Տիգրան Գաբրիելյանն ազատվել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից | Հայաստան

Written by

in

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ Տիգրան Գաբրիելյանն ազատվել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից։

Քաղաքապետարանի հաղորդմամբ՝ որոշման համար իրավական հիմք են հանդիսացել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» և «Հանրային ծառայության մասին» օրենքների համապատասխան հոդվածները։ Որպես որոշման հիմք է ընդունվել Տիգրան Գաբրիելյանի սեփական դիմումը։

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի պարտականությունների ժամանակավոր կատարումը վերապահվել է նույն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Վիգեն Չիլինգարյանին:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *