Author: Balance2

  • Ոսկու շուկայում կտրուկ թանկացում է գրանցվել



    Տնտեսություն





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    NYMEX բորսայի հուլիսի 14-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները.

    Ոսկու գինն աճել է 0.47%-ով և կազմել 4027.50 դոլար, արծաթի գինն աճել է 1.72%-ով և կազմել 58.51 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 1.88%-ով և կազմել 1643.30 դոլար:

    Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ):

    Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, որն առեւտուրը շարունակվում է երկու բորսայական միավորներով` NYMEX-ի` նավթի, գազի, պլատինի, պալադիումի, էթանոլի, ածխի, էլեկտրաէներգիայի եւ ածխածնի երկօքսիդի արտանետումների և COMEX-ի ոսկու, արծաթի, պղինձի, ալյումինի ուղություններով:

    Հետևեք մեզ՝ այստեղ




  • Օդեսայում ԱԹՍ-ները հարվածել են Ադրբեջանի քաղաքացիներ տեղափոխող նավի․ նավապետն անհետ կորել է

    Ուկրաինայի Օդեսա քաղաքի ափերի մոտ անօդաչու թռչող սարքով հարձակման է ենթարկվել Ադրբեջանի քաղաքացիների տեղափոխող քաղաքացիական առևտրային նավը։

    Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել։ Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 14-ին։ Թուրքական Okean Maritime ընկերությանը պատկանող «Atlas Bey» քաղաքացիական առևտրային նավը հարձակման է ենթարկվել անօդաչու թռչող սարքով։

    Նավի անձնակազմի տասնմեկ անդամներ Ադրբեջանի քաղաքացիներ են։

    Հաղորդագրության համաձայն՝ բացառությամբ Ադրբեջանի քաղաքացի հանդիսացող նավի կապիտանի, մնացած անձնակազմի անդամները ափ են իջել Օդեսայում։ Նրանց վիճակը գնահատվում է բավարար։

    Աշխատանքներ են տարվում նավապետին գտնելու ուղղությամբ։

     

     

  • Իմ ձեռքում աշխարհի ամենաանվտանգ փաստաթղթերից մեկն է․ կենսաչափական նոր անձնագրերի լայնածավալ տպագրության մեկնարկը տրված է․ ՆԳ նախարար

    Կենսաչափական նոր անձնագրերի լայնածավալ տպագրության մեկնարկը տրված է։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնում է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

    «Իմ ձեռքում աշխարհի ամենաանվտանգ փաստաթղթերից մեկն է։ Այն մեր, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներիս նոր անձնագրի առաջին նմուշն է։

    Այսօր տվեցի լայնածավալ տպագրության մեկնարկը»,- հրապարակած տեսանյությում ասել է նախարարը։

  • Հայաստանում 643 բազմազավակ ընտանիք կարող է օգտվել նոր բնակարանային աջակցության ծրագրից

    Համայնքներից ստացված տեղեկատվության համաձայն՝ Հայաստանում բնակարանային աջակցության նոր ծրագրի պոտենցիալ շահառու է 643 բազմազավակ ընտանիք։ Նրանցից 390-ը 6, 143-ը՝ 7, 76-ը՝ 8, 26-ը՝ 9, 5-ը՝ 10, 2-ը՝ 11, իսկ մեկ ընտանիք՝ 12 անչափահաս երեխա ունի։

    ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից հասարակական խորհրդի նիստում նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը տեղեկացրեց, որ 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների համար նախատեսված բնակարանային աջակցության ծրագրի մեկնարկը նախատեսվում է 2027 թվականի մարտին։

    Նրա խոսքով՝ ծրագրի շրջանակում ընտանիքները պետության 100 տոկոս սուբսիդավորմամբ կկարողանան Հայաստանի Հանրապետության ցանկացած մարզային բնակավայրում ձեռք բերել անշարժ գույք կամ կառուցել անհատական բնակելի տուն։

    «Ծրագրի նպատակն է աջակցել բազմազավակ ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը, քանի որ մինչ օրս այս ընտանիքների համար առանձին բնակարանային աջակցության ծրագիր չի իրականացվել։ Այն հնարավորություն կտա նաև նվազեցնել այդ ընտանիքների աղքատացման ռիսկը՝ հաշվի առնելով, որ բազմազավակ ընտանիքների ֆինանսական բեռը զգալի է։ Բացի այդ, ծրագիրը կարող է խրախուսել նաև ավելի քիչ երեխաներ ունեցող ընտանիքներին ունենալ ավելի շատ երեխաներ»,- նշեց Ղարագյոզյանը՝ հավելելով, որ ծրագրով Երևանում բնակարան ձեռք բերելը չի նախատեսվում։

    «Մեր բնակարանային ծրագրերում Երևանը որպես շահառու ուղղություն չի խրախուսվում։ Մենք տարածքային համաչափ զարգացման կողմնակից ենք, ուստի ծրագիրը նախատեսված է բացառապես մարզային բնակավայրերի համար»,-ասաց նա։

  • Ձեռնարկությունների ապօրինի կասեցումն արվում է ինձ ցավ պատճառելու համար. Գագիկ Ծառուկյան

    «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից ուղերձով է հանդես եկել՝ շնորհակալություն հայտնելով հանրային գործիչների այն մեծ ու հեղինակավոր ցանկին, որոնք հանդես են եկել իրեն աջակցող հայտարարությամբ։

    «Նման քայլը երբեք չի մոռացվում։

    Ձեզնից ոմանց հետ անձամբ եմ ծանոթ, ոմանց հետ եղել ենք Քրիստոսի արձանի շինհրապարակում, շատերիդ ծանոթ չեմ, բայց դա անպայման տեղի կունենա։

    Անկեղծ ասած, առաջին միտքը, որ մոտս ծագեց ձեր հայտարարությունը լսելուց հետո, հետևյալն էր. ինչպե՞ս կարող է մի ազգ ունենալ այսքան հանրահայտ, հեղինակավոր դեմքեր, իրենց ոլորտներում լուրջ հաջողության հասած մարդիկ, ու մեր երկիրը լինի այս վիճակում։

    Մեր ժողովուրդը շատ մեծ պոտենցիալ ունի։ Մենք կարող ենք մեջքներս ուղղել, մենք կարող ենք վերականգնել մեր ինքնավստահությունը, մենք աշխարհին շատ բան ունենք ասելու՝ թե´ մշակույթում, թե´ գիտության մեջ, թե´ սպորտում, բոլոր բնագավառներում։

    Ինձ համար այս օրերին ամենացավալին այն է, որ ինձ հետ փոխկապակցված բոլոր ձեռնարկություններում մարդիկ զրկվել են աշխատանքի գնալու, իրենց օրվա հացը վաստակելու հնարավորությունից։ Աշխատող, բարիք ստեղծող ձեռնարկությունները կանգնեցվել են. հասկանո՞ւմ եք, թե դա ինչպիսի հարված է բիզնեսի ամբողջական ոլորտների համար՝ երկրի կտրվածքով, և ինչպիսի հարված է արդար քրտինքով վաստակող, աշխատող մարդկանց համար։ Իմ հանդեպ հարուցված անարդար գործը որևէ առնչություն չունի այդ հիմնարկների հետ, բոլորը գիտեն, որ ես շատ վաղուց դուրս եմ եկել այդ ձեռնարկությունների կառավարումից, ոչ մի կապ չունեմ դրանց ընթացիկ հարցերի հետ, չեմ միջամտել աշխատանքներին։ Այնուհանդերձ, բոլորին հասկանալի է նաև, որ այդ ձեռնարկությունների ապօրինի կասեցումն արվում է ինձ ցավ պատճառելու համար։ Ես ուզում եմ հույս հայտնել, որ բանականությունն ի վերջո կվերականգնվի, և ի վերջո չեն խոչընդոտի այդ ձեռնարկությունների աշխատանքներին։ Այս ձեռնարկություններն աշխատանքով են ապահովում հազարավոր մարդկանց, դրանց հետ առնչվում են տասնյակ հազարավոր այլ գործընկերներ, որոնց բիզնեսն այս ընթացքում նույնպես մեծապես տուժում է։ Այս ամենը իրոք շատ մեծ վնաս է հասցնում և´ աշխատող քաղաքացիներին, և´ մեր երկրին ընդհանրապես։

    Այս օրերին ես մտքով շատ հաճախ եմ լինում Քրիստոսի արձանի շինհրապարակում. ամեն քարը, ամեն աստիճանը, ամեն մետրն ինձ համար թանկ է ու կարևոր։ Վերջերս մտածում էի, որ ժամանակն է՝ ստեղծել արձանի բացման արարողության աշխատանքային խումբ։ Պլանավորում եմ, որ ներկա կգտնվեն հեղինակավոր հյուրեր աշխարհի բոլոր ծայրերից, հանրահայտ դեմքեր, համաշխարհային հեղինակություն ունեցող գործիչներ, պաշտոնական պատվիրակություններ, իմ երկրի ու ժողովրդի բարեկամներ, տարբեր ազգերի ու կրոնների ներկայացուցիչներ։ Ասեմ, որ արդեն իսկ ունեմ բազմաթիվ հեղինակավոր անձանց հավաստիացումները, որ բացմանը կգան մեր երկիր՝ տեսնելու աշխարհի նոր հրաշալիքը։

    Այս ամենը պետք է մշակել, պլանավորել, քննարկել, բանակցել։ Մի խոսքով, շատ գործ կա անելու։ Աստծո կամոք, ամեն ինչ կարվի։

    Ես ունեմ այն խոր, անխախտելի զգացողությունը, որ այդ արձանի կառուցումը մեր երկրի համար նոր, լուսավոր շրջան է բացելու։

    Այդ արձանը մեր երկրի համար պետք է բացի նոր էջ, նոր հաջողություն։ Այն պիտի դառնա մեր ներքին համերաշխության, ազգային վերածննդի ու աշխարհին ներկայանալու մեր նոր խորհրդանիշը»,- ասվում է ուղերձում։

  • Ավետիքը իմ կյանքում հանդիպած ամենահամեստ մարդկանցից մեկն է․ Արմեն Մանվելյան



    Ավետիք Չալաբյանը, չնայած կատարած մեծաթիվ բարեգործական, կրթական, զարգացման և այլ տիպի ծրագրերի, միշտ հրաժարվում էր դրանց մասին խոսել, չցանկանալով դրանց հաշվին PRվել։ Ավետիքը իմ կյանքում հանդիպած ամենահամեստ մարդկանցից մեկն է։


  • Իրանը հարվածներ է հասցրել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին

    Քուվեյթում պայթյուններ են տեղի ունեցել։ Հարվածներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին, այս մասին հայտնում է Fars-ը։

    Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Իրանի խնդրանքով բանակցութոյւնները վերսկսում են, բայց ռազմական գործողությունները չեն դադարի։ ԱՄՆ-ն և Իրանը վերջին օրերին փոխադարձ հարվածներ են հասցնում միմյանց։

  • Լավրովը՝ ռուսական տանկերների դեմ հարվածների մասին․ «Սա նույնիսկ ծովահենություն չէ»





    Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Ուկրաինայի կողմից ռուսական «ստվերային նավատորմի» տանկերների ուղղությամբ իրականացված հարվածները։

    «Սա արդեն նույնիսկ ծովահենություն չէ։ Ծովահենները գոնե թալանում են և իրենց են վերցնում։ Իսկ այստեղ՝ ոչ իրենց, ոչ էլ մարդկանց», — հայտարարել է Լավրովը։

    Նրա խոսքով՝ ուկրաինական կողմը համագործակցում է տարբեր խմբավորումների հետ՝ այդ թվում աֆրիկյան ծայրահեղական խմբերի։




    դիտվել է 69 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան


    Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան


    Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն


    Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը


    Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը


    Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը


    Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


    Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը

  • Կենսաչափական նոր անձնագրերի լայնածավալ տպագրության մեկնարկը տրված է. նախարար

    ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը սոցցանցի իր էջում հայտնել է, որ կենսաչափական նոր անձնագրերի լայնածավալ տպագրության մեկնարկը տրված է։

    «Իմ ձեռքում աշխարհի ամենաանվտանգ փաստաթղթերից մեկն է։ Այն մեր, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներիս նոր անձնագրի առաջին նմուշն է։ Այսօր տվեցի լայնածավալ տպագրության մեկնարկը»,- հրապարակած տեսանյությում ասել է նախարարը։