Author: Balance2

  • ԵՄ-ը Հայաստանում նոր առաքելություն կսկսի

    Եվրամիությունը Հայաստանում նոր գործընկերային առաքելություն կստեղծի։ Ինչպես հայտնել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը, համապատասխան որոշումը Բրյուսելում կհամաձայնեցնեն ԵՄ անդամ երկրների արտգործնախարարները։

    Առաքելության հիմնական նպատակը լինելու է Հայաստանին օգնություն ցուցաբերելը հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու, ինչպես նաև տեղեկատվական մանիպուլյացիաների ու արտաքին միջամտությունների դեմ պայքարում։

  • Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից

    Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմմամբ Տիգրան Գաբրիելյանն ազատվել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից։

    Ավելի վաղ  հայտնել  էինք, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում նշանակվել է Սաշա Կատվալյանը։


    Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ նշանակվել է վարչական շրջանի ղեկավար։

  • Իրանը եղել է և կմնա Հորմուզի նեղուցի տերը. Արաղչի

    Թեհրանը միշտ վերահսկողություն է իրականացրել Հորմուզի նեղուցի նկատմամբ, կշարունակի կառավարել այն նաև ապագայում։ Այդմասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

    «Իրանը միշտ եղել է Հորմուզի նեղուցի պահապանը և կմնա այդպիսին ընդմիշտ»,- գրել է նա X սոցիալական ցանցի իր էջում։

    Արաղչին մեկնաբանել է նաև այս ջրային զարկերակի նկատմամբ վերահսկողություն հաստատելու և անվտանգության ապահովման դիմաց 20% տուրք գանձելու մտադրության վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները։ «Անշուշտ, 20%-ը չափազանց շատ է: Մենք արդար կլինենք»,- նշել է Իրանի արտգործնախարարը։

  • Քարայծերը Խուստուփի լանջերին. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ…

    Քարայծերը Խուստուփի լանջերին. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ…

  • ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին Հորմուզի նեղուցի շրջանում

    Հուլիսի 12-ի լույս 13-ի գիշերը, ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է Իրանի դեմ նոր հարվածների մասին։ Նպատակն է շարունակել խաթարել Իսլամական Հանրապետության կարողությունը՝ անարգել հարձակվելու «Հորմուզի նեղուցով անցնող քաղաքացիական նավաստիների և առևտրային նավերի վրա»,- գրել է ԱՄՆ զինված ուժերը սոցիալական ցանցերում։

    Իրանական պետական ​​հեռուստատեսությունը՝ IRIB-ը, հաղորդել է, որ պայթյուններ են տեղի ունեցել Բանդար Աբբաս նավահանգստից արևմուտք, Սիրիկ քաղաքի մոտ և Ղեշմ կղզում, ինչպես նաև Հորմուզի նեղուցի մոտ գտնվող Ջասկ քաղաքում։ Կառավարամետ Mehr լրատվական գործակալությունը հաղորդել է Ղեշմ կղզում մեկ զոհի և երկու վիրավորի մասին։

    Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը, որով Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմից առաջ անցնում էր համաշխարհային նավթային առևտրի մոտ 20 տոկոսը, «փակ կմնա մինչև հետագա ծանուցում և տարածաշրջանում ամերիկյան միջամտությունների ավարտը»։ ԱՄՆ բանակը հերքել է այդ հայտարարությունը։ «Իրանը չի վերահսկում նեղուցը։ Նավագնացությունը շարունակվում է»,- հայտարարել է CENTCOM-ը։ Նախագահ Դոնալդ Թրամփը նույն հայտարարությունն արել է հուլիսի 12-ին։

  • Արաբկիրում Փաշինյանի հետ վիճած Արմինե Սողոյանին ազատել են աշխատանքից

    Արմինե Սողոյանի դուստր, փաստաբան Տաթևիկ Սողոյանը գրում է․

    Բոլորդ հարցնում էիք՝ ի՞նչ եղավ մայրիկիս աշխատանքի հարցը Փաշինյանի հետ «ջերմ» հանդիպումից հետո, ասեմ.

    Երևանի պոլիկլինիկայում 21 տարվա անբասիր աշխատանքից հետո որոշվեց մայրիկիս աշխատանքից ազատել ՀԱՍՏԻՔԻ ԿՐՃԱՏՄԱՆ հիմքով։

    Այսինքն՝ այսուհետ պոլիկլինիկան կունենա կանանց կոնսուլտացիայի բաժին, բայց չի ունենա բաժնի ղեկավար։ 

    Մի ամբողջ վարչական շրջանի հազարավոր կանայք, ներառյալ՝ ապագա մայրիկները, կմնան առանց բաժնի բազմափորձ ղեկավարի վերահսկողության։

    Իհարկե այս ամենի պաշտոնական պարզաբանումը՝ թե բա գումար չունենք, ավելի ծիծաղելի է դառնում, երբ համեմատում ես խրախճանքների վրա համայնքի միլիարդավոր դրամներով ծախսերի հետ։ 

    Ինչևէ, դրանց հետո կանդրադառնամ։                                                                                    

     

  • «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացել է բազմակի վնասվածքներով տեղափոխված 1 տարեկան երեխա

    Հուլիս 13-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մեկ տարեկան երեխա՝ բազմակի վնասվածքներով և սրտի կանգով․ հայտնում են ԲԿ-ից։

     

    «Բժշկական կենտրոնի վերակենդանացման թիմի և համապատասխան մասնագետների կողմից անմիջապես իրականացվել են անհրաժեշտ բոլոր համալիր վերակենդանացման միջոցառումները։

     

    Ցավոք, վնասվածքների ծանրության պատճառով երեխայի սրտի գործունեությունը վերականգնել չի հաջողվել, և արձանագրվել է կենսաբանական մահ։

     

    «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ողջ անձնակազմը խորին ցավակցություն է հայտնում երեխայի հարազատներին և կիսում կորստի ծանր վիշտը»,- ասված է հայտարարության մեջ։

     

     

  • Եվրոպայում ռեկորդային շոգի ալիքի հետևանքով ավելի քան 10 հազար լրացուցիչ մահվան դեպքեր են արձանագրվել




    Եվրոպական 27 երկրներում հունիսի վերջին գրանցված արտակարգ շոգի ալիքը հանգեցրել է ավելի քան 10 հազար լրացուցիչ մահվան դեպքերի, ըստ EuroMOMO ցանցի և եվրոպական առողջապահական կազմակերպությունների հրապարակած տվյալների։

    Մահվան դեպքերի մեծամասնությունը՝ ավելի քան 9 հազարը, գրանցվել է 65 և ավելի բարձր տարիքի մարդկանց շրջանում։ EuroMOMO տվյալները ստացված են Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի (ECDC) և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից։

    Ծայրահեղ շոգը կարող է առաջացնել ջերմային հարված և սրվել սրտանոթային, շնչառական հիվանդությունները, ինչը հատկապես վտանգավոր է տարեցների համար։

    Գիտնականները ընդգծել են, որ այս շոգի ալիքը հնարավոր չէր լինի առանց մարդու գործունեության հետևանքով առաջացած կլիմայական փոփոխությունների, որոնք բարձրացնում են շոգերի տևողությունն ու ինտենսիվությունը։

    Մահացության առավել բարձր մակարդակ է արձանագրվել Բելգիայում և Ֆրանսիայում, իսկ Իսպանիայում, Նիդեռլանդներում և Շվեյցարիայում այն եղել է միջին մակարդակի։


  • Ալիևն ասել է, որ Ադրբեջանը քննարկում է Եվրոպայի խորհրդից լիակատար դուրս գալու հարցը | Քաղաքականություն

    Երկուշաբթի օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ Ադրբեջանը քննարկում է Եվրոպայի խորհրդից դուրս գալու հարցը։ Այս մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

    Շուշիի չորրորդ գլոբալ մեդիա ֆորումում իր բացման ելույթում Ալիևը հայտարարել է.«Ես բացահայտ ասում եմ, որ Ադրբեջանը քննարկում է այս կազմակերպությունից լիակատար դուրս գալու հարցը»։

    «Սա պարզապես մեր անդամակցությունը կասեցնելու կամ սառեցնելու հարց չէ. մենք անպայման քննարկում ենք այս կառույցից դուրս գալու հարցը», – հավելել է նա։

    Ալիևը հավաստիացրել է, որ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը կապ է հաստատել իր հետ և խնդրել է  չանել դա, այլ գտնել իրավիճակը բարելավելու միջոց։

    Նրա խոսքով՝ շրջադարձային պահը 2024 թվականին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ադրբեջանական պատվիրակության քվեարկության իրավունքը կասեցնելու որոշումն էր։

    Հիշելով 2001 թվականին ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավարման ժամանակը, Ալիևը հարաբերությունների վատթարացումն անվանել է «ցավալի» և նշել, որ Բաքուն հետաքրքրված չէ լարվածության հետագա սրմամբ։

    «Նրանք պետք է վերականգնեն մեր պատվիրակության քվեարկության իրավունքը։ Դրանից հետո ադրբեջանական պատվիրակությունը կվերադառնա։ Մենք որևէ սխալ քայլ չենք ձեռնարկել։ Նրանք անարդար որոշում են կայացրել։ Հետևաբար,  պետք է նահանջեն և ընդունեն իրենց սխալները։ Ես բազմիցս արտահայտել եմ իմ մտահոգությունը», -հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

     

  • Ինչու՞ է Ալիևը «հիշել» Սամվել Կարապետյանին. Հրապարակ





    Պարզվեց, որ Ժոզեպ Բորելը (Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով նախկին բարձր ներկայացուցիչ) կապեր է պահպանել մի քանի կոռումպացված անձանց հետ, այդ թվում՝ Միջազգային դատարանի նախկին դատավոր պարոն Օկամպոյի հետ։

    « Պարզվում է, որ նրան ֆինանսավորել է ռուսաստանահայ օլիգարխը (նկատի է առնում Սամվել Կարապետյանին-խմբ,), որը ներկայումս տնային կալանքի տակ է Հայաստանում»։

    Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օկուպացված հայակական Շուշիում մեկնարկած 4-րդ գլոբալ մեդիա ֆորումի բացման ժամանակ։

    «Եվրահանձնաժողովի ներսում կար մեծ հակաադրբեջանական խումբ, և մենք հույս ունենք, որ պարոն Բորելը վերջապես հեռացել է քաղաքականությունից։ Այդ ժամանակվանից ի վեր մեր հարաբերությունները սկսել են բարելավվել։ Մասնավորապես, մենք տեսանք այդ հարաբերությունները վերսկսելու անհապաղ անհրաժեշտություն և աջակցեցինք այս նախաձեռնությանը», – հայտարարել է պետության ղեկավարը։

     




    դիտվել է 424 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը


    Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը


    Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը


    Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


    Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը


    Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


    Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը


    Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը


    Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը