ԳԼԽԱՎՈՐ ԼՐՏԵՍԻ ՇԱԽՄԱՏԸ, կամ՝ ԻՆՉՊԵ՞Ս ՀԱԿԱՆ ՖԻԴԱՆԸ ԿԿԼԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆՆ՝ առանց մի կրակոցի

Written by

in





Թուրքիայի քաղաքական կուլիսներում Արտաքին գործերի նախարար և հետախուզության (MİT) նախկին երկարամյա ղեկավար Հական Ֆիդանը համարվում է Էրդողանի ամենահավանական հաջորդողը։ Նրա հնարավոր նախագահությունը արմատապես կփոխի տարածաշրջանային դինամիկան՝ էմոցիոնալ պոպուլիզմը փոխարինելով սառը, անողոք պրագմատիզմով։
1. Հական Ֆիդան․ Նոր ոճի «վիրաբուժական» քաղաքականություն
Ի տարբերություն՝ Էրդողանի, Ֆիդանը հետախուզական դպրոց անցած գործիչ է, ով՝ չի առաջնորդվում բղավող հռետորաբանությամբ։ Որպես՝ նախագահ, նա կլինի առավել վտանգավոր հակառակորդ, քանի որ հիանալի տիրապետում է տարածքաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի ներքաղաքական ու անվտանգային թույլ կողմերի գաղտնի արխիվներին։
2. Ֆիդան և Ալիև․ Գործնական դաշինք՝ առանց էյֆորիայի
Անկարա-Բաքու տանդեմը կպահպանվի, բայց կկորցնի նախկին «եղբայրական» հուզականությունը։ Ֆիդանի համար Ալիևը կլինի զուտ գործընկեր, ումից՝ Անկարան կպահանջի լիակատար հաշվետվողականություն։ Բաքվի քայլերը խստորեն կսինխրոնացվեն Թուրքիայի գլոբալ ռազմավարական շահերի հետ։
3. Ֆիդան և Փաշինյան․ Ասիմետրիկ ճնշում և կլանում
Նիկոլ Փաշինյանի միակողմանի զիջողականությունը (կորացած դիրքը) Ֆիդանի կողմից կընդունվի ոչ, թե, որպես՝ հաշտության նշան, այլ որպես՝ մաքուր տակտիկական առավելություն․
«Միջանցքի» պահանջ․ Ֆիդանը կպնդի Սյունիքով անցնող ուղու բացումը, բայց պատերազմի սպառնալիքի փոխարեն կիրառելով դիվանագիտական ու տնտեսական այնպիսի խեղդող ճնշումներ, որոնց դեմ Երևանը հակազդեցություն չունի։
Տնտեսական կլանում․
Սահմանների բացումն ու թուրքական ներդրումները կլինեն միայն Հայաստանի ենթակառուցվածքները թուրք-ադրբեջանական կապիտալի ուղիղ վերահսկողության տակ դնելու պայմանով։ Փաշինյանի «խաղաղության օրակարգը» Ֆիդանի համար կանաչ լույս է՝ Հայաստանն առանց մեկ կրակոցի տնտեսապես կլանելու համար։
Եզրակացություն
Հական Ֆիդանի նախագահությամբ կավարտվի Կովկասի պատմության «էմոցիոնալ» փուլը։ Երբ հակառակորդդ ոչ, թե հարթակներից գոռացող քաղաքական գործիչ է, այլ՝ քո բոլոր թուլությունները գիտեցող նախկին լրտես, «մեջքը կորացնելու» մարտավարությունը բերում է ո՛չ, թե խաղաղություն, այլ պետականության կամաց-կամաց կապիտուլյացիա և վերջնական կլանում թուրքական ազդեցության գոտու կողմից։
Հ.Գ. ԽՈՐՀՈՒՐԴ՝ ՀՀ Կառավարությանը,
Թողնե՛լ միակողմանի զիջումների և սեփական թուլությունները ցուցադրելու կործանարար մարտավարությունը։ Հայաստանը պետք է շտապ վերականգնի իր ռազմական ու պետական դիմադրողականությունը և խոսի ուժի ու սառը հաշվարկի լեզվով, քանի որ նախկին լրտեսների հետ դիվանագիտական «ճկունությունը» հավասարազոր է ինքնասպանության։
Իսկուհի Ավետիքյան,
Ֆրանսա, 08/07/2026

Peut être une image de le Bureau ovaleAucune description de photo disponible.Հնարավոր է սա տեքստ նկարն է




դիտվել է 303 անգամ


Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով



Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը


Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը


Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը


Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը


Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը


Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը


Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *