ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում օգոստոսի 19-ին Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մեծամորի վարչական տարածքում «Toyota» մակնիշի ավտոմեքենայի և «Scania» մակնիշի վրացական համարանիշներով բեռնատարի մասնակցությամբ վթարի փաստով։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 18:50-ի սահմաններում նշված հատվածում մեկ այլ ավտովթար էր տեղի ունեցել ու մինչ պարեկները սպասում էին, որպեսզի այդ վթարով, որի հետևանքով կային վիրավորներ, դեպքի վայր ժամանեին ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչները, «Toyota»-ի և «Scania» մակնիշի բեռնատարի մասնակցությամբ տեղի ունեցավ ավտովթար, բարեբախտաբար, առանց տուժածների։
Դեպքի վայրում վարորդները միմյանց էին մեղադրում վթարի մեջ, իսկ այդ վթարից հետո սկսվեց մի իսկական երթևեկության քաոս, քանի որ ԱՊՊԱ-ն մեկ ժամից ավելի չկար, խցանումն էլ անցնում էր մի քանի կիլոմետրը։
ՊԾ Արմավիրի մարզի գումարտակում պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։
դիտվել է 94 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Leave a Reply