Բուլղարիայի «Թրակիա» ավտոմայրուղում 86 ավտոմեքենայի մասնակցությամբ խոշոր վթար է տեղի ունեցել․ կան զոհեր և տուժածներ։
Բուլղարիայի ՆԳՆ-ի տվյալներով՝ վթարի հետևանքով զոհվել է 11 մարդ, ևս 46-ը՝ վիրավորվել։ Հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նախ բախվել են բեռնատարն ու մարդատար ավտոբուսը, որից հետո դրանց են բախվել ևս 63 ավտոմեքենա։
Ավտոմայրուղու հարակից երթևեկելի հատվածում, հավանաբար, վարորդները շեղվել են ուշադրությամբ՝ նկատելով տեղի ունեցած վթարը, կորցրել մեքենաների կառավարումը, ինչի հետևանքով բախվել է ևս 23 ավտոմեքենա։
դիտվել է 6 անգամ
Leave a Reply