Author: Balance2

  • Մենք ի՞նչ ենք անում, որպեսզի նվազեցնենք փականի դերը, դիվերսիֆիկացնենք…

    Մենք ի՞նչ ենք անում, որպեսզի նվազեցնենք փականի դերը, դիվերսիֆիկացնենք…

  • Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

    Իրանի մի քանի քաղաքում նոր պայթյուններ են լսվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում են իրանական լրատվամիջոցները։

    Ըստ IRNA գործակալության՝ Բուշերում արկերը հարվածել են չորս վայրի։ Fars գործակալությունը նշում է, որ բնակիչները հայտնել են մի քանի պայթյուն լսելու մասին։

    Բուշերն Իրանի հարավ-արևմուտքում՝ Պարսից ծոցի ափին գտնվող նավահանգստային քաղաք է, որտեղ գործում է նաև ռուսական «Ռոսատոմ»-ի կողմից գործարկվող ատոմակայանը։

    Ըստ Fars գործակալության՝ նաև պայթյուններ են լսվել Չողադակ քաղաքում։ Իրանական ԶԼՄ-ները հաղորդում են նաև Բանդար Աբբասում մի քանի պայթյունի մասին։

    ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունն Իրանին նոր հարվածներ հասցնելու մասին չի հայտնել։ Առավոտյան ժամը 6։20-ին X-ում գրառման մեջ հրամանատարությունը հայտնել էր, որ ավարտել է Իրանին հարվածները, որոնք տևել են հինգ ժամ։

  • Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Կատարի էմիրին՝ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

    Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Կատարի Պետության էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիին՝  Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ:

    «Խոր վշտով տեղեկացա Կատարի Պետության հայր էմիր շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան մասին։

    Նորին վսեմության նշանակալի դերն ու ներդրումը Կատարի զարգացման, բարօրության և միջազգային հեղինակության ամրապնդման, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային երկխոսության ու համագործակցության առաջմղման գործում հավերժ կմնա պատմության էջերում:

    Հայաստանի Հանրապետությունը բարձր է գնահատում հանգուցյալ էմիրի մեծ ավանդը նաև Հայաստանի և Կատարի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում, ինչի մասին է վկայում Հայաստանի Հանրապետության կողմից հայր էմիրին շնորհված «Բարեկամության» շքանշանը:

    Այս ծանր պահին Հայաստանի կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձերդ վսեմությանը, Կատարի ղեկավարությանը և բարեկամ ժողովրդին, հանգուցյալ Էմիրի հարազատներին և մերձավորներին՝ կորստի այս դժվարին պահին մաղթելով ուժ և տոկունություն»,-նշված է հեռագրում:

  • ԿԸՀ խոսնակ Սեդա Ղուկասյանն ազատվել է աշխատանքից – ԱՄԲԻՈՆ NEWS

    ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ և ոչ միայն❗️

    Տեղեկացնում եմ, որ հուլիսի 15-ից չեմ կատարելու ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղարի, իսկ իրականում ԿԸՀ-ի, ԸԸՀ-ների մամուլի քարտուղարի, ԿԸՀ սոցիալական հարթակների պատասխանատուի, քաղաքացիների նամակներին պատասխանողի, լուսանկարչի և մի շարք այլ գործառույթներ։

     

    Կանխազգալով հնարավոր շահարկումները հայտնում եմ, որ որոշումս կայացրել եմ ԱԺ ընտրություններից ամիսներ առաջ, սակայն ինքս ինձ համար որոշել եմ աշխատանքից ազատման դիմում գրել ընտրությունների ավարտից հետո, որովհետև ինչպես կասեր Փոքրիկ Իշխանը, մենք պատասխանատու ենք նրանց համար, ում ընտելացրել ենք։

     

    ԿԸՀ-ում աշխատել եմ 2022 թվականի հոկտեմբերից․այս ժամանակահատվածում շուրջ 10 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են իրականացվել՝ Սիսիան, Անի, Վերին Դվին, Արզնի, Երևան, Ֆերիկ, Գյումրի, Փարաքար, Վաղարշապատ և վերջապես՝ #ԱԺ2026։

    Ընտրությունների վերաբերյալ հրապարակման ենթակա ցանկացած տեղեկատվություն հասանելի է եղել ԶԼՄ-ների համար`ոչ միայն ԿԸՀ կայքում և սոցիալական հարթակում հրապարակվելու, այլև մամուլի հաղորդագրությունների տեսքով։

     

    Անիմաստ եմ համարում մամուլի հաղորդագրությունների, հարցազրույցների, ասուլիսների վերաբերյալ վիճակագրական տվյալներ հրապարակել, բայց մեկ տվյալ կներկայացնեմ․ ԿԸՀ ֆեյսբուքյան էջը վարելու պարտականությունը ստանձնել եմ 6700 հետևորդների քանակով, այժմ այն 19 հազարից ավելի է, վերջին 3 ամիսներին էլ միջինում 4 միլիոն այցելու ունի (երբևէ առանց գովազդի ծառայություն ակտիվացնելու)։ Թերևս շնորհակալություն հայտնեմ ԿԸՀ-ին՝ մարքեթինգի ոլորտում գիտելիքներս լավարկելու համար։

     

    ԱԺ ընտրություններին ընդառաջ, թերևս կառույց ու կազմակերպություն չի եղել, որ որոշակի հաղորդակցություն չունենամ։ Ովքեր ինչ-որ չափով օգնել են, անչափ շնորհակալ եմ, խանգարողներին՝ ևս․ ձեր շնորհիվ ես իմ աշխատանքն ավելի լավ եմ իրականացրել։

     

    Առանձնահատուկ ուզում եմ շնորհակալություն հայտնել Երևանի, մարզկենտրոն համայնքների, մարզպետարանների և մի շարք խոշոր քաղաքների՝ արդեն նախկին գործընկերներիս, ովքեր իմ խնդրանքի հիման վրա միացել են ԿԸՀ տեղեկատվական արշավին և ընտրողներին իրազեկող հաղորդագրությունները տեղադրել են իրենց պաշտոնական սոցիալական հարթակներում։

     

    Շնորհակալ եմ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին աշխատանքի առաջարկի և համատեղ արդյունավետ գործակցության համար։

     

    Իմ աշխատելու ժամանակահատվածում պաշտոնական տեղեկատվությունը հասանելի է եղել բոլոր ԶԼՄ-ների համար, չի եղել ոչ արտոնյալ, ոչ էլ մերժված ԶԼՄ։ Սա իմ՝ աշխատանքի անցնելու նախապայմաններից է եղել, որն, ի դեպ, մինչև վերջ պահպանվել է։

     

    Որպես տարիների փորձ ունեցող լրագրող, ես իհարկե ունեմ իմ կարծիքը ԶԼՄ-ներից յուրաքանչյուրի վերաբերյալ, բայց որպես հանրային միջոցներից վարձատրություն ստացող պաշտոնյա ինձ համար միանշանակ էր, որ աշխատավարձ եմ ստանում բոլորի հետ հաղորդակցվելու և տեղեկատվությունը բոլորին հասանելի դարձնելու համար․ այս կարգավիճակում չկան հեղինակավորներ, հայտնիներ, կամ վատ համբավ ունեցողներ։

    Այս մանրամասն հաշվետվությունն էլ հենց վերոնշյալի տրամաբանության մեջ է՝ հաշվետվություն հարկեր վճարողների առջև։

     

    Հաջողություն եմ մաղթում ԿԸՀ-ին՝ աշնանը սպասվող ՏԻՄ ընտրություններում և լիահույս եմ, որ հանձնաժողովն այլևս երբեք չի հրաժարվի հանրային հաշվետվողականության այն բարձր նշաձողից, որն այժմ առկա է։

     

    ՀԳ․ Սա այս թեմայով առաջին և վերջին անդրադարձն է, խնդրում եմ այս թեմայով ինձ հարցեր չհղել, ընդունել սա որպես պաշտոնական պարզաբանում, չզանգահարել ԿԸՀ-ին վերաբերելի հարցերով, այդ թվում այն հարցով՝ թե ում զանգահարել։ Դիմումը գրել եմ մեկ ամիս առաջ՝ հնարավորություն ընձեռելով ինձ փոխարինող գտնելու:

    ՀԳ1․Բաց եմ նոր առաջարկների համար։

     

    Լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի:

     

    English Version

    Dear media colleagues,

     

    I would like to inform you that, starting July 15, I will no longer serve as the Press Secretary to the Chairperson of the Central Electoral Commission (CEC). In practice, this also includes stepping down from my roles as press secretary for the CEC and Territorial Electoral Commissions, manager of the CEC’s social media platforms, responder to citizens’ correspondence, photographer, and several other responsibilities.

    To prevent any possible speculation, I note that I made this decision months before the National Assembly elections. However, I chose to submit my resignation after the elections, because, as the Little Prince said, “we are responsible for those we have tamed.”

     

    I have worked at the CEC since October 2022. During this period, local self-government elections were held in around 10 communities: Sisian, Ani, Verin Dvin, Arzni, Yerevan, Ferik, Gyumri, Parakar, Vagharshapat, and finally #NA2026.

    All information subject to publication regarding the elections has been made available to the media—not only through the CEC website and social media platforms, but also via official press releases.

     

    I find it unnecessary to present detailed statistics on press releases, interviews, and press conferences, but I will share one figure: when I assumed responsibility for managing the CEC’s Facebook page, it had 6,700 followers; today, it exceeds 19,000, with an average of 4 million visits over the past three months—achieved without any paid promotion. I would like to thank the CEC for contributing to the development of my knowledge in marketing.

     

    In the lead-up to the National Assembly elections, there was hardly any institution or organization with which I did not engage. I am sincerely grateful to everyone who supported me in any way—and also to those who posed challenges; thanks to you, I performed my work even better.

    I would like to extend special thanks to my now former colleagues from Yerevan, regional centers, governorates, and several major cities, who, at my request, joined the CEC’s information campaign and shared voter awareness messages on their official social media platforms.

     

    I am grateful to CEC Chairperson Vahagn Hovakimyan for the opportunity to work together and for our effective cooperation.

    Throughout my tenure, official information was accessible to all media outlets. There were neither privileged nor excluded media—this was one of my key preconditions for accepting the role, and it was upheld until the very end.

     

    As a journalist with many years of experience, I naturally have my own views about the media. However, as a public servant funded by taxpayers, it was clear to me that my responsibility was to communicate with everyone and ensure equal access to information. In this role, there are no “authoritative,” “well-known,” or “disfavored” outlets.

    This detailed statement is consistent with that principle—it is accountability to taxpayers.

    I wish the CEC success in the upcoming local elections this autumn and hope that the Commission will continue to uphold the high standard of public accountability that has been established.

    P.S. This is my first and final statement on this matter. Please refrain from directing further questions to me. Kindly consider this an official clarification. I also ask that you do not contact me regarding CEC-related matters, including inquiries about whom to contact.

  • Պաշտպանության նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին | Քաղաքականություն

    Հուլիսի 14-ին պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին: Այս մասին տեղեկանում ենք Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից։

    Արման Սարգսյանը շնորհավորել է Սատու Կոյվուին Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավարությունը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել առաքելության իրականացման գործում։

    Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր։

  • Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքըՇՄՆ-ն զգուշացնում է զերծ մնալ վայրի կենդանիներին կերակրելու, դրանց մոտեցնելու կամ որևէ կերպ մարդուն ընտելացնելու գործողություններիցԲացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը․ մասնակցել են ՆԳ նախարարն ու ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը. ՏԵՍԱՆՅՈՒԹԵվրոպայում շոգից մահացել է ավելի քան 10000 մարդ. հետազոտությունԶգուշացեք «մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներիցԿասեցվել է մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄ

    Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքըՇՄՆ-ն զգուշացնում է զերծ մնալ վայրի կենդանիներին կերակրելու, դրանց մոտեցնելու կամ որևէ կերպ մարդուն ընտելացնելու գործողություններիցԲացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը․ մասնակցել են ՆԳ նախարարն ու ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը. ՏԵՍԱՆՅՈՒԹԵվրոպայում շոգից մահացել է ավելի քան 10000 մարդ. հետազոտությունԶգուշացեք «մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներիցԿասեցվել է մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄ

  • ԱՄՆ-ում ավելի քան 3 հազար մարդ է թունավորվել

    ԱՄՆ-ի երկու նահանգներում ավելի քան 3 հազար մարդ է սննդային թունավորում ստացել՝ ցիկլոսպորա մակաբույծով վարակված աղցանային կանաչեղեն օգտագործելու հետևանքով։ Այդ մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը։

    Ըստ տեղեկությունների՝ Միչիգան և Օհայո նահանգներում գրանցվել է հիվանդանոց դիմելու 3001 դեպք, 90 մարդ հոսպիտալացվել է։ Բժիշկները կարծում են, որ զանգվածային լուծի բռնկման պատճառը ցիկլոսպորոզն է՝ աղիքային վարակ, որը հարուցվում է ցիկլոսպորա մակաբույծով։ Այն հանդիպում է տերևավոր կանաչեղենի, մասնավորապես՝ հազարի մեջ, կամ լողավազանի ջրում։

    Այնուամենայնիվ, հիվանդության ստույգ աղբյուրը որոշելու համար փորձագետներից ժամանակ կպահանջվի։ Ինչպես հաղորդում է «CNN»-ը, սա պայմանավորված է վարակի երկարատև ինկուբացիոն շրջանով, հարուցիչի թեստավորման բարդությամբ, ինչպես նաև ԱՄՆ հանրային առողջապահական հաստատությունների հաստիքների ու ֆինանսավորման կրճատմամբ։

  • Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ





    Հուլիսի 14-ին՝ ժամը՝ 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Աբովյան, Իսահակյան, Տերյան, Կորյունի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն։

    Գազամատակարարումը կդադարեցվի պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով։




    դիտվել է 171 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան


    Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան


    Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն


    Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը


    Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը


    Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը


    Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


    Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը

  • Շան հաչելու պատճառով վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել

    Հուլիսի 12-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 21։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մուշի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Պարույր Սևակ փողոցի թիվ 6/1 հասցեում վիճաբանություն է տեղի ունենում։

    Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարեկները և համայնքային ոստիկանները նշված հասցեից խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Մուշի բաժին են տեղափոխել Շիրակի մարզի բնակիչներ՝ 39-ամյա Հովհաննես Գ.-ին, 24-ամյա Արմեն Գ.-ին, 66-ամյա Սամվել Գ.-ին, 44-ամյա Գևորգ Գ.-ին և 43-ամյա Ալիկ Մ.-ին։

    Ծեծկռտուքի ընթացքում Սամսոն Գ.-ն, ինչպես նաև դեպքին միջամտած Գևորգ Գ.-ն և Սամվել Գ.-ն ստացել են մարմնական վնասվածքներ։

    Ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Սամսոն Գ.-ի հետ վիճաբանած անձը Շիրակի մարզի բնակիչ 51-ամյա Արտեմ Խ.-ն է։

    Դեպքի փաստով ոստիկանության Մուշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն։

  • Ալավերդուց՝ Վանաձոր. Արեն Մկրտչյանը փոխել է գրանցումն ու պատրաստվում է հերթական ընտրություններին. «Ժողովուրդ»

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը, որը 2023 թվականին պարտություն կրեց իր ծննդավայր Ալավերդու քաղաքապետի ընտրություններում, այնուհետև վերադարձավ Ազգային ժողով՝ զբաղեցնելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորի մանդատը, իսկ ավելի ուշ նշանակվեց Լոռու մարզպետ, այժմ պատրաստվում է հերթական քաղաքական փորձությանը՝ այս անգամ արդեն Վանաձորի համայնքապետի ընտրություններում։

    «Ժողովուրդ» օրաթերթն իր լավատեղյակ աղբյուրներից տեղեկացավ, որ Արեն Մկրտչյանը փոխել է իր մշտական գրանցման հասցեն․ նա արդեն գրանցվել է Վանաձոր քաղաքում։ Մեր տեղեկություններով՝ այդ քայլը պայմանավորված է առաջիկա ընտրություններին մասնակցելու մտադրությամբ։

    Բանն այն է, որ Ընտրական օրենսգիրքը համայնքի ղեկավարի կամ ավագանու ընտրություններին մասնակցելու համար սահմանում է համայնքում մշտական գրանցման և բնակության պահանջ։ Հենց այդ հանգամանքն էլ, ըստ մեր աղբյուրների, դարձել է գրանցման փոփոխության պատճառը։

    Ինչպես հայտնի է, արդեն որոշում է կայացվել Վանաձոր համայնքի խոշորացման վերաբերյալ, ինչին պետք է հաջորդեն համայնքի ավագանու նոր ընտրությունները։ Այս պահին համայնքը ղեկավարում է Արկադի Փելեշյանը՝ առավել հայտնի ԱԿԱ մականունով։ Հատկանշական է, որ հենց այն ԱԿԱ-ն է, որի քրեական անցյալի վրա «Քաղաքացիական պայմանագիրը» տարիներ շարունակ աչք է փակել։

    Հիշեցնենք, որ ընդդիմադիր ուժերի կողմից ընտրված համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանին ընտրվելուց հետո ՔՊ-ն կալանավորեց և մոտ չորս տարի պահեց կալանքի տակ՝ նախընտրելով համագործակցել քրեական ճանապարհ անցած Արկադի Փելեշյանի հետ, քան թույլ տալ, որ ընդդիմությունը ղեկավարի Վանաձորը։

    Այս օրերին արդեն քաղաքական կուլիսներում ակտիվորեն շրջանառվում են խոսակցություններ, թե առաջիկա ընտրություններում Արկադի Փելեշյանը կարող է ընդգրկվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակում՝ չի բացառվում՝ երկրորդ համարի ներքո, իսկ ցուցակը կգլխավորի Արեն Մկրտչյանը։ Ըստ այդ վարկածի՝ Մկրտչյանը կղեկավարի նախընտրական քարոզարշավը, ընտրություններից հետո կհրաժարվի մանդատից, և համայնքի ղեկավար դառնալու ճանապարհը կբացվի հենց Արկադի Փելեշյանի համար։

    Սակայն նույն աղբյուրները փոխանցում են նաև մեկ այլ ուշագրավ հանգամանք։ Նրանց պնդմամբ՝ Արեն Մկրտչյանն իր մերձավոր թիմակիցների շրջանում դժգոհություն է հայտնել նման սցենարից՝ հայտարարելով, որ եթե ԱԿԱ-ն ընդգրկված լինի ՔՊ-ի ընտրացուցակում, ինքը չի մասնակցի քարոզարշավին։ Մեր տեղեկություններով՝ Մկրտչյանն Արկադի Փելեշյանի հետ ունի սկզբունքային տարաձայնություններ և չի ցանկանում նույն քաղաքական թիմում հանդես գալ նրա հետ։

    «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզաբանում ստանալ հենց Արեն Մկրտչյանից՝ հետաքրքրվելով, թե արդյոք նա փոխել է իր գրանցման հասցեն և պատրաստվում է մասնակցել Վանաձորի առաջիկա ընտրություններին։

    Լոռու մարզպետը հաստատեց մեր տեղեկությունը՝ ասելով. «Այո՛, գրանցումս փոխել եմ, Վանաձորում եմ գրանցվել՝ պատգամավորական գործունեությամբ պայմանավորված»։

    Ինչ վերաբերում է ընտրություններին մասնակցելու, ՔՊ-ի ծրագրերին, ինչպես նաև Արկադի Փելեշյանի հետ հնարավոր համագործակցության վերաբերյալ մեր մյուս հարցերին, Արեն Մկրտչյանը չպատասխանեց՝ դրանք թողնելով անարձագանք»։

    Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: