Բախվել են Արմավիր-Երևան երթուղին սպասարկող ավտոբուսն ու «SHACMAN» բեռնատարը | Հասարակություն

Written by

in

Այսօր՝ հուլիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 15:10-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 20-րդ կիլոմետրին բախվել են Արմավիր-Երևան երթուղին սպասարկող ավտոբուսն ու «SHACMAN» մակնիշի բեռնատարը։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Վանիկ Սաղոյանի և ծառայության ավագ տեսուչ Արթուր Խաչատրյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով ՊԾ Արմավիրի մարզի գումարտակում նախապատրաստվում են նյութեր, իրավապահները պարզում են վարորդների ինքնությունը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *