Ֆրանսիայի նախագահի թեկնածուն կոչ է անում Մակրոնին հրաժարական տալ

Written by

in

Ֆրանսիական «Հայրենասերներ» (Les Patriotes) կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն պահանջել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրաժարականը՝ շաբաթ օրը տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ գրանցված զանգվածային անկարգություններից և բախումներից հետո։

Ֆիլիպոն, ով նաև նախագահի թեկնածու է, մեղադրել է Ֆրանսիայի իշխանություններին նրանում, որ վերջիններս տասնամյակների ընթացքում նպաստել են Ֆրանսիա լայնածավալ անօրինական միգրացիային։

Հիշեցնենք՝ շաբաթ օրը Ֆրանսիայի տարբեր հատվածներում լայնածավալ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել՝ ուղղված կյանքի թանկացմանն ու գների աճին։ Ցույցերն ուղեկցվել են ցուցարարների և իրավապահների միջև բռնի բախումներով, ինչպես նաև անկարգություններով, խռովություններով և վանդալիզմի դրսևորումներով։ Ոստիկանությունը ցուցարարների դեմ կիրառել է արցունքաբեր գազ, լուսաձայնային նռնակներ և ջրցան մեքենաներ։ Ֆրանսիացի պաշտոնյա Սեբաստիան Լեկորնյուն հայտնել է, որ երկրում ընդհանուր առմամբ ձերբակալվել է 1200 մարդ։ Կիրակի օրը Փարիզի ոստիկանության պետ Պատրիս Ֆորը հայտարարել է, որ մայրաքաղաքում ձերբակալվել է ավելի քան 850 մարդ։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *