Author: Balance2

  • Ռուբեն Վարդանյանի կինը հայտարարել է Բաքու կանանց մարդասիրական առաքելության նախապատրաստական ​​աշխատանքների մասին | Քաղաքականություն

    Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին այցելելու նպատակով կանանց  միջազգային մարդասիրական պատվիրակության՝ Բաքու այցի նախապատրաստման շրջանակում հրապարակային նամակներ եմ հղել միջազգային ևպետական այն կառույցներին, որոնց մասնակցությունից կարող է կախված լինել այցի կազմակերպումն ու պատվիրակության անդամների անվտանգությունը։ Այս մասին հայտարարություն է տարածել Բաքվում ազատազրկված Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերանիկա Զոնաբենդը։

    Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Նախաձեռնության նպատակը բացառապես մարդասիրական է. հանդիպել Ադրբեջանի Հանրապետության օմբուդսմենի հետ, տեսակցել Ադրբեջանում պահվող Հայաստանի քաղաքացիներին, նրանց փոխանցել հարազատների նամակները, լուսանկարներն ու թույլատրելի այլ անձնական իրեր։

    Հենց այդ պատճառով կարևոր եմ համարում  հանդես գալ բաց և հրապարակային՝ պաշտոնական ու դիվանագիտական ուղիների միջոցով: Առանձնահատուկ նշանակություն ունի հնարավոր այցի բոլոր փուլերի կանխատեսելիությունն ու համաձայնեցվածությունը՝ մուտքը Ադրբեջան, գերիների տեսակցության կազմակերպումը և պատվիրակության անդամների բարեհաջող վերադարձը։

    Մասնակիցների և նրանց ընտանիքների համար կարևոր է իմանալ, որ նախաձեռնությունը նախապատրաստվում է պաշտոնական ձևաչափով  և  անվտանգության երաշխիքների առկայությամբ, որպեսզի այն որևէվտանգ չներկայացնի նրանց կյանքի և անվտանգության համար։ Այս նպատակով ես բաց նամակներով դիմել եմ՝

    • Ադրբեջանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևային՝ խնդրելով աջակցել, որպեսզի այցը կազմակերպվի իր գրասենյակի հովանու ներքո և դրա իրականացման համար ստեղծվեն անհրաժեշտ պայմաններ։

    • Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգգերին՝ խնդրելով դիտարկել ԿԽՄԿ-ի մանդատի շրջանակում աջակցություն, խորհրդատվական օժանդակություն կամ մասնակցություն ցուցաբերելու հնարավորությունը։

    • Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով տեղեկացնել ՀՀ կառավարության կողմից հնարավոր քայլերի, համակարգման կամ գործնական աջակցության մասին։

    • Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասին՝ դիվանագիտական ուշադրության և եվրոպական կառույցների կողմից հնարավոր աջակցության խնդրանքով:

    Երկարատև կալանքի տակ գտնվող մարդկանց համար նման նախաձեռնությունը մեծ նշանակություն ունի։ Նրանց առողջական վիճակը, պահման պայմանները և ընտանիքների հետ կապը չպետք է մատնվեն անուշադրության կամ կախված լինեն պատահականությունից։  

    Խոսքը մարդու հիմնարար իրավունքի մասին է՝ իմանալ, թե ինչ է տեղի ունենում իրենց հարազատների հետ,  նրանց աջակցության խոսքեր փոխանցելու հնարավորություն ունենալ և համոզվել, որ իրենք մոռացված չեն։

  • Հրդեհ է բռնկվել Արագածոտնի Անտառուտ գյուղի ռեստորանային համալիրներից մեկի տարածքում. ՆԳՆԻնչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար. ՆԳՆ-ն իրազեկում է. ՏեսանյութԱբովյանում շուրջ 80 մլն դրամ արժողությամբ զբոսայգու հողամասը կվերադարձվի համայնքին «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձի կողմից ընտրողներին ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱռաջին 6-8 ամիսներին մեզ հաջողվել է մարել 50 մլն ԱՄՆ դոլար ՀԷՑ-ի պարտավորություններից, քանի որ սեփականատերերին և նրանց ուղղակի կամ անուղղակի փոխկապակցված շրջանակներին չի հաջողվել այլևս ֆինանսական մի շարք առերևույթ մեքենայությունների. Ռոմանոս ՊետրոսյանՍևանա լճի տարբեր հատվածներից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 100

    Հրդեհ է բռնկվել Արագածոտնի Անտառուտ գյուղի ռեստորանային համալիրներից մեկի տարածքում. ՆԳՆԻնչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար. ՆԳՆ-ն իրազեկում է. ՏեսանյութԱբովյանում շուրջ 80 մլն դրամ արժողությամբ զբոսայգու հողամասը կվերադարձվի համայնքին «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձի կողմից ընտրողներին ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱռաջին 6-8 ամիսներին մեզ հաջողվել է մարել 50 մլն ԱՄՆ դոլար ՀԷՑ-ի պարտավորություններից, քանի որ սեփականատերերին և նրանց ուղղակի կամ անուղղակի փոխկապակցված շրջանակներին չի հաջողվել այլևս ֆինանսական մի շարք առերևույթ մեքենայությունների. Ռոմանոս ՊետրոսյանՍևանա լճի տարբեր հատվածներից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 1001 հատ խեցգետնորսիչ, 161 հատ ձկնորսական ցանց

  • ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագրի ամբողջական տեքստը հրապարակվել է․ CNN

    CNN-ը հրապարակել է ԱՄՆ-ի և Իրանի միջև կնքված 14 կետանոց փոխըմբռնման հուշագրի ամբողջական տեքստը, որը հայտնի է որպես «Իսլամաբադի հուշագիր»։

    Փաստաթուղթը նախատեսում է Հորմուզի նեղուցի բացումը միջազգային առևտրի համար, Իրանի դեմ նավթային և ֆինանսական պատժամիջոցների աստիճանական վերացումը և սահմանում է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ապագա բանակցությունների շրջանակը։

    Հուշագրի 14 կետերը ներկայացված են ստորև.

    1. Միացյալ Նահանգները, Իրանի Իսլամական Հանրապետությունը և ներկայիս հակամարտության մեջ նրանց դաշնակիցները ստորագրում են այս փոխըմբռնման հուշագիրը՝ բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, ռազմական գործողությունների անհապաղ և մշտական դադարեցման հասնելու համար։ Կողմերը պարտավորվում են չսկսել ռազմական գործողություններ միմյանց դեմ, զերծ մնալ ուժի սպառնալիքից կամ կիրառումից և պահպանել Լիբանանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Այս դրույթները կվերահաստատվեն վերջնական համաձայնագրում։

    2. Միացյալ Նահանգները և Իրանը պարտավորվում են հարգել միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և չմիջամտել միմյանց ներքին գործերին։

    3. Կողմերը պարտավորվում են ավարտել վերջնական համաձայնագրի շուրջ բանակցությունները առավելագույնը 60 օրվա ընթացքում՝ փոխադարձ համաձայնությամբ երկարաձգման հնարավորությամբ։

    4. Ստորագրումից անմիջապես հետո Միացյալ Նահանգները կսկսի վերացնել Իրանի շուրջ ծովային շրջափակումը և բոլոր խոչընդոտները՝ այն լիովին վերացնելով 30 օրվա ընթացքում։ Այս ընթացքում նավագնացությունը կվերականգնվի պատերազմից առաջ եղած մակարդակին։ Միացյալ Նահանգները նաև պարտավորվում է դուրս բերել ուժերը Իրանի անմիջական տարածաշրջանից վերջնական համաձայնագրի կնքումից հետո 30 օրվա ընթացքում։

    5. Իրանը կապահովի առևտրային նավերի անվտանգ և անմաքս անցումը Պարսից ծոցով և Օմանի ծովով։ Այս ռեժիմը կիրականացվի 60 օրվա ընթացքում։ Լրիվ կարգավորումը պետք է տեղի ունենա 30 օրվա ընթացքում՝ հաշվի առնելով ականազերծումը և խոչընդոտների վերացումը։

    6. Միացյալ Նահանգները պարտավորվում է համագործակցել տարածաշրջանային գործընկերների հետ՝ Իրանի վերակառուցման և տնտեսական զարգացման համար առնվազն 300 միլիարդ դոլարի ֆինանսական ծրագիր մշակելու համար։ 7. Միացյալ Նահանգները պարտավորվում է փուլ առ փուլ վերացնել Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները, ներառյալ ՄԱԿ-ի և ԱԷՄԳ-ի պատժամիջոցները, ինչպես նաև իր սեփական առաջնային և երկրորդային սահմանափակումները։ Իրանը հաստատում է, որ չի ձգտի միջուկային զենք մշակել։

    8. Հարստացված նյութերի հարցը կլուծվի ԱԷՄԳ-ի հսկողության ներքո։

    9. Մինչև վերջնական համաձայնության հասնելը, կողմերը կպահպանեն ստատուս քվոն. Իրանը չի փոխի իր միջուկային ծրագիրը, իսկ Միացյալ Նահանգները չի կիրառի նոր պատժամիջոցներ կամ չի մեծացնի իր ռազմական ներկայությունը։

    10. Միացյալ Նահանգները կտրամադրի արտոնություններ իրանական նավթի արտահանման և ֆինանսական գործարքների համար մինչև պատժամիջոցների լիակատար վերացումը։

    11. Միացյալ Նահանգները պարտավորվում է ապաշրջափակել Իրանի սառեցված և սահմանափակված ակտիվները։

    12. Կողմերը կստեղծեն հատուկ մեխանիզմ՝ համաձայնագրի իրականացումը վերահսկելու համար։

    13. Հիմնական դրույթների իրականացումը սկսվելուց հետո կողմերը կսկսեն բանակցություններ վերջնական համաձայնագրի մնացած դրույթների վերաբերյալ։

    14. Վերջնական համաձայնագիրը կհաստատվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պարտադիր բանաձևով։

  • Opta-ի համաձայն՝ ո՞ր հավաքականն է Մոնդիալ-2026-ի հաղթողի գլխավոր հավակնորդը

    Բրիտանական վերլուծական Opta ընկերության սուպերհամակարգիչը 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչների մեկնարկից առաջ Արգենտինայի հավաքականին այլևս չի ներառում մրցաշարի հաղթողի գլխավոր երեք հավակնորդների թվում։ Այդ մասին հաղորդվում է ընկերության պաշտոնական կայքում։

    Արգենտինայի հավաքականը ներկայում զբաղեցնում է չորրորդ տեղը։ Նրա՝ աշխարհի չեմպիոն դառնալու հավանականությունը գնահատվում է 15,9%։ Մինչև 1/8 եզրափակիչները Արգենտինան երկրորդ տեղում էր, իսկ հաղթելու հավանականությունը գնահատվում էր 16,32%։

    Մրցաշարի գլխավոր ֆավորիտը շարունակում է մնալ Ֆրանսիայի հավաքականը՝ 27,62% հաղթելու հավանականությամբ։ Ընդ որում, նախորդ փուլից առաջ այդ ցուցանիշը կազմում էր 28,89%։ Ֆրանսիայի գլխավոր մրցակիցը, ըստ սուպերհամակարգչի, Իսպանիայի հավաքականն է, որի հաղթելու հավանականությունը զգալիորեն աճել է՝ 12,96%-ից հասնելով 21,54%-ի։

    Լավագույն եռյակը եզրափակում է Անգլիայի հավաքականը՝ 17,06% հաղթելու հավանականությամբ։ Անգլիացիների շանսերը նախորդ փուլի համեմատ ավելի քան կրկնապատկվել են․ մինչ այդ դրանք գնահատվում էին 8,14%։

    Սուպերհամակարգչի կանխատեսմամբ՝ աշխարհի առաջնությունում հաղթելու ամենաքիչ հավանականությունն ունեն Նորվեգիայի (6,50%), Մարոկկոյի (4,04%), Բելգիայի (3,86%) և Շվեյցարիայի (3,46%) հավաքականները։ Այս թիմերից յուրաքանչյուրի համար աշխարհի չեմպիոնի տիտղոսը կարող է դառնալ պատմության մեջ առաջինը։

    2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անցկացվում է ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։ Առաջին անգամ մրցաշարին մասնակցում են 48 հավաքականներ։

    Առաջնությունն ավարտվելու է հուլիսի 19-ին։

  • Այսօր դա կարող է լինել Ծառուկյանը, վաղը՝ ցանկացած գործիչ, երբ իրավունքը ստորադասվում է վենդետային. Genesis Armenia





    «Genesis Armenia» ուղեղային կենտրոն-հիմնադրամը հայտարարություն է տարածել.

    «Այսօր, երբ ԲՀԿ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ ցուցադրաբար տարան Քննչական կոմիտե, Հայաստանի քաղաքական կյանքում հերթական անգամ հատվեց այն սահմանը, որը բաժանում է օրենքի գերակայությունը քաղաքական հաշվեհարդարից։ Երբ պետական ուժային մեքենան օգտագործվում է ոչ միայն քրեական վարույթ իրականացնելու, այլև մարդու քաղաքական հեղինակությունը հրապարակավ խորտակելու համար, վտանգվում է հենց պետության իրավական հիմքը։

    Ցուցադրական կադրերը, հրապարակային նվաստացման մթնոլորտը, ոչ անհրաժեշտ ուժի ցուցադրումը և դրան հաջորդած երկու ամսվա կալանքը շատերի համար դարձան ոչ թե արդարադատության, այլ քաղաքական վրեժխնդրության խորհրդանիշ, ինչին ՀՀ հասարակությունն ու աշխարհասփյուռ հայությունը ականատեսն են վերջին 8 տարում։

    Եթե իշխանությունը վստահ է իր իրավական դիրքորոշմանը, ապա այդ մասին պարտավոր է խոսել դատարանում՝ ապացույցներով, այլ ոչ թե տեսախցիկների առջև կազմակերպված ուժային ցուցադրական ներկայացումներով։

    Քաղաքական հակառակորդին նվաստացնելն իշխանությանը երբեք չի դարձնում ավելի ուժեղ․ հակառակը, դա հերթական անգամ ապացուցում է, որ Հայաստանում կեղծված ընտրություններով վերարտադրված ՔՊ իշխանության օրոք պետական ինստիտուտները վերածվել են քաղաքական անհաշտ և անհանդուրժող պայքարի գործիքների։ Երբ ԱԱԾ-ն և մյուս իրավապահ մարմինները հանրության աչքում սկսում են ընկալվել որպես իշխանության քաղաքական կամակորությունները կյանքի կոչող ռոբոտ-մեխանիզմներ, կասկածի տակ է դրվում նրանց անկախությունն ու ամբողջ իրավապահ համակարգի հեղինակությունը։

    Այսօր դա կարող է լինել Գագիկ Ծառուկյանը, վաղը՝ ցանկացած այլ ընդդիմադիր գործիչ, լրագրող, հասարակական ակտիվիստ կամ պարզապես իշխանությանը քննադատող քաղաքացի։ Երբ իրավունքն ստորադասվում է քաղաքական վենդետային ու նպատակահարմարությանը, վտանգվում է յուրաքանչյուրի ազատությունն ու անվտանգությունը։

    Պետությունը չի հզորանում ցուցադրական ձերբակալություններով, նվաստացնող կադրերով և քաղաքական հակառակորդների մեկուսացմամբ։ Ուժեղ պետությունը կառուցվում է օրենքի անաչառ կիրառմամբ, դատարանների անկախությամբ և այն սկզբունքով, որ նույնիսկ կոմպրոմիսի չգնացող քաղաքական հակառակորդն ունի արժանապատվության և արդար դատաքննության անքակտելի իրավունք։

    Պատմությունը բազմիցս ապացուցել է, որ քաղաքական հաշվեհարդարի ճանապարհն ընտրած իշխանությունները ժամանակավորապես կարող են լռեցնել իրենց հակառակորդներին, սակայն երբեք չեն կարող այդ ճանապարհով ամրապնդել պետությունը։ Նրանք միայն խորացնում են հասարակական բաժանումները, թուլացնում պետական ինստիտուտները և խարխլում այն վստահությունը, որի վրա պետք է հենվի ցանկացած ժողովրդավարական և իրավական պետություն»։



    դիտվել է 298 անգամ

  • Զոնաբենդը դիմել է մի շարք կառույցներին Բաքու մարդասիրական այցին աջակցելու խնդրանքով

    Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին այցելելու նպատակով կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության՝ Բաքու այցի նախապատրաստման շրջանակում Վերոնիկա Զոնաբենդը հրապարակային նամակներ է հղել միջազգային և պետական այն կառույցներին, որոնց մասնակցությունից կարող է կախված լինել այցի կազմակերպումն ու պատվիրակության անդամների անվտանգությունը։

    «Նախաձեռնության նպատակը բացառապես մարդասիրական է. հանդիպել Ադրբեջանի Հանրապետության օմբուդսմենի հետ, տեսակցել Ադրբեջանում պահվող Հայաստանի քաղաքացիներին, նրանց փոխանցել հարազատների նամակները, լուսանկարներն ու թույլատրելի  այլ անձնական իրեր։

     

    Հենց այդ պատճառով կարևոր եմ համարում  հանդես գալ բաց և հրապարակային՝ պաշտոնական ու դիվանագիտական ուղիների միջոցով:

     

    Առանձնահատուկ նշանակություն ունի հնարավոր այցի բոլոր փուլերի կանխատեսելիությունն ու համաձայնեցվածությունը՝ մուտքը Ադրբեջան, գերիների տեսակցության կազմակերպումը և պատվիրակության անդամների բարեհաջող վերադարձը։ Մասնակիցների և նրանց ընտանիքների համար կարևոր է իմանալ, որ նախաձեռնությունը  նախապատրաստվում է պաշտոնական ձևաչափով  և  անվտանգության երաշխիքների առկայությամբ, որպեսզի այն որևէ վտանգ չներկայացնի նրանց կյանքի և անվտանգության համար»,- նշել է Վերոնիկա Զոնաբենդը։

     

    Այս նպատակով նա բաց նամակներով դիմել է՝

     

    – Ադրբեջանի մարդու իրավունքների  պաշտպան Սաբինա Ալիևային՝ խնդրելով աջակցել, որպեսզի այցը կազմակերպվի իր գրասենյակի հովանու ներքո և դրա իրականացման համար ստեղծվեն անհրաժեշտ պայմաններ։

    – Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգգերին՝ խնդրելով դիտարկել ԿԽՄԿ-ի մանդատի շրջանակում աջակցություն, խորհրդատվական օժանդակություն կամ մասնակցություն ցուցաբերելու հնարավորությունը։

    – ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով տեղեկացնել ՀՀ կառավարության կողմից հնարավոր քայլերի, համակարգման կամ գործնական աջակցության մասին։ 

    – Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասին՝ դիվանագիտական ուշադրության և եվրոպական կառույցների կողմից հնարավոր աջակցության խնդրանքով:

     

    «Երկարատև կալանքի տակ գտնվող մարդկանց համար նման նախաձեռնությունը մեծ նշանակություն ունի։ Նրանց առողջական վիճակը, պահման պայմանները և ընտանիքների հետ կապը չպետք է մատնվեն  անուշադրության կամ կախված լինեն  պատահականությունից։  Խոսքը մարդու հիմնարար իրավունքի մասին է՝ իմանալ, թե ինչ է տեղի ունենում իրենց հարազատների հետ,  նրանց աջակցության խոսքեր փոխանցելու  հնարավորություն ունենալ և համոզվել, որ իրենք մոռացված չեն»,- շեշտել է Վերոնիկա Զոնաբենդը։

  • Օդի ջերմաստիճանը կնվազի – Սյունիք ՀԸ

    Երևանում հուլիսի 8-ի ցերեկը, 9-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17–20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 9-ի ցերեկը, 10-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

    Հանրապետության տարածքում հուլիսի 8-ի ցերեկը, 9-ի գիշերը շրջանների զգալի մասում, 9-ի ցերեկը, 10-13-ին՝ կեսօրից հետո առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ Հուլիսի 8-ի ցերեկը, 9-ի գիշերը առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Քամին`արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիս 8-ի ցերեկը կնվազի 2-4, 9-10-ին հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։

  • Կնյազ Հասանովը չորրորդ անգամ կվարի ԱԺ անդրանիկ նիստը. ինչ ունեցվածք ունի. «Ժողովուրդ»

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օգոստոսի 3-ին գումարվելու է Ազգային ժողովի նորընտիր կազմի անդրանիկ նիստը։ Ինչպես սահմանված է Սահմանադրությամբ և արդեն ձևավորված ավանդույթով, մինչև Ազգային ժողովի նախագահի ընտրությունը նիստը կվարի տարիքով ավագ պատգամավորը՝ 1945 թվականի հունվարի 17-ին ծնված Կնյազ Հասանովը։

    Սա արդեն չորրորդ անգամն է, երբ հենց նա է վարելու խորհրդարանի առաջին նիստը։ Կնյազ Հասանովը նույն առաքելությունն իրականացրել է նաև 2017, 2018 և 2021 թվականներին։

    Հասանովը 2026 թվականի խորհրդարանում ևս մանդատ է ստացել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ցուցակով՝ որպես ազգային փոքրամասնության ներկայացուցիչ։ Նա հանդիսանում է նաև Հայաստանի քրդական համայնքի ղեկավարը։

    «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է Կնյազ Հասանովի վերջին հինգ տարիների հայտարարագրերը՝ հասկանալու համար, թե ինչ ունեցվածքով է նորընտիր խորհրդարանի ամենատարեց պատգամավորը շարունակում իր պաշտոնավարումը։

    2025 թվականի հայտարարագրի համաձայն՝ պատգամավորի հիմնական անշարժ գույքը շարունակում է մնալ Կոտայքի մարզի Աբովյան համայնքում գտնվող համատեղ սեփականությամբ բնակարանը, որը ձեռք է բերվել 2008 թվականի հոկտեմբերի 22-ին՝ գնման եղանակով։ Հատկանշական է, որ եթե նախորդ տարիներին հայտարարագրերում առկա էր նաև 2000 թվականի արտադրության VOLKSWAGEN մակնիշի ավտոմեքենան, ապա 2025 թվականի հայտարարագրում որևէ ավտոմեքենա կամ այլ տրանսպորտային միջոց այլևս նշված չէ։

    Դրամական միջոցների մասով 2025 թվականի սկզբին նա ունեցել է 1 մլն դրամ կանխիկ գումար, իսկ տարվա վերջում՝ արդեն 1,5 մլն դրամ, այսինքն՝ կանխիկ միջոցներն աճել են 500 հազար դրամով։

    2025 թվականին Կնյազ Հասանովի ընդհանուր եկամուտը կազմել է 13 մլն 831 հազար 244 դրամ։ Այդ գումարից 1 մլն 32 հազար դրամը եղել է կենսաթոշակ, իսկ 12 մլն 799 հազար 244 դրամը՝ Ազգային ժողովի աշխատակազմից ստացած աշխատավարձն ու դրան հավասարեցված վճարումները։

    2024 թվականի հայտարարագիրը նույնպես էական փոփոխություններ չի արձանագրել։ Պատգամավորը շարունակել է հայտարարագրել նույն բնակարանը՝ Աբովյանում, ինչպես նաև 2000 թվականի արտադրության VOLKSWAGEN ավտոմեքենան, որը ձեռք էր բերել 2010 թվականի մարտի 23-ին՝ գնման եղանակով։

    2024 թվականի սկզբին նրա կանխիկ միջոցները կազմել են 1 մլն դրամ, իսկ տարվա վերջում՝ 1,5 մլն դրամ։

    2024 թվականի ընդհանուր եկամուտը կազմել է 11 մլն 4 հազար 472 դրամ, որից 900 հազար դրամը՝ կենսաթոշակ, իսկ 10 մլն 104 հազար 472 դրամը՝ Ազգային ժողովից ստացած աշխատավարձը։

    2023 թվականի հայտարարագրի համաձայն՝ պատգամավորի գույքային պատկերը կրկին նույնն է եղել։ Նա հայտարարագրել է Աբովյանի բնակարանը և 2000 թվականի արտադրության VOLKSWAGEN ավտոմեքենան։

    Տարվա սկզբին կանխիկ դրամ չի ունեցել, սակայն տարվա վերջում հայտարարագրել է 1 մլն դրամ կանխիկ միջոց։

    Նրա ընդհանուր տարեկան եկամուտը կազմել է 11 մլն 677 հազար 710 դրամ, որից 919 հազար 800 դրամը՝ կենսաթոշակ, իսկ 10 մլն 757 հազար 910 դրամը՝ Ազգային ժողովից ստացած աշխատավարձը։

    2022 թվականի հայտարարագրում ևս փոփոխություններ գրեթե չեն եղել։ Պատգամավորը պահպանել է Աբովյանում գտնվող համատեղ սեփականությամբ բնակարանը և 2000 թվականի արտադրության VOLKSWAGEN ավտոմեքենան։ Տարվա ընթացքում նոր գույք կամ մեքենա չի ձեռք բերել և որևէ գույք չի օտարել։

    Տարվա ընդհանուր եկամուտը կազմել է 9 մլն 272 հազար 530 դրամ, որից 876 հազար դրամը՝ կենսաթոշակ, իսկ 8 մլն 396 հազար 530 դրամը՝ Ազգային ժողովի աշխատակազմից ստացած աշխատավարձը։

    2021 թվականի հայտարարագրի համաձայն՝ պատգամավորը նույնպես ունեցել է միայն Աբովյանի բնակարանը և 2000 թվականի արտադրության VOLKSWAGEN ավտոմեքենան։ Այդ տարի ևս նոր գույք կամ մեքենա չի ձեռք բերել, ոչ էլ օտարել է ունեցվածքը։

    2021 թվականի ընդհանուր եկամուտը կազմել է 8 մլն 647 հազար 250 դրամ։ Այդ գումարից 7 մլն 807 հազար 250 դրամը եղել է պատգամավորական աշխատավարձ, իսկ 840 հազար դրամը՝ կենսաթոշակ։

    Այսպիսով, վերջին հինգ տարիների հայտարարագրերը ցույց են տալիս, որ Կնյազ Հասանովի գույքային վիճակում էական փոփոխություններ չեն եղել։ Նրա հիմնական անշարժ գույքը շարունակում է մնալ Աբովյանում գտնվող բնակարանը, մինչև 2024 թվականը հայտարարագրերում առկա է եղել նաև 2000 թվականի արտադրության VOLKSWAGEN ավտոմեքենան, որը 2025 թվականի հայտարարագրում այլևս չի նշվում։ Միաժամանակ, տարեցտարի աճել են պատգամավորի հայտարարագրված եկամուտները՝ 2021 թվականի 8,6 մլն դրամից հասնելով 2025 թվականին 13,8 մլն դրամի, իսկ 2023 թվականից սկսած նա նաև սկսել է հայտարարագրել կանխիկ դրամական միջոցներ, որոնք 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 1,5 մլն դրամ»։

  • Իրանը պատասխան կտա ԱՄՆ-ի ագրեuիային. Իրանի ԶՈւ

    Իրանը պատասխան կտա ԱՄՆ-ի ագրեuիային. Իրանի ԶՈւԻրանը պատասխան կտա ԱՄՆ-ի ագրեսիային և թույլ չի տա միջամտություն Հորմուզի նեղուցի կառավարմանը: Այս մասին հայտնել է Իրանի ԶՈՒ «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատարությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

    «Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը վճռական պատասխան կտան ԱՄՆ-ի ագրեսիային և ահաբեկչական գործողություններին և ոչ մի պարագայում թույլ չեն տա նրանց միջամտել Հորմուզի նեղուցի գործերին և կառավարել այն»,- գործակալությունը մեջբերում է հրամանատարության խոսքերը։

    Ավելի վաղ ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել էր Իրանին հասցված հզոր հարվածների շարքի մասին՝ ի պատասխան Իրանի կողմից Հորմուզի նեղուցում երեք նավերի վրա, իբր, կատարված հարձակումների։

  • Այս իշխանությունը ցուցադրական դաժանություն է գործադրում ընդդիմադիրներին «պատժելու» համար. Անահիտ Ադամյան

    Այս իշխանությունը ցուցադրական դաժանություն է գործադրում ընդդիմադիրներին «պատժելու» համար. Անահիտ Ադամյան