Իսրայելի բանակը դադարեցրել է Լիբանանի հարավում հարվածների իրականացումը՝ ԱՄՆ-ի խնդրանքով։
Իսրայելական պետական KAN հեռուստաընկերությունը, հղում անելով Իսրայելի անվտանգության կառույցների անանուն ներկայացուցչին, հայտնել է, որ Թել Ավիվի կառավարության կողմից բանակին տրված հրամանը՝ ԱՄՆ-ի պահանջներին համապատասխան, ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ չի պարզվել Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածության իրավիճակը, ինչպես նաև Լիբանանի հետ բանակցությունների ընթացքը։
Հաղորդման համաձայն՝ Թել Ավիվը դիտարկել էր Իրանին հնարավոր պատասխան հարված հասցնելու տարբերակը՝ ներառյալ իրանական ռազմավարական թիրախներին հարվածելու հնարավորությունը։ Սակայն Սպիտակ տան խնդրանքով իսրայելական բանակին հրահանգվել է «մնալ սպասման ռեժիմում», որպեսզի ներկայիս լարվածությունը չտարածվի նաև Իսրայելի վրա։
Միևնույն ժամանակ KAN-ը հայտնում է, որ սպասվում է՝ հաջորդ շաբաթ Իսրայելի բանակը կսկսի դուրս բերել զորքերը Լիբանանի հարավում գտնվող որոշ հատվածներից։
Զորքերի դուրսբերման գործընթացին զուգահեռ Հռոմում կանցկացվի Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունների նոր փուլը։
Հռոմում կայանալիք բանակցություններում իսրայելական պատվիրակությունը կղեկավարի ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Յեխիել Լայթերը։ Պատվիրակության կազմում կընդգրկվի նաև տեխնիկական խումբը, որը մասնակցել է նախորդ բանակցային փուլերին։
Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ Լիբանանի հետ բանակցությունների հերթական փուլը կկայանա հաջորդ շաբաթ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։
Իտալիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին, իր հերթին, հայտնել է․ «Հռոմում բանակցությունների անցկացումը հաստատվել է։ Նախատեսվող ամսաթիվը հուլիսի 15-16-ն է։ Սակայն դա որոշ չափով կախված է ամերիկացիներից, լիբանանցիներից և իսրայելցիներից․ նրանք պետք է վերջնական որոշում կայացնեն։ Մենք հայտնել ենք մեր պատրաստակամությունը»։
Հանրապետության տարածքում հուլիսի 11-ի ցերեկը, 12-13-ը՝ կեսօրից հետո առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ուշադրություն. Սպասվում են հորդառատ անձրևներ, կարկուտ և քամու ուժգնացում. Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
Գիշերները տաքանում են ավելի արագ, քան ցերեկները՝ մեծացնելով մարդկանց առողջության համար վտանգը Քամին`հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։ Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում հուլիսի 11-15-ին առավելապես երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 12-ի ցերեկն առանձին լեռնային շրջաններում կնվազի 2-3 աստիճանով, Լոռիում և Տավուշում՝ 4-5 աստիճանով, հուլիսի 13-14-ը աստիճանաբար նույնքան կբարձրանա։ Արարատյան դաշտում նշված օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում հուլիսի 11-ի ցերեկը, 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 11-15-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15մ/վ արագությամբ։
դիտվել է 310 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հոդվածը ներկայացնում է, որ Ադրբեջանի պետական AZERTAC լրատվական գործակալությունը հրապարակել է նյութ, որտեղ քննադատում է Ֆրանսիայում Արցախի Հանրապետության ներկայացուցչության գործունեությունը և նրա ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանին։ Այդ քննադատությունը հաջորդել է Atlantico կայքում հրապարակված նրա հոդվածին։
AZERTAC-ը պնդում է, որ ներկայացուցչության գործունեությունը «ռևանշիստական» բնույթ ունի և խոչընդոտում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։ Ըստ հոդվածի՝ ադրբեջանական կողմը նաև ակնարկում է, որ Ֆրանսիան պետք է դադարեցնի այդ ներկայացուցչության գործունեությունը՝ այն համարելով իրավական հիմքերից զուրկ և Ադրբեջանի ինքնիշխանությանը հակասող։
Armenews-ի հոդվածի հեղինակը նշում է, որ այս մոտեցումը կրկնում է ադրբեջանական պաշտոնական քարոզչության հիմնական թեզերը։ Հեղինակի ներկայացմամբ՝ 2020 թվականի պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի ռազմական գործողությունները ներկայացվում են որպես Ադրբեջանի ինքնիշխանության վերականգնում՝ առանց հիշատակելու, որ դրանց հետևանքով ավելի քան 100 000 արցախահայեր ստիպված են եղել լքել իրենց հայրենի բնակավայրերը։
Հոդվածում ընդգծվում է, որ Արցախի ներկայացուցչությունը չի կոչ անում պատերազմի վերսկսման։ Փոխարենը, այն շարունակում է բարձրաձայնել միջազգային իրավունքի և մարդու իրավունքների հետ կապված հարցեր՝ պահանջելով ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին և պատանդներին, պաշտպանել հայկական մշակութային ժառանգությունը, ապահովել բռնի տեղահանված արցախահայերի վերադարձի իրավունքը և գտնել միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան լուծում։
Հեղինակի կարծիքով՝ այս պահանջները «ռևանշիզմ» որակելը նշանակում է արդարության և իրավունքների վերականգնման ցանկացած պահանջ ներկայացնել որպես խաղաղությանը սպառնացող երևույթ, ինչը նա գնահատում է որպես մտահոգիչ մոտեցում։
Հոդվածը նաև հիշեցնում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելությունը հիմնված էր ուժի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքների վրա։ Հեղինակի գնահատմամբ՝ հակասական է, որ Ադրբեջանն այժմ հղում է կատարում Մինսկի խմբին, մինչդեռ նախկինում պահանջել էր դրա լուծարումը։
Ամփոփելով՝ հոդվածի հեղինակը պնդում է, որ Բաքվի նպատակը ոչ միայն Արցախի քաղաքական ներկայության վերացումն է, այլև Արցախի հարցի դուրս մղումը միջազգային օրակարգից և հավաքական հիշողությունից։ Հեղինակի եզրակացությամբ՝ կայուն խաղաղությունը հնարավոր չէ կառուցել զոհերի ձայնը լռեցնելու կամ տեղի ունեցած իրադարձությունները ժխտելու միջոցով, այլ միայն արդարության, հիմնարար իրավունքների պաշտպանության և միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքի հիման վրա։: https://www.armenews.com/bakou-exige-la-fermeture-de-la-representation-de-lartsakh-en-france-quand-la-defense-des-victimes-devient-un-obstacle-a-la-paix/
Կենտրոնական Ճավայի Դիենգի սարահարթ շրջանում, 2026 թվականի հուլիսի 9-ին առավոտյան, գրանցվել է անսովոր ուժեղ ցուրտ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը՝ անդրադառնալով Ինդոնեզիայում գրանցված եղանակային տվյալներին:
Օդի ջերմաստիճանն իջել է մինչև – 6°C, ինչը բացառիկ երևույթ է նույնիսկ այս տարածաշրջանի համար, որտեղ չոր եղանակին պարբերաբար դիտվում են սառնամանիքներ։
դիտվել է 511 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Կոմպոզիտոր Արա Գևորգյանը դեռ մեկ ամիս առաջ ֆեյսուքյան իր էջում հայտարարություն էր տարածել, որտեղ բոլոր դհոլահարներին հրավիրում էր մասնակցելու իր հերթական ուշագրավ նախագծին, որի նպատակն էր տեսահոլովակ նկարահանել «1000 դհոլ»-ի մասնակցությամբ: Օրերս իրականացված նախագիծը ուշագրավ է երկու առումով, նախ նպատակներից է նախագիծը գրանցել Գինեսի ռեկորդների գրքում, իսկ երկրորդը նկարահանման վայրի ընտրությունն է` Արարատ լեռան ֆոնին։
Նկարահանումներն ընթացել են Աշտարակից Եղվարդ տանող ճանապարհին։
Ռեժիսոր Վահե Յանի նկարահանած տեսահոլովակին մասնակցել են հիմնականում 10 տարեկանից բարձր երեխաներ։
Նախագծի շրջանակում հնչել է Կոմիտաս և հենց Արա Գևորգյանի ստեղծագործություններից։
Հիշեցնենք, որ նախկինում արդեն ՀՀ վաստակավոր արտիստ, կոմպոզիտոր Արա Գևորգյանի երեք նախաձեռնություններ գրանցվել են WDPO համաշխարհային ռեկորդների գրքում: Չորրորդը՝ «1000 դհոլ» նախագիծը ևս պետք է ներկայացվի գրանցման համար:
Ազգային ժողովի հեռացող նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի առաջին տասնօրյակում արդեն երկրորդ անգամ միանվագ դրամական պարգևատրման մասին կարգադրություն է ստորագրել։
դիտվել է 709 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Թուրքիայի քաղաքական կուլիսներում Արտաքին գործերի նախարար և հետախուզության (MİT) նախկին երկարամյա ղեկավար Հական Ֆիդանը համարվում է Էրդողանի ամենահավանական հաջորդողը։ Նրա հնարավոր նախագահությունը արմատապես կփոխի տարածաշրջանային դինամիկան՝ էմոցիոնալ պոպուլիզմը փոխարինելով սառը, անողոք պրագմատիզմով։ 1. Հական Ֆիդան․ Նոր ոճի «վիրաբուժական» քաղաքականություն Ի տարբերություն՝ Էրդողանի, Ֆիդանը հետախուզական դպրոց անցած գործիչ է, ով՝ չի առաջնորդվում բղավող հռետորաբանությամբ։ Որպես՝ նախագահ, նա կլինի առավել վտանգավոր հակառակորդ, քանի որ հիանալի տիրապետում է տարածքաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի ներքաղաքական ու անվտանգային թույլ կողմերի գաղտնի արխիվներին։ 2. Ֆիդան և Ալիև․ Գործնական դաշինք՝ առանց էյֆորիայի Անկարա-Բաքու տանդեմը կպահպանվի, բայց կկորցնի նախկին «եղբայրական» հուզականությունը։ Ֆիդանի համար Ալիևը կլինի զուտ գործընկեր, ումից՝ Անկարան կպահանջի լիակատար հաշվետվողականություն։ Բաքվի քայլերը խստորեն կսինխրոնացվեն Թուրքիայի գլոբալ ռազմավարական շահերի հետ։ 3. Ֆիդան և Փաշինյան․ Ասիմետրիկ ճնշում և կլանում Նիկոլ Փաշինյանի միակողմանի զիջողականությունը (կորացած դիրքը) Ֆիդանի կողմից կընդունվի ոչ, թե, որպես՝ հաշտության նշան, այլ որպես՝ մաքուր տակտիկական առավելություն․ «Միջանցքի» պահանջ․ Ֆիդանը կպնդի Սյունիքով անցնող ուղու բացումը, բայց պատերազմի սպառնալիքի փոխարեն կիրառելով դիվանագիտական ու տնտեսական այնպիսի խեղդող ճնշումներ, որոնց դեմ Երևանը հակազդեցություն չունի։ Տնտեսական կլանում․ Սահմանների բացումն ու թուրքական ներդրումները կլինեն միայն Հայաստանի ենթակառուցվածքները թուրք-ադրբեջանական կապիտալի ուղիղ վերահսկողության տակ դնելու պայմանով։ Փաշինյանի «խաղաղության օրակարգը» Ֆիդանի համար կանաչ լույս է՝ Հայաստանն առանց մեկ կրակոցի տնտեսապես կլանելու համար։ Եզրակացություն Հական Ֆիդանի նախագահությամբ կավարտվի Կովկասի պատմության «էմոցիոնալ» փուլը։ Երբ հակառակորդդ ոչ, թե հարթակներից գոռացող քաղաքական գործիչ է, այլ՝ քո բոլոր թուլությունները գիտեցող նախկին լրտես, «մեջքը կորացնելու» մարտավարությունը բերում է ո՛չ, թե խաղաղություն, այլ պետականության կամաց-կամաց կապիտուլյացիա և վերջնական կլանում թուրքական ազդեցության գոտու կողմից։ Հ.Գ. ԽՈՐՀՈՒՐԴ՝ ՀՀ Կառավարությանը, Թողնե՛լ միակողմանի զիջումների և սեփական թուլությունները ցուցադրելու կործանարար մարտավարությունը։ Հայաստանը պետք է շտապ վերականգնի իր ռազմական ու պետական դիմադրողականությունը և խոսի ուժի ու սառը հաշվարկի լեզվով, քանի որ նախկին լրտեսների հետ դիվանագիտական «ճկունությունը» հավասարազոր է ինքնասպանության։ Իսկուհի Ավետիքյան, Ֆրանսա, 08/07/2026
դիտվել է 303 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Սյունյաց թեմը հայտարարություն է տարածել՝ Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ մայր եկեղեցու նավակատիքի և վերաօծման հանդիսավոր արարողությունների վերաբերյալ, որում մասնավորապես ասվում է.
«ՆԱՎԱԿԱՏԻՔ ԵՎ ՎԵՐԱՕԾՈՒՄ՝ ԳՈՐԻՍԻ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԱՌԱՋՆՈՐԴԱՆԻՍՏ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑՈՒՄ
Սիրելի՛ հավատացյալներ
Ուրախությամբ հայտնում ենք, որ ս.թ. հուլիսի 11–12-ը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ տեղի կունենան Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ մայր եկեղեցու նավակատիքի և վերաօծման հանդիսավոր արարողությունները, որոնք կկատարի Սյունյաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանը։
Հուլիսի 11-ին՝ ժամը 18:30-ին, կկատարվի եկեղեցու դռնբացեքի և նավակատիքի արարողությունը։
Հուլիսի 12-ին՝ Պայծառակերպության տոնի օրը՝ ժամը 10:00-ին, կկայանա եկեղեցու վերաօծման հանդիսավոր արարողությունը։
Սրտանց հրավիրում ենք բոլոր հավատացյալներին՝ աղոթքով և հոգևոր ուրախությամբ մասնակցելու այս օրհնաբեր արարողություններին և մեծ տոնին»։
դիտվել է 221 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը և ներողություն խնդրել իրենցից, հաղորդում է «Փաստինֆո»-ն։
Մասնավորապես, Լուսինե Ավագյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի՝ խնդրելով ճանաչել, որ պատասխանող Նիկոլ Վովայի Փաշինյանի կողմից 2026 թվականի հունիսի 11-ին հրապարակայնորեն տարածված՝ «Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ստացել է 100 տոկոսով օրգանիկ քվե, իսկ մյուս քաղաքական ուժերը ստացել են 100 տոկոսով ընտրակաշառքով քվե» տեղեկությունը այն մասով, որով վերաբերում է հայցվորին՝ որպես ընդդիմադիր քաղաքական ուժին ձայն տված քաղաքացու, չի համապատասխանում իրականությանը և արատավորում է հայցվորի պատիվը, արժանապատվությունը և բարի համբավը։ Ավագյանը պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել պատասխանող Նիկոլ Վովայի Փաշինյանին հայցադիմումը բավարարելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ-ում գործող զանգվածային լրատվության միջոցների համար հասանելի վայրում և առնվազն 24 (քսանչորս) ժամ առաջ այդ մասին ԶԼՄ-ներին նախապես ծանուցելով հրապարակայնորեն հերքել Լուսինե Աբոյի Ավագյանի հասցեին տարածված զրպարտություն համարվող փաստացի տվյալները` հերքումն իրականացնելով հետևյալ կերպ՝ «ՀԵՐՔՈՒՄ, 11.06.2026 թվականին տված ասուլիսիս ընթացքում «մյուս քաղաքական ուժերը ստացել են 100 տոկոսով ընտրակաշառքով քվե» հրապարակված տվյալը չի համապատասխանում իրականությանը՝ սուտ է, հետեւաբար այլ քաղաքական ուժի օգտին քվեարկած Լուսինե Աբոյի Ավագյանի կողմից ընտրակաշառք վերցնելու վերաբերյալ հրապարակված տվյալը չի համապատասխանում իրականությանը՝ սուտ է»։
Հայցվորը նաև պահանջում է ապահովել, որ հերքումը հրապարակվի բոլոր այն ԶԼՄ-ներում, որտեղ տեղ են գտել Փաշինյանի հայտարարությունները։ Ավագյանը նաև պահանջում է դատարանից պարտավորեցնել Փաշինյանին ներողություն խնդրել իրենից՝ իրեն «ընտրակաշառք ստացող անվանելու համար»։ Միևնույն ժամանակ հայցվորը պահանջում է փոխհատուցում 6 մլն դրամի չափով՝ զրպարտության և վիրավորանքի համար։ Հայցը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Նաիրա Ավետիսյանին։
Նշենք, որ ավելի վաղ Փաշինյանի վերոգրյալ հայտարարությունների համար հայցադիմում էր ներկայացրել Բագրատ Սրբազանը՝ պահանջելով հերքել իր պատիվը, արժանապատվությունը և բարի համբավը արատավորող, իրականությանը չհամապատասխանող տվյալները։
դիտվել է 651 անգամ