Հայագիտության զարգացման ռազմավարական փաստաթուղթ կմշակվի

Written by

in

Խորհրդաժողովն անցկացվել է ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ, Իտալիայի Հանրապետությունում ՀՀ դեսպանության, Կա’ Ֆոսկարի համալսարանի եւ Մխիթարյան միաբանության համագործակցությամբ։
ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ խորհրդաժողովի նպատակն էր ամրապնդել հայագիտական կենտրոնների միջեւ մասնագիտական կապերը, խթանել փորձի փոխանակումը, նախանշել համագործակցության նոր ուղղություններ եւ ձեւավորել հայագիտության զարգացմանն ուղղված համատեղ նախաձեռնությունների իրականացման հնարավորություններ։
Քննարկումների առանցքում եղել են հայագիտական կենտրոնների գործունեության համակարգման միասնական մեխանիզմների ձեւավորումը, հայագիտական ծրագրերի կառավարման արդյունավետության բարձրացումը, որակի ապահովման եւ արդյունքների գնահատման գործիքների մշակումը, կենտրոնների միջեւ տեղեկատվության եւ մասնագիտական ռեսուրսների փոխանակման հնարավորությունները։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հայագիտական կենտրոնների գործունեության շարունակականության ապահովմանը, ֆինանսավորման հնարավոր աղբյուրների ընդլայնմանը եւ միջազգային դրամաշնորհային ծրագրերում համատեղ մասնակցության մեխանիզմների ձեւավորմանը։
Խորհրդաժողովի ընթացքում մասնագիտական քննարկումների եւ փորձի փոխանակման արդյունքում առանձնացվել են հայագիտության զարգացմանն ուղղված մի շարք առաջնահերթություններ, եւ ձեռք են բերվել կարեւոր պայմանավորվածություններ։
Մասնավորապես՝
•    Կարեւորվել է հայագիտության զարգացման ռազմավարական փաստաթղթի մշակման անհրաժեշտությունը, որը կսահմանի ոլորտի զարգացման առաջնահերթությունները, նպատակները եւ դրանց իրականացման մեխանիզմները։
•    Պայմանավորվածություն է ձեռք բերվել օտարերկրյա համալսարաններում գործող հայագիտական կենտրոնների գործունեության համակարգման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով թվային միասնական հարթակի ստեղծման շուրջ։ Հարթակը կնպաստի տեղեկատվության փոխանակմանը, մասնագիտական կապերի ամրապնդմանը եւ համատեղ նախաձեռնությունների իրականացմանը։
•    Վերահաստատվել է Ցանցային հայագիտական համալսարանի ստեղծման անհրաժեշտությունը՝ որպես Հայաստանի եւ արտերկրի հայագիտական կենտրոնների միջեւ կրթական եւ գիտահետազոտական համագործակցության զարգացման կարեւոր գործիք։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *