Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի

Written by

in





Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:50-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Զաքարիա Քանաքեռցի – Ծարավ Աղբյուր փողոցների խաչմերուկում՝ հետիոտնային անցման վրա, վրաերթի է ենթարկել 50-55 տարեկան կին հետիոտնի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, քաղաքացիների հետ օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ապա ահազանգել է Երևանի 103 շտապօգնություն, որտեղից ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածին ապա տեղափոխել Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և վրաերթի ենթարկվածի ինքնությունը։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության եղել է սթափ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։




դիտվել է 71 անգամ

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *