Դարերի ընթացքում անթիվ աղոթքների վկա դարձած Եղիպատրուշի Սուրբ Աստվածածին եկեղեցին ևս մեկ անգամ լցվեց հավատացյալների միաձայն աղոթքով։ Արագածոտնի թեմի այս շաբաթվա միասնական աղոթքն էր հոգևոր դասին և ուխտավորներին միավորել այս հոյակերտ տաճարում:
Ժամերգության ընթացքում ներկաները աղոթք բարձրացրեցին Արագածոտնի թեմի սիրելի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, մեր հոգևոր հայրերի, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անսասանության, մեր հայրենիքի խաղաղության ու ապահովության, հայ ժողովրդի բարօրության, ինչպես նաև գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների համար:
Ընթացս ժամերգության իր խոսքը ներկաներին փոխանցեց Արժանապատիվ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը:
Անդրադառնալով Մատթեոսի Ավետարանի անխիղճ պարտատեր ծառայի առակին (Մատթ. 18:23-35)՝ խոսեց ներողամտության՝ որպես քրիստոնեական կյանքի հիմնարար առաքինության մասին։ Տեր Հայրն ընդգծեց, որ առանց սրտանց ներելու մարդը չի կարող ապրել Աստծո ողորմության մեջ։ Ներողամտության ոգին մարդուն առաջնորդում է դեպի սեր, սովորեցնում կիսել մերձավորի ուրախությունն ու վիշտը և ապրել ոչ միայն սեփական, այլև դիմացինի կյանքով։ Նա հորդորեց բոլորին լինել գթասիրտ, ներողամիտ և հանդուրժող՝ մեր կյանքը կառուցելով Ավետարանի պատվիրանների համաձայն։
Միասնական աղոթքից հետո տեղի երիտասարդաց միության անդամների նախաձեռնությամբ կազմակերպվեց սիրո ճաշ ուխտավորների համար:
Արագածոտնի թեմ
դիտվել է 143 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 27-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանից Գառնիկ Դավթյանը
Հուլիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հուլիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հուլիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հուլիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հուլիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Տեր-Եսայանը
Հուլիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը
Հուլիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը
Leave a Reply