Քաղաքացիական ահազանգ․ Մուշ թաղամասում ջուրը օրեր շարունակ հոսում է – ԱՄԲԻՈՆ NEWS

Written by

in

Գյումրիի Մուշ թաղամասի Հալաբյան փողոցի բնակիչ Մարիամ Մարտիրոսյանը ահազանգում է․ փողոցում արդեն քանի օր շարունակ ջուր է հոսում, սակայն խնդիրը, ըստ բնակչի, դեռ չի լուծվել։

Մարիամ Մարտիրոսյանի փոխանցմամբ՝ ջրի արտահոսքը շարունակվում է օրեր շարունակ՝ առաջացնելով ջրի անիմաստ վատնում և անհարմարություններ բնակիչների համար։

«Քանի՞ օր պետք է ջուրը հոսի, որպեսզի համապատասխան ծառայությունները արձագանքեն»,- հարց է բարձրացնում քաղաքացին՝ ակնկալելով պատասխանատու կառույցների արագ միջամտությունը։

«Ամբիոն Նյուզ»-ը սպասում է համապատասխան ծառայությունների արձագանքին և խնդրի լուծմանը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *