Չինական ռոբոտը վազքի աշխարհի ռեկորդ է սահմանել – ԱՄԲԻՈՆ NEWS

Written by

in

Չինական Honor ընկերության մարդակերպ ռոբոտը, «Կայծակ», վազքի աշխարհի ռեկորդ է սահմանել՝ 100 մետրը անցնելով 9.32 վայրկյանում, հայտնում է Ռոյթերսը՝ հղումով Չինաստանի պետական հեռարձակողին։

Պեկինում այսօր մեկնարկող մարդակերպ ռոբոտների համաշխարհային երկրորդ խաղերին պատրաստվող «Կայծակը» փորձնական վազքի ժամանակ զարգացրել է վայրկյանում 14.5 մետր արագություն։ Նրա հասակը 1 մետր 69 սանտիմետր է, ոտքերի երկարությունը՝ 1 մետր 5 սանտիմետր, ըստ CCTV-ի։

100 մետր վազքի աշխարհի ռեկորդը պատկանում է ջամայկացի Ուսեյն Բոլթին, որը 2009-ին Բեռլինում անցկացված աթլետիկայի աշխարհի առաջնությունում այդ տարածությունը հաղթահարել է 9.58 վայրկյանում։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *