Author: Balance2

  • 2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվան են. նախագահը՝ վարչապետին

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։

    Նախագահ Վահագն Խաչատուրյան – Պարոն վարչապետ, ուրախ եմ այս հանդիպման համար: Մենք առիթներ ունեցել ենք խոսել ընտրություններից, իհարկե, շատ անգամ ենք խոսել, բայց շատ կարևոր է այսպես պաշտոնական, հրապարակային խոսել, որ նաև այս ֆորմատով մեր գնահատականները ներկայացվեն։

    Նախևառաջ ուզում եմ շնորհավորել բոլորիս՝ Հայաստանի Հանրապետությունում հերթական համապետական մակարդակով ժողովրդավարական ընտրությունների անցկացման առիթով, որովհետև այն, ինչ 2021 թվականին էր, դրանից հետո բոլորը, կներեք, որ այդպես եմ ասում, բայց բոլոր դեպքերում մտածում են, որ հերթական արտահերթ է, ոչ թե հերթական է լինելու, այլ արտահերթ ընտրություններ են լինելու: Բայց կյանքը ցույց տվեց, որ երբ իշխանությունը հստակ մոտեցումներ ունի, ծրագիր ունի, նպատակներ ունի և դրանք իրականացնում է, քաղաքական ինստիտուտներն ու պետական ինստիտուտներն աշխատում են, և մենք եկել ենք հերթական ընտրությունների հանգրվանին, որը շատ կարևոր էր:

    Այս առումով, 2026 թվականի ընտրությունները Հայաստանի Հանրապետության քաղաքական զարգացման նոր հանգրվանն են։ Պիտի սա էլ գնահատենք, և այդ առումով շատ կարևոր էր նաև, որ մեր քաղաքացիներն ականջալուր եղան և ակտիվ մասնակցություն ունեցան: Առիթն օգտագործելով՝ ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել նաև Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, ովքեր ակտիվորեն մասնակցեցին ընտրություններին և իրենց ձայնը տվեցին քաղաքական այն ուժին, որն այսօր մեծամասնություն է կազմում խորհրդարանում: Այս առումով, ուզում եմ շնորհավորել Ձեզ անձամբ և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, որ արժանացան մեր քաղաքացիների վստահությանը, և մեծամասնության ձայնի իրավունքով այսօր ձևավորվել է Ազգային ժողով, որը նաև կառաջնորդի մեզ առաջիկա հինգ տարիներին:

    Բայց մի կարևոր հանգամանքի եմ ուզում ուշադրություն դարձնել, որովհետև ինքս երկար ժամանակ հասարակություն-իշխանություն հարաբերություններով զուտ գիտական մակարդակով զբաղվում էի և ուզում էի հասկանալ, թե ինչպես է դա տեղի ունենում և ինչպես է իրագործվում։ Տվյալ դեպքում այս ընտրությունները դրա արդյունքն էին, որ դա մի կողմից հինգ տարվա աշխատանքների գնահատականն էր, մյուս կողմից՝ այն սպասելիքների գնահատականները, որ «Քաղաքացիական պայմանագիրը» ներկայացրել էր ժողովրդին այս նախընտրական քարոզարշավի ժամանակ։

    Եվ հիմա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քաղաքացիների կողմից քվեներ է ստացել, որով առաջնորդվելու է Կառավարությունը, ձևավորվող իշխանությունը, որն ուղղորդելու է մեզ դեպի այնպիսի մի ապագա, որտեղ մենք, այսինքն՝ քվեարկողները վստահ ենք, որ Հայաստանում ունենալու ենք ավելի անվտանգ միջավայր, իսկապես բարեկեցիկ երկիր ենք դառնալու, և այդ բոլոր ծրագրերը, որոնք ներկայացվել են, իրականություն են դառնալու:

    Վերջին հանգամանքը՝ սա էլ եմ ուզում առանձնահատուկ նշել, որ մենք իսկապես խաղաղ պայմաններում ենք ընտրություններ անցկացնում, Հայաստանում հաստատվել է խաղաղություն: Մենք կարողացել ենք, իշխանությունը, ես ի նկատի ունեմ, տվյալ դեպքում՝ Կառավարությունը և Դուք՝ Ձեր վարած հավասարակշռված արտաքին քաղաքականությամբ, կարողացել եք հասնել մի այնպիսի իրավիճակի, որ մենք հիմա հարևանների հետ, ըստ էության, այլևս վիճելի խնդիրներ չունենք, որոնք կարող են պատերազմական իրավիճակներ ստեղծել: Ընդհակառակը՝ այսօր ստեղծվել է մի այնպիսի իրավիճակ, որ իրականում հնարավորություն ունենք մեր հարևանների հետ վերջնականապես դիվանագիտական հարաբերություններ հաստատել, բարիդրացիական հարաբերություններ հաստատել և միմյանց օգտակար լինել։

    Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շնորհակալ եմ, մեծարգո պարոն նախագահ, շնորհավորանքների համար և ուրախ եմ այս հանդիպման առիթով։

    Այո, տեղի ունեցան հերթական խորհրդարանական ընտրություններ, և «Քաղաքացիական պայմանագիրն» ունի խորհրդարանում մանդատների մեծամասնություն և կձևավորենք Կառավարություն: Իհարկե ընտրությունները բավականին բուռն անցան, և սա նաև մեզ համար և ինձ համար էլ շատ կարևոր էր որպես հարթակ՝ ակտիվացնելու ժողովրդի, քաղաքացիների հետ ուղիղ շփումները, և նաև շատ մեծ տեղեկատվություն ստացանք այս ընթացքում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ՝ քաղաքացիների գնահատականների, տպավորությունների, կարծիքների մասին։

    Իհարկե միանշանակ է, որ քաղաքացիները պաշտպանում են խաղաղության օրակարգը, և հաստատված խաղաղությունն էական դեր է ունեցել քաղաքացիների քվեարկության հարցում, և իմ տպավորությամբ նաև, իհարկե, դպրոցաշինության ծրագրերը, մանկապարտեզաշինության ծրագրերը, այն կապիտալ ներդրումները, որ Կառավարությունը լայնածավալ ձևով իրականացնում է և իհարկե սոցիալական բարեփոխումները: Բայց, իհարկե, ընտրությունների արդյունքում մենք առերեսվել ենք նաև մի շարք խնդիրների, որոնց վերաբերյալ քաղաքացիների շրջանում նյարդ և քննադատություն կան Կառավարության հասցեին, պետության հասցեին, անձամբ իմ հասցեին:

    Իհարկե, այդ պրոբլեմները, առաջին հերթին, վերաբերում են արդարության և արդարադատության ոլորտին: Ինչքան էլ մի քիչ անհարմար է ինձ համար դա ասել, որովհետև հասկանում եմ, որ հաջորդիվ ձևակերպվում է հետևյալ հարցը, թե ութ տարվա մեջ ինչո՞ւ այդ խնդիրները լուծված չեն։ Այստեղ ես, իհարկե, ունեմ նաև բացատրություններ և պարզաբանել եմ, այդ թվում՝ այն սահմանադրական անձեռնմխելիությունների պատճառով, որ դատական որոշ հատվածներում մենք ունենք:

    Բայց ընդհանուր առմամբ, իհարկե, այս ընտրություններն ի հայտ բերեցին նոր մարտահրավերներ, ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ մենք, իհարկե, անխուսափելիորեն պետք է մտածենք: Եվ ընտրությունների ընթացքում ի հայտ եկած թե՛ դրական, թե՛ բացասական երևույթներին մեր արձագանքը հետևյալն է՝ մենք պետք է բարեփոխումների գործընթացը շարունակենք և ակտիվացնենք, և ընդհակառակը՝ առիթից օգտվենք և ռեսթարթի ենթարկենք մեր բարեփոխումների ամբողջ օրակարգը հակակոռուպցիոն պայքարից սկսած՝ շարունակած ինստիտուցիոնալ և տնտեսական բարեփոխումներով: Իհարկե, դրա համար մենք բավարար էներգիա և մանդատ ենք ստացել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից: Եվ ինձ համար ակնհայտ է, որ մենք նորից պետք է վերանայենք բարեփոխումների մեր օրակարգը, տեսնենք ինչն է, որ բավարար չափով արդյունավետ չի եղել, և մեր ռազմավարական խնդիրները չեն լուծվել, և փորձենք այդ խնդիրները լուծելու լրացուցիչ գործոններ ու որոշումներ կայացնել:

    Մի բան ակնհայտ է, որ ժողովրդավարությունը Հայաստանի Հանրապետությունում անշրջելի է: Ժողովրդավարություն ասելով՝ առաջին հերթին հասկանում ենք, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին: Իհարկե մտահոգիչ է, որ ժողովրդից իշխանությունը վերցնելու փորձեր են դրսևորվել, բայց նաև կարևոր է, որ, այնուամենայնիվ, այդ դրսևորումներն ի վիճակի չեն եղել իրենց համար ցանկալի արդյունքների հասնել: Ընդհակառակը՝ մեզ համար բացահայտել են դաշտը, և մենք ավելի հասցեական և արդյունավետ կարող ենք գործել, որպեսզի հետագա ընտրություններում նմանօրինակ երևույթները բացառվեն։

    Իհարկե խնդիր է նաև ընտրական համակարգի հետագա լավարկումը, կուսակցությունների, լրատվամիջոցների, կազմակերպությունների ֆինանսավորման թափանցիկության ապահովումը և այլն: Բայց, իհարկե, հիմնական մեր նախընտրական ուղերձը տարեկան միջինում 6% տնտեսական աճ ապահովելն է, և մենք պետք է դրա շուրջ աշխատենք: Եվ, ճիշտն ասած, դա իրատեսական եմ համարում՝ նաև տեսնելով և զգալով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների տրամադրվածությունը՝ աշխատելու և աշխատանքով բարեկեցություն ստեղծելու սեփական ընտանիքների և այսպիսով՝ նաև երկրի, պետության համար, ինչը, իհարկե, շատ կարևոր է:

    Պետք է ասեմ, որ ընտրություններից հետո մենք տնտեսական ակտիվացում ենք նկատում, ինչը նշանակում է նաև, որ ընտրությունների արդյունքները նաև որոշակի ոգևորություն են բերել: Չնայած ընտրությունների ընթացքում, գիտեք, ԵԱՏՄ-ի հետ կապված որոշակի խնդիրներ առաջացան, բայց, այնուամենայնիվ, այնտեղ, որտեղ առաջանում են պրոբլեմներ, այդ պրոբլեմները նաև նոր հնարավորություններ են բերում, այդ թվում՝ բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունը տրանսֆորմացնելու բալանսավորված և բալանսավորման տնտեսական քաղաքականությամբ, ինչի երևույթները տեսնում ենք։ Սա չի նշանակում, որ դժվարություններ չեն լինելու, ես կարծում եմ, որ դժվարությունն ընդհանրապես միշտ և ամեն օր գոյություն ունի, խնդիրն այն է, թե մենք ինչքանով ենք ի վիճակի կառավարել այդ դժվարությունները: Ես համոզված եմ, որ կկառավարենք բարեհաջող, այդ թվում՝ Ձեր աջակցությամբ:

    Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել նախորդող շրջանում Կառավարության գործունեությանը Ձեր աջակցության համար: Առաջիկայում, իհարկե, առիթ կունենանք խոսելու արդեն նոր ձևավորվող Կառավարության մասին, նաև նոր ձևավորվող Կառավարության ծրագիրը պետք է ընդունենք և, իհարկե, իրականացնենք։ Շնորհակալ եմ։

  • Ադրբեջանը ցամաքային զորքերի լայնածավալ զորավարժություններ է անցկացնում

    Ադրբեջանի ցամաքային ուժերը լայնածավալ օպերատիվ վարժանքներ են անցկացնում 2026 թվականի ուսումնական պլանի համաձայն։ Report-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

    Վարժանքներին մասնակցում են հրամանատարական, մոտոհրաձգային, մեխանիզացված և հրետանային բրիգադների, աջակցության ստորաբաժանումների անձնակազմը, ինչպես նաև զորահավաքային վարժանքներին մասնակցող ժամկետային զինծառայողներ։

  • Աբովյանը շնորհակալություն է հայտնել Գագիկ Ծառուկյանին աջակցող քաղաքացիներին

    Արման Աբովյանը գրում է.

    Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց՝ ծանոթ ու անծանոթ, ովքեր երեկվանից այս կամ այլ կերպ իրենց աջակցությունն են հայտնում Գագիկ Ծառուկյանին։

    Փաշինյանն ու նրա ուժայինները այդպես էլ չհասկացան, որ ստեղծել են այնպիսի մթնոլորտ, որը վախի փոխարեն սկսել է ծնել հայերի համախմբում։

    Չեմ ուզում հիմա դիմել փաշիստներին և իրենց ինքնությունից հրաժարված նախկին հայերին։ Անկեղծ ասած՝ զզվելի է խոսել այն մարդկանց մասին , ովքեր իրենց խիղճն ու էությունը փոխանակել են թուրքական «երշիկի» հետ։ Նրանց մասին խոսել չեմ ուզում․ նրանք արդեն փտել են ներքուստ։

    Ուզում եմ պարզապես ևս մեկ անգամ ասել. ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ, ԺՈՂՈՎՈՒՐԴ, ՁԵՐ ՑԱՎԸ ՏԱՆԵՄ։

  • ՆԳ նախարարին կից հասարակական խորհուրդը քննարկել է ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի առաջընթացը

    Վիզաների ազատականացման գործընթացը՝ որակական բարեփոխումների կարևոր մաս․ տեղի է ունեցել ՆԳ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը

     

    ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ հուլիսի 7-ին տեղի է ունեցել ՆԳ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը։

     

    Քննարկվել են ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում արձանագրված առաջընթացն ու Գործողությունների ծրագրով նախատեսված հենանիշերի կատարման ընթացքը։

     

    Մանրամասները՝ https://mia.gov.am/2026/07/08/mia-103/

  • ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը պատրաստ է օգնել հեռացնել Հայ եկեղեցու կաթողիկոսին. ռուսական Առաջին ալիք (տեսանյութ)



    ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը պատրաստ է օգնել հեռացնել Հայ եկեղեցու կաթողիկոսին: Այս մասին հայտնել է ռուսական Առաջին ալիքը՝ հրապարակելով տեսնյութ:

    «Ֆերիդուն Սինիրլիօղլուն անկեղծ խոստովանություն է արել՝ կարծելով, թե խոսում է Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ, մինչդեռ իրականում շփվում էր պրանկերներ Վովանի և Լեքսուսի հետ։ Իշխանությունները իսկական հալածանքներ են սկսել Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ։ Հոգևորականների ձերբակալություններ, անցանկալիների հալածանքներ։ Ամեն ինչ՝ Արևմուտքի հրահանգով»,- հայտնում է լրավական ալիքը:

    Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Առաջին ալիքը՝ հղում անելով Արտաքին հետախուզության ծառայությանը, Բրյուսելի վերջնական նպատակը Հայաստանի և Ռուսաստանի միջև բազմադարյան հոգևոր կապերի ամբողջական խզումն է։ Եվ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը պատրաստ է օգնել փոխարինել կաթողիկոսին։


    «-Ես նաև հույս ունեմ ԵԱՀԿ-ի դիրքորոշման վրա, որ դուք նույնպես կարող եք ինձ աջակցել այս հարցում։

    -Ես էլ կզբաղվեմ դրանով։ Ի դեպ, դուք կարո՞ղ եք դա անել։ Կարո՞ղ եք փոխարինել կաթողիկոսին։

    -Եվ ես կարծում եմ, որ հիմա ես հաղթաթղթեր ունեմ ձեռքիս, և մենք կարող ենք փոխել կրոնը։ Եվ այն ամենը, ինչ կարող եմ խնդրել ձեզանից, ձեր աջակցությունն է այն դեպքերում, երբ մենք բախվում ենք Կարապետյանի դաշնակիցների կողմից մեծ քննադատության։

    -Լավ, ես կանեմ հնարավոր ամեն ինչ»,- մեջբերում է լրավական ալիքը հեռախոսազրույցից մի հատված:


  • Թուրքիան եվ Մեծ Բրիտանիան անվտանգության և պաշտպանության ոլորտում գործընկերության համաձայնագիր են ստորագրել

    Ըստ հրապարակման՝ պայմանագրերը ներառում են ՀՕՊ համակարգերի, անօդաչու թռչող սարքերի ձեռքբերում, սպառազինության և ռազմական տեխնիկայի ոլորտում համատեղ նախագծերի իր…
  • ՄԻՊ ներկայացուցիչները այսօր այցելել են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ՝ Գագիկ Ծառուկյանին տեսակցելու Հրդեհ է բռնկվել Արագածոտնի Անտառուտ գյուղի ռեստորանային համալիրներից մեկի տարածքում. ՆԳՆԻնչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար. ՆԳՆ-ն իրազեկում է. ՏեսանյութԱբովյանում շուրջ 80 մլն դրամ արժողությամբ զբոսայգու հողամասը կվերադարձվի համայնքին «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձի կողմից ընտրողներին ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱռաջին 6-8 ամիսներին մեզ հաջողվել է մարել 50 մլն ԱՄՆ դոլար ՀԷՑ-ի պարտավորություններից, քանի որ սեփականատերերին և նրանց ուղղակի կամ անուղղակի փոխկապակցված շրջանակներին չի հաջողվել այլևս ֆինանսական մի շարք առե

    ՄԻՊ ներկայացուցիչները այսօր այցելել են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ՝ Գագիկ Ծառուկյանին տեսակցելու Հրդեհ է բռնկվել Արագածոտնի Անտառուտ գյուղի ռեստորանային համալիրներից մեկի տարածքում. ՆԳՆԻնչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար. ՆԳՆ-ն իրազեկում է. ՏեսանյութԱբովյանում շուրջ 80 մլն դրամ արժողությամբ զբոսայգու հողամասը կվերադարձվի համայնքին «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձի կողմից ընտրողներին ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱռաջին 6-8 ամիսներին մեզ հաջողվել է մարել 50 մլն ԱՄՆ դոլար ՀԷՑ-ի պարտավորություններից, քանի որ սեփականատերերին և նրանց ուղղակի կամ անուղղակի փոխկապակցված շրջանակներին չի հաջողվել այլևս ֆինանսական մի շարք առերևույթ մեքենայությունների. Ռոմանոս Պետրոսյան

  • Հորս թողած հետքը հնարավոր չէ ջնջել, այն ապրում է նույնիսկ այն մարդկանց կյանքերում, ովքեր այսօր որոշել են լռել․ Էմմա Ծառուկյան

    Այսօր ես չեմ ուզում խոսել մեղադրանքների մասին։

    Ես ուզում եմ խոսել Հորս գործերի մասին։

    Ես ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ աղջիկն եմ, ով իր ամբողջ կյանքում տեսել է ոչ թե վերնագրեր, այլ հորս գործերը։

    Տեսել եմ, թե ինչպես է ամեն օր ստեղծում, կառուցում, օգնում, հավատ ներշնչում մարդկանց։

    Ես տեսել եմ այն հազարավոր երեխաներին, որոնց համար սպորտը դարձավ կյանք։

    Ես տեսել եմ այն ընտանիքներին, որոնց դուռը բացվել է նրա օգնությամբ։

    Ես տեսել եմ այն մարդկանց, ովքեր երեկ շնորհակալություն էին հայտնում, իսկ այսօր լռում են։

    Ես տեսել եմ այն մարդկանց, ովքեր կյանքի կռիվ էին տալիս հիվանդանոցներում, գումար չունենալու պատճառով և ՀԱՅՐՍ Է օգնել։

    Հորս թողած հետքը հնարավոր չէ ջնջել։

    Այն ապրում է մարզադահլիճներում, հաղթանակների պատվո հարթակներում, կառուցված շենքերում, մարդկանց աղոթքներում, եկեղեցիներում։

    Այն ապրում է նույնիսկ այն մարդկանց կյանքերում, ովքեր այսօր որոշել են լռել։

    Մարդուն կարելի է զրկել ազատությունից։

    Կարելի է փորձել վերցնել պաշտոնը, հնարավորությունները։

    Բայց ոչ ոք չի կարող խլել նրա ստեղծածն ու ԱՆՈՒՆԸ։

    Ոչ ոք չի կարող քանդել այն բարությունը, որը տարիներ շարունակ դարձել է հազարավոր մարդկանց կյանքի մի մասը։

    Ոչ ոք չի կարող ջնջել այն հետքը, որն արդեն պատմություն է։

    Ես նրա աղջիկն եմ։ Եվ որքան ծանր են այս օրերը, այնքան ավելի հպարտ եմ այդ անունով։

    Որովհետև ես գիտեմ՝ մեծությունը երբեք չի չափվում այն օրերով, երբ բոլորը ծափահարում են քեզ։

    Մեծությունը չափվում է այն օրերով, երբ ամեն ինչ փորձում են խլել քեզնից, բայց նույնիսկ այդ ժամանակ մարդիկ շարունակում են ապրել քո ստեղծածի շնորհիվ ու միևնույնն է դա չի խանգարում նրան օգնել ու կառուցել։

    Ժամանակը կանցնի, կանցնեն նաև այս օրերը։

    Եվ ես միշտ գլուխս բարձր եմ ասելու.

    Ես Գագիկ Ծառուկյանի աղջիկն եմ։

  • Գագիկ Ծառուկյանի գործով երկրորդ անձը կալանավորվեց․ ո՞վ է նա

    ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ հարուցված քրեական գործով 2-րդ անձը կալանավորվեց։

    Մասնավորապես, քրեական գործով անցնում են ընկերության տնօրեններ Համլետ Թումանյանը և Ռոմա Կարապետյանը։

    Հիշեցնենք, որ երեկ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Գագիկ Ծառուկյանի գործով ևս մեկ անձ է կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է։ Նախօրեին ՔԿ-ից տեղեկացրել էին, որ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գագիկ Ծառուկյանի կազմակերպմամբ մի շարք անձինք 2022-2024 թվականների ընթացքում առերևույթ կատարել են առանձնապես խոշոր չափերով խարդախություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։

    Գագիկ Ծառուկյանը և հանցավոր խմբի ևս մեկ անդամ ձերբակալվել էին, մյուս անդամի վերաբերյալ կայացվել էր ձերբակալման որոշում։ Նշենք, որ երեկ Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց երկու ամսով։

  • Ագրարային համալսարանը համարվում է ՉՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ





    Yerkir.am-ի տրամադրության տակ է հայտնվել Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանի ս.թ. մարտի 10-ին թվագրված նամակը ՀՀ բուհերի ռեկտորներին: Նամակում Թոփչյանն անդրադարձել է բուհերի հավատարմագրման և վերահավատարմագրման ժամկետներին:

    Նամակում Ռուբեն Թոփչյանը մասնավորապես նշել է, որ հավատարմագրման վկայականի գործողության ժամկետի ավարտից հետո, եթե ուսումնական հաստատությանը չի շնորվում հավատարմագրման նոր կարգավիճակ, այն համարվում է ՉՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ (ընդգծումը՝ Yerkir.am-ի):

    Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հավատարմագրման վկայականի գործողության ժամկետի ավարտը 2025թ. հունիսի 21-ն է:

    Այսպիսով, հստակ կարելի է արձանագրել, որ ագրարային համալսարանը 2025թ. հունիսի 22-ից միչ օրս համարվում է ՉՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ՝ իր բոլոր հետևանքներով:




    դիտվել է 362 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը


    Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը


    Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը


    Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը


    Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը


    Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը


    Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը


    Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը


    Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը