Category: Ambion.news

  • ՄԻՊ Անահիտ Մանասյանը շնորհավորել է Երիտասարդության միջազգային օրվա առթիվ

    Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի շնորհավորական ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա առթիվ

     

    «Սիրելի՛ երիտասարդներ,

     

    Սրտանց շնորհավորում եմ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ։

     

    Երիտասարդությունը յուրաքանչյուր պետության առաջընթացի շարժիչ ուժերից է, որն այսօր ձևավորում է այն հասարակությունը, որտեղ մենք ապրելու ենք վաղը։

     

    Յուրաքանչյուր երիտասարդ պետք է կրթվելու և սեփական կարծիքն ազատ արտահայտելու պատշաճ հնարավորություն ունենա։ Այդ իրավունքների լիարժեք իրացման համար պետությունն ու հասարակությունը պետք է ստեղծեն հավասար, արդար, անվտանգ և ներառական միջավայր։

     

    Երիտասարդների ձայնը պետք է ոչ միայն լսելի լինի, այլև իրական ազդեցություն ունենա։ Նրանց մասնակցությունը հանրային կյանքին, քաղաքականությունների մշակման և որոշումների կայացման գործընթացներին պետք է լինի իրական։

     

    Ուրախությամբ եմ արձանագրում, որ այս կարևոր նպատակին է նաև միտված իմ նախաձեռնությամբ իրականացվող` «Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» ծրագիրը, որը հնարավորություն է տալիս երիտասարդներին անմիջականորեն ծանոթանալու ՄԻՊ գործունեությանը, տարբեր ոլորտներում առկա մարտահրավերներին, դառնալու փոփոխությունների շարժիչ ուժ։

     

    Առանձնակի կարևորում եմ նաև ՄԻՊ առընթեր խորհուրդների կազմում երիտասարդների ներգրավվածությունը, ինձ հետ բարձր մակարդակի միջազգային այցերին, տարբեր համաժողովներին նրանց մասնակցությունը, իրենց կողմից խնդիրների ներկայացումը և լուծումներին նպաստելը։

     

    Սիրելի՛ երիտասարդներ,

     

    Համոզված եմ՝ Ձեր ներուժի լիարժեք բացահայտումը պետության ժողովրդավարական, սոցիալական և տնտեսական առաջընթացի կարևոր նախապայմանն է։

     

    Մաղթում եմ, որ երբեք չկորցնեք սովորելու, ստեղծելու, խնդիրներ վերհանելու և առողջ հասարակություն կառուցելու ձգտումը։ Թող Ձեր գաղափարները վերածվեն իրական փոփոխությունների։

     

    Շնորհավո՛ր Երիտասարդության միջազգային օրը»։

  • Հայկական բարբառները տեղափոխվում են iPhone-ի ստեղնաշարմ – ԱՄԲԻՈՆ NEWS

    Շուտով iPhone-ների օգտատերերը հնարավորություն կունենան իրենց հաղորդագրություններն ու գրառումները գրել ոչ միայն գրական հայերենով, այլև հայկական տարբեր բարբառներին հատուկ բառերով։

    Նախաձեռնության հեղինակ Ալբերտ Հարությունյանը նոր գաղափար է մշակել իր «iBuben Keyboard» հավելվածի համար՝ հայկական բարբառները ներառելով ստեղնաշարում՝ «Բառային կանխատեսումներում»։ Նրա համոզմամբ՝ Հայաստանում գրեթե յուրաքանչյուր մարդ կկարողանա գտնել իրեն հարազատ ու «սրտի» բարբառը։

    «Խոսում էի ընկերոջս հետ, պատմում էի իմ գաղափարների մասին։ Նա առաջարկեց «iBuben Keyboard»-ում ավելացնել Լոռվա բարբառը։ Դրանք հատուկ բառեր են, որոնք կարելի է լսել միայն Լոռվա մարզում։ Առաջարկը հավանեցի, ու առաջին բանը, որ անցավ մտքովս, Արցախի բարբառի ինտեգրումն էր։ Պետք է անպայման սկսել Արցախից, հետո անցնել Լոռվա ու Շիրակի բարբառներին»,– Ambion.news-ի հետ զրույցում պատմել է Ալբերտ Հարությունյանը։

  • Բաբկեն Հարությունյանը հայտարարել է քաղաքական դադար վերցնելու մասին – ԱՄԲԻՈՆ NEWS

    Որոշում եմ կայացրել քաղաքական դադար վերցնելու։ Շնորհակալ եմ Արթուր Վանեցյանին` ցուցաբերած մարդկային որակների համար, շնորհակալ եմ գործադիր մարմնի, տարածքային կառույցների, կանանաց և երիտասարդական կառույցների ընկերներին` միասին անցած ճանապարհի համար։ Այս վեց տարիներին շատ բան եմ սովորել կուսակցությունում, արել եմ, որքան կարողացել եմ։

    《Հայրենիք》կուսակցությանը, ի սրտե, մաղթում եմ հաջողություններ։

  • Ոստիկանությունը հերքում է մանիպուլյատիվ հրապարակումները․ Նոր Խարբերդում 67-ամյա տղամարդը ինքնասպանություն է գործել

    Տարածվում են մանիպուլացնող տեղեկություններ․ 67-ամյա տղամարդն իր անունով հաշվառված հրացանով ինքնասպանություն է գործել

     

    Օգոստոսի 5-ին Նոր Խարբերդ բնակավայրում 67-ամյա տղամարդն իրեն պատկանող որսորդական հրացանով ինքնասպանություն է գործել։

     

    Լրատվական որոշ կայքերում և սոցցանցում դեպքի առնչությամբ մանիպուլացնող տեղեկություններ են տարածվում` այն ներկայացնելով որպես «ամենօրյա կրակոցներ և հանցավորության հերթական դրսևորում»։

     

    Հորդորում ենք զերծ մնալ մանիպուլացնող տեղեկությունների տարածումից, իսկ ճշգրիտ տեղեկատվություն ստանալու համար դիմել համապատասխան պետական կառույցներ։

  • Զելենսկի․ Ռուսաստանը Ուկրաինայի դեմ հարվածներում օգտագործում է հյուսիսկորեական հրթիռներ

    Ռուսաստանը օգտագործում է հյուսիսկորեական հրթիռներ Ուկրաինայի վրա հարվածելու համար, ըստ Զելենսկիի: Սա բացահայտում է Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի ռազմական համագորածակցությունը, որը կարող է ազդեցություն ունենալ Հայաստանի տարածաշրջանային անվտանգության վրա: Ուկրաինայի Զապորոժիայի հարվածները, որոնք սպանել են առնվազն վեց մարդու և վիրավորել 19-ին, հստակ ցույց են տալիս մեծ տերությունների միջև խաղացվող ռազմավարությունները: Ինչու է սա կարևոր Հայաստանի համար: Այս իրավիճակը ընդգծում է տարածաշրջանային ռազմավարական դաշինքների անհրաժեշտությունը՝ ապահովելու մեր երկրի անվտանգությունը: Ինչ եք կարծում? Կիսվեք ձեր մտքերով: #Ռուսաստան #Ուկրաինա #Հայաստան #Geopolitics

  • Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. 2 անձ՝ կալանավորվել

    ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳՔԳՎ-ում ավարտվել է իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի նախաքննությունը։ Ռ.Ք.-ն օտարազգի քաղաքացու հետ, խմբով և շահադիտական դրդումներով, 2026-ի հունվարի 17-ից ապրիլի 12-ը ձեռք են բերել «Մեթադոն» ու «Մարիխուանա», սահմանել գները և ձեռնարկել իրացումը։

    Օտարազգի երկու քաղաքացիները խմբով մաքսանենգությամբ ՀՀ են տեղափոխել առանձնապես խոշոր չափերով «Մարիխուանա» և 2026-ի ապրիլի 29-ին Երևանի Արին Բերդ փողոցում ստացել այն, սակայն ձերբակալվել են։

    Հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ ՔՕ 393-րդ և 399-րդ հոդվածներով՝ տարբեր մասերով ու կետերով։ Երկուսը կալանավորվել են, մեկի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն, գործն ուղարկվել է հսկող դատախազին։ Գործում է անմեղության կանխավարկածը։

  • 120 երկիր, իսկ Հայաստանը՝ լավագույն հնգյակում – ԱՄԲԻՈՆ NEWS

    Այս տարի արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում մեր աշակերտները երկու բրոնզե մեդալ են շահել, իսկ թիմային պայքարում 120 երկրի մեջ զբաղեցրել են 5-րդ տեղը՝ առաջ թողնելով միայն Նոր Զելանդիային, Հոնկոնգին, Պուերտո Ռիկոյին և Իսպանիային։

    ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

  • Աստղագուշակ օգոստոսի 12-ի համար – ԱՄԲԻՈՆ NEWS

    Օգոստոսի 12-ը շատերի համար կարող է լինել զգացմունքային, բայց նաև կարևոր որոշումների օր։ Օրը հարմար է անցյալից ազատվելու, առաջնահերթությունները վերանայելու և նոր փուլ սկսելու համար։

    ♈ Խոյ

    Հնարավոր է կարևոր խոսակցություն, որը երկար ժամանակ հետաձգում էիք։ Մի շտապեք արձագանքել՝ հանգիստ դիրքորոշումը ձեր ուժը կլինի։

    ♉ Ցուլ

    Ֆինանսական հարցերում զգուշություն է պետք։ Մի ծախսեք գումար միայն պահի ազդեցությամբ։ Երեկոյան հաճելի լուր է հնարավոր։

    ♊ Երկվորյակ

    Ձեզ համար օրը կարող է շրջադարձային լինել։ Նոր առաջարկ, կարևոր զանգ կամ անսպասելի հանդիպում կարող է փոխել ձեր ծրագրերը։ Սիրային հարաբերություններում անկեղծ խոսակցությունը շատ բան կպարզի։

    ♋ Խեցգետին

    Այսօր հատկապես զգայուն եք լինելու։ Մի վերցրեք ուրիշների խնդիրները ամբողջությամբ ձեր ուսերին։ Հարմար օր է ընտանիքի հետ ժամանակ անցկացնելու համար։

    ♌ Առյուծ

    Ձեր նախաձեռնությունները կարող են ուշադրության արժանանալ։ Եթե ինչ-որ բան վաղուց ցանկանում էիք սկսել, այսօր լավ պահ է առաջին քայլի համար։

    ♍ Կույս

    Աշխատանքային կամ փաստաթղթային հարցում մանրուքները կարևոր են։ Կրկին ստուգեք պայմանավորվածությունները և մի վստահեք միայն բանավոր խոստումներին։

    ♎ Կշեռք

    Հարաբերություններում կարող է պարզ դառնալ այն, ինչ երկար ժամանակ անորոշ էր։ Մի վախեցեք ճշմարտությունից․ այն կարող է ձեզ ազատել։

    ♏ Կարիճ

    Օրը պահանջում է ինքնատիրապետում։ Ինչ-որ մեկը կարող է փորձել ձեզ ներքաշել վեճի մեջ։ Լավագույն պատասխանը՝ չտրվել սադրանքին։

    ♐ Աղեղնավոր

    Նոր հնարավորություն է բացվում, հատկապես աշխատանքի կամ ճանապարհորդության հետ կապված։ Մի մերժեք առաջարկը միայն այն պատճառով, որ այն անսպասելի է։

    ♑ Այծեղջյուր

    Կարևոր է ավարտին հասցնել կուտակված գործերը։ Ձեր հետևողականությունը այսօր արդյունք կտա։

    ♒ Ջրհոս

    Ստեղծագործական և նոր գաղափարների օր է։ Հնարավոր է հանդիպում մարդու հետ, որը հետագայում կարևոր դեր կունենա ձեր կյանքում։

    ♓ Ձկներ

    Միայնակ մնալու և մտքերը դասավորելու ցանկություն կարող եք ունենալ։ Լսեք ներքին ձայնին, բայց կարևոր որոշումները մի ընդունեք միայն զգացմունքների ազդեցությամբ։

    Օրվա խորհուրդը․ 🌟 Մի կառչեք նրանից, ինչ արդեն ավարտվել է։ Երբեմն փակվող դուռը պարզապես ճանապարհ է բացում դեպի նորը։

  • «Քաղաքը ամենքինն է․ Աղվեսի վաշխառուական կայսրության բացահայտումը» – ԱՄԲԻՈՆ NEWS

    «Չարի վերջը․ ժամանակակից տարբերակը»

    Լինում է, չի լինում՝ մի վաշխառու Աղվես է լինում։

    Աղվեսը մի օր հայտարարում է.

    — Էս սարը իմն է,

    էս քաղաքն իմն է,

    էս օրենքն իմն է,

    էս պաշտոնյան իմն է,

    էս քրեական հեղինակությունն էլ՝ իմ ծանոթն է։

    Ու սկսում է մարդկանց վախեցնել։

    Մեկին ասում է՝ «գործ կսարքեմ», մյուսին՝ «պաշտոնյայի մոտ կուղարկեմ», երրորդին՝ «քեզ համար քրեական պատմություն կբացեմ»։ Ու այդ վախի տակ մարդկանցից միլիոններ է քամում։

    Մարդիկ լռում են։

    Ոչ թե որովհետև Աղվեսն իրավացի էր, այլ որովհետև վախենում էին նրա կացինից։

    Մեկ էլ՝ մի օր, ըհը՛, հայտնվում է մի լրագրող։

    Նայում է Աղվեսին ու ասում.

    — Քույրիկ, մի րոպե։

    Ո՞վ է քեզ տվել էս քաղաքը։

    Աղվեսը զարմանում է.

    — Ի՞նչ քաղաքը։

    — Էս քաղաքը, էս օրենքը, էս մարդկանց վախեցնելու իրավունքը։

    Քաղաքը ամենքիս է հավասար։

    Ու լրագրողը սկսում է բացել մարդկանց աչքերը։

    Մեկը հասկանում է, որ իրեն խաբել են։

    Մյուսը՝ որ իրեն շանտաժի են ենթարկել։

    Երրորդը՝ որ Աղվեսի «ամենակարող» կերպարը հիմնականում կառուցված է մարդկանց վախի վրա։

    Իհարկե, Աղվեսը չի հանձնվում։

    Լրագրողի գլխին սկսում են գործեր սարքել։

    Մի գործ։

    Երկու գործ։

    Երեք գործ։

    Բայց լրագրողը չի լռում։

    Չի փախչում։

    Չի ծնկում։

    Չի հետ կանգնում։

    Որովհետև հասկանում է մի պարզ բան

    Աղվեսի ամենամեծ զենքը կացինը չէր։

    Մարդկանց վախն էր։

    Իսկ երբ մարդիկ այլևս չեն վախենում, Աղվեսի կացինն էլ դառնում է սովորական երկաթի կտոր։

    Ու հիմա մնում է ամենակարևորը՝ փրկել քաջ լրագրողին, որպեսզի ճշմարտությունը մինչև վերջ հասնի իր տեղը, իսկ արդարությունը չդառնա հերթական փակված գործ։

    Ու երկնքից երեք խնձոր ընկավ։

    🍎 Մեկը՝ գործ սարքողին, որ հասկանա՝ ամեն գործ չէ, որ արդարություն է։

    🍎 Երկրորդը՝ վախեցնողին, որ հասկանա՝ մարդիկ հավերժ չեն վախենալու։

    🍎 Իսկ երրորդը՝ ծախված սրիկաներին, որ երկար ժամանակ ուրիշի կացինը բռնելուց հետո հանկարծ չմոռանան՝ իրենց ձեռքերն էլ են երևում։

    Ու հեքիաթն այստեղ չի ավարտվում։

    Որովհետև իրական «Չարի վերջը» գալիս է այն օրը, երբ մարդիկ այլևս չեն վախենում Աղվեսից։

  • Թիվ 67 ավտոբուսում ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, նրա կյանքը փրկել չի հաջողվել

    «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն հայտնում է, որ քիչ առաջ ցավալի դեպք է տեղի ունեցել թիվ 67 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտում։

    «Տիգրան Մեծի պողոտայում ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, ինչից հաշված րոպեներ անց ժամանած Շտապօգնության ծառայությանը չի հաջողվել փրկել ուղևորի կյանքը և արձանագրվել է վերջինիս մահը։

    Ցավակցում ենք քաղաքացու ընտանիքին և հարազատներին»,- ասված է հաղորդագրությունում։