Հ1-ը ծաղրի առարկա դարձրեց Փաշինյանին. ով է մարդաuպանը. «Ժողովուրդ»

Written by

in

Հանրային հեռուստաընկերության Facebook-ի պաշտոնական էջում տարօրինակ բովանդակությամբ գրառում է հայտնվել՝ «Ո՞վ է մարդասպանը» հարցադրմամբ։ Մեկնաբանությունների բաժնում կարճ ժամանակում թեժ քննարկում է ծավալվել։

Առայժմ պարզ չէ՝ գրառումը հրապարակվել է տեխնիկական վրիպակի հետևանքով, թե հեռուստաընկերության Facebook-յան էջը ենթարկվել է հաքերային հարձակման։ Հրապարակման հանգամանքների վերաբերյալ պաշտոնական պարզաբանում չկա։

Ստեղծված իրավիճակը մի շարք հարցեր է առաջացնում։

Եթե էջը ենթարկվել է հաքերային հարձակման, ապա սա լուրջ հարց է բարձրացնում Հանրային հեռուստաընկերության թվային անվտանգության և սոցիալական հարթակների պաշտպանության մակարդակի վերաբերյալ։ Առավել ևս, որ խոսքը ոչ թե շարքային օգտատիրոջ, այլ հանրային նշանակության լրատվական կառույցի պաշտոնական հարթակի մասին է։ Սա ոչ միայն մեկ անհասկանալի գրառման, այլև կառույցի թվային անվտանգության, վերահսկողության և պատասխանատվության խնդիր է, երբ երկրի թիվ մեկ լրատվական կառույցը չի կարողանում ապահովել սեփական տեղեկատվական հարթակի անվտանգությունը։

Հանրայինում ArmLur.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ մի խումբ փորձել է մի ծրագրի մասով խորհրդավորություն հաղորդել, սակայն գովազդը հակառակ էֆեկտ է ունեցել և շրջվել Նիկոլ Փաշինյանի դեմ։ Համացանցում մարդասպան են հռչակել Փաշինյանին

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հանրային կապերի և թվային հաղորդակցության ծառայության ղեկավար Լուսինե Թորոսյանն է պատասխանատու այս իրավիճակի համար: Պարզ չի, թե նա ինչպես է հայտնվել Հ1 ում և ինչ մասնագետ է, բայց փաստ է, որ նրա ձեռամբ Հ1-ը ստիպեց ծաղրել Փաշինյանին

դիտվել է 26 անգամ

Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով


Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


Նոյեմբերի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


Նոյեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը


Նոյեմբերի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը


Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը


Նոյեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը


Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը


Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը


Նոյեմբերի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *