Author: Balance2

  • Հայաստանում մեկնարկում է ԵՄ նոր առաքելությունը | Քաղաքականություն

    Եվրամիության խորհուրդը՝ Ընդհանուր անվտանգային և պաշտպանության քաղաքականության շրջանակում, հուլիսի 13-ին Հայաստանում մեկնարկում է քաղաքացիական բնույթի խորհրդատվական գործընկերային առաքելություն: Խորհրդի հայտարարության համաձայն՝ ապրիլի 21-ին պաշտոնապես ստեղծված այս առաքելության նպատակն է աջակցել Հայաստանի իշխանություններին՝ բարելավելու երկրի դիմադրողականությունը հիբրիդային սպառնալիքների նկատմամբ և մեծացնելու անվտանգության մարտահրավերներին դիմակայելու կարողությունները:

    Առաքելության ուշադրության կենտրոնում են լինելու կիբերսպառնալիքները, արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաներն ու միջամտությունը, ինչպես նաև ապօրինի ֆինանսական հոսքերը: Այդ նպատակով եվրոպացի մասնագետները կտրամադրեն ռազմավարական խորհրդատվություն, տեխնիկական փորձագիտական աջակցություն և կնպաստեն Հայաստանի տարբեր պետական հաստատությունների ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը։

    Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հիշեցրել է, որ նախորդ շաբաթ ԵՄ-ն ներկայացրել է Հայաստանի համար տնտեսական և քաղաքական աջակցության խոշոր փաթեթ, որը պետք է օգնի հակազդելու Ռուսաստանի ճնշմանը:

    «Այսօր մենք տեղակայում ենք ԵՄ նոր առաքելությունը: ԵՄ փորձագետները կաջակցեն Հայաստանի իշխանություններին պայքարելու կիբեռսպառնալիքների և ապատեղեկատվության դեմ, ինչպես նաև հակազդելու ապօրինի ֆինանսական հոսքերին: ԵՄ-ն դիմացկուն, անկախ Հայաստանի և հայ ժողովրդի՝ սեփական ճակատագիրն ընտրելու իրավունքի ամենամեծ ջատագովն է: Մենք այնպես կանենք, որ Հայաստանը միայնակ չբախվի արտաքին հարկադրանքի»,- հայտարարել է Կալասը:

  • Դավիթ Խաժակյանը լքում է Էդմոն Մարուքյանի ղեկավարած կուսակցությունը

    Դավիթ Խաժակյանը լքում է Էդմոն Մարուքյանի ղեկավարած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը։ Այս մասին տեղեկանում ենք Դավիթ Խաժակյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարությունից։

    «21 տարեկանում հեշտ չէր որոշել դառնալ կուսակցական և զբաղվել քաղաքականությամբ: Գիտակցված և բարդ ընտրություն էր, որի համար ափսոսանք չունեմ:

    Այս տարիներն ինձ համար եղել են քաղաքական հասունացման և զարգացման կարևոր շրջան։ Հումորի էր վերածվել այն, որ ամեն հաջորդ ընտրությանը իմ տարիքը չէր բավականացնում թեկնածու առաջադրվել: Բարեբախտաբար այդ «խոչընդոտները» ևս հաղթահարվեցին:

    Փորձել եմ լինել թիմային խաղացող՝ հպարտանալով մեր համատեղ ձեռքբերումներով և պատասխանատվություն կրել ձախողումների համար։

    Շնորհակալ եմ բոլոր նրանց, ում հետ այս ճանապարհը միասին անցել ենք՝ գործընկերներիս, նախկին և ներկա թիմակիցներիս, ինչպես նաև կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին, ում վստահել եմ, ումից սովորել և ում հետ միասին ծառայել եմ մեր պետությանն ու ժողովրդին։

    Խորհրդարանական ընտրություններին չմասնակցելը իմ ընտրությունն էր, իսկ այժմ նաև Լուսավոր Հայաստան կուսակցությունում իմ առաքելությունը համարում եմ ավարտված՝ թողնելով ջերմեռանդ երիտասարդական ջանքս և ինձ հետ վերցնելով մեծ փորձառություն, ջերմ հիշողություններ և բազմաթիվ լավ ընկերներ:

    «Ես հեռանում եմ, որ դառնամ, հազար փակված դռներ բանամ։ Հիմա գնամ, բարով մնաք…» – Մեսչյանական այս խոսքերով ավարտում եմ հաղորդագրությունս՝ անցած ճանապարհը վերարժևորելով և շարժվելով առաջ՝ Նոր Շնչով»։

  • Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան


    Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան


    Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն


    Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը


    Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը


    Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը


    Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


    Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը

  • Սերժ Սարգսյանը չի ընդունում այս աբսուրդ մեղադրանքը, ուշ թե շուտ դա պայթելու է, փաստական հիմք չկա

    Սերժ Սարգսյանը չի ընդունում այս աբսուրդ մեղադրանքը, ուշ թե շուտ դա պայթելու է, փաստական հիմք չկա

  • Ծառուկյանին պատկանող ձեռնարկությունների աշխատակիցները բողոքի ակցիաներ են անցկացնում

    «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող մի շարք ընկերությունների աշխատակիցներ այսօր միաժամանակյա բողոքի ակցիաներ են անցկացնում ձեռնարկությունների տարածքներում՝ պահանջելով նախաքննական մարմիններից բացել կապարակնիքները և թույլ տալ վերադառնալ աշխատանքի։

    Բողոքի ակցիա են անկացնում նաև «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի աշխատակիցները։

    Արդեն ութերորդ օրն է, ինչ Ծառուկյանին պատկանող մի շարք ձեռնարկություններ փակ են։ Ծառուկյանին ձերբակալելու օրը քննչական գործողություններ են իրականացվել նաև նրան պատկանող տարբեր օբյեկտներում։ Կապարանակնքվել են Ծառուկյանին պատկանող մի շարք կառույցներ։

    Աշխատակիցների խոսքով՝ իրենք գտնվում են անորոշության մեջ։ Նրանք նշում են, որ ոստիկանները նույն օրը և նույն ժամին մուտք են գործել ընկերությունների տարածքներ, ինչից հետո աշխատակիցներին թույլ չեն տվել մտնել աշխատանքի։

    «Մենք ուզում ենք գոնե իմանալ՝ մեկ օրից, տասը օրից, թե ընդհանրապես երբ է բացվելու գործարանը։ Եթե չի բացվելու, գոնե ասեն, որ մարդիկ իրենց գլխի ճարը տեսնեն»,- ակցիայի ժամանակ լրագրողներին ասաց աշխատակիցներից մեկը։

    Նրանց խոսքով՝ փակման հետևանքով բազմաթիվ ընտանիքներ մնացել են առանց եկամտի, մինչդեռ շատերն ունեն վարկային պարտավորություններ, վճարում են բնակարանի վարձավճար և կոմունալ ծառայությունների վճարներ։

    Աշխատակիցները նշել են նաև, որ եթե պատասխան չստանան, կփակեն Երևան-Սևան մայրուղին։

    «Մենք միայն ուզում ենք աշխատել։ Եթե պետական մարմինները ստուգումներ են իրականացնում, թող դա արվի այնպես, որ աշխատակիցները չտուժեն»,- ասել է աշխատակիցներից մեկը՝ հավելելով, որ դիմում են նաև վարչապետին՝ խնդրելով հնարավորինս արագ կարգավորել իրավիճակը։

    Հուլիսի 6-ին Գագիկ Ծառուկյանը ձերբակալվեց, ապա կալանավորվեց երկու ամսով։ Քննչական կոմիտեն հայտարարում է, որ Ծառուկյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կազմակերպելու համար։ Նրա փաստաբանը, իր հերթին, պնդում է, որ գործը քաղաքական ենթատեքստ ունի, իսկ Ծառուկյանը պետք է ճանաչվեր տուժող, ոչ թե մեղադրյալ։

  • Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը գործակցել է Իսրայելի…

    Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը գործակցել է Իսրայելի…

  • «Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունները լիովին կարգավորվել են». Ալիև

    Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունները լիովին կարգավորվել են, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Շուշիի 4-րդ գլոբալ մեդիաֆորումում։

    «Ցանկանում եմ ևս մեկ անգամ նշել, որ մենք մեծ նշանակություն ենք տալիս Ռուսաստանի հետ հարաբերություններին։ Մենք նաև տեսել ենք ՌԴ պաշտոնատար անձանց, այդ թվում՝ նախագահ Պուտինի հայտարարությունները առայն, որ մեր երկրների միջև հարաբերությունները դրական դինամիկայովեն զարգանում։ Դուք հիշատակեցիք որոշակի դժվարություններ։ Այո, մենք երկուսս էլ տեղյակ ենք դրանց բոլորից։ Բայց գլխավորն այն է, որ այդ փուլն արդեն անցյալում է։ Ես կասեի, որ հարաբերությունները լիովին կարգավորվել են»,- ասել է Ալիևը։

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ու՞ր ա իրանց ժողովրդավարությունը

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ու՞ր ա իրանց ժողովրդավարությունը

  • Արտակարգ դեպք Գյումրիում․ 58 թաղամասի եկեղեցու բակում տեղի է ունեցել զանգվածային ծեծկռտուք, կա դանակահարված

    Երեկ երեկոյան արտակարգ դեպք է տեղի ունեցել Գյումրի քաղաքի 58 թաղամասի եկեղեցու բակում։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ մի խումբ անձանց միջև ծագած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում կիրառվել է նաև դանակ։ Արդյունքում առնվազն մեկ անձ դանակահարվել է։

    Դեպքի վայր են ժամանել իրավապահներն ու շտապօգնության աշխատակիցները։ Տուժածը տեղափոխվել է բուժհաստատություն, իսկ դեպքի հանգամանքները պարզվում են։ Ոստիկանությունն ու քննչական մարմինները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ միջադեպի բոլոր մասնակիցներին հայտնաբերելու և կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

  • Երևանում և հանրապետությունում հուլիսի կեսին սպասվում է առանց տեղումների եղանակ և քամու ուժգնացում


    Հասարակություն



    Երևանում հուլիսի 13-ի ցերեկը, ինչպես նաև 14-15-ը, սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 16-18-ին հատկապես երեկոյան ժամերին առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 13-18-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

    Հանրապետության տարածքում հուլիսի 13-ի ցերեկը և 14-ը նույնպես առանց տեղումների են լինելու։ Հուլիսի 15-16-ին կեսօրից հետո, ինչպես նաև 17-18-ի գիշերն ու կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, որոշ տեղերում հնարավոր է կարկուտ։ Քամին կլինի հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, իսկ ամպրոպի ժամանակ արագությունը կհասնի 16-20 մ/վ։

    Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում հուլիսի 13-17-ին հատկապես երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-18-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով։