Author: Balance2

  • Ունի՞ արդյոք Խուստուփ մագլցող ձախողված ղեկավարը տուրբուլենտությանը դիմակայելու պատկերացում․ Զաքարյան

    ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է․

    «ԱՄՆ ԶՈւ-ն հայտնել է, որ այսօրվանից վերսկսելու են Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը։ Նշվել է, որ շրջափակման մեջ կպահեն դեպի Իրանի նավահանգիստներ ուղևորվող և այնտեղից դուրս եկող նավերի մուտքն ու ելքը։ Կապահովվի միայն այն նավերի անվտանգ նավարկությունը, որոնք չեն խախտի շրջափակման պահանջները (բնականաբար՝ փող, վճար)։

    Զուգահեռաբար, ըստ The New York Times-ի, նախագահ Թրամփը պաշտոնապես տեղեկացրել է Կոնգրեսին՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների վերսկսման մասին:

    ԱՄՆ նախագահի և ԶՈւ այս հայտարարություններից հետո, նավթի գներն աճել են 8%-ով:

    Իրանը ևս ունի դիմադրության ու շահերի պաշտպանությանն ուղղված գործողությունների իր ծրագրերը: Արդեն իսկ օրինական թիրախներ են հայտարարվել այն երկրները, որոնք իր դեմ կհամագործակցեն ԱՄՆ-ի հետ: Թիրախավորված են հարակից երկրների ամերիկյան պատկանելիություն ունեցող օբյեկտները:

    Ֆրանսիայի և Անգլիայի նախաձեռնությամբ, 25 երկրների ղեկավարներ, «վճռականների կոալիցիայի» շրջանակներում հավաքվել և քննարկում են Ռուսաստանի դեմ Ուկրաինային աջակցելու, հետագա գործողություններին դիմակայելու, բալիստիկ և ռազմավարական ավելի հզոր հարվածներից պաշտպանվելու հարցերը:

    ՌԴ նախագահը խոստանում է մի քանի անգամ ավելի հզոր հարվածներ հասցնել Ուկրաինային:

    Տարածաշրջանային նոր սրացումներին զուգահեռ, Հարավային Կովկասում իր դիրքերն ամրապնդելու հավակնոտ ու ավելի կոշտ դիրքորոշումներով է հանդես եկել Ալիևը: Վերջինիս հայտարարությունների տողատակերից երևում է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը նրան այդքան էլ հետաքրքիր չէ: Ադրբեջանն այլ կերպ է տեսնում զարգացումներն ու դրանում իր դերակատարումը:

    Ակնհայտորեն, տարածաշրջանային տուրբուլենտության նոր փուլ է սկսվում…

    Հ.Գ. Խուստուփի լանջերով աննպատակ մագլցող՝ ամբողջովին ձախողված կառավարության ղեկավարն ու՞նի արդյոք սպասվող նոր տուրբուլենտությանը դիմակայելու մասին նվազագույն պատկերացում»:

  • Աննա Հակոբյանը Եթովպիա կգործուղվի – ԱՄԲԻՈՆ NEWS

    Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հուլիսի 19-21-ը ներառյալ կգործուղվի Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետություն (Ադիս Աբեբա)՝ «Խաղաղություն և կայուն զարգացում. փիլիսոփայական ուսումնասիրություն» խորագրով միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով։

    Այս մասին որոշումն այսօր՝ հուլիսի 13-ին, ստորագրել է վարչապետի պարտականությունները կատարող Մհեր Գրիգորյանը։

  • Ձախողված կառավարության ղեկավարն ու՞նի արդյոք սպասվող նոր տուրբուլենտությանը դիմակայելու մասին նվազագույն պատկերացում. Արտակ Զաքարյան


    Քաղաքականություն



    Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

    ԱՄՆ ԶՈւ-ն հայտնել է, որ այսօրվանից վերսկսելու են Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը։ Նշվել է, որ շրջափակման մեջ կպահեն դեպի Իրանի նավահանգիստներ ուղևորվող և այնտեղից դուրս եկող նավերի մուտքն ու ելքը։ Կապահովվի միայն այն նավերի անվտանգ նավարկությունը, որոնք չեն խախտի շրջափակման պահանջները (բնականաբար՝ փող, վճար)։

    Զուգահեռաբար, ըստ The New York Times-ի, նախագահ Թրամփը պաշտոնապես տեղեկացրել է Կոնգրեսին՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների վերսկսման մասին:

    ԱՄՆ նախագահի և ԶՈւ այս հայտարարություններից հետո, նավթի գներն աճել են 8%-ով:

    Իրանը ևս ունի դիմադրության ու շահերի պաշտպանությանն ուղղված գործողությունների իր ծրագրերը: Արդեն, իսկ օրինական թիրախներ են հայտարարվել այն երկրները, որոնք իր դեմ կհամագործակցեն ԱՄՆ-ի հետ: Թիրախավորված են հարակից երկրների ամերիկյան պատկանելիություն ունեցող օբյեկտները:

    Ֆրանսիայի և Անգլիայի նախաձեռնությամբ, 25 երկրների ղեկավարներ, «վճռականների կոալիցիայի» շրջանակներում հավաքվել և քննարկում են Ռուսաստանի դեմ Ուկրաինային աջակցելու, հետագա գործողություններին դիմակայելու, բալիստիկ և ռազմավարական ավելի հզոր հարվածներից պաշտպանվելու հարցերը:

    ՌԴ նախագահը խոստանում է մի քանի անգամ ավելի հզոր հարվածներ հասցնել Ուկրաինային:

    Տարածաշրջանային նոր սրացումներին զուգահեռ, Հարավային Կովկասում իր դիրքերն ամրապնդելու հավակնոտ ու ավելի կոշտ դիրքորոշումներով է հանդես եկել Ալիևը: Վերջինիս հայտարարությունների տողատակերից երևում է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը նրան այդքան էլ հետաքրքիր չէ: Ադրբեջանն այլ կերպ է տեսնում զարգացումներն ու դրանում իր դերակատարկումը:

    Ակնհայտորեն, տարածաշրջանային տուրբուլենտության նոր փուլ է սկսվում…

    Հ.Գ.

    Խուստուփի լանջերով աննպատակ մագլցող՝ ամբողջովին ձախողված կառավարության ղեկավարն ու՞նի արդյոք սպասվող նոր տուրբուլենտությանը դիմակայելու մասին նվազագույն պատկերացում:



  • Եվրոպայում շոգից մահացել է ավելի քան 10000 մարդ. հետազոտությունԶգուշացեք «մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներիցԿասեցվել է մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄԱյսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնըԲլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվումՀայցերը լինելու են շատ ծանր այդ ոչ բարեխիղճ լրատվամիջոցների համար: Հետո չասեք մամուլին ճնշում են: Դուք եք սկսել. Արայիկ Հարությունյան

    Եվրոպայում շոգից մահացել է ավելի քան 10000 մարդ. հետազոտությունԶգուշացեք «մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներիցԿասեցվել է մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄԱյսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնըԲլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվումՀայցերը լինելու են շատ ծանր այդ ոչ բարեխիղճ լրատվամիջոցների համար: Հետո չասեք մամուլին ճնշում են: Դուք եք սկսել. Արայիկ Հարությունյան

  • Թրամփը հայտարարել է Իրանի դեմ «պաշտպանական հարվածների» մասին

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսին պաշտոնապես ծանուցել է Իրանի դեմ ամերիկյան «պաշտպանական հարվածների» վերսկսման մասին, հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով ԱՄՆ նախագահի նամակին։

    «Ուրբաթ օրը Կոնգրեսի ղեկավարներին ուղարկված նամակում ԱՄՆ նախագահը գրել է, որ հուլիսի 7-ին ամերիկյան ուժերը «պաշտպանական հարվածներ» են հասցրել Իրանի տարածքում գտնվող թիրախներին»,– գրում է պարբերականը։

    Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը վերականգնում է Իրանի շրջափակումը, որը, նրա խոսքով, «կկանգնեցնի միայն իրանական նավերի կամ հաճախորդների մուտքն ու ելքը»։

  • Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության անկումը՝ նոր մարտահրավեր Հայաստանի տնտեսության համար. «Փաստ»





    «Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանի արտաքին առևտրի կառուցվածքում Ռուսաստանի Դաշնությունը տասնամյակներ շարունակ պահպանել է առանցքային դիրքը՝ հանդես գալով որպես երկրի խոշորագույն առևտրային գործընկերներից մեկը. ՌԴ-ն մշտապես եղել է առաջինը հայկական արտադրանքի արտահանման շուկաների, ռազմավարական նշանակություն ունեցող տնտեսական ուղղությունների և բազմաթիվ ոլորտների համար կայուն պահանջարկ ապահովող տնտեսությունների մեջ։ Հետևաբար, Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառության ցանկացած էական փոփոխություն անմիջական ազդեցություն է ունենում Հայաստանի տնտեսության, արտահանման հնարավորությունների, արտադրական համակարգի, ներդրումային միջավայրի, զբաղվածության, պետական բյուջեի եկամուտների և ընդհանուր տնտեսական կայունության վրա։

    Այդ տեսանկյունից առանձնահատուկ ուշադրության են արժանի հրապարակված տվյալները, ըստ որոնց, 2026 թվականի առաջին հինգ ամիսներին Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազել է 21,5 տոկոսով։ Վիճակագրական տվյալների համաձայն, 2026 թվականի հունվար-մայիս ամիսներին երկու երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը կազմել է 2,196 միլիարդ դոլար, մինչդեռ մեկ տարի առաջ նույն ժամանակահատվածում այն հասնում էր 2,763 միլիարդ դոլարի։ Միաժամանակ նվազել է նաև Ռուսաստանի տեսակարար կշիռը Հայաստանի ընդհանուր արտաքին առևտրաշրջանառության կառուցվածքում՝ 35,1 տոկոսից հասնելով 28 տոկոսի, ինչը փաստում է ոչ միայն բացարձակ ցուցանիշների, այլև հարաբերական դերակատարության փոփոխության մասին։

    Թվերի այս փոփոխությունն առաջին հայացքից կարող է ընկալվել որպես արտաքին առևտրի սովորական տատանում, սակայն իրականում այն շատ ավելի խորքային գործընթացների արտահայտություն է։ Հայաստանի տնտեսության առանձնահատկություններից մեկը միշտ եղել է այն, որ արտահանման զգալի մասը ձևավորվել է այնպիսի շուկաների հաշվին, որտեղ հայկական արտադրանքը տարիների ընթացքում ձեռք է բերել ճանաչում, սպառողական վստահություն և մրցակցային դիրքեր։ Այդ շուկաների շարքում Ռուսաստանը զբաղեցնում է բացառիկ տեղ, քանի որ հայկական գյուղատնտեսական արտադրանքը, սննդամթերքը, վերամշակող արդյունաբերության արտադրանքը, խմիչքները, թեթև արդյունաբերության մի շարք ապրանքներ, ինչպես նաև այլ ոլորտների արտադրանք հիմնականում ուղղվում են հենց ռուսական շուկա։ Հետևաբար, երբ այդ շուկայում առաջանում են սահմանափակումներ կամ արտահանման ծավալների անկում, դրա ազդեցությունը զգացվում է ոչ միայն արտահանող ընկերությունների, այլև հազարավոր գյուղացիական տնտեսությունների, վերամշակող ձեռնարկությունների, լոգիստիկ կազմակերպությունների և ծառայությունների ոլորտի ներկայացուցիչների վրա։

    Հատկանշական է նաև, որ նույն ժամանակահատվածում նվազել է ոչ միայն Ռուսաստանի տեսակարար կշիռը, այլև Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների հետ ընդհանուր ապրանքաշրջանառության մասնաբաժինը՝ 36,7 տոկոսից իջնելով մինչև 29,8 տոկոսի։ Միևնույն ժամանակ, ԵԱՏՄ մյուս անդամների հետ արձանագրվել է աճ։ Բելառուսի հետ առևտրաշրջանառությունն ավելացել է 8,3 տոկոսով, Ղազախստանի հետ՝ 10 տոկոսով, իսկ Ղրղզստանի հետ՝ ընդհուպ 194,8 տոկոսով։

    Այս թվերը ցույց են տալիս, որ Հայաստանի արտաքին առևտրի աշխարհագրության մեջ որոշակի վերադասավորումներ տեղի են ունենում, սակայն դրանք դեռևս չեն փոխհատուցում Ռուսաստանի ուղղությամբ արձանագրված կրճատման ծավալները։ Պատճառը պարզ է. նույնիսկ աճող ցուցանիշներով ԵԱՏՄ անդամ մյուս երկրները չեն կարող իրենց շուկաների ծավալներով և սպառողական ներուժով փոխարինել Ռուսաստանի շուկային, որը թե՛ բնակչության թվով, թե՛ պահանջարկի մակարդակով և տնտեսական հնարավորություններով շարունակում է մնալ միության առանցքային տնտեսությունը։

    Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալը նույն ժամանակահատվածում գրեթե չի փոխվել՝ կազմելով 7,865 միլիարդ դոլար, ինչը միայն 0,1 տոկոսով է պակաս նախորդ տարվա ցուցանիշից։ Սա կարող է տպավորություն ստեղծել, թե, ընդհանուր առմամբ, իրավիճակը կայուն է, սակայն արտաքին առևտրի կառուցվածքային փոփոխությունները հաճախ ավելի կարևոր են, քան հանրագումարային թվերը։ Եթե ընդհանուր ծավալը պահպանվում է, սակայն տեղի է ունենում հիմնական շուկաների կրճատում, ապա տնտեսությունը ստիպված է լինում շատ կարճ ժամանակում որոնել նոր գործընկերներ, նոր շուկաներ և նոր լոգիստիկ լուծումներ, ինչը միշտ չէ, որ հնարավոր է արագ և առանց լրացուցիչ ծախսերի իրականացնել։

    Վերջին ամիսներին հատուկ խնդիր են դարձել նաև Ռուսաստանի կողմից հայկական գյուղատնտեսական որոշ ապրանքների ներմուծման սահմանափակումները։ Այդ սահմանափակումները միանգամից զգալի ազդեցություն ունեցան բազմաթիվ արտադրողների վրա, քանի որ գյուղատնտեսական մթերքը ժամանակի նկատմամբ զգայուն արտադրանք է։ Եթե արտահանման գործընթացը կանգ է առնում նույնիսկ մի քանի օրով, արտադրողները կարող են կրել զգալի ֆինանսական կորուստներ, իսկ որոշ դեպքերում՝ ամբողջությամբ կորցնել բերքը։ Սա հերթական անգամ ցույց տվեց, թե որքան մեծ է Հայաստանի կախվածությունը ռուսական շուկայից, և որքան զգայուն կարող է լինել տնտեսությունը նմանատիպ որոշումների նկատմամբ։

    Այս իրավիճակում Եվրոպական միությունից հնչեցին հայտարարություններ այն մասին, որ աջակցություն կտրամադրվի Հայաստանին՝ հայկական գյուղմթերքի արտահանման նոր հնարավորություններ ստեղծելու նպատակով։ Անկասկած, ցանկացած աջակցություն, որը նպաստում է արտահանման դիվերսիֆիկացմանը, կարող է ունենալ դրական նշանակություն, սակայն անհրաժեշտ է իրավիճակը գնահատել իրատեսորեն և առանց չափազանցված սպասումների։ Եվրոպական շուկան ունի բոլորովին այլ կանոններ, տեխնիկական պահանջներ և որակի չափանիշներ, որոնք զգալիորեն տարբերվում են այն պայմաններից, որոնցում երկար տարիներ աշխատել են հայ արտադրողները և արտահանողները։ Եվրոպական միության շուկա մուտք գործելու համար անհրաժեշտ է համապատասխանել սանիտարական, ֆիտոսանիտարական, տեխնիկական և որակի բազմաթիվ ստանդարտների, որոնք պահանջում են ժամանակ, ներդրումներ, արտադրության արդիականացում և լրացուցիչ ծախսեր։ Բացի այդ, պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ Եվրոպական միության շուկան գործում է մրցակցության բոլորովին այլ պայմաններում։ Այնտեղ արտոնյալ ռեժիմ ավտոմատ կերպով չի գործում, իսկ հայկական արտադրողը ստիպված է մրցակցել ոչ միայն եվրոպական խոշոր ընկերությունների, այլև աշխարհի տարբեր երկրներից ներմուծվող բարձրորակ արտադրանքի հետ։

    Սա նշանակում է, որ նույնիսկ քաղաքական աջակցության առկայության պայմաններում տնտեսական հաջողությունը կախված է լինելու առաջին հերթին հայկական արտադրանքի մրցունակությունից, ոչ թե քաղաքական հայտարարություններից։ Ավելին, միջազգային քաղաքական զարգացումները հաճախ ունենում են փոփոխական բնույթ։ Եթե տվյալ ժամանակահատվածում աշխարհաքաղաքական որոշ հանգամանքների ազդեցությամբ Եվրոպան ցուցաբերում է լրացուցիչ աջակցություն Հայաստանին՝ հայկական արտադրանքի ներկրումը կազմակերպելու ուղղությամբ, դա դեռևս չի նշանակում, որ նման քաղաքականությունը երկարաժամկետ բնույթ է կրելու։ Արտաքին քաղաքականության և տնտեսական համագործակցության առաջնահերթությունները կարող են փոխվել, ֆինանսավորման ծրագրերը կարող են ավարտվել, իսկ քաղաքական միջավայրը կարող է ամբողջությամբ վերափոխվել։ Հետևաբար, տնտեսության ռազմավարությունը չի կարող հիմնվել բացառապես ժամանակավոր աջակցության կամ քաղաքական հայտարարությունների վրա։

    Այստեղ է, որ առանձնահատուկ նշանակություն է ստանում արտահանման ուղղությունների շուրջ հավասարակշռված քաղաքականությունը։ Հայաստանի համար կենսական նշանակություն ունի միաժամանակ աշխատել մի քանի ուղղությամբ՝ չկենտրոնանալով միայն մեկ շուկայի վրա, բայց նաև չկորցնելով այն շուկաները, որոնք տարիներ շարունակ ձևավորել են հայկական արտահանման հիմնական ծավալները։ Այս տեսանկյունից դեպի Եվրոպա, Մերձավոր Արևելք, Ասիա կամ այլ տարածաշրջաններ արտահանման ընդլայնումը կարևոր ռազմավարական նպատակ է, սակայն այն չպետք է իրականացվի Ռուսաստանի շուկայի կորստի հաշվին։ Ընդհակառակը, անհրաժեշտ է ապահովել այնպիսի տնտեսական քաղաքականություն, որի արդյունքում Հայաստանը կկարողանա պահպանել ռուսական շուկան՝ միաժամանակ զարգացնելով նոր ուղղություններ և նվազեցնելով կախվածությունը որևէ մեկ գործընկերոջից։

    Ռուսաստանի շուկան Հայաստանի համար կարևոր է ոչ միայն իր ծավալներով, այլև բազմաթիվ այլ գործոններով։ Լեզվական միջավայրը, սպառողների նախասիրությունները, հայկական ապրանքների ճանաչելիությունը, տարիների ընթացքում ձևավորված առևտրային կապերը, համեմատաբար մատչելի լոգիստիկան և գործարարների միջև առկա համագործակցության փորձը ստեղծել են այնպիսի պայմաններ, որոնք չեն կարող կարճ ժամանակում վերարտադրվել այլ տարածաշրջաններում։ Ուստի, ցանկացած քայլ, որը կարող է նպաստել արտահանման խողովակների վերականգնմանը, առևտրային խոչընդոտների նվազեցմանը և տնտեսական երկխոսության ակտիվացմանը, կարող է ունենալ կարևոր նշանակություն Հայաստանի տնտեսության համար։

    Այս մոտեցումը ենթադրում է միաժամանակ աշխատել Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների կայունացման ուղղությամբ, պահպանել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գործող հնարավորությունները, ակտիվացնել համագործակցությունը Եվրոպական միության հետ, զարգացնել կապերը Մերձավոր Արևելքի, Ասիայի և այլ տարածաշրջանների հետ, ինչպես նաև բարձրացնել հայկական արտադրանքի մրցունակությունը համաշխարհային շուկաներում։


  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

    Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։

    Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

  • Մանդատների բաշխմանը հաշված օրեր են մնացել, բայց երեք խմբակցություններում էլ դեռ անորոշություն է. «Ժողովուրդ»

    Մանդատների բաշխմանը հաշված օրեր են մնացել, բայց երեք խմբակցություններում էլ դեռ անորոշություն է. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հուլիսի 21-ին ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանդիսավոր կերպով կբաշխի Ազգային ժողովի 9-րդ գումարման պատգամավորական մանդատները։ ԿԸՀ-ում արդեն ակտիվ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում՝ կազմակերպելու մանդատների հանձնման պաշտոնական արարողությունը։

    Իհարկե, Գագիկ Ծառուկյանը կալանքի տակ է, իսկ նրա «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը տրված մոտ 60 հազար ձայները, ըստ ներկայացված պնդումների, գողացվել են, բայց, դե, կարևորը՝ ՔՊ-ն գոհ է։

    Սակայն ուշագրավն այն է, որ թեև ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատրաստվում է հանդիսավոր միջոցառմանը, այնուամենայնիվ, քաղաքական ուժերի ներսում դեռևս հստակություն չկա, թե վերջնականապես ովքեր են ստանալու պատգամավորական մանդատները և համալրելու նոր խորհրդարանը։

    «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողով անցած երեք քաղաքական ուժերից յուրաքանչյուրում այս պահին պահպանվում է տարբեր աստիճանի անորոշություն։

    Ամենակայուն իրավիճակը, թերևս, «Հայաստան» դաշինքում է, թեև այստեղ ևս առնվազն երկու պատգամավորի մասով հարցերը դեռևս բաց են մնում։

    Առաջինը ՀՅԴ առաջնորդ Իշխան Սաղաթելյանի շուրջ ստեղծված իրավիճակն է։ Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ տեղեկացրել էր, դատախազը մտադիր է Ազգային ժողով մտնել՝ Սաղաթելյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդման շրջանակում կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ։ Այդ հանգամանքը, բնականաբար, անորոշության մեջ է պահում նրա հետագա պատգամավորական կարգավիճակը։

    Երկրորդ խնդրահարույց հարցը վերաբերում է Աղվան Վարդանյանին։ Վերջինս մինչև ընտրությունները հրապարակայնորեն հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրման դեպքում կհրաժարվի պատգամավորական մանդատից։ Սակայն մինչ օրս նման որոշում չի կայացրել։ Ավելին՝ «Հայաստան» դաշինքի ներսում այս հարցը դարձել է լուրջ դժգոհությունների պատճառ։ Դաշինքի անդամները տարբեր շրջանակներում քննադատում են Աղվան Վարդանյանին՝ նշելով, որ նա չի կատարել սեփական հրապարակային խոստումը և շարունակում է կառչած մնալ պատգամավորական մանդատից, ինչով նաև խոցելի վիճակում է դնում քաղաքական թիմին։ Մինչդեռ, եթե նա հեռանա, կգա Գառնիկ Դանիելյանը, որը, ըստ այդ գնահատականների, ընդունված կերպար է բոլոր կողմերում։

    Էլ ավելի մեծ անորոշություն է տիրում «Ուժեղ Հայաստան» դաշինքում։ Ինչպես հայտնի է, նախընտրական 200 հոգանոց համամասնական ցուցակից ինքնաբացարկների հետևանքով մնացել է շուրջ 90 թեկնածու, որոնցից պատգամավորական մանդատ պետք է ստանան 29-ը։ Սակայն նույնիսկ այս փուլում վերջնականապես պարզ չէ, թե ովքեր են լինելու այդ թեկնածուները։ Մեր տեղեկություններով՝ համեմատաբար ճանաչված և հանրությանը հայտնի մի շարք դեմքեր հրաժարվում են խորհրդարան մտնելուց, ինչի հետևանքով ցուցակի վերջնական պատկերը շարունակում է փոփոխվել։

    Ոչ պակաս անորոշ է նաև իրավիճակը իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում։ Նիկոլ Փաշինյանն այս օրերին արձակուրդում է և լեռնագնացությամբ է զբաղված, մինչդեռ իշխանական թիմը սպասողական վիճակում է։ Մեր տեղեկություններով՝ նույնիսկ նախարարները հստակ չգիտեն, թե ինչ ճակատագիր է իրենց սպասվում կառավարության նոր կազմավորման ժամանակ, ինչի հետևանքով մինչև այս պահը չափազանց սահմանափակ թվով թեկնածուներ են հրաժարվել պատգամավորական մանդատներից։

    64 անդամ ունեցող իշխանական խմբակցության ապագա կազմի վերաբերյալ նույնպես դեռ բազմաթիվ հարցականներ կան։ Այս պահի դրությամբ հայտնի է միայն, որ Ազգային ժողովի նախագահի թեկնածուն լինելու է Ռուբեն Ռուբինյանը, փոխնախագահների պաշտոններում դիտարկվում են Հայկ Կոնջորյանն ու Վահագն Ալեքսանյանը, խմբակցության ղեկավարի պաշտոնը վստահվելու է Արուսյակ Մանավազյանին, իսկ խմբակցության քարտուղարի պաշտոնում ամենահավանական թեկնածուն Ալխաս Ղազարյանն է։ Թիմի մնացած անդամների, հանձնաժողովների ղեկավարների և այլ առանցքային պաշտոնների վերաբերյալ, սակայն, դեռևս խոր անորոշություն է պահպանվում։

    Այսպիսով, մինչ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը լրջորեն նախապատրաստվում է հուլիսի 21-ի հանդիսավոր արարողությանը՝ պատգամավորական մանդատները պաշտոնապես հանձնելու համար, խորհրդարան անցած երեք քաղաքական ուժերում դեռ շարունակվում են ներքին քննարկումները, հաշվարկներն ու վերջին պահին կայացվող որոշումները, որոնք կարող են էապես ազդել նոր Ազգային ժողովի վերջնական կազմի վրա»։

    Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

  • Նոր լիազորություն ԱՀԾ-ին. ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում շենքերի տանիքներին և ձեղնահարկերում կապի սարքավորումներ տեղակայելու կարգավորումներում. «Փաստ»



    Հասարակություն


    «Փաստ» օրաթերթը գրում է.


    Արտաքին հետախուզության ծառայությունն առաջարկում է լրացումներ կատարել կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 1130-Ն որոշման մեջ։ Համապատասխան որոշմամբ սահմանվում է Հայաստանի պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների (բացառությամբ գաղտնի աշխատանքների համար նախատեսված) տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումներ տեղակայելու և սպասարկելու վերաբերյալ համաձայնություն տալու և պայմանագրերի կնքման կարգը։ Որոշման համաձայն, պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների (բացառությամբ Ազգային անվտանգության ծառայության և Պաշտպանության նախարարության տնօրինությանը հանձնված շենքերի) տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումներ տեղակայելու հնարավորությունը դիտարկում և պայմանագիր կնքում է Պետական գույքի կառավարման կոմիտեն, իսկ ԱԱԾ-ի ու ՊՆ-ի տնօրինությանը հանձնված շենքերի ու շինությունների մասով՝ կապի սարքավորում տեղակայելու և սպասարկելու հնարավորությունը դիտարկում և պայմանագիր կնքում են վերջիններս։ Որոշմամբ սահմանվում է նաև, որ ԱԱԾ-ի ու ՊՆ-ի տնօրինությանը հանձնված շենքից մինչև 500 մետր հեռավորության պետական սեփականություն հանդիսացող շենքերի տանիքին կապի սարքավորում տեղակայելու և սպասարկելու համաձայնության տրամադրումը Կոմիտեն նախապես պետք է ստանա նաև ԱԱԾ-ի ու ՊՆ-ի համաձայնությունը, իսկ պատմամշակութային հու շարձանների դեպքում՝ ԿԳՄՍՆ-ի դրական կարծիքը։ Հաշվի առնելով Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության գործունեության անվտանգային ստանդարտները, մասնավորապես՝ ծառայության կապի, տեղեկատվական միջոցների անխափան շահագործման, կիբերպաշտպանության, տեխնիկական հետախուզության միջոցներից պաշտպանության ստանդարտների պահպանումը, ծառայության սեփական անվտանգության ապահովման և ծառայության բնականոն գործունեության ապահովման անհրաժեշտությունը՝ առաջարկվում է որոշման մեջ կատարել համապատասխան լրացումներ՝ ԱԱԾ-ի ու ՊՆ-ի մասով նախատեսված կարգավորումների տրամաբանությամբ առանձնահատուկ կարգավորում նախատեսելով նաև Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) մասով։ Որոշման ընդունման արդյունքում ԱՀԾ-ի տնօրինությանը հանձնված շենքերի տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումներ տեղակայելու հնարավորությունը կդիտարկի և օպերատորների հետ համապատասխան պայմանագիրը կկնքի ԱՀԾ-ն, իսկ ԱՀԾ-ի տնօրինությանը հանձնված շենք-շինություններից մինչև 500 մետր հեռավորության պետական սեփականություն հանդիսացող շենքերի տանիքին կապի սարքավորում տեղակայելու և սպասարկելու համաձայնություն տրամադրելուց առաջ Կոմիտեն կստանա ԱՀԾ-ի համաձայնությունը։

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում