Հայ — թուրքական սահմանի բացումը շատ երկար չի ձգվի, երբ Հայաստանն ու Ադրբեջանը լիարժեք համաձայնության գան, «Ազատությանն» ասել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը:
«Մենք ակնկալում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը լիարժեք համաձայնության կգան: Սա մեզ համար կարևոր է: Ես բանակցություններ եմ վարել իմ գործընկեր հայ նախարարի հետ: Մենք կատարել ենք անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ ինչպես երկաթուղային դարպասի, այնպես էլ Ալիջանի ցամաքային սահմանի բացման ուղղությամբ: Փոխադարձ համաձայնության դեպքում և հաշվի առնելով Ադրբեջանի զգայունությունը՝ մենք կարծում ենք, որ համաձայնության ձեռքբերումից հետո սահմանի բացումը շատ երկար չի ձգվի: Աստծո կամոք, դա տեղի կունենա կարճ ժամանակում», — ասել է Աբդուլքադիր Ուրալօղլուն, ով մասնակցում է թուրքական Անթալիայում անցկացվող ՄԱԿ-ի կլիմայի համաժողովին՝ COP 31-ին:
Երևանն ու Անկարան 44-օրյա պատերազմից հետո հարաբերությունների կարգավորման նոր փուլ են սկսել, պայմանավորվել են սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների առաջ, սակայն Անկարան դեռ չի բացում ավելի քան 3 տասնամյակ փակ սահմանը՝ դա մշտապես պայմանավորելով հայ- ադրբեջանական կարգավորմամբ: Երևանն ու Բաքուն անցած տարի նախաստորագրել, բայց դեռ չեն ստորագրել խաղաղության պայմանագիրը:
դիտվել է 8 անգամ
Leave a Reply