Հայաստանին խորհուրդ եմ տալիս հիշել Թուրքիայի փորձը․ Պեսկովը՝ ԵՄ-ին անդամակցելու ՀՀ դիմումի մասին | Քաղաքականություն

Written by

in

Խորհուրդ եմ տալիս հիշել Թուրքիայի փորձը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով ԵՄ-ին անդամակցելու ՀՀ դիմումին։

«Խորհուրդ եմ տալիս, այնուամենայնիվ, հիշել Թուրքիայի և մի շարք այլ երկրների փորձը, որոնց դիմում ներկայացնելու պահից արդեն անցել են տասնյակ տարիներ, իսկ սայլը տեղից չի շարժվել։ Հայտը ներկայացնելուց հետո Հայաստանը ստիպված կլինի սկսել նախագործընթաց՝ իր օրենսդրությունը ամենատարբեր ոլորտներում՝ առևտրային, ֆիտոսանիտարական, մաքսային և այլն, և այսպես շարունակ, համապատասխանեցնելու եվրոպական նորմերին, որոնք չեն համընկնում այն նորմերի հետ, որոնք ընդունված են մեզ մոտ և ԵԱՏՄ տարածքում»,-ասել է Պեսկովը։  

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *