«Նման հայտարարությունները համահունչ են Եվրոպական միության ապակառուցողական գործողություններին՝ ԵՄ-ն ձգտում է Հարավային Կովկասում իրացնել իր նարատիվները: Եվ դա արվում է Կովկասում ոչ թե արարելու, այլ մեր երկիրը այնտեղից դուրս մղելու եւ լարվածության նոր օջախներ ստեղծելու համար:
Ի տարբերություն Արեւմուտքի՝ Ռուսաստանը շահագրգռված չէ ճգնաժամերով: Մենք հետեւողականորեն հանդես ենք գալիս տարածաշրջանում խաղաղության, կայունության եւ անվտանգության օգտին: Հիշեցնեմ, որ հենց Ռուսաստանի ակտիվ մասնակցության շնորհիվ հնարավոր եղավ 2020 թվականին կանգնեցնել արյունահեղությունը Լեռնային Ղարաբաղում եւ մշակել հայ-ադրբեջանական կարգավորման «ճանապարհային քարտեզը»: Ինչպես տարածաշրջանի բոլոր երկրները եւ նրանց անմիջական հարեւանները, մենք հավատարիմ ենք «տարածաշրջանային պատասխանատվության» սկզբունքին: Այդ մոտեցումը հիմնարար է «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի գործունեության համար: Կարող եմ վստահեցնել, որ այդ հարթակը հերթական փուլում կակտիվացվի:
Իսկ գերմանացի պաշտոնյայի դատողությունները Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ ինքնիշխան պետության ներքին գործերին անամոթ միջամտություն են: Նման որոշումները հայ ժողովուրդը պետք է կայացնի ինքնուրույն՝ առանց անկոչ հուշումների դրսից»,- հայտարարել է Զախարովան:
Leave a Reply