Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով

Written by

in

Հայաստանը չի կատարում ՀԱՊԿ կանոնադրությամբ ստանձնած պարտավորությունները․ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին կներկայացվի որոշման նախագիծ՝ կազմակերպության մարմիններում Հայաստանի ձայնի իրավունքից զրկելու վերաբերյալ՝ անդամավճարների պարտքի պատճառով։  Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Գրում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ն կարող է քննարկել Հայաստանին հեռացնելու հարցը՝ անդամավճարները չվճարելու պատճառով: 

«Արդեն ավելի քան երկու տարի է, ինչ Հայաստանը պարտք ունի ՀԱՊԿ-ի բյուջեին, իսկ նման իրավիճակը նախատեսված է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնադրությամբ։ Այսօր պայմանավորվեցինք դիտարկել ՀԱՊԿ-ի կանոնադրության համապատասխան հոդվածի կիրառման հնարավորությունը»,-ասել է նա:

դիտվել է 15 անգամ

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *