Author: Balance2

  • Որ վարչական շրջաններում է փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը

    Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 8-14-ը (2026թ․):

    Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

    Կենտրոնում՝ գրեթե ամբողջ շաբաթ

    Արաբկիրում՝ հուլիսի 14-ին,

    Շենգավիթում` հուլիսի 3-ին,

    Նոր Նորքում՝ չի գերազանցել։

    Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել Է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

    Նոր Նորքում՝ հուլիսի 8-9-ը,

    Կենտրոնում՝ հուլիսի 9-ին,

    Արաբկիրում՝ չի գերազանցել,

    Շենգավիթում` չի գերազանցել։

    Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

  • Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

    Հուլիսի 14-ին Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել։

    ՀՀ քննչական կոմիտեից Meganews.am-ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը)։

    Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

  • Կապանի միջազգային երաժշտական փառատոն. օր տասնմեկերորդ

    Փառատոնի վերջին ակորդը հնչեց հուլիսի 14-ին` «Վիեննական երեկո Կապանում» տոնական հանդիսությամբ:

    Արվեստի քոլեջի երգեհոնային դահլիճի նստարանները հեռ…

  • Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

    Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսն արձագանքել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գրառմանը, որով վերջինս շնորհավորել էր Բուդրիսին՝ Լիտվայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ։

    «Հարգելի բարեկամ Կեստուսիս Բուդրիս, ջերմագույն շնորհավորանքներս եմ հղում Ձեզ Լիտվայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։ Ես մեծապես արժևորում եմ մեր մտերիմ կապերը և անհամբեր սպասում եմ մեր համագործակցությանը՝ Հայաստան-Լիտվա գործընկերությունը խորացնելու, Հայաստանի եվրոպական օրակարգն առաջ մղելու ուղղությամբ»,- գրել էր Արարատ Միրզոյանը։

    Արձագանքելով Արարատ Միրզոյանի գրառմանը՝ Լիտվայի ԱԳ նախարարը գրել է. «Հարգելի Արարատ Միրզոյան, շնորհակալ եմ ջերմ մաղթանքների համար։ Ես խորապես գնահատում եմ մեր բարեկամությունը և անհամբեր սպասում եմ մեր համատեղ ջանքերը շարունակելուն՝ Լիտվա-Հայաստան հարաբերություններն ամրապնդելու և Հայաստանի եվրոպական օրակարգին աջակցելու ուղղությամբ»,- գրել է Բուդրիսը։

  • Գոռ Վարդանյանից կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

    Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հուլիսի 10-ին մասնակի բավարարել է Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցն ընդդեմ Գոռ Վլադիմիրի Վարդանյանի (քրեական հետապնդում է հարուցվել 18.04.2003 թվականին ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասով (4 դրվագ)` մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը) և նրան փոխկապակցված անձանց:

    Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, հօգուտ Հայաստանի Հանրապետության ենթակա է բռնագանձման՝

    • 128 միլիոն դրամ,
    • «HYUNDAI SONATA 2.0» մակնիշի տրանսպորտային միջոց,
    • «KIA SPORTAGE 2.0 I» մակնիշի տրանսպորտային միջոց,
    • «TOYOTA CAMRY 3.5» մակնիշի տրանսպորտային միջոց,
    • «VAZ 21121» մակնիշի տրանսպորտային միջոց:

  • Կասեցվել է Ստեփանավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

    Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «ՆՆ հոլդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող հացի արտադրամասում («88» Սուպերմարկետ, Լոռու մարզ, քաղաք Ստեփանավան Սուրբ Նշանի 46/3) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:

    Մասնավորապես՝

    • արտադրական շինության պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
    • առաստաղը պատրաստված է եղել փայտե, անհարթ, չլվացվող նյութերից, չի կանխարգելվել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը,
    • սննդամթերքի արտադրության գործընթացում սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող գույքը, մասնավորապես՝ աշխատանքային սեղանները, պատրաստված է եղել փայտե, անհարթ, չլվացվող նյութերից,
    • սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող պարագաները, մասնավորապես՝ հացաթխման համար օգտագործվող տապակները, չեն ենթարկվել պատշաճ մաքրման և ախտահանման:

    Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները շտկելու վերջնաժամկետ:

  • Տարադրամի փոխարժեքները հուլիսի 15-ին – ԱՄԲԻՈՆ NEWS

    Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:

    ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքը 364.5 դրամ է, վաճառքի նվազագույն արժեքը՝ 367 դրամ, եվրոյի առքի առավելագույն արժեքը 416 դրամ է, վաճառքի նվազագույն արժեքը՝ 421 դրամ։ Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքը 4.6 դրամ է, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.80 դրամ։

  • Իրանի վրա ԱՄՆ-ի վերջին հարվածները խախտում են Թեհրանի հետ ստորագրված հուշագիրը․ Լավրով | Քաղաքականություն

    ՌԴ-ն Իրանին ԱՄՆ-ի հարվածները դիտարկում է որպես Վաշինգտոնի և Թեհրանի միջև կնքված հուշագրի խախտում, դա փակում է ճգնաժամի կարգավորման ուղին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։

    «Ռիա նովոստի»-ի հաղորդմամբ՝ Լավրովն ասել է«Մենք Իրանին ԱՄՆ-ի հարվածները դիտարկում ենք որպես հուշագրի խախտում։ Այստեղ նույնիսկ մեկնաբանելու շատ բան չկա, դա տխուր է։ Քանի որ տուժում են և՛ Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքները, և՛ Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի արաբական երկրների քաղաքացիական ենթակառուցվածքները։ Եվ ամենակարևորը, դա չի տանում կարգավորման, այլ փակում է այն դուռը, որը, թվում էր, մի փոքր բացել էր հիշատակված հուշագիրը»։

  • ԱՄՆ հարվածներից 30 իրանցի խաղաղ բնակիչ է զпհվելԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիПղբերգшկան դեպք՝ Երևանում․ Դավթաշենում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է 16-шմյա шղջնшկի մшրմինԾառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքըՇՄՆ-ն զգուշացնում է զերծ մնալ վայրի կենդանիներին կերակրելու, դրանց մոտեցնելու կամ որևէ կերպ մարդուն ընտելացնելու գործողություններիցԲացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը․ մասնակցել են ՆԳ նախարարն ու ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

    ԱՄՆ հարվածներից 30 իրանցի խաղաղ բնակիչ է զпհվելԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիПղբերգшկան դեպք՝ Երևանում․ Դավթաշենում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է 16-шմյա шղջնшկի մшրմինԾառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքըՇՄՆ-ն զգուշացնում է զերծ մնալ վայրի կենդանիներին կերակրելու, դրանց մոտեցնելու կամ որևէ կերպ մարդուն ընտելացնելու գործողություններիցԲացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը․ մասնակցել են ՆԳ նախարարն ու ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

  • Իրանը հայտարարել է Քուվեյթում ԱՄՆ լոգիստիկ կենտրոնի խոցման մասին

    Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Քուվեյթում գտնվող ամերիկյան լոգիստիկ կենտրոնին։ Այս մասին հաղորդում է իրանական պետական IRIB հեռուստաալիքը։

    ԻՀՊԿ-ից հայտնում են, որ ի պատասխան ամերիկյան նոր հարձակումների՝ իրենք հրկիզել ու ոչնչացրել են Մինա Աբդուլլա նավահանգստի շրջանում գտնվող այդ կենտրոնը, որին իրանական կողմը բնորոշում է որպես «Արևմտյան Ասիայում ամերիկյան զինվորականների գլխավոր լոգիստիկ և օժանդակ բազա»։

    Ավելի վաղ «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը, հղում անելով ամերիկյան պաշտոնյաներին, հայտնել էր, որ չորեքշաբթի գիշերը ԱՄՆ զինված ուժերը Քուվեյթին օգնություն են ցուցաբերել՝ իրանական անդադար հարձակումներից պաշտպանվելու համար։

    Ըստ այդ տվյալների՝ ամերիկացի զինվորականներն իրանական օդային թիրախները որսալու համար գործարկել են Patriot զենիթահրթիռային համալիրները։

    Քուվեյթի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ երկրի ռազմածովային ուժերի նավի վրա իրանական հարձակման հետևանքով Քուվեյթի զինված ուժերի չորս զինծառայող է վիրավորվել։ Բացի այդ, իրանական հարվածների պատճառով հրդեհներ են բռնկվել երկրի մի շարք օբյեկտներում։