ՀՀ մաքսային սահմանին 8 խմբի ապրանքների համար սերտիֆիկատը պարտադիր է

Written by

in



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ գործող կարգավորումների համաձայն՝ 2026 թվականի հուլիսի 1-ից ԵԱՏՄ թվով 24 տեխնիկական կանոնակարգերից 8-ի մասով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանին մի շարք արտադրատեսակների ներմուծման համար պարտադիր է համապատասխանության գնահատման փաստաթղթի առկայությունը։

Պահանջը վերաբերում է հետևյալ արտադրատեսակներին․

  • օծանելիքակոսմետիկական արտադրանք,
  • վառելիքի առանձին տեսակներ,
  • որոշակի ճանապարհաշինական արտադրանք,
  • հյութամթերք,
  • հատուկ նշանակության սննդամթերք,
  • ծխախոտային արտադրանք,
  • հեղուկացված ածխաջրածնային գազեր,
  • փաթեթավորված խմելու ջուր։

Կարևոր է իմանալ. սերտիֆիկացման արժեքը հաշվարկվում է ոչ թե յուրաքանչյուր առանձին ապրանքի միավորի, այլ ամբողջ խմբաքանակի համար։ Ընդ որում, մեկ սերտիֆիկատում կարող են ներառվել մի քանի արտադրատեսակներ, եթե դրանք համապատասխանում են սահմանված խմբավորման պայմաններին։
Սերտիֆիկացման վճարի չափը կախված է արտադրանքի տեսակից, խմբաքանակի առանձնահատկություններից և անհրաժեշտ փորձարկումների ծավալից։


Համապատասխանության գնահատումն իրականացվում է հավատարմագրված փորձարկման լաբորատորիաների և սերտիֆիկացման մարմինների կողմից։

Փորձարկման լաբորատորիաների ցանկը՝
https://armnab.am/eaeu/laboratories

Սերտիֆիկացման մարմինների ցանկը՝
https://armnab.am/eaeu/certification-bodies

Մանրամասն տեղեկատվության համար՝ 011 59 71 68։

«Խնդրում ենք ներմուծում իրականացնելիս նախապես հաշվի առնել նշված պահանջները՝ մաքսային ձևակերպումների ընթացքում հնարավոր խնդիրներից և ուշացումներից խուսափելու համար»։

Հետևեք մեզ՝ այստեղ


Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *