգրավվածության վերաբերյալ։ Հետևաբար ակնկալում ենք, որ ներկայացված ահազանգերը պատշաճ կերպով կուսումնասիրվեն, իսկ անհրաժեշտության դեպքում կիրականացվեն համապատասխան ստուգումներ և քննություն։

    Հատկապես ընդգծում ենք, որ անչափահաս երեխաների լուսանկարների, անձնական տվյալների կամ նրանց վերաբերյալ տեղեկությունների հնարավոր ապօրինի տարածումը պետք է դիտարկվի առանձնակի ուշադրությամբ՝ հաշվի առնելով երեխաների անվտանգության և անձնական կյանքի պաշտպանության առաջնահերթությունը։

    Այս ամբողջ գործընթացը, մեր ունեցած տվյալներով, ակտիվացել է այն ժամանակահատվածում, երբ «Ամբիոն Նյուզ» լրատվականը սկսեց հրապարակայնորեն անդրադառնալ մի շարք քաղաքացիների բողոքներին՝ կապված Մելադա և Ռաֆիկ Սարգսյանների նկատմամբ ներկայացված վաշխառության և այլ հնարավոր իրավախախտումների վերաբերյալ պնդումների հետ։

    Մենք պահանջում ենք իրավասու մարմիններից՝

    պատշաճ և համակողմանի ուսումնասիրել ներկայացվող բոլոր փաստերը,

    պարզել հնարավոր կազմակերպիչների, օժանդակողների և այլ մասնակիցների ինքնությունը,

    իրավական գնահատական տալ սպառնալիքների, հետապնդումների, զրպարտչական հրապարակումների և անձնական տվյալների հնարավոր ապօրինի տարածման դեպքերին,

    առանձնահատուկ ուշադրություն դարձնել անչափահաս երեխաների իրավունքների և անվտանգության պաշտպանությանը,

    ուսումնասիրել նաև իրավապահ համակարգի որևէ աշխատակցի հնարավոր ներգրավվածության վերաբերյալ ներկայացված տեղեկությունները,

    և օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում ձեռնարկել համապատասխան միջոցներ։

    Մենք չենք պահանջում որևէ մեկին նախապես մեղավոր ճանաչել։ Պահանջում ենք միայն մեկ բան՝ յուրաքանչյուր ներկայացված փաստ ստանա օբյեկտիվ, անաչառ և օրենքով սահմանված կարգով պատշաճ գնահատական։

    Խնդրում ենք իրավասու մարմիններին հետևողական լինել այս գործընթացի նկատմամբ, քանի որ անպատժելիության ցանկացած դրսևորում կարող է հանգեցնել նոր և ավելի վտանգավոր իրավախախտումների։

    Հասմիկ Վիրաբյանը և «Ամբիոն Նյուզ»-ը շարունակելու են օրինական ճանապարհով բարձրաձայնել քաղաքացիների խնդիրները և ներկայացնել իրենց ձեռքի տակ գտնվող նյութերը իրավասու մարմիններին։

    Լռությունը նման իրավիճակում տարբերակ չէ։ Պահանջը մեկն է՝ օրենք և արդարություն։

  • Հուլիսին Հայաստան է այցելել 198,709 զբոսաշրջիկ – ԱՄԲԻՈՆ NEWS

    Զբոսաշրջության կոմիտեն ներկայացրել է 2026 թվականի հուլիսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը։

     

    Ըստ այդմ՝ 2026 թվականի հուլիսին Հայաստան այցելել է 198,709 զբոսաշրջիկ։

     

    Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է՝ 263,592։

     

    2026 թվականի հունվար – հուլիսին զբոսաշրջային այցելությունների ընդհանուր քանակը կազմել է շուրջ 1,240,307,

     

    2026 թ․ հունվար հուլիսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (15%) և Իրանից (8%)։

     

    Ներկայացված են նաև 2026 թ․ հունվար – հուլիսին դեպի Հայաստան զբոսաշրջային առավել շատ այցելություններ գրանցած երկրների վերաբերյալ հետևյալ վիճակագրական տվյալները՝ ՀՀ սահմանային անցման կետերով այցելությունները, ինչպես նաև զբոսաշրջային այցելությունները՝ ըստ սեռի և տարիքի։

  • Օգոստոսի 10-ին և 11-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու – ԱՄԲԻՈՆ NEWS

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ օգոստոսի 10-ին պլանային նորոգման պատճառով ժամանակավոր կդադարեցվի էլեկտրամատակարարումը Երևանի Կենտրոն, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա, Քանաքեռ-Զեյթուն, Էրեբունի, Շենգավիթ վարչական շրջաններում, ինչպես նաև Աշտարակ, Ապարան, Վեդի, Վայք, Հրազդան, Աբովյան, Գեղհովիտ, Ներքին Ճամբարակ, Թթուջուր, Մեծ Մասրիկ, Կուտական, Իջևան, Դիլիջան, Նավուր, Իծաքար, Չինչին, Գանձաքար, Սպիտակ, Եղեգնուտ, Դեբեդ, Ձորագյուղ, Ձորագետավան, Անտառամուտ, Վահագնի, Ամասիա, Մարալիկ, Լանջիկ, Քարաբերդ, Ձիթհանքով, Ագարակ, Եղվարդ, Ուժանիս, Սիսան համայնքներում:

    Օգոստոսի 11-ին անջատումները կշարունակվեն Կենտրոնում (Սարի Թաղ, Վարդանանց, Չարենցի 2-րդ նրբանցք, Բայրոնի, Մոսկովյան, Տերյան հասցեներ) և Արաբկիրում (Բակունցի, Ա. Հովհաննիսյան փողոցներ, «Խաչումյան», «Նոր Զովք», «Անահիտ-Ա», «Երևան», «Յուքոմ», թիվ 109 մսուր-մանկապարտեզ):

  • Օգոստոսի 10–16-ի հորոսկոպը․ ի՞նչ են պատրաստել աստղերը կենդանակերպի 12 նշանների համար

    Խոյ

    Շաբաթը ակտիվ է․ մի գործ, որը երկար ժամանակ ձգձգվում էր, կարող է առաջ շարժվել։ Զգույշ եղիր կտրուկ խոսքերից։

    Սեր՝ հնարավոր է կարևոր խոսակցություն։

    Ֆինանսներ՝ խուսափիր չպլանավորված ծախսերից։

    Հաջող օր՝ երեքշաբթի։

    Ցուլ

    Հանգիստ, բայց կարևոր փոփոխությունների շաբաթ է։ Կարող ես վերջապես որոշում կայացնել մի հարցում, որը երկար մտածել ես։

    Սեր՝ կայունություն և անկեղծություն։

    Ֆինանսներ՝ փոքր, բայց հաճելի առաջընթաց։

    Հաջող օր՝ ուրբաթ։

    Երկվորյակներ

    Նոր տեղեկություն կամ առաջարկ կարող է փոխել քո ծրագրերը։ Շփումները հատկապես կարևոր կլինեն։

    Սեր՝ անսպասելի հանդիպման կամ հաղորդագրության հավանականություն։

    Ֆինանսներ՝ նոր հնարավորություն։

    Հաջող օր՝ չորեքշաբթի։

    Խեցգետին

    Այս շաբաթ առաջնայինը ներքին հանգստությունն է։ Մի փորձիր բոլոր խնդիրները միանգամից լուծել։

    Սեր՝ ընտանիքն ու մտերիմները մեծ աջակցություն կտան։

    Ֆինանսներ՝ զգուշություն և հաշվարկ։

    Հաջող օր՝ կիրակի։

    Առյուծ

    Քո շրջանն է։ 🌟 Կարող ես ավելի վստահ զգալ քեզ և ստանալ այն ուշադրությունը, որին արժանի ես։

    Սեր՝ կրքոտ ու հետաքրքիր զարգացումներ։

    Ֆինանսներ՝ լավ հնարավորություն՝ հատկապես աշխատանքային ոլորտում։

    Հաջող օր՝ կիրակի։

    Կույս

    Շաբաթը պահանջում է համբերություն։ Մի շտապիր որոշումներ կայացնել միայն ուրիշների կարծիքով։

    Սեր՝ պարզություն մտցրու հարաբերություններում։

    Ֆինանսներ՝ լավ շաբաթ է պարտավորությունները կարգավորելու համար։

    Հաջող օր՝ հինգշաբթի։

    Կշեռք

    Կարող ես հայտնվել ընտրության առաջ։ Ճիշտ պատասխանը կգա այն ժամանակ, երբ լսես ոչ միայն ուրիշներին, այլև ինքդ քեզ։

    Սեր՝ հաշտության կամ նոր ծանոթության հնարավորություն։

    Ֆինանսներ՝ մի շտապիր ռիսկային քայլերի։

    Հաջող օր՝ երկուշաբթի։

    Կարիճ

    Ինտուիցիադ այս շաբաթ շատ ուժեղ կլինի։ Եթե ինչ-որ բան «սխալ» է թվում, մի անտեսիր այդ զգացողությունը։

    Սեր՝ գաղտնի կամ չասված զգացմունքները կարող են բացահայտվել։

    Ֆինանսներ՝ հնարավոր է անսպասելի եկամուտ կամ վերադարձ։ Հաջող օր՝ երեքշաբթի։

    Աղեղնավոր

    Նոր ճանապարհ բացելու շաբաթ է։ Հնարավոր է առաջարկ, ճանապարհորդություն կամ նոր ծանոթություն։

    Սեր՝ ազատության և անկեղծության կարիք կունենաս։

    Ֆինանսներ՝ նոր գաղափարը կարող է եկամտաբեր դառնալ։

    Հաջող օր՝ շաբաթ։

    Այծեղջյուր

    Աշխատանքային և իրավական/պաշտոնական հարցերում մանրուքները կարևոր են։ Ամեն ինչ ստուգիր մինչև ստորագրելը։

    Սեր՝ հարաբերություններում պահանջվում է բաց խոսակցություն։

    Ֆինանսներ՝ կայուն, բայց առանց շտապելու։

    Հաջող օր՝ չորեքշաբթի։

    Ջրհոս

    Անսպասելի փոփոխություն կարող է սկզբում անհանգստացնել, բայց հետո պարզվի, որ հենց դա էր անհրաժեշտ։

    Սեր՝ նոր ծանոթության կամ հին կապի վերականգնման հնարավորություն։

    Ֆինանսներ՝ հետաքրքիր առաջարկ։

    Հաջող օր՝ ուրբաթ։

    Ձկներ

    Զգացմունքային շաբաթ է, բայց նաև՝ կարևոր փակման ու նոր էջ բացելու շրջան։ Մի կառչիր նրանից, ինչն արդեն ավարտվել է։

    Սեր՝ անկեղծ զգացմունքը հաղթում է կասկածին։

    Ֆինանսներ՝ շաբաթվա երկրորդ կեսն ավելի բարենպաստ է։

    Հաջող օր՝ կիրակի։

    Շաբաթվա ընդհանուր ուղերձը․ մի շտապիր։ Այն, ինչ հիմա թվում է փակուղի, կարող է պարզապես նոր ճանապարհի սկիզբ լինել։ Իսկ հատկապես երկուշաբթիից հետո շատերի համար իրավիճակները սկսելու են ավելի հստակ դառնալ։