Author: Balance2

  • Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան


    Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան


    Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն


    Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը


    Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը


    Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը


    Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


    Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը

  • Սերժ Սարգսյանը չի առարկում, որ իր գործով դատական նիստերը շարունակվեն իր բացակայությամբ. պաշտպան

    Սերժ Սարգսյանը չի առարկում, որ իր գործով դատական նիստերը շարունակվեն իր բացակայությամբ. պաշտպան

  • «Զանգեզուրի միջանցքը» կարևոր նախագիծ է. ԱՄՆ-ում դա հասկացան․ Ալիև

    «Զանգեզուրի միջանցքը» կարևոր նախագիծ է, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հերթական անգամ բարձրաձայնելով իրենց նկրտումների մասին։

    «ԱՄՆ-ում հասկացան, որ Զանգեզուրի միջանցքը կարևոր նախագիծ է, քանի որ այն կկապի Ադրբեջանը նրա Նախիջևանի էքսկլավի հետ։ Նրանք շատ արդյունավետ աշխատեցին՝ կարողանալով բացատրել Հայաստանին, որ Հայաստանն ինքը ունի խաղաղության կարիքը։ Իհարկե, Սպիտակ տանը պատմական հանդիպման ժամանակ նախագահ Թրամփը, Հայաստանի վարչապետի և ինձ հետ միասին, ստորագրեցինք համատեղ հայտարարություն։ Միևնույն ժամանակ, երկու երկրների արտաքին գործերի նախարարները նախաստորագրեցին խաղաղության համաձայնագիրը», -ասել է Ալիևը։

  • Հայաստանում առաջին անգամ իրականացվել է ՄՌՏ հսկողությամբ…

    Հայաստանում առաջին անգամ իրականացվել է ՄՌՏ հսկողությամբ…

  • ԵՄ-ը Հայաստանում նոր առաքելություն է սկսում

    Եվրամիությունը Հայաստանում նոր գործընկերային առաքելություն կստեղծի։ Ինչպես հայտնել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը, համապատասխան որոշումը Բրյուսելում կհամաձայնեցնեն ԵՄ անդամ երկրների արտգործնախարարները։

    Առաքելության հիմնական նպատակը լինելու է Հայաստանին օգնություն ցուցաբերելը հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու, ինչպես նաև տեղեկատվական մանիպուլյացիաների ու արտաքին միջամտությունների դեմ պայքարում։

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բանվորն է տուժում, ուրիշ ոչ ոք, մեզ են գործից գցում դուրս

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բանվորն է տուժում, ուրիշ ոչ ոք, մեզ են գործից գցում դուրս

  • Այս պահին խայտառակ վիճակ է Վրաստան-Հայաստան սահմանին, երեխաներ են ուշшգնաց եղել – ԱՄԲԻՈՆ NEWS

    Ինչպես պատմում է Ambion.news-ի թղթակիցը, այսօր տուն են վերադառնում Հայաստանից օրեր առաջ Քոբուլեթի համերգի մեկնած պարի խմբերի անդամ երեխաներն ու նրանց ծնողները։ Վրացի սահմանապահները քիչ են, ինչի հետևանքով սպասարկումը խիստ դանդաղ է ընթանում։

    Տապի, քաշքշուքի, նյարդային վիճակի հետևանքով մի քանի երեխա է վատացել, գրանցվել են ուշաթափության դեպքեր։

  • Հայտարարվել է 1 տարեկան երեխայի մահը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում


    Հասարակություն



    Հուլիսի 13-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մեկ տարեկան երեխա՝ բազմակի վնասվածքներով և սրտի կանգով։

    Բժշկական կենտրոնի վերակենդանացման թիմը և մասնագետները անմիջապես իրականացրել են բոլոր անհրաժեշտ վերակենդանացման միջոցառումները։

    Վնասվածքների ծանրության պատճառով երեխայի սրտի գործունեությունը վերականգնել չի հաջողվել, և արձանագրվել է կենսաբանական մահ։

    Բժշկական կենտրոնի անձնակազմը ցավակցություն է հայտնում երեխայի ընտանիքին և կիսում նրանց վիշտը։




  • Բախվել են Արմավիր-Երևան երթուղին սպասարկող ավտոբուսն ու «SHACMAN» բեռնատարը | Հասարակություն

    Այսօր՝ հուլիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 15:10-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 20-րդ կիլոմետրին բախվել են Արմավիր-Երևան երթուղին սպասարկող ավտոբուսն ու «SHACMAN» մակնիշի բեռնատարը։

    Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

    Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Վանիկ Սաղոյանի և ծառայության ավագ տեսուչ Արթուր Խաչատրյանի գլխավորությամբ։

    Վթարի փաստով ՊԾ Արմավիրի մարզի գումարտակում նախապատրաստվում են նյութեր, իրավապահները պարզում են վարորդների ինքնությունը։

  • Որոշ շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ





    Երևան քաղաքում՝

    Հուլիսի 13-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 13-15-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15մ/վ արագությամբ։

    Հանրապետության տարածքում`

    Հուլիսի 13-ի, 16-ի և 17-ի կեսօրից հետո առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 14-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։ Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում hուլիսի 13-17-ին առավելապես երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ։ Օդի ջերմաստիճանը, որ հուլիսի 12-ի ցերեկն առանձին լեռնային շրջաններում վազել էր 2-3 աստիճանով, Լոռիում և Տավուշում՝ 4-6 աստիճանով, հուլիսի 13-14-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա։ Արարատյան դաշտում նշված օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

     




    դիտվել է 270 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը


    Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը


    Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը


    Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


    Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը


    Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


    Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը


    Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը


    Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը