Երևանում և հանրապետությունում հուլիսի կեսին սպասվում է առանց տեղումների եղանակ և քամու ուժգնացում

Written by

in


Հասարակություն



Երևանում հուլիսի 13-ի ցերեկը, ինչպես նաև 14-15-ը, սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 16-18-ին հատկապես երեկոյան ժամերին առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 13-18-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Հանրապետության տարածքում հուլիսի 13-ի ցերեկը և 14-ը նույնպես առանց տեղումների են լինելու։ Հուլիսի 15-16-ին կեսօրից հետո, ինչպես նաև 17-18-ի գիշերն ու կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, որոշ տեղերում հնարավոր է կարկուտ։ Քամին կլինի հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, իսկ ամպրոպի ժամանակ արագությունը կհասնի 16-20 մ/վ։

Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում հուլիսի 13-17-ին հատկապես երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-18-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով։




Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *