Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլի մեկնաբանությունները՝ Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու համար Հայաստանի սահմանադրությունում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության վերաբերյալ, ինքնիշխան պետության ներքին գործերին անամոթ միջամտություն է։ Այս մասին Известия-ի հետ զրույցում նշել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։
«Հայ ժողովուրդը պետք է նման որոշումներ կայացնի ինքնուրույն՝ առանց պատվիրված հուշումների», – նշել է նա։
Զախարովան նաև հայտարարել է, որ Եվրամիությունը ձգտում է Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից և տարածաշրջանում ստեղծել նոր թեժ կետեր։ Նա նշել է, որ Մոսկվան, ի տարբերություն արևմտյան երկրների, հետաքրքրված է խաղաղությամբ, կայունությամբ և անվտանգությամբ։
Խոսելով եվրոպական երկրների էներգետիկ քաղաքականության մասին՝ Զախարովան նշել է, որ ԵՄ գործողությունները հանգեցրել են այս ոլորտում Ռուսաստանի հետ ավանդական համագործակցության գրեթե լիակատար դադարեցմանը։
Leave a Reply